Պատմություն Հայոց (Փավստոս Բուզանդ)/Ցանկ Երրորդ դպրության
ՑԱՆԿ ԵՐՐՈՐԴ (ԴՊՐՈՒԹՅԱՆ)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՔՍԱՆՄԵԿ ԳԼՈՒԽՆԵՐԸ
Ա. Այն մասին, ինչ որ Թորգոմի որդիների Հայաստան աշխարհում տեղի ունեցավ Թադեոս առաքյալի քարոզությունից հետո:
Բ. Առաջին մեծ քահանայապետ Գրիգորի (և Արիստակեսի) ու նրանց շիրիմների մասին։
Գ. Տրդատի որդի Խոսրովի թագավորության և Գրիգորի որդի Մեծ Վրթանես քահանայապետի մասին։
Գ. Երկու տոհմերի՝ Մանավազյանների և Որդունիների մասին, որոնք Հայաստան աշխարհում իրենց սերունդներով բնաջինջ եղան:
Ե. Վրթանես քահանայապետի որդիների մասին, որոնցից ավագը կոչվում էր Գրիգորիս, իսկ կրտսերը՝ Հուսիկ։
Զ. Վրթանեսի որդի Գրիգորիսի և նրա մահվան ու այն տեղի մասին, որտեղ թաղվեց։
Է. Մասքութնեքի թագավորի ավազակային հարձակումը Հայոց թագավորի իշխանության երկրի վրա. տեղի ունեցած պատերազմը, և թե ինչպես նա զորքով միասին կոտորվեց։
Ը. Անտառներ տնկելու, պարսիկների հետ մղած պատերազմների և Բզնունյաց նախարարական տոհմի բնաջնջման մասին։
Թ. Բակուր բդեշխի մասին, թե ինչպե՛ս ապստամբվեց Հայոց թագավորի դեմ և սպանվեց Հայոց զորքերից, որի փոխարեն բդեշխ դարձավ Վաղինակ Սյունին։
Ժ. Մծբինի Հակոբ եպիսկոպոսի մասին:
ԺԱ. Պարսից և Հայոց միջև տեղի ունեցած մեծ պատերազմի, Վաչե մեծ զորավարի նահատակման, Խոսրով թագավորի և Վրթանես հայրապետի մահվան մասին: ԺԲ. Տիրանի թագավորելը Հայոց աշխարհի վրա իր հոր մահից հետո, նույնպես Հուսիկի՝ հայրապետական աթոռը նստելը իր Վրթանես հորից հետո, և թե ինչպե՛ս նա սպանվեց Տիրան թագավորից՝ նրան հանդիմանելու պատճառով։
ԺԳ. Թե ինչպե՛ս Հուսիկի մահից հետո անառաջնորդ մնաց Հայոց աշխարհը, և Հուսիկի որդիները արժանի չեղան իրենց հոր աթոռին։
ԺԴ. Մեծ Դանիելի՝ աստծու մարդու վարքի մասին, թե ինչպե՛ս նա հանդիմանեց Տիրան թագավորին և թե ինչպե՛ս նրանից պատժվելով սպանվեց։
ԺԵ. Հուսիկի որդիների մասին, թե ինչպե՛ս ոտնատակ անելով արհամարհեցին աստծու մեծ քահանայության պատիվը:
ԺԶ. Փառենի մասին, որ հայրապետական աթոռը նստեց։
Ժէ. Շահակի մասին, որ Աղբիանոս եպիսկոպոսի սերնդից էր և հայրապետական աթոռը ժառանգեց, և թե ինչպե՞ս այդ ժամանակ Հայոց աշխարհը թողել էր տիրոջը և նրա պատվիրանները։
ԺԸ. Հայր Մարդպետի մասին, որ թագավորին վատ խրատ տալով կոտորել էր տալիս Հայոց նախարարական տոհմերը։
ԺԹ. Հուսիկի որդիների՝ Պապի և Աթանագինեսի մասին, թե ինչպե՛ս իրենց անօրինությամբ սպանվեցին սրբավայրում։
Ի. Թե ինչպե՛ս Տիրան թագավորը իր սենեկապետի՝ Սյունի Փիսակի կողմից մատնվեց ու կորավ. ինչպե՛ս խաղաղության ժամանակ հանկարծ գերի բռնվեց պարսիկ Վարազ իշխանից, և ինչպե՛ս ամբողջ Հայոց երկիրն էլ նրա հետ միասին կործանվեց ու կորավ։
ԻԱ. Թե ինչպե՛ս Հայոց բոլոր նախարարները հավաքվեցին և միաբանությամբ գնացին, Հունաք թագավորին Հայաստան բերին իրենց օգնական, ե ինչպե՛ս Պարսից թագավորը մեծ զորքով եկավ, ինչպե՛ս Պարսից զորքը կոտորվեց Հունաց զորքերից ու Հայոց զորքերի մնացորդներից, և Պարսից Ներսեհ թագավորը մի ձիով ճողոպրեց Հայոց աշխարհից ու փախավ ընկավ Պարսից աշխարհը։