Պատկեր (Վարդան Հակոբյան)

ՊԱՏԿԵՐ


Ալիքները արծաթ հագել
Ու ժպտում են,
Ու երգում են,
Ու պարում են լույսերի մեջ...
Հարսանիք է ասես լույսի։
Երազներով զուգված գիշեր,
Քեզ չի՞ թվում,
Թե Թարթառը
Սեգ սարերից եկող ինչ-որ
Վտակ ունի՝ կապված լուսնին։