Նոր-Ջուղայի դպրոցները
Դ
 Գ
Ե 

Դ․



1840-ական թուականներին Ջաւայում գտնւող Նոր-Ջուղայեցի վաճառականների թւում յառաջադէմ է լինում և Մարգար Սուքիասեանը, որ նշանաւոր կալուածատէր է լինում Ջպարայում։

Սա նոյնպէս իր բարեգործութեամբ յայտնի անձնաւորութիւն է լինում ժամանակին և 1853 թուին առաջնորդ Թադդէոս արք-եպիսկոպոսի յորդորներովը մի դպրոց է բաց անում Նոր-Ջուղայի Յակովբջանեանց թաղի ս․ Ստեփաննոս եկեղեցու բակումը (Սամեան դպրոցի տեղը), որ նոյնպէս երեսուն տարի պահւում է որպէս առանձին դպրոց և ժամանակի պահանջներին համապատասխան կրթութիւն մատակարարում։

1854 թուին Թէհրանաբնակ Ալէքսանդրապօլցի աղա-Կարապետ Սառաֆեանց վաճառականապետը առաջնորդ Թադդէսս արք-եպիսկոպոսին տուած մի գրաւոր խոստման համաձայն, փափագ է յայտնում հազար թուման կտակել Ամենափրկչեան ս․ վանքում 12 որդեգիր երեխաների համար մի դպրոց բանալու, ուր պիտի աւանդուէին հայերէն, պարսկերէն, ռուսերէն, և ֆրանսերէն լեզուներ։ Այս խոստումնագիրը հաստատւում և վաւերացնւում է Թէհրանի Ռուս․ դեսպանատան կնքով և յանձնւում ԱմենափրկչեաՆ ս․ վանքին։ Սակալն կարճ միջոցից յետոլ աղա-Կարապետը սնանկանում է և խոստումը մնում միայն խոստում։ 1867 թուին Հնդկաբնակ տ․ Ծաղիկ Յովսէփեանը (Ծաղիկ-խաթուն) Նոր-Ջուղայի ս․ Յովհաննու եկեղեցու սրահումն իր հանգ․ ամուսնու յիշատակին մի դպրոց է բաց անում «Գէորգ Յովսէփեան» անունով, որ հինգ տարի միայն տևելուց յետոյ 1872 թուին փակւում է։ Որովհետև բողոքական միսիօնարները Անգլիերէն լեզուի համար միանալով սոյն դպրոցի հետ, ձգտում են կամաց-կամաց տէր դառնալ և դպրոցը ծառայեցնել իրենց նպատակին։ Այս անախորժութիւնների դէմ բողոքներ են գրւում Հնդկաստան դպրոցի հիմնադրին, որ և նկատելով իր լումաների չարաչար գործադրութիւնը, դադարեցնում է դրամի առաքումը։

Բացի յիշեալ դպրոցներից, զանազան ժամանակներում, մասնաւոր քահանաների տներում ևս լինում են փոքրիկ խալիֆայական դպրոցներ, ուր ուսումնածարաւ երեխաները յաճախում են փոքր ի շատէ գրել-կարդալ և եկեղեցական փոխեր սովորելու: Սակայն խեղճ աշակերտները աւելի ծառայի պաշտօն են կատարում, քան դպրոցական աշակերտի։ Ամբողջ օրերով «վարպետի» համար են միալն աշխատում, այգին ջրում, խոտ հնձում, պտուղ հաւաքում և փողոցները ընկած վաճառում, տունը աւելում, կերակուր պատրաստում, երեխայ պահում ու քնեցնում, իրեր բաղանիք տանում և այլն։ Իսկ այս բոլորից յետոյ, հազիւ թէ գրագէտ կոչւելու չափ ուսումն ստանում։[1]

1880 թուին առաջնորդ Գրիգորիս արք-եպս․ Յովհաննիսեանի նախաձեռնութեամբ և Ամենափրկչեան ս․ վանքի միաբան՝ Նոր- Ջուղայեցի Խաչատուր վարդապետ Կարապետեանի ջանացողութեամբ Նոր-Ջուղայից, Հնդկաստանից, Բրմաստանից և Ջաւայից հանգանակած գումարներով, Նոր-Ջուղայի Չարսու թաղումը հիմնարկւում է մի դպրոց, որի վիթխարի շինութիւնը մասամբ աւարտուելուց յետոյ, 1883 թուի Յունվարի 1-ին, արդէն գոյութիւն ունեցող երեք դպրոցները, այն է՝ Մէյդա թաղի ս․ Աստւածածին եկեղեցու Յարութիւն Աբգարեանի հիմնած «Հայկեան հայրենասիրականը», Դաւրէժ թաղի ս․ Մինաս եկեղեցու տ․ Մարիամ Յարութիւնեանինը և Յակովբջանեանց թաղի ս․ Ստեփաննոս եկեղեցու Մարգար Սուքիասեանինը փակուելով միացւում են սոյն նորակառոյց դպրոցի հետ և կոչւում «ԱԶԳԱՅԻՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»։[2]

Ապա Գրիգորիս արք-եպիսկոպոսը ներկայանալով հայասէր Նասէրէդդին-Շահին, տարեկան 100 թումանի մօստամարի է հաստատել տալիս կեդրոնական դպրոցի համար, իսկ Խաչատուր վարդապետը՝ ՓԷրիա գաւառի իր սեպհական Չիգան գիւղն ընծայում, որի մասին յետոյ դատ բացուելով, կէսն է միայն մնում դպրոցին։





Տողատակեր

խմբագրել
  1. Սոյն դպրոցների երևելիներն են Տէր-Մատթէոսենցն ու Տէր-Մարգարենցը:
  2. «Մասիս» 1883 թ․ Մայիս 21։