Ուրվականս նոր
Ուրվականս նոր
Չեմ ճանաչում ինքս ինձ,
Չգիտեմ ես էլ,
Թե ո՞վ խլեց ինձանից
Մի ոսկի տեսիլ:
Փողոցներում — հեռավոր
Ու անմարդ, ու մութ,
Ես տեսնում եմ դեմքս նոր`
Անորոշ ու սուտ:
Ես տեսնում եմ` մշուշում
Մեկը, մոլորված,
Դեգերում է ու հիշում
Դարպասները բաց...
Դարպասները, որ երեկ
Փակվեցին մթում,
Որ շրջիկը, հուսաբեկ,
Չդառնա էլ տուն...
1916