Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Պարզ համառոտ նախադասություն
Պարզ համառոտ են կոչվում այն նախադասությունները, որոնք կազմված են՝
ա) Միայն ենթակայից և ստորոգյալից (Սոխակը երգում է: Լսում են վարդերը):
բ) Միայն ստորոգյալից (Գնում եմ: Սասեցե՜ք: Ցրտեց: Կայծակին է տալիս: Եկա՜վ, եկա՜վ, եկա՜վ Արամը...):
գ) Ստորոգյալի դեր կատարող բառերից (դերբայից)՝ Չծխե՜լ: Կանգնել... Ցրվե՜լ. տղանե՜ր:
գ) Տրամաբանորե՛ն ենթակայի դեր կատարող (ստորոգում ունեցող) բառերից (Ահա Զվարթնոցը: «Ռադիո: Մոսկվա: Կրեմլ: Ի՞նչ...Ճառե՞ր... Հեռագի՞ր... Սո՞ւգ գուցե» (Ե. Չարենց)։
ե) Եղանակավորող բառերից, ձայնարկություններից և կոչականներից[1].
— Սիրո՞ւմ ես քո հայրենիքը։
— Այո՛, իհարկե:
— Իսկ մո՞րդ։
— Անշուշտ:
— Արմենը հիվանդացել է։
— Վա՜յ, ափսո՜ս...
— Սամվե՛լ:
— Ի՞նչ է, դավաճան» (Րաֆֆի)։
— «Ավա՜գ, Ավա՜գ, հե՜յ, Ավա՜գ»:
— Հե՜յ»: (Հ. Թումանյան)
- ↑ գ), դ), ե) կետերին համապատասխան օրինակները նախադասություններ են դառնում իրենց յուրահատուկ հնչերանգի ու խոսքային միջավայրի շնորհիվ։