ՊԱՌՎԻ ՏՂԻ ՀԵՔԻԱԹԸ

Լինում ա մի հատ պառավ կնիկ. դրան ըլըմ ա մի հատ տղա: Էտ տղին պառավը պահըմ ա, մենձացնըմ ա, ընչար ըլըմ ա տասնըութը տարեկան։ Ըտրանք շատ քասիբ ին ըլըմ։ Մի հատ էծ ին ունենըմ։

Տղեն ասըմ ա.— Ա՛յա, բեր էծը ծախենք, մխելի փող դո՛ւ վերցրա, մխելի էլ ե՛ս վեյնեմ՝ էթամ Թիլֆիզ բանելու։ Ասըմ ին՝ Թիլֆիզ ֆայլեն[1] թանգ ա։

Մերն ասըմ ա․— Ծա՛խա։

Էծը ծախըմ ին քսան մանեթի։ Տղեն տասը մանեթը տալիս ա մորը, տասն էլ ինքն ա վերցընըմ ու ընկնըմ ա ճամփա, էթըմ ա դբա Թիլֆիզ։

Ճամփին հասնըմ ա մի մարթի, ասըմ ա.— Ո՞ւր ես էթըմ։

Ասըմ ա.— Թիլֆիզ եմ էթըմ։

Տղեն ասըմ ա․— Խի՞ ես էթըմ Թիլֆիզ։

Էտ մարթն ասըմ ա.— Էթըմ եմ աշխատելու։

— Դե լավ ա, որ ըտենց ա, իրար հետ էթանք,— ասըմ ա տղեն։

Ճամփին էթալուց էքսի օրը հասնըմ ին մի մարթի։

Ասըմ ին.— Ո՞ւր ես էթըմ։

Ասըմ ա․— Էթըմ եմ Թիլֆիզ:

— Դե լավ ա,— ասըմ ին,— հիմի էլանք իրեք հոքի։ Շատ էթալով, քիչ էթալով, գնացին հասան մի բիձա մարթի։ Էտ բիձեն ճամփին նստած ֆողը բուլուր էր անըմ, շաղ տալի[2]:

Պառվի տղեն ասեց․— Բիձա՛, էտ խի՞ ես ըտենց անըմ։

Բիձեն ասեց․— Խրատ ի։

Տղեն ասըմ ա,— Մի խրատը ինդա՞ր փող աժի։

Ասըմ ա․— իրեք մանեթ։— Տղեն իրեք մանեթ տալիս ա բիձին։

Մի բուլուր ֆող շաղ ա տալի, ասըմ ա,— Ա՛յ տղա, թե որ վարար թիփի կըլի, գեղիցը դուս չգաս. վարար թիփուն հախտիլ չի՛լի։

Տղեն ասըմ ա․— Բիձա՛, ա՛ռ իրեք մանեթ, մի խրատ էլ սորվեցրա։

Բիձեն էլի մի բուլուր ֆող շաղ ա տալիս, ասըմ ա․— Ա՛յ տղա. վարար ջրի միջով չա'նցկենաս, վարար ջուրը անցկենալ չի՛լի։

Էրկու հնգերը ասըմ ին․— Խի՞ ես փող տալի էտ բիձին. բիձեն սուտ ա ասըմ, փողըդ առնըմ ա։

Տղեն ասըմ ա․— Ես պըտի է՛լ փող տամ, խրատ առնեմ։

Ասըմ ա․— Բիձա՛, ա՛ռ իրեք մանեթ, մի հատ էլ սորվեցրա։

Բիձեն մի հատ էլ շաղ ա տալի, ասըմ ա.— Ա՛յ տղա, կնկանդ մի սուտկից էվել հոր տունը մի՛ թողա, կնկանը էյթիբար չկա։

Ըստեղից մնաս բարով արեցին ու գնացին դբա Թիլֆիզ։ Հասան Իլան-Չալան, մութն ընկավ։

Էրկու հնգերը ասեցին.— Արեք էգին[3] էթանք, հասնինք Ալիքուչակ:

Պառվի տղեն ասեց, մութն ա, ես չեմ գալի․ արեք մնանք էս գեղը, քշերը դինջանանք, առավոտը կէլինք, կէթանք։

Հնգերները չմնացին։ Պառվի տղեն մնաց։

Հնգերները գնացին. Ալիքուչակ չհասած, ճամփին թիփին բռնեց։ Ձինը շատ էր, ճամփեն կորցրեցին։ Թիփին որ զոռեց, էրկուսն էլ հեխտվան։

Պառվի տղեն գնաց, տեսավ՝ իրա հնգերները հեխտվել ին, ասեց.— Էս էլ լավ՝ իրեք մանեթով սաղ մնացի։

Գնաց հասավ մի վարար ջրի, դեմ առավ։ Ուզըմ էր անցկենա, միտն ընկավ բիձու խրատը։

Նստավ շրի ղրաղը, ասեց․— Ի՞նչ անեմ, մննեմ ջուրը՝ անցկենամ, ջուրը կքշի, կհեխտի: Չանցկենամ՝ դառնամ տուն էթամ, բա ո՞նց ապրենք։ Մի քիչ էլ մնաց, ջրի էն դհիցը մի ձիավոր էկավ. ձին եզին քշեց, մտավ ջուրը, որ անցկենա տղի դիհը. ջուրը քշեց ձիավորին, ձին անցավ էս դիհը։ Պառվի տղեն վազավ ձիու գյամը բռնեց։ Ձիու վրեն մի խուրջին կար, մեչը լիքը ոսկի։ Խուրջինը վե կալավ, ձիուն դարցրեց ջրի դիհը, փետով տվեց, անցկացրեց էն գիհը։ Ոսկին վեկալավ, էկավ տուն։

Մերն ասեց․— Տղա՛ս, խի՞ դառար։

Տղեն ասեց.— Որ ղսմաթ ըլի լավ ապրելու, աստված ճամփի կիսին էլ կտա։

Խուրջինը բացեց։ Մերը որ տեհավ, շատ ուրախացավ։

Տղեն լավ տներ շիքեց, շատ ապրանք առավ․ կո՜վ, ոխչա՜ր, ձի՜, էլ ո՞ր մեկն ասեմ, հաշիվը կորավ։

Մերն ասեց․— Տղա ջա՛ն, գիտա՞ս մեր ինչն ա պակաս։

Ասեց․— Ա՛յա, ի՞նչն ա պակաս։

Ասեց․— Մեզ մի հարս ա պակաս։

Գնացին ուզնդան։

Ասին.— Ձեր ախչիկը ուզըմ ինք պառվի տղին։

Տղին տեհան, խոսքի էկան, տվին։

Տղեն ասեց․— Ձեր ախչիկը կառնեմ, թե որ մի սուտկից էվել ձեր տունը չմնա։

Ասին․— Չէ,— չտվին։

Տղեն ու ոզնդանները դառնըմ ին տուն, գնըմ ին մեկ ուրիշ գեղ։ Տենըմ ին մե ախչիկ, ուզըմ ին էտ ախչկան ու ասըմ իրանց պայմանը։

Ախչկա հերն ասըմ ա․— Էնի ձեր հարսն ա, ուզըմ եք ըսկի՛ էլ միք թողի մեր տունը։

Նշան ին դնըմ, վերցնըմ ին, բերըմ ին տուն։

Տարիուկես մնալուց ետո տղային մի տղա էրեխա յա ըլըմ:

Էտ վախտը հարսի մերն ասըմ ա․— Ա՛յ մարթ, էսքան վախտ մեր ախչիկը հարս ինք տվե, չինք տեհե. գնա՛ մի բեր, տենանք, կարոտն առնենք։

Իրենց տղին ղրկին, գնաց փեսի տունը, մի սուտկով բերեց իրանց տունը։ Բերեց, մի սուտկեն դառավ էրկու, էրկուսը՝ իրեք, իրեքը՝ տասը, ետ չբերեցին։ Տղի ճարը կտրվեց, վե կացավ, հին ու մին շորեր հաքավ, անթրաշվիլ, մրոտ էրեսով, մի մեծ փափախ դրեց գլոխը, մի մեշոք էլ առավ ուսին, էլավ գնաց անոր տունը։ Մութն ընկել էր։ Գնաց դուռը ծեծեց, բաց արին։ Տեհավ՝ անոր օդեն շատ մարթիք նստած խոսըմ ին։ Իրա կնիկն էլ ըտեղ ջուր էր բերըմ, տալի, խմըմ ին ու ըդրան կմշտըմ ին ու հետը հաղ ին անըմ։

Տղեն ասեց.— Ուզվոր մարթ իմ, թողեք էս քշեր մնամ ձեր օղեն, առավոտը էթամ։

Ասեցին.— Նստի՛ էտ դռան քամակը։

Տղեն նստեց։ Օդավորը գնացին իրենց տները։ Օդին մնաց տղի զանքաչը։

Տղեն վե կացավ, մոտացավ զանքաչին, ասեց.— Ի՞նչ կառնեք, որ էս քշեր պառկեմ քու ախչկա ծոցը, կարոտած մարթ եմ, թեզվոտի կնիկ չունեմ։

Ասեց․— Հինգ հարիր մանեթ կառնեմ, որ քնես ախչկաս ծոցը։

Ասեց․— Ա՛ռ քեզ հազար մանեթ։

Լամպերը փչին, տղին դրին ախչկա ծոցը։ Մի վախտ քնելուց եար էս տղեն վե կացավ, իրա էրեխին օրորոցից վե կալավ, փաթըթեց, շլակեց ու փախավ դուս։ Գնաց հասավ իրանց գեղը։

Եփ որ լիսը բացվեց, զանքաչն ու ախչիկը տեհան, որ էրեխան չկա:

Զանքաչը վազեց գնաց ժամը, տերտերին ասեց,— Ամա՜ն տերտեր, քու բախտն եմ ընկե, էս քշեր մեր էրեխին օրորոցից գողացել են, տարել:

Տերտերն ասեց․– Մի՛ վախենա, ես տուն կգամ, ձեր գործը կողեմ:

Տերտերն էկավ տուն, ասեց.– Մի փետի կտոր բերե՛ք:

Մի փետի կտոր բերին։ Տերտերն առավ փետը, փաթըթեց շորի մեչ, շինեց էրեխի բարուր: էս էրեխին տարան թաղին։ Էկան տունը, տերտերը դրեց զագսի վկայականը, մեչը գրեց՝ ֆլանքյաս պառվի տղի էրեխան կարմրուկից մեռել ա, ես էլ թաղել եմ։

Էքսի օրը զանքաչն ու կնիկը ըլան գնացին փեսի տունը: Որ տուն հասան, զանքաչը իրա չոքերին խփեց ու ասեց․– Ամա՜ն, ամա՜ն, փեսա ջա՜ն, էս ինչ զուլում էր՝ էկավ մեր գլխին։

— Ի՞նչ ա ըլե, զանքա՛չ,— հարցնըմ ա տղեն։

— Էրեխեն հիվանդացավ, մեռավ, տարանք թաղինք։ Ըդրա հմար էլ կնիկդ էսքան ուշացավ։

— Ջահել ինք, էլի կըլի, մի՛ մտածի,— ասեց փեսան։ Նստած հաց ին ուտըմ, էրեխեն կառավաթի միջին լաց ա ըլըմ։ Ջանքաչն ու կնիկը թամաշա ին անըմ, թե էս ի՞նչ էրեխու ձեն ա։

Տղան վեր ա կենըմ, էրեխուն բերըմ դնըմ առեչը։

— Բա էս ո՞ւմ էրեխեն ա, որ ասըմ եք՝ մեռել ա։

Ըդրանք շիվարըմ ին, մնըմ. զանքաչն ասըմ ա․— Ե՞փ ես բերե:

Ասեց․— Էն վախտըն եմ բերե, որ ձեր օդեն հազար մանեթով պառկեցի ախչկանդ ծոցը։

Էտ վախտը տղեն ծեծըմ ա ու դուս ա անըմ կնկանն ու զանքաչին։


  1. Բանվոր։ (ծանոթ․ բանահավաքի)։
  2. Դիզում և շաղ էր տալիս։ (ծանոթ․ բանահավաքի)։
  3. Արագ։ (ծանոթ․ բանահավաքի)։