***

Տեղս չեմ գտնում,
Արդեն քանի՜ տարի
Տեղս նոր տեղ է փնտրում:

Երբ ինձ էլ չեմ գտնում,
Արդեն քանի՜ տարի
Ես իմ տեղը չեմ գտնում:

Տեղս դատարկ է մնում,
Արդեն քանի՜ տարի
Տեղս անտեր է մնում:

Իմ ճամփով չեմ գնում,
Արդեն քանի՜ տարի
Տեղս ինձ զուր է կանչում:

Տեղս էլչեմ գտնում,
Արդեն քանի՜ տարի
Տեղս ինձ է դեռ փնտրում:

Տեղս քուն ու դադար չունի,
Արդեն քանի՜ տարի
Տեղս նոր տեղ է գտնում:

Տեղս նոր տեղ է գտնում,
Արդեն քանի՜ տարի
Տեղս ինձ անտեր է թողնում:

Ոչինչ չեղավ տեղն ի տեղոք,
Արդեն քանի՜ տարի
Տեղս էլ տեղը չի գտնում: