Նո՜ր է կարոտս հիմա...
Նո՜ր է կարոտս հիմա. հուր է կարմիր ու հրդեհ։
Նո՜ր է հմայքը, որով դու ուզում ես կախարդել,
Հո՛ւր ես դարձել ու կրակ, փայլ ես կարմիր ու փրփուր,
Ինչպես օրերը այս տաք, ինչպես օրերը պուրպուր։
Շուրջդ օրերը վառվում ու հոլովվում են արագ՝
Օրերը տո՜թ ու այրող, ինչպես նայվածքդ հրակ[1]։
ինչպե՞ս երգեմ, չգիտեմ, կարմիր հմայքը քո այս,
Ինչպե՞ս ասեմ աշխարհին, որ աշխարհում արդեն կաս…
- ↑ հրակ — հրեղեն` բոցավառ աչքերով` լուսարձակներով. փխբ. հրեղեն` բոցավառ աչքերով, հզվդ. բնստ. կրակ: