Ինձ փնտրեցի ամեն մի պահ
Եվ ոչ մի տեղ ինձ չգտա,
Ճամփեքն էին մթար, մթին...
Ինձ թվում էր` ես փնտրում եմ
Անհետ կորած ինչ-որ մեկի,
Պիտ գտնեի, գուրգուրեի
Այդ մեկն ո՞վ էր, այդ ե՞ս էի,
Թե մի օտար, չհասկացա,
Կույրի նման փնտրում էի...
Մթամած, օտար իմ ճամփեն անցա
Անխոս, լռակյաց ուրվականի պես...