Պատմություն Հայոց (Փավստոս Բուզանդ)/Վեցերորդ դպրություն

ԲՈՒԶԱՆԴԱՐԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎԵՑԵՐՈՐԴ ԴՊՐՈԻԹՅՈՒՆ

Վերջ

Առաջաբանության ավարտ. պատմության մնացորդներ

սկզբից

Գլուխ Ա


ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ՝ ԵՐԿՈԻ ՄԱՍԻ ԲԱԺԱՆՎԵԼԸ (ՀԱՅՈՑ ԱԶԳԻ ԿԵՍԻ ՎՐԱ)

ԱՐՇԱԿԻ ԹԱԳԱՎՈՐԵԼԸ՝ ՀՈԻՆԱՅ ԹԱԳԱՎՈՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԵՎ ԿԵՍԻ ՎՐԱ

ԽՈՍՐՈՎԻ ԹԱԳԱՎՈՐԵԼԸ՝ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ, ԵՎ ԹԵ

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԵՐԿՈԻ ՄԱՍԻ ԲԱԺԱՆԵԼՈՎ՝ ԻՐԵՆՑ ՄԻՋԵՎ

ՍԱՀՄԱՆ ԴՐԻՆ, ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԵՐԿՐԻ (ԶԱՆԱԶԱՆ ՄԱՍԵՐ) ԿՐՃԱՏՎԵՑԻՆ

ԵՐԿՈԻՍԻ ԿՈՂՄԻՑ ԷԼ:

Բայց Հայոց Մանուել զորավարի մահից հետո Արշակի թագավորությունը ի վիճակի չեղավ կարգավորվել երկրպւմ, այլ Հայոց նախարարներից շատերը զատվեցին, գնացին Պարսից թագավորի մոտ. Հայոց աշխարհը նրա ձեռքը մատնեցին և նրանից խնդրեցին Արշակունի թագավոր։ Նա մեծ ուրախությամբ հանձն առավ՝ իր կողմից իր խոսքով (թագավոր նշանակել) Հայոց նույն Արշակունի թագավորների տոհմից ու նրա միջոցով Հայոց աշխարհը իրեն գրավել։ Ապա նա գտավ նույն տոհմից մի մանուկ՝ Խոսրով անունով, նրա գլխին թագ կապեց և նրան կին տվեց իր Զրվանդուխտ քրոջը, իր բոլոր զորքերը նրա հետ դրեց ու Զիկ նվիրակին դաստիարակ նշանակեց Խոսրով թագավորի համար։ Այսպես նրանք ելան եկան Հայոց աշխարհը։ Արշակ թագավորը երբ նրանց տեսավ, տեղի տվեց, քաշվեց գնաց Հունաց սահմանները։ Եվ թիկունք եղան Արշակ թագավորին Հունաց թագավորը, իսկ Խոսրովին՝ Պարսից թագավորը:

Ապա Հունաց զորքերը եկան (Արշակ թագավորին) օգնության, որ Եկեղյաց գավառումն էր, իսկ Պարսից զորքը և Խոսրով թագավորը Այրարատ գավառումն էին: Ապա Հունար և Պարսիր թագավորների դեսպաններն ու պատգամավորները իրենր մեջ երթևեկություն ունեցան, և երկու թագավորները՝ Հունար ու Պարսից, իրար հետ խորհուրդ արին և համաձայնության եկան։ Նրանք հարմար համարերին նախ Հայոց աշխարհը երկու բաժին անել իրենր մեջ։ Նրանք ասում էին. «Մեր երկուսի միջև ընկած է այս հզոր և հարուստ թագավորությունը. լավ կլինի, որ այս միջորով թուլացնենք ու խանգարենք այս թագավորությունը, նախ երկու մասի բաժանենք այս երկու Արշակունի թագավորներով, որոնց նշանակեցինք, հետո կաշխատենք նրանց էլ թուլացնել, աղքատացնել և մեր ծառայության ենթարկեր որպեսզի մեր մեջ չկարողանան գլուխ բարձրագնել»։

Այսպես մտածելով նրանք երկու մասի բաժանեցին երկիրը. Պարսից կողմի բաժինը մնաց Խոսրով թագավորին, իսկ Հունաց կողմի բաժինը՝ Արշակ թագավորին։ Բայց նրանցից էլ շատ գավառներ այս ու այնտեղ խուզվեցին, կտրվեցին, և երկուսի երկրներից մի փոքր մասը մնաց երկու թագավորներին։ Բայց Հայոց թագավորության հիմնական գավառները երկու բաժիններում Հայոց երկու Արշակունի թագավորները՝ Արշակն ու Խոսրովը, սահմաններով խաղաղությամբ բսժանեցին, և Հայոց աշխարհի երկու մասերը հնազանդվում էին ամեն մեկը իր թագավորին. բայց Խոսրովի բաժինր ավելի մեծ էր, քան Արշակինը։ Եվ երկուսից էլ շատ գավառներ կտրվեցին, և այն ժամանակ ու այնուհետև Հայոց թագավորոլթյունը բաժանվեց, ցրվեց, նվազեց, իր նախկին մեծությունից ընկավ:


Գլուխ Բ

ԱՅՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՎԵԼԻ ԷԻՆ

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԽՈՍՐՈՎԻ ՄԱՍՈԻՄ, ՈՐ ՊԱՐՍԻՑ ՁԵՌՔՈԻՄ ԷՐ:

ՆԱԽ ԶԱՎԵՆԻ ՄԱՍԻՆ:

Այս Զավենը անվանի Աղբիանոս եպիսկոպոսի սերնդից էր, Մանազկերտ գյուղից: Չարագործ, խիստ և նախանձոտ բարքի տեր էր: Բայց նա մի սովորություն մտցրեց իր ժամա— նակ՝ բոլոր քահանաներին սովորեցրեց զինվորականի զգեստ հագներ Նրանք թողին առաքելական եկեղեցիների սովորությունը և սկսեցին վարվել ինչպես իրենց խելքը կտրում էր, որովհետև քահանաներն այլևս չէին հագնում պճղնավորներ, ինչպես ի բնե սովորություն էր, այլ սկսեցին խոտոր կտորներ գործածել մինչև ծնկները իրենց զգեստները զարդարում էին տեսակ-տեսակ նարոտներով, փքվում, սիգանում էին անվայել կերպով, և քահանաներն անխտիր գործ էին ածում գազանների մորթիներ, որ նույնպես վայել չէր։ Ինքը, Զավենը, հագնում էր պճնված, զարդարուն զգեստների նարոտներով ժապավինված, սամույրի, կնգումի (սպիտակ աքիսի), գայլի մորթիներ, աղվեսի մորթի էր վրան գցում. և այսպես բացեիբաց բեմ դուրս գալիս նստում։ Որկրամոլ, ագահ, անառակ կյանք էր վարում Զավենը իր բոլոր օրերում։ Նա երեք տարի աթոռը գրավեց մինչև իր մահը։


Գլուխ Գ

ԿՈՐՃԵԱՑԻ ՇԱՀԱԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԶԱՎԵՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ

ԳԼԽԱՎՈՐԸ ԴԱՐՁԱՎ:

Ապա Զավենի մահից հետո նրա փոխարեն եպիսկոպոսների գլխավոր դարձավ Շահակ Կորճեացին երկու տարի: Սա քրիստոնյա մարդ էր, բայց չհակառակվեց այն կարգերին, որ Զավենն էր դրել, ու չվերացրեց։ Երկու տարի առաջնորդեց և այս աշխարհից փոխվեց։


Գլուխ Դ

ՄԱՆԱԶԿԵՐՏԱՑԻ ԱՍՊՈՒՐԱԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐՆ

ԵՂԱՎ ՇԱՀԱԿԻՑ ՀԵՏՈ:

Իսկ Շահակ եպիսկոպոսից հետո եպիսկոպոսների գլխավորն եղավ մի ոմն Ասպուրակ՝ Աղբիանոս եպիսկոպոսի սերնդից։ Սա մի քրիստոնեամիտ, աստվածապաշտ և արդար մարդ էր, որ Խոսրովի արքունիքում առաջնորդում էր, բայց զգեստի վերաբերմամբ սա էլ հետևեց Զավենի հաստատած կարգին։


Գլուխ Ե

ՓԱՎՍՏՈՍ ԵՎ ԶՈՐԹ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ:

Այս ժամանակներում ապրում էր Փավստոս եպիսկոպոսը, որ Ներսես եպիսկոպոսապետի ժամանակ նրա պալատում էր լինում իբրև գործակալ։ Նրա հետ ներքին խորհրդական էր և Զորթը, որովհետև հայրապետի ձեռքի տակ, նրա ներքին խորհրդարանում, տասներկու եպիսկոպոս կային նրան աթոռակից, գործակից և խորհրդակից, բացի գավառների բոլոր եպիսկոպոսներից, որոնք նրան ենթարկված էին, բայց այս երկուսը այն տասներկու եպիսկոպոսներից էին։ Սրանց էր հանձնված աղքատանոցների տեսչությունը, և նրանք ամեն բանում հավատարիմ էին նրա ժամանակ, և երկու բաժանված թագավորների՝ Խոսրովի ու Արշակի տարիներում էլ նրանք դեռ կենդանի էին։


Գլուխ Ջ

ՓԱՎՍՏՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՂԲՈՐ՝ ԱՌՈՍՏՈՄԻ ՄԱՍԻՆ:

Փավստոս եպիսկոպոսը մի եղբայր ուներ՝ մի սքանչելի կրոնասեր մարդ, որ լեռներում ու անապատներում միայնակյացի կյանք էր վարում։ Սրանք երկուսը ազգով հոռոմ էին, բայց սա նշանավոր էր իր վարքով իր կյանքի բոլոր օրերում։ Նա բնակվում էր Այրարատյան գավառում, առաջնորդվում էր սուրբ հոգով, շրջում էր լեռներում և անապատներում մաշկեղեն հագած, բանջարեղենով կերակրվելով մինչև իր մահվան օրը։ Երբ նա վախճանվեց, նրա մարմինը անապատից բերին ու թաղեցին Ներսես հայրապետի բուն գյուղում, որ Ամոք է կոչվում, և տարեցտարի կատարում էին նրա

հիշատակը։

Գլուխ է

ԲԱՍԵՆԻ ԱՐՏԻԹ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԱՍԻՆ:

Այդ ժամանակ ապրող եպիսկոպոսների մեջ երևելի էր Բասենի Արտիթ եպիսկոպոսը, որ մի պատվական ու պիտանի ծերունի էր։ Մաքուր ու ճշմարիտ կյանք էր վարում նա, արժանացել էր սուրբ հոգու շնորհին և մեծ զորությամբ շրջում էր ու մեծամեծ հրաշքներ էր գործում երկար տարիներ։ Սա եղել էր աշակերտ Մեծ Դանիելի, որ Տիրան թագավորի ժամանակ էր ապրում, և դեռ կենդանի էր Հայոց երկու թագավորների՝ Խոսրովի ու Արշակի ժամանակ։


Գլուխ Ը

ՀՈՀԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ, ՆՐԱ ՎԱՐՔԻ, ԱՆՄՏՈՒԹՅԱՆ, ԽԵՆԵՇ ԽՈՍՔԵՐԻ

ՈՒ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱՅՆ ՀՐԱՇՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱՍՏԾՈՒՑ ԵՂԱՆ ՆՐԱ

ՆԿԱՏՄԱՄԲ»

Այլ էր Հոհան եպիսկոպոսը՝ նախկին Փառեն հայրապետի որդին, եթե կարելի է նրան եպիսկոպոս կոչել։ Սա մի կեղծավոր մարդ էր, մարդկանց աչքում իրեն ձևացնում էր պահեցող և կոշտ ու կոպիտ հանդերձ հագնող, մինչև անգամ ոտնաման չէր հագնում, այլ ամառը պարան էր փաթաթում, իսկ ձմեռը՝ կեմ։ Բայց չափից դուրս ընկղմված էր ագահության մեջ, աստծու ահն էլ մոռացել էր ագահության պատճառով այն աստիճան, որ անվայել ու անհավատալի բաներ էր անում։

Մի անգամ այնպես պատահեց, որ նա ճանապարհ գնաց, նստել էր գրաստի վրա ու գալիս էր, նրան պատահեց մի անծանոթ աշխարհական մարդ, հասակով պատանի՝ ձի հեծած, մեջքին սուր կապած, գոտուց թուր կախած, մեջքին աղեղ ու կապարճ, մազերը լվացած, օծած, կոկած, գլխին վարսակալ գրած, ուսին մուշտակ գցած։ Նա գալիս էր իր ճանապարհով, գուցե ավազակությունից։ Իսկ ձին, որ նա հեծել էր, բարձր էր հասակով, աշխույժ և արագավազ, այնպես որ, երբ Հոհան եպիսկոպոսը հեռվից ձին տեսավ, խիստ զարմացավ ու աչքը վրան մնաց։ Երբ հեծյալը եկավ ու նրան մոտեցավ. Հոհանը նրան սպասելով՝ հանկարծ բռնեց ձիու սանձից և ասաց. «Իսկույն ձիուցդ իջի՛ր, հետդ խոսելիք ունեմ»։ Մարդն ասաց. «Ոչ դու ինձ ես ճանաչում, և ոչ ես քեզ, այդ ի՜նչ բան է, որ ուզում ես ինձ հետ խոսել»։ Մարդը միևնույն ժամանակ հարթած էր և շատ համառեց՝ չկամենալով ձիուց իջնել: Բայց Հոհանը նրան ստիպեց, ձիուց ներքև իջեցրեց և ճանապարհից մի կողմ տարավ։ Այնտեղ մարդուն հրամայեց խոնարհվել և ասաց. «Քեզ քահանա եմ ձեռնադրում»։ Իսկ նա իր մասին պատասխան տալովս ասաց. «Ես մանկությունից ի վեր եղել եմ ավազակ, մարդասպան, չարագործ, խառնակ վարքի տեր և այժմ էլ նույն գործում եմ գտնվում. ես արժանի չեմ այդ բանին»։ Մարդը շատ համառեց ու վիճեց, բայց Հոհանը ավելի խիստ ստիպեց։ Վերջը Հոհանը նրան բռնությամբ գետին գլորելով՝ ձեռքը դրեց նրա վրա՝ քահանա դարձնելու համար և հետո ոտքի կանգնեցնելով՝ հրամայեց վերնազգեստի հանգույցները արձակել, հոգևորականի վերարկու գցել վրան և ասաց. «Գնա՛ քո գյուղը և եղիր քահանա այն գյուղին, որտեղից որ ես»։ Նա նույնիսկ չգիտեր, թե ո՛ր գյուղից է այդ մարդը։ Հետո Հոհանը մոտենում բռնում է ձիուց և ասում, «Այս ձին էլ ինձ վարձանվեր լինի, որ քեզ քահանա ձեռնադրեցի»։ Մարդը ձիու համար համառեց, չուզեց տալ: Բայց նա բռնությամբ ձին խլեց ու մարդուն ճամփու դրեց։ Այս բոլորը ձիու համար եղան։

Մարդը ակամայից փիլոնը վրան գցած դառնում է տուն, գալիս ներս է մտնում ընտանիքի մոտ և ասում կնոջն ու ընտանիքին. «Վե՛ր կացեք, աղոթք անենք»։ Իսկ նրանք ասում են. «Գժվե՞լ ես, ի՞նչ է, հո չե՞ս դիվահարվել»։ Իսկ նա ասում է. «Վե՛ր կացեք աղոթք անենք, որովհետև ես քահանա եմ»։ Նրանք զարմացել էին. մերթ կարմրում էին, մերթ ծիծաղում։ Շատ հակառակվելուց հետո, վերջապես համաձայնվեցին նրա հետ աղոթք անել: Հետո կինը մարդուն ասաց. «Չէ՞ որ դու երեխա էիր, դեռ մկրտված չէիր»։ Մարդն ասաց կնոջը. «Խելք թողե՞ց գլուխս, շփոթեցրեց, չհիշեցրեց, ես էլ մոռացա այդ բանը նրան ասեր նա ինձ քահանա դարձրեց ու ձին սանձով, թամբով առավ ու գնաց»։ Տնեցիները մարդուն ասացին. «Վեր կկենաս, կրկին կգնաս այդ եպիսկոպոսի մոտ և կասես. «Ես մկրտված չէի, դու ինձ ինչպե՞ս քահանա դարձրիր»։ Նա էլ վեր կացավ ու գնաց եպիսկոպոսի մոտ և ասաց. «Ես մկրտված չէի, դու ինձ ինչպե՞ս քահանա դարձրիր»։ Հոհանը ասաց. «Մի սափորով ջուր բերեք»։ Ջուրն առավ չցրեց նրա գլխին ու ասաց. «Գնա՛, ահա քեզ մկրտեցի»։ Եվ այսպես իսկույն նրան իր մոտից հեռացրեց։


Գլուխ Թ

ՆՈԻՅՆ ՀՈՀԱՆԻ ՄԱՍԻՆ:

Մի անգամ այս Հոհանը անցնում էր մեկի այգիների մոտով, այգիները էտելու ժամանակն էր։ Մի մարդ այգու ներսից ձայն տվեց նրան ու ասաց. «Տե՛ր եպիսկոպոս, օրհնիր մեզ ու մեր այգիները»։ Հոհանն ասաց, «Փուշ և տատասկ թող բուսնի»։ Մարդն ասաց. «Փուշ ու տատասկը թող քո մարմնի վրա բուսնի, որ մեզ անմեղ տեղը անիծում ես»։ Եվ աստծուց հրաշք երևաց, որովհետև, երբ եպիսկոպոսն իր կացարանը հասավ, հարվածի ենթարկվեց, նրա բոլոր անդամներն սկսեցին ծակծկվել, կարծես փշից: Շատ օրեր նա սաստիկ ցավերից տանջվելով մեծ տագնապի մեջ էր գտնվում։ Վերջը մարդ ուղարկեց, այգեպանին կանչեց և աղաչեց, որ իր վրա աղոթք անի, որպեսզի ցավերից ազատվի։ Իսկ այգեպանն ասում է. «Ես ո՞վ եմ, որ կարողանամ մեկին օրհնել կամ անիծել, այն էլ եպիսկոպոս մարդու»։ Իսկ Հոհանը ստիպեց նրան այն աստիճան, որ նա վեր կացավ աղոթքի և ասաց. «Տե՞ր աստված, դու դիտես, որ ես մեղավոր, անարժան մարդ եմ. չգիտեմ ինչպես ընկա այս փորձանքի մեջ. դու ինձ փրկիր այս չարից, որովհետև ասում են, թե դու եպիսկոպոս մարդուն անիծեցիր, և քո խոսքով այս բանը եղավ: Ավելի լավ էր մեռնեի, չգիտեմ այս, ինչ որ ասում են իմ մասին»։ Հենց որ նա այս ասաց, եպիսկոպոսն իսկույն բժշկվեց, և ամբողջ մարմնից սկսեց փուշը դուրս թափվել, նա նման էր խոտերի փշի։ Նա անմիջապես ցավից բժշկվեց և

առողջ վեր կացավ։

Գլուխ Ժ

ՆՈՒՅՆ ՀՈՀԱՆԻ ՄԱՍԻՆ:

Այս Հոհան եպիսկոպոսը՝ Փառենի որդին, երբ գնում էր Հայոց թագավորների մոտ, նրանը համար խեղկատակություն էր անում։ Այսպես խեղկատակություն անելով՝ ինքն իրեն վարժեցնում էր ագահության, որին անհագաբար ծարավ էր, և (այդ խեղկատակությունները) նրան իբրև միջոց էին ծառայում: Նա թագավորների առաջ ձեռքերի ու ոտքերի վրա ընկնելով՝ չորեքթաթ էր տալիս, ուղտի նման կառաչում էր, ուղտի նման շրջելով։ Կառաչելու ժամանակ մի-մի խոսք էր խառնում կառաչելու ձայնով ու ասում էր, «Ո՛ւղտ եմ, ո՛ւղտ եմ, թագավորի մեղքերը վերցնում եմ, վրաս դրեք թագավորի մեղքերը, որ վերցնեմ»։ Իսկ թագավորները գյուղերի կամ ագարակների պարգևագրեր գրելով ու կնքելով՝ գնում էին Հոհանի մեջքի վրա իրենց մեղքերի փոխարեն։ Եվ այսպես ուղտ լինելով ու մեղքեր վերցնելով՝ նա Հայոց թագավորներից ձեռք բերեց գյուղեր, ագարակներ ու գանձեր։ Այսպիսի մարդ էր այս Հոհանը, որ իր ամբողջ կյանքում վարակված էր ագահությամբ ու ժլատությամբ և ագահության պատճառով անվայել գործեր էր կատարում։


Գլուխ ԺԱ

ԿԻՐԱԿՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԱՍԻՆ:

Տայքի Կիրակոս եպիսկոպոսը, որ Շահապ էր կոչվում, ճշմարիտ և աստվածապաշտ մարդ էր, աստծուն հաճելի, նա ճշմարիտ ուղղությամբ առաջնորդում էր իր ժողովրդին և իր կյանքի բոլոր օրերում եպիսկոպոսական պաշտոնը կատարում

էր աստծու կամքի համաձայն։

Գլուխ ԺԲ

ՎԱՆԱՆԴԻ ԶՈՐԹՎԱՂ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԱՍԻՆ:

Վանանդ գավառի Զօրթվաղ եպիսկոպոսն էլ սուրբ և պարկեշտ մարդ էր, աստծուն արժանի, լցված էր սուրբ հոգով, քրիստոնեաբար էր վարվում ու գործում, իր ժողովրդին առաջնորդում էր աստծու կամքի համաձայն։


Գլուխ ԺԳ

ՏԻՐԻԿ ԵՎ ՄՈՎՍԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ՄԱՄԻՆ:

Բասեն գավառում երկու եպիսկոպոսներ կային՝ Մովսեսը և Տիրիկը. առաքինի, հրեշտակակրոն, սուրբ և հավատացյալ մարդիկ, (աստծու) հրավիրման արժանի։ Նրանք իրենց ժողովուրդներին առաջնորդում էին աստծու ճանապարհով իրենց կյանքի բոլոր օրերում:


Գլուխ ԺԴ

ԱՀԱՐՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԱՍԻՆ:

Այդ ժամանակներն Հայոց աշխարհում ապրում էր Ահարոն եպիսկոպոսը՝ երևելի, անվանի, քաջ և առաքինի մարդ։ Նա իր ժողովրդին առաջնորդում ու լուսավորում էր իր կյանքի բոլոր օրերում։


Գլուխ ԺԵ

ԱՍՊՈՒՐԱԿ ԳԼԽԱՎՈՐ ԵՊԻՕԿՈՊՈՕԻ ՄԱՍԻՆ:

Հայոց եպիսկոպոսների գլխավորն էր Ասպուրակը, որ մե սուրբ և բարեպաշտ մարդ էր, աստծուց ու մարդկանցից երկնչոդ. բայց չէր կարող մեկին հանդիմանական խոսք ասել, այլ ինքը լnւռ էր մնում, համեստ, զգաստ ու պարկեշտ, պահեցողությամբ և աղոթքներով։ Բայց զգեստի վերաբերմամբ Զավենի մուծած կարգով էր վարվում. հագնում էր զարդած բուն և ժապավինված զգեստներ։ Բայց նա քաղցր ու խոնարհ, բարեգործ և մարդասեր մարդ էր կյանքի բոլոր օրերում։


Գլուխ ԺԶ

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՌԱՔԻՆԻ ԳԻՆԴԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՈՑ

ՎԱՆՔԵՐԻ ԲՈԼՈՐ ԱՐԵՎԱՆԵՐԻ ԵՎ ՄԻԱՅՆԱԿՅԱՑ ԱՆԱՊԱՏԱԿԱՆՆԵՐԻ

ԳԼԽԱՎՈՐՆ ԷՐ:

Այս Գինդը Տարոն գավառից էր, աշակերտել էր Մեծ Դանիելին և նրանից հետո դարձել էր աբեղաների գլխավոր, միայնակյացների վարդապետ և առաջնորդ, վանքերի վերակացու, բոլոր անապատականների ուսուցիչ և առհասարակ տեսուչ այն բոլոր մարդկանց, որոնք աստծու սիրո համար հրաժարվել էին աշխարհից և բնակվում էին անապատներում՝ հաստատվելով քարանձավներում, այրերում և երկրի քարածերպերում. մի զգեստ ունեին նրանք, շրջում էին բոբիկ ոտքերով, զգաստ կյանք էին վարում, կերակրվում էին խոտերով, ընդեղեններով, արմատներով. գազանների նման շրջում էին լեռներում, մաշկերով և այծի մորթիներով ծածկված, նեղվում, տառապում, չարչարվում էին, անապատում մոլորված, ենթարկվում էին ցրտի և տոթի, քաղցի ու ծարավի աստծու սիրու համար։

Այսպիսի կյանք նրանք հանձն էին առնում համբերությամբ իրենց կյանքի բոլոր օրերում, քանի որ աշխարհս բնավ արժեք չուներ նրանց համար, ինչպես գրված է։ Թռչունների երամների նման նրանք բնակվում էին ժայռերի ճեղքերում, քարանձավների ծերպերում, առանց գույքի ու ստացվածքի, առանց խնամքի և դարմանի, իրենց անձերի մասին ամենևին չհոգալով։ Եվ սրանց գլխավորն էր սուրբ Գնդը, որին Հայոց աշխարհի բոլոր մարդիկ առհասարակ վարդապետ էին կոչում։ Բայց կային նրանց մեջ և ուրիշ աշակերտներ, որոնք նմանվում էին իրենց վարդապետին և նրա ձեռնասուններն էին, որոնց անուններն են Վաչակ, Արտույտ, Մարախ։ Սրանց ընկերն էր և Տրդատը, որ մեծ քահանայապետ Ներսեսի ժամանակ սարկավագապետ էր, իսկ Ներսեսի մահից հետո անցավ մտավ անապատականների կարգի մեջ, հիշյալ վարդապետների մոտ։ Սուրբ Գինդն առնում է իր ձեռնասուն մանուկ Մուշեին և հաղորդակից է դարձնում իր վարքին։ Նա ուներ նաև ուրիշ շատ հրեշտակաբարո աշակերտներ, որոնց վարքը պատմել ոչ ոք չի կարող։

Երբ սուրբ Գինդը և նրա հետ եղողները լցված էին սուրբ հոգով, նրա նման սրանք էլ կատարում էին մեծամեծ հրաշքներ և շատ սքանչելիքներ, հիվանդներ էին բժշկում Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ շատ հեռավոր աշխարհներ էին շրջում, հեթանոսների գավառներում, ու շատ շատերին դարձնում էին մոլորությունից, սովորեցնում էին նրանց (հոգևոր) կյանքի գիտությունը և ճշմարտության ճանապարհը։ Եվ սուրբ Գինդը լցնում էր բոլոր անապատները միայնակյացներով ու բոլոր շեները՝ վանքերով, և աշխարհում մարդկային կյանքի ուղիղ կարգեր էր սահմանում ըստ աստվածային կրոնի։ Նա իր համար բնակության տեղ էր ընտրել այն անապատը, որտեղից սկսվում են Եփրատ գետի ակունքները, այնտեղ նա բնակվում էր ժայռերի ճեղքերում, առաջին Մեծ Գրիգորի նախկին կացարանում, որ Ոսկիք էին կոչում. այս նույն ճեղքերում բնակվում էր Գինդը անապատականների մեջ մեծը։ Սուրբ Մուշեն շարունակ նրա մոտ էր լինում, իսկ մյուսներր շրջում էին այլ գավառներում իրենց գլխավորի Գինդի հրամանով։ Իսկ սուրբ Տրդատը բնակություն էր հաստատել Տարոն գավառում, որտեղ իր համար եղբայրանոցներ էր շինել։