***

Կիսված մարդ եմ,
Կիսված մարմին
Ու կիսված սիրտ,
Կիսված հոգի:
Իսկ զավակս
Օտար ափում
Կրկնակիսված:
Նա ինձանից
Միայն հեռու
Պիտի փախչի:
Բազմակիսված,
Կոտորակված
Տեսնես նա դուռ
Դեռ կհասնի: