***

Միության գծիկով քառանիշ թվեր`
Ծննդյան-մահվան,
Նրանք սահմանն են ժամանակավոր
Քո գոյատևման:
Ցորեն հասկն էիր քո ժամանակի...
Լռելու է միշտ գծիկն այդ անճար`
Ինչպես աճեցիր, հասկավորվեցիր,
Օրերից մի օր ինչպես հնձվեցիր...
Գաղտնիքն այդ անվերջ կննջի քո մեջ,
Բաժին չի դառնա ծիլերին նորեկ...