Ոգի Հայաստանի
Ոգի Հայաստանի
(Երևակայական)
Ո՛վ կույս մանկագեղ, կո՜ւյս արևելքի,
Հրեշտակ սիրո, բայց ո՛չ թևավոր.
Մի հատիկ գոհար փշրված թագի,
Լո՛ւյս ես իմ հոգու, տաճա՛ր փառավոր:
5
Անմեղութենով փայլում ես պայծառ,
Որպես շուշանը Հայոց դաշտերի,
Քեզ այդ շուշանից, հոգո՛ւս սիրահար,
Հյուսում եմ պսակ անթառամելի։
Առաջին անգամ ես այն անմարմին
10
Քնքշությունը տեսա կանացի,
Ա՜խ, տեղատու է շրթունքիդ վարդին
Նրբագեղ քո՛ղը արևաբացի։
Ես շատ նայեցի խաղաղ աչքերով
Զմայլիչ Սերիդ փայլատակության,
15
Վիշտրս փարատեց գարնան զեփյուռով
Վառ ծաղկահասը վառ գեղեցկության:
Ես աշխարհիս մեջ շատ կանայք տեսա
Եվ շատ կանանց հետ ես սիրանըվեր
Զգացմունքներով ոգեխառնեցա,
20
Բայց այժմ նոքա՝ նոքա մի ստվե՛ր:
1864 թվին
Ամարանոցում
Ամարանոցում