Ուզում եմ վազել, սակայն կհասնե՞մ
Քո գիրկը բերող սիրո տաք կանչին,
Կարոտիդ ճամփով, արդյոք կհոսե՞մ,
Որ իմը լինեն ձայնն ու կարկաչն իմ։
ՈՒզում եմ վազել, գուցե, ո՞վ գիտե,
Կանաչ հույսերիս կրակին հասնեմ,-
Ոլոր է ճամփաս, դիք ու քարոտ է,
Բնությունն էլ է կարծես վռազել։
Երբ վազքի մեջ է ժամանակն անգամ,
Ի՞նչ է մնում ինձ՝ վազել ու վազել։
Չհասնեմ գուցե։ Բայց ի՞նչ կարիք կա
Հասնելու մասին վազքում մտածել։