Ուղղիր ծառի պահվածքը,
Որ
հավքը ճանաչի իր ճյուղը
Տերեւակալած...
Ցուլը դունչը ձգել
Չափարի վրայով
Եվ մոտեմոտ տերեւները ուտում է։
Տերեւը քիչ առաջ
Բողբոջ էր,
Թարմ էր անպաշտպանության չափ։
Որքան քնքուշ է ձեռքդ
Ափիս մեջ։
Եվ կանաչը ուտվում է գարուն-գարուն։
Օրը հալվում է իմ ցաված աչքերի մեջ։