Սեդային
Մի երգ ու մի մեղեդի կա մեջ չարտասանված,
Ամբոխը կծիծաղի ինձ վրա, ժխորը կշատանա աշխարհի,
Իսկ ես...
Իսկ ես կսիրեմ քեզ...
Հետո նրանք պար կգան,
Երևույթը կխորտակի իսկության դարպասները,
Նրանք չեն նկատի մետաֆիզիկան.
Ենթագիտակցությունս միալար ջութակի ճռվողյուն կհիշեցնի,
Եվ ամբոխը կարհամարի ինձ` ականջները փակած...
Իսկ ես...
Իսկ ես կսիրեմ քեզ...
Հետո խնջույքը կավարտվի,
Հարբածները հայհոյելով քնելու կգնան,
Երաժիշտներն իրենց աշխատանքի թղթապտուղները կհաշվեն,
Մյուսները ձանձրացած վաղվա օրը կփնտրեն`
Մեզ մեր սիրո հետ մենակ թողնելով...
Եվ մենք կսիրենք իրար...
24.03.2002
Սուրենավան