Ուշացել է կյանքս կյանքից,
Կյանքում կյանքից ուշացել եմ։
Շրջանցել է կյանքը կյանքիս,
Կյանքում կյանքս շրջանցել եմ։
Ցավս խորն էր ու անսահման,
Սերս ցավից չտարբերվեց.
Նվիրվեցի որքան նրան,
Նավս այնքան տարուբերվեց։
Ինքդ դատիր վերից, Աստվա՛ծ,
Դատաստանը ինքդ արա.
Թե այդպես չէ վերուստ հաստված,
Ինչո՞ւ եմ դեռ սիրում նրան։
Կյանքում ինձ միշտ շրջանցել եմ,
Ինքս ինձնից ուշացել եմ,
Ես երազել ամբողջ կյանքում,
Կյանքի կողքով լուռ անցել եմ։