Ինձ չեն ուղարկել,
Եկել եմ ինքս,
Ու մարդիկ ինչ-որ մի թղթի վրա
Ծնունդս նշել,
Ինչ-որ անուն են դրել ինձ վրա:
Մինչդեռ անունս՝ արյանս մեջ է:
Ծննդյան թիվը պահելու համար
Պետք չեն ինձ թղթեր
Կամ ծննդական.
Իմ կյանքով պիտի գրի առնեմ ես
Եվ իմ ծնունդը,
Եվ անունը իմ: