Շուրջս փողոցներ`
Միշտ աղմկարար,
Ու մարդիկ, մարդիկ`
Օտար ու անկամ:
Ես ինձ բզկտող
Հոգու խորհուրդը
Փնտրեցի անվերջ
Ծանոթ-անծանոթ
Աչքերի խորքում:
Ու շատ հաճախ ես
Աչքերի ծովում,
Դատարկությունից զատ,
Ոչինչ չգտա:
Ու քանի՜ անգամ
Գաղտնի, աննկատ
Հոգուս աչքերը
Լռին լաց եղան...