Պատմություն Հայոց (Փավստոս Բուզանդ)/Ցանկ Հինգերորդ դպրության

ԲՈԻԶԱՆԴԻ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴՊՐՈԻԹՅՈԻՆ

ՑԱՆԿ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴՊՐՈՒԹՅԱՆ

Ինչ որ ասելու եմ, պատմական մատյանների գլուխներ:

Ա. Պապի թագավորելը, որ գտնվում էր Հունտց երկրում, Հայաստան գալը, երկրին տիրելը և կամ թե ինչի որ ձեռնարկում էր, հաջողվում էր նրան։

Բ. Հայոց Մուշեղ զորավարի մասին, թե ինչպե՛ս հարձակվեց Պարսից Շապուհ թագավորի բանակի վրա և սոսկալի ջարդ տվեց նրանց, այնպես որ Շապուհը մի ձիով ճողոպրեց։

Գ. Հայր մարդպետի մասին, թե ինչպե՛ս Պապը հրամայեց սպանել:

Դ. Երկրորդ պատերազմի մասին, որ տեղի ունեցավ Բագրավանդ գավառի Բագրավան ավանում Հայոց Պապ թագավորի և Պարսից զորքերի միջև:

Ե. Մյուս պատերազմի մասին հայերի և պարսիկների միջև Ատրպատականի Գանձակ քաղաքում, նաև Ուռնայրի գուշակության մասին, որ այդ պատերազմում էլ հայերը կհաղթեն:

Զ. Դղակ մարդպետի մասին, որին սահմանապահ նշանակեցին, թե ինչպես նա խորհրդակից եղավ Պարսից թագավորին, և թե ինչպե՞ս խոստացավ մատնել Հայոց արքային, և Պապ արքայի կողմից Գդակի սպանվելու մասին:

է. Հայոց Արշակ թագավորի մահվան մասին, թե ինչպե՛ս մեռավ Խուժաստան երկրում, Անհուշ բերդում, ինքն իր ձեռքով, և Դրաստամատը եղավ նրա մահվան պատճառը։

Ը. Թե ինչպե՛ս դադարեց պատերազմը պարսիկների կողմից, որից հետո Մուշեղ սպարապետը սկսեց կռվել նրանց հետ, որոնք ապստամբվել էին Հայոց թագավորի դեմ, և մեծամեծ պատերազմներով շատ տեղեր նվաճեց, Նախ և առաջ Հայոց թագավորի՝ Ատրպատականում եղած կալվածքի մասին.

Թ. Նոշիրականի մասին։

Ժ. Կորդուքի, Կորդիքի և Տմորիքի մասին:

ԺԱ. Մարերի մասին:

ԺԲ. Արցախի մասին:

ԺԳ. Աղվանքի մասին:

ԺԴ. Կասպից մասին:

ԺԵ. Վրաց մասին:

ԺԶ. Աղձնիք գավառի մասին։

ԺԷ. Մեծ Ծոփքի մասին։

ԺԼ. Անգեղտան մասին:

ԺԹ. Անձիտ գավառի մասին:

Ի. Հայոց Մուշեղ սպարապետի մասին:

ԻԱ. Հայոց Ներսես եպիսկոպոսապետի մասին, թե ինչպիսի մարդ էր և որքան շատ հրաշքներ գործեց:

ԻԲ. Պապ թագավորի մասին, թե ինչաե՞ս դևերից բռնված ու անօրեն մարդ էր,

ԻԳ. Սուրբ Ներսեսի հանդիմանության մասին, որը միշտ թշնամի էր Պապ թագավորին՝ մեղքերի պատճառով։

ԻԴ. Պապ թագավորի կողմից մեծ եպիսկոպոսապետ Ներսեսի սպանվելու մասին, և թե դա ինչպե՛ս կատարվեց նրա կողմից:

ԻԵ. Տեսիլքի մասինք որ երևաց սուրբ այրեր Շաղիտալին և Եպիփանին, մինչ նստած էին լեռան վրա։

ԻԶ. Սուրբ Շաղիտալի մասին։

Իէ. Սուրբ Եպիփանի մասին։

ԻԸ. Մեծամեծ հրաշքների մասին, որոնք Մամբրեում երևացին աստծուց՝ Եպիփանի այնտեղից մեկնելուց հետո։

ԻԹ. Հուսիկի մասին, որ Աղբիանոս եպիսկոպոսի տոհմից էր, և որին Պապ թագավորը Ներսեսի փոխարեն նշանակեց իր կամքով, առանց Կեսարիայի մեծ եպիսկոպոսապետին, և այս պատճառով այնուհետև Հայոց կաթողիկոսների՝ եպիսկոպոս ձեռնադրելու իշխանությունը դադարեց։

Լ. Թե ինչպե՞ս սգում էին Ներսես հայրապետին և Նրա կարոտը քաշում։

ԼԱ. Թե ինչպե՞ս Ներսես հայրապետի մեռնելուց հետո Պապ թագավորը, նախանձից շարժված, տապալեց այն բոլոր կարգ ու կանոնը, որ սահմանել էր Ներսեսը իր կենդանության ժամանակ։

ԼԲ. Պապ թագավորի մասին, թե ինչպե՞ս երես դարձրեց Հունաց թագավորից և սպանվեց Հունաց զորագլուխներից:

ԼԳ. Թե ինչպե՛ս խորհուրդ արին Հայոց իշխանները և ինչպե՞ս լուռ կացին մնացին։

ԼԴ. Պապից հետո Վարազդատի թագավորելը Հայոց աշխարհի վրա:

ԼԵ. Թե ինչպե՞ս Վարազդատ թագավորը չարամիտ և անմիտ մարդկանց խոսքերին լսելով սպանում է Հայոց զորավար Մուշեղին: ԼԶ. Մուշեղի ընտանիքի և այլ մարդկանց անմիտ կարծիքի մասին։

ԼԷ. Մանուելի դարձը պարսկական գերությունից, Մուշեղի վրեժը պահանջելը և Վարազդատ թագավորին Հայաստանից հեռացնելը:

ԼԸ. Թե ինչպե՛ս Հայոց Մանուել սպարապետը ամբողջ երկրի հետ ձեռք մեկնեց Պարսից թագավորին, և սկզբում Հայոց աշխարհի մարզպան և կառավարիչ բերեց Պարսից թագավորի կողմից Սուրենին ու մեծ պարգևներ ստացավ Շապուհից, և թե ինչպե՞ս Մերուժան Արծրունու խորամանկությամբ ապստամբություն ծագեց, և պատերազմներ առաջ եկան։

ԷԹ. Գումանդ Շապուհի մասին, որ Պարսից թագավորի կողմից ուղարկվեց՝ հայերի հետ պատերազմելու, և իր զորքերով հանդերձ սպանվեց Մանուելից։

Խ. Վարազի մասին, թե ինչպե՛ս ուղարկվեց Պարսից թագավորից և Մանուելից սպանվեց առաջինի նման։

ԽԱ. Մռկանի մասին, որին Պարսից թագավորը գարձյալ ուղարկեց մեծ զորքով Հայոց աշխարհի և Մանուելի վրա ու Մանուելից սպանվեց առաջինների նման։

ԽԲ. Հայաստանի յոթ տարի տևող խաղաղության մասին։

ԽԳ. Մերուժան Արծրունու մասին, որ Պարսից զորքով եկավ Մանուելի վրա և նրանից սպանվեց։

ԽԴ. Թե ինչպե՛ս Մանուել մեծ սպարապետը թագավորեցրեց մանուկ Արշակին, հետո ինքն էլ մեռավ: