Պաոլոյին
* * *
Դու գիտես, որ բոլորն ապարդյուն
Բոլորը «կատակ է հիմար».
Բայց պահում ես խոհերըդ տրտում
Ու գնում ես համառ։
Դու գիտես, որ մոտիկ են հիմա
Օրերը հանգիստ ու անվերջ,
Բայց գնում ես անդուլ…Գնա,
Մոտ է օրը հավերժ…
Ախ, մոտ է օրն այդ անանց,
Եվ գիտննք — կըգա արագ. —
Բայց դու դեռ սիրում ես կանանց
Իրանն ու ձեռքը բարակ…