Ո՛վ վարդ աղջիկ, գերի եմ ես…

Ո՛վ վարդ աղջիկ, գերի եմ ես…

Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի

* * *


Ո՛վ վարդ աղջիկ, գերի եմ ես,
Բայց կապանքից չեմ ամաչում.
Արքա-երգիչ սոխակն այսպես
Անցնում է կյանք դափնիներում
Հպարտ, չքնաղ վարդի մոտին
Գերության մեջ, սակայն անուշ,
Եվ յուր տաղերն երգում քնքուշ
Մութ, հեշտալի գիշերներին։

Թարգմանության տարի՝ 1880