Ուժեղը
Մելիք Շահնազարը որդու հետ քեֆ էր անում։ Նստել էին կողք-կողքի։ Մի երկու բաժակ գինի խմելուց հետո Մելիքը ձեռքը դնում է տղայի ուսին, թե.
-Հը, ես եմ ուժեղ, թե դու։
-Ես,- կտրուկ պատասխանում է որդին։
Մելիքը զայրացած ձեռքը ետ է քաշում, նորից հարցնում.
-Արա, մի անգամ էլ կրկնիր՝ ես եմ ուժեղ, թե դու։
-Դու,- նույն կտրուկ ձայնով խոսում է տղան։
Եվ այդպես՝ մի քանի անգամ։ Մելիքը տղայի խոսքից բան չի հասկանում։ Պուղին կողքից նայում է ու ծիծաղում.
-Մելիքն ապրած կենա, տղադ այն ժամանակ է ասում քեզանից ուժեղ եմ, երբ հայրական ձեռքդ ուսին ես դնում, երբ քաշում ես ձեռքդ, ասում է, որ ուժեղը դու ես...
Լսելով նրա խոսքերը, Մելիքը խեղճանում է ու Պուղուն ասում.
-Պուղի, ես ում հետ էլ մրցում եմ, էլի ուժեղը վերջում դու ես դուրս գալիս... Քո կենացը։