Ողո՛րմի հո՛րանց ― աշխատավո՛րանց

Ողո՛րմի հո՛րանց ― աշխատավո՛րանց
Նամուս֊ղեյրաթի երկրորդ տարբերակը

Իմ հայրն անուս օզգա-բաբաթ մի լավ մարդ էր,
Բարի բայց լուրջ, կամքովն իր մուրճ ― միշտ զվարթ էր,
Արդարասեր, աշխատասեր և հյուրասեր՝
Ճաշն ուտելուց ― կշտանալուց միշտ էլ կասեր՝
«Ողո՛րմի հո՛րանց ―
Աշխատավո՛րանց․․․»։

Հյուր կգնար հայրս իրեն զառ-աներանց,
Տոն օրերին կսպասեին մեծ փեսային․
Մառանը լի, բո՛լ էր, առատ տունը նրանց,
Հորս պատվին լավ ճաշկերույթ միշտ կտային։

Ու լիացած քեֆը իր քյոք էն լավ վախտին,
Ծալապատիկ նստած տեղից հայրս թախտեն
Վեր կթռչեր, թափ կտար իր շիշ փափախը,
Կասեր՝ ա խալխ, շեն մնա ձեր գյուռ օջախը․․․
Մեկ էլ՝ ղո՛րմի, ղո՛րմի հո՛րանց ―
Աշխատավո՛րանց․․․

Հարսանիքի, թե կնունքի էն թեժ ժամին
Կենացներ էր, որ կխմեր մեր խնամին․
Ով՝ իր մասին, ով ― ազիզին միշտ կհիշեր․
Ու գինով լի թասը գլխին պինդ կքաշեր։

Լուրջ էր հայրս, նրանց նման չեր եսական,
Մի խոսք ուներ միայն շուրթին իր սազական․
Ու աշխատանք սիրող մարդը միշտ հյուրասեր՝
Ճաշին, կամ հյուր եղած ժամին հենց էն կասեր՝
«Ողորմի հո՛րանց ―
Աշխատավո՛րանց․․․»։

1895