Նոր-Ջուղայի դպրոցները (Ժ)
 Թ

Ժ․



1889 թուից սկսած «Բրիտանական և Արտաքին Աստուածաշնչի ընկերութիւնը» Նոր-Ջուղայում բաց է անում մի ճոխ գրավաճառանոց, հարաւային Պարսկաստանին Սուրբ-Գիրք մատակարարելու նպատակով հաստատուած։[1]

Շնորհիւ սոյն Գրավաճառանոցի, Սֆահանի նահանգի ամենահեռաւոր գաւառներում ու խուլ անկիւններում անգամ տարածուած է այսօր Աստուածաշունչն, Սաղմոսն և Աւետարանը, գլխաւորապէս Հայերէն ու Պարսկերէն լեզուներով։

Մինչև 1893 թիւը Նոր-Ջուղայի Ազգ․ երկսեռ դպրոցները ոչ միայն ուսումն էին ձրի աւանդում աշակերտ-աշակերտուհիներին, այլ բոլոր դասագրքերն ևս ձրի մատակարարում։ Գիրք գնելու մասին ո՛չ ոք գաղափար չունէր։

Առաջնորդ Եսայի արք-եպս, Աստուածատրեանը փորձում է Կեդրոնական դպրոցի դասագրքեր պարունակող սենեակը դարձնել Գրավաճառանոցի և առաջին անգամ յայտարարում է, որ այսուհետև աշակերտ-աշակերտուհիները պարտաւոր են իրենց հարկաւոր դասագրքերը փողով գնել։

Դասագիրք գնելու սովորութիւնը հետզհետէ ընդունելութիւն գտնելուց յետոյ, նոյն դպրոցի դրան կից սենեակները նորոգելով յատկացնում է առանձին Գրավաճառանոցի, դպրոցի անուամբը կոչելով «Կեդրոնական»։

Տեղի տնյարմարութեան և անձկութեան պատճառով 1905 թուին Կեդրոնական գրավաճառանոցը տեղափոխւում է նոյն նպատակով շինուած Գ․ Քանանեան դպրոցի դրան յարակից ընդարձակ խանութը, սակայն բանուկ փողոցի վրայ չլինելով՝ այստեղ ևս անյարմարութիւններ են ստեղծւում առևտրական տեսսակէտից:

1908 թուին Անգլ․ փոխ-հիւպատոս Դր․ Մ․ Ս․ Պ․ Աղանուրը ի յիշատակ իր վաղամեռիկ քրոջ՝ տ․ Լուիզա Ս․ Դաւիթխանեանցի, Կեդրոնական դպրոցի հիւսիսային կողմում փողոցի վրայ կառուցանում է մի յարկարկանի շինութիւն, որի առաջին յարկը յատկացրւում է Կօշկակարանոցին, իսկ երկրորդ յարկը՝ Կանանց Բարեգործ․ ընկ․ Արհեստանոց-խանութին և Կեդրոնական Գրաճառանոցին։

Այսպէս, հետզհետէ ժամանակի պահանջների համաձայն ճոխացած և ընդարձակուած Նոր-Ջուղայի Ազգ․ Կեդրոնական Գրավաճառանոցը՝ բացի նորանոր հրատարակութիւններ հասարականութեան զանազան խաւերում տարածելու ծառա– յութիւնից, մեծ դիւրութիւն է ընծայում թէ տեղական և թէ գիւղական դպրոցներին, նրանց անհրաժեշտ դասագըր– քեր և ուսման զանազան պիտոյքներ մատակարարելով։


ՎԵՐՋ

Տողատակեր

խմբագրել
  1. 1878—1889 թիւը նոյնպէս յիշեալ ընկերութիւնը գոյութիւն է ունենամ Նոր-Ջուղայում, սակայն չի ունենում առանձին գրավաճառանոց։