Պատմություն Հայոց (Փավստոս Բուզանդ)/Չորրորդ դպրություն
ՉՈՐՐՈՐԴ ԴՊՐՈՒԹՅՈԻՆ
ԹՈՐԳՈՄԻ ՈՐԴԻՆԵՐԻ ՏԱՆ՝ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԳԼՈԻԽՆԵՐ
Գլուխ Ա
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՑ ԵՎ ՄԵԾ ՇՓՈԹՈԻԹՅՈԻՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
ՊԱՐՍԻՑ ՆԵՐՍԵՀ ԹԱԳԱՎՈՐԸ ԹԱԳԱՎՈՐԵՑՐԵՑ ՏԻՐԱՆԻ ԱՐՇԱԿ ՈՐԴՈԻՆ
ԵՎ ՈԻՂԱՐԿԵՑ ՀԱՅՈՅ ԱՇԽԱՐՀԸ ԻՐ ՀԱՅՐ ՏԻՐԱՆԻ
ՈԻ ԲՈԼՈՐ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ:
Երբ հաշտությունը կայացավ, և կատարյալ խաղաղություն հաստատվեց Հունաց թագավորի ու Պարսից Ներսեհ թագավորի միջև, ապա սիրով համաձայնվեցին մեկը մյուսի կամքը կատարել, և Հունաց կայսրը ետ դարձրեց Պարսից թագավորի գերիներին։ Ապա Պարսից Ներսեհ թագավորն էլ թագավորեցրեց Տիրանի Արշակ որդուն և նրա հոր, նրանց կանանց ու բոլոր գերիների հետ, նրանց ամբողջ գանձերով ու ստացվածքներով ուղարկեց մեծ փառքով։ Արշակը՝ Մեծ Հայքի թագավորը, Ասորեստանում թագավոր դառնալով (այնտեղից)՝ իր հոր և բոլոր ընտանիքի հետ միասին եկավ հասավ Հայոց աշխարհը, երկրի ցրվածներին հավաքեց ու նրանց վրա թագավորեց։
Այն ժամանակ մեծ խաղաղություն հաստատվեց։ Հայոց աշխարհի բոլոր մարդիկ, որոնք կորել էին, փախել ու թաք էին կացել, հավաքվեցին և ապահով ու խաղաղ ապրեցին Արշակ թագավորի հովանավորության տակ։ Աշխարհն էլ երկու թագավորների միջև խաղաղվեց, բարեկարգվեց, կազմակերպվեց, և այնուհետև (մարդիկ) բնակվում էին խաղաղությամբ, յուրաքանչյուրը վայելում էր իր ունեցվածքն ու
արդյունքը։ Գլուխ Բ
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՇԵՆԱՆԱԼՈՒ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼՈՒ, ԱՄԵՆ
ՏԵՂ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԿԱՐԳ ՈԻ ԿԱՆՈՆ ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ,
ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՈՐՈԳՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ:
Այն ժամանակ Արշակ թագավորը դուրս եկավ փնտրելու, քաջ Մամիկոնյան զորավարների տոհմը, մանավանդ որ նրանը իր դայակներն ու սնուցողներն էին եղել։ Գնաց, նրանց գտավ Տայքի ամուր վայրերում, իրենց աշխարհում. նրանց սիրտն առավ ու հաշտեցրեց, որովհետև նրանք Տիրանի խելագարի գործերի ժամանակից ի վեր պառակտվել, անջատվել էին Հայոց միաբանությունից և բոլոր գործերից: Թագավորը Վարդանին՝ ավագ եղբորը, նշանակեց նրրանց ցեղի նահապետ, միջին եղբորը՝ Վասակին, իր դայակին, նշանակեց սպարապետ և զորավար պատերազմական գործերում, նույնպես և կրտսերին նշանակեց զորապետ։ նույնպես և մյուս մեծամեծ նահապետների զորքերն ըստ իրենց աստիճանների հաստատեց՝ ինչպես որ նախկին թագավորների ժամանակի եղել էր։ Մեծամեծներին էլ հնազանդության էր բերում, բոլորի զորքերր կողմերի վրա բաշխելով՝ Հայաստանի սահմանների վրա սահմանասյահ էր նշանակում։
Եվ Հայաստան աշխարհի թագավորությունը նորոգվեց ու պայծառացավ, ինչպես առաջ. մեծամեծներն իրենց գահերում, գործակալներն իրենց աստիճաններում։ Եվ առաջին գործակալ-հազարապետ նշանակեց շինականներին շենացնող Գնունյաց ցեղը, որպեսզի իբրև ամբողջ երկրի հազարապետներ՝ հոգատարությամբ խնամեն աշխարհաշեն, աշխարհը կերակրող գյուղացիությանը։ Նույնպես և սպարապետության՝ զորավարության գործում, ճակատ առ ճակատ նիզակներով կռիվ մղելու համար, նշանակեց փառավոր ու ազնվազգի, աղավնակիր՝ դրոշակներով, արծվի Վարուժանի նշաններով, աներկյուղ ու քաջասիրտ նախամարտիկ, քաջանուն, բարենշան, բարեհամբավ ու բարեգործ, պատերազմական գործերում հաջողակ Մամիկոնյանների ցեղից, բուն նախնյաց կարգերի համաձայն, որին երկինքը միշտ և հանապազ պարգևում էր հաղթության ու քաջության բարի անուն պատերազմական գործերում, և տվեց նրանց զորավարության իշխանություն Մեծ Հայքի բոլոր զորքերի վրա։ Այս ցեղերից զատ՝ խոնարհ աստիճանի գործակալներ, որոնք թագավորի ներկայությամբ բարձերի վրա բազմում էին, պատիվները գլխներին, — չհաշվելով մեծամեծ նահապետներին ու տանուտերերին, լոկ միայն գործակալներ՝ ինը հարյուր բարձ էին կազմում, որոնք թագավորական սեղանի ուրախության մասնակից էին լինում, բացի հոտնկայս սպասավորության պաշտոնյաներից։
Գլուխ Գ
ՍՈԻՐԲ ՆԵՐՍԵՍԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵ՛Ս ԵՎ ՈՐՏԵՂԻՑ ԷՐ
ԿԱՄ ԻՆՉՊԵ՛Ս ԸՆՏՐՎԵՑ՝ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԼԻՆԵԼՈԻ:
Ապա Արշակ թագավորի մոտ ժողովի գումարվեցին նախարարական շատ ցեղերի ու տոհմերի մեծամեծ նահապետները, գնդերի և դրոշակների տերերը, բոլոր սատրապները, նախարարներն ու ազնվականները, պետերը, իշխանները, զորավարներն ու սահմանապահները։ Ընդհանուր համաձայնությամբ խորհուրդ արին, որ հավաքվեն ու մտածեն իրենց առաջնորդի մասին, թե ո՛վ է արժանավոր հայրապետական աթոոը նստելու և Քրիստոսի բանական հոտը հովվելու։ Բոլոր ժողովականների մեջ այս միտքն ընդհանուր հավանություն գտավ, որ առաջնորդ ընտրեն Գրիգորի տան հետնորդներից, նրա սերնդից։ Որովհետև բոլորն ասում էին թագավորին, «Ինչպես որ աստված նորոգեց ձեր թագավորությունը, պետք է նույնպես նրա սերնդից նորոգել հոգևոր նահապետությունը, երբ այդ աթոռը նորոգվի,— ասում էին,— ապա և պայծառ վարք ու բարքը կնորոգվի Հայոց աշխարհում»։
Ապա աշխարհաժողով բազմությունը հականե հանվանե հիշեց Ներսեսին՝ Աթանագինեսի որդու՝ Հուսիկ քահանայապետի թոռանը, Վրթանեսի որդու, որ առաջին մեծ քահանայապետ Գրիգորի որդին էր. նրա մոր անունն էր Բամբիշ, որ Տիրան թագավորի քույրն էր։ Սա մանկության հասակում աշխարհականի կյանք վարելով՝ ամուսնացած էր. փոքր հասակից ի վեր սնվել ու սովորել էր Գամիրքի Կեսարիա քաղաքում, վստահելի ուսուցիչների ձեռքի տակ և սիրելի էր դարձել իր դասընկերներին։ Իսկ այս ժամանակ նա զինվորական պաշտոնյա էր, Արշակ թագավորի սիրելի սենեկապետն էր, թագավորի կյանքի բոլոր կարգերին հավատարիմ ներքուստ և արտաքուստ։
Սա մի հաղթանդամ տղամարդ էր՝ բարձր և հաճելի հասակով, գրավիչ գեղեցկությամբ, որի նման գեղեցիկ աշխարհի վրա ուրիշ տեղ չէր գտնվում. տենչալի, ցանկալի, զարմանալի և պատկառելի բոլոր նայողների համար ու զինվորական վարժությունների մեջ նախանձելի արիությամբ։ Աստծու երկյուղը սրտումն ուներ, խստիվ պահպանում էր նրա պատվիրանները, մարդասեր, սուրբ և պարկեշտ էր, շատ խելոք էր, անաչառ, իրավադատ, հեզ, քաղցր, խոնարհ, աղքատասեր, ամուսնական կյանքում օրինավոր, աստծու սիրով կատարյալ։ Ընկերների հետ վարվում էր պատվիրանի համաձայն — սիրել ընկերոջը, ինչպես ինքն իրեն։ Զինվորական աստիճանի մեջ էլ նա այսպես կատարյալ էր առաքինի վարքով։ Նա դեռ մանկության հասակից ապրում էր տիրոջ պատվիրանների համաձայն, արդարությամբ, անարատությամբ, ընկերներին ծառայություններ անելով։ Նա ձանձրանալ չգիտեր, աստծու եռանդը սրտումն ուներ, սուրբ հոգով եռում էր և ամեն բանով կատարյալ էր։ Աղքատներին, տառապյալներին սիրում էր, նրանց նկատմամբ խնամք էր տանում, մինչև իսկ իր զգեստներն ու կերակուրը նրանց հետ կես էր անում։ Նեղվածներին, դժվարության մեջ ընկածներին օգնում էր, զրկվածներին հովանավոր ու պաշտպան էր դառնում։
Արդ՝ մինչդեռ նա զինվորական զգեստ հագած, զարդարված էր գեղեցիկ պատմուճանով և վայելուչ զարդերով, հաճելի գեղեցկությամբ, երկայն հասակով, չքնաղ վարսերով, կանգնած էր թագավորի սպասավորության, նրա սնարքում, գոտուց կախած արքայական պողպատյա սուրը՝ ոսկի պատյանով, ականակուռ, մարգարտազարդ գոտիով, ատյանի ամբողջ բազմությունը ձայն բարձրացնելով միաբերան աղաղակեց. «Ներսեսը լինի մեր հովիվը»։ Երբ նա լսեց, բողոք բարձրացրեց, չէր կամենում, հրաժարվում էր՝ իրեն անարժան համարելով։ Բայց նա տեսավ, որ բոլորը նույն բանի վրա պնդելով թագավորի առաջ նույնն էին աղաղակում. «Ուրիշ ոչ ոքի չենք ուզում մեզ հովիվ, այլ միայն դրան, ուրիշ ոչ ոք չպիտի նստի այն աթոռը, այլ միայն դա»։ Իսկ նա, քանի որ իր համեստությունից իրեն արժանավոր չէր համարում այդ (աստիճանին), առաջ եկավ, սկսեց մի քիչ սուտ խոսել իր մասին, սկսեց իրեն բամբասել այնպիսի մեղքերի և անօրինությունների մեջ, որ չէր գործել։
Երբ բազմությունը այս լսեց և գիտեր, որ նա իր մասին ստեր է հնարում, բոլորը միասին թագավորի հետ ծիծաղից թուլանում էին։ Իսկ զորքերը միաբերան աղաղակում էին. «Թող մեզ վրա, մեր գլուխների վրա ընկնեն քո գործած մեղքերը. թող մեզ վրա, մեր որդիների վրա թափվեն քո (անօրեն) գործերը, բայց դու քո հայր Գրիգորի գործերը, նույն առաջնորդությունը նորոգիր մեզ համար»։ Իսկ նա որովհետև ուրիշ բան չգտավ նրանց պատասխանելու, որ զորքի համար վիրավորանք կլիներ, ասաց. «Դուք անօրեն եք ու պիղծ, ես չեմ կարող ձեզ հովիվ լինել և ձեր մեղքերը ինձ վրա վերցնել, ես չեմ կարող աչառու լինել, չեմ կարող ձեր գործած չարիքներին դիմանալ։ Դուք այսօր դուր եք ինձ սիրում, վաղն իմ թշնամիներն ու ատողները կդառնաք, դուք ինձ կապում եք գլխին որպես ծեծող թակ։ Ինձ հանգիստ թողեք, թերևս առանց հոգսերի իմ տառապանքներով ու մեղքերով լի կյանքը ըստ իմ անարժանության անցկացնեմ՝ հանդերձյալ հավիտենական դատաստանին սպասելով»։
Բայց զորքի բազմությունը բողոք բարձրացնելով ձայն տվեց. «Հենց դու՝ մեղավորդ, պետք է մեզ հովիվ լինես»։ Աստծու նախախնամությունից էր, որ մարդիկ այսքան պնդում էին։ Այն ժամանակ Արշակ թագավորը, չարացած ու զայրացած՝ դեպի իրեն քաշեց սուրը արքունական գոտիով, նա կրում էր իբրև սենեկապետ՝ թագավորին սպասավորելիս, և նրա վրայից հանեց։ Ապա հրամայեց նրան իր առաջ կապել, խուզել նրա գանգուր, վայելուչ վարսերը, որոնց նմանը ոչ մի տեղ չէր գտնվում. նույնպես հրամայեց պատռել, վրայից հանել վայելուչ պատմուճանը։ Հրաման տվեց. բերին կրոնավորի զգեստներ ու նրան հագցրին: Ապա հրաման տվեց. կանչեցին ծերունի Փավստոս եպիսկոպոսին և նրան ձեռնադրել տվին սարկավագ։ Քայց մինչ մազերը խուզում էին, նրանց գեղեցկության պատճառով շատերը արտասվում էին ափսոսալով, երբ տեսնում էինք, թե ինչպե՛ս կերպարանքը փոխվելով գեղեցկությունը կորավ։ Բայց երբ տեսան նրան քրիստոնեական գեղեցկությամբ զարդարված՝ շատերն ուրախացան, որ բարերար (աստծու) շնորհով նա հրավիրվեց Քրիստոսի տան հոգաբարձուն լինելու։
Տերն էր, որ բոլորի մեջ միտք արթնացրեց իրենց համար հովիվ խնդրելու նրան, որ կարող էր նրանց առաջնորդել և ցույց տալ կյանքի ճանապարհը։ Նա դեռևս երբ զինվորական տեսքով էր, ներքուստ Քրիստոսի զգեստն էր կրում և ազնվական վարք ու բարք էր իր մեջ մարմնավորում։ Իր ունեցած հույսով նա խաչված էր Քրիստոսի հետ, սիրով մասնակից էր եղել նրա թաղմանը և հավատով մեռած էր մեղքերի համար ու արդար հույսով սպասում էր հարության։ Ուստի նա իրավացի կերպով արժանացավ հայրապետների աթոռին և իր առաջին հայրերի տեղին, Թադեոս առաքյալի աթոռին և իր մարմնավոր, նույնպես և հոգևոր հայր Գրիգորի ժառանգությանը։ Բայց տիրոջ ազդեցությամբ էր, որ նա հասավ այն պաշտոնին, և նա էր, որ բոլորի մեջ միտք ծագեցրեց՝ նրան այս պաշտոնին արժանավոր համարելու։ Թեպետ նա սաստիկ երկյուղածությունից և համեստությունից իրեն անարժան էր համարում աստծուն սպասավորելու բարձր աստիճանին, որին մղեցին նրան, բայց հարկադրանքը, (ժողովրդի) միաբանությունը աստծու հրամանով էր, մանավանդ որ նախնիների օրոք էլ սրա մասին ասվել էր Հուսիկին աստվածային տեսիլքում,
թե նրա սերնդից կլինի մի մարդ, որ երկրին լույս կլինի։ Գլուխ Դ
Թե ԻՆՉՊԵՍ ՆԵՐՍԵՍԻՆ ԱՌԱՆ ՏԱՐԱՆ ԿԵՍԱՐԻԱ, ԵՎ ԻՆՉՊԻՍԻ
ՀՐԱՇՔՆԵՐ ԵՎԱՆ ԱՍՏԾՈԻՑ, ԵՎ ԻՆՉՊԵՍ ԱՌԱՔԵԼԱԲԱՐ ՀՈՎՎԵՑ
ԻՐ ՀՈՏԸ:
Այնուհետև գումարեցին մեծամեծ իշխաններին, որ ցանկայի Ներսեսին առնեն տանեն այնտեղ, որտեղ սովորաբար հայրապետներին օծում էին։ Նաև Հայոց եպիսկոպոսների բազմությունը հավաքվեց թագավորի մոտ նույն հարցի առիթով։ Բոլորը միաբան խորհուրդ անելով որոշեցին, որ նա նստի գլխավորի աթոռը։ Եվ բոլորի միաձայն հավանությամբ — եպիսկոպոսների և թագավորի և աշխարհականների բազմության պատվիրակները ճանապարհ ընկան ու գնացին. մարդպետության մեծ իշխան Հայրը, ասպետության՝ մեծ իշխան Բագարատը, Ծոփքի մեծ իշխան Դանիելը, Մեհանդակ Ռշտունին, Սյունյաց Անդովկ իշխանը, Շիրակի և Արշարունյաց իշխան Արշավիրը, մյուս Ծոփքի իշխան Նոյը, Ամատունյաց տան իշխան Պարգևը։ Սրանց բոլորին պատրաստեցին և ճանապարհ ձգեցին մեծամեծ նվերներով ու ընծաներով և հավաստի հրովարտակներով, որ գնան Գամիրքի երկիրը, Կեսարիա մայրաքաղաքը, կաթողիկոսների կաթողիկոս Եվսեբիոսի մոտ, որպեսզի այնտեղ սուրբ Ներսեսին ձեռնադրեն Մեծ Հայքի կաթողիկոս։
Նրանք ցնծությամբ եկան հասան և տեսան այնտեղ կաթողիկոսների կաթողիկոսին սուրբ մեծանուն, երանելի, հոյակապ և սքանչելի Եվսեբիոսին։ Նրան հանձնեցին Արշակ թագավորի հրովարտակը և բերած նվերները ներկայացրին։ Նա սիրով և մեծարանքներով նրանց ընդունեց. և համաձայն կանոնների, առաքելական օրենքների՝ հավաքեց սուրբ եպիսկոպոսների բազմությունը, որպեսզի սուրբ Ներսեսին ձեռնադրեն Մեծ Հայքի եպիսկոպոսապետ։ Եվ մի մեծ հրաշք տեղի ունեցավ, որովհետև հենց որ մտան եկեղեցի, մի սպիտակ աղավնի, բոլոր քահանաների ու բազմաթիվ ժողովրդի առաջ, եկավ նստեց սեղանի վրա։ Երբ Եվսեբիոս արքեպիսկոպոսապետը և նրա հետ երեցները ներս մտան, որոնց մեջ էր նաև մի սուրբ երիցապետ՝ Բարսիլիոս անունով, աղավնին սեղանից թռավ ու եկավ նստեց նրա վրա և երկար ժամանակ մնաց, իսկ երբ հասավ այն ժամը, երբ կամեցան Ներսեսին ձեռնադրել, աղավնին սուրբ Բարսեղի վրայից թռավ ու եկավ նստեց Ներսեսի գլխին։
Երբ աստծուց այս հրաշքը նրա վրա եղավ, ամբողջ Ժողովուրդը և Եվսեբիոս մեծ արքեպիսկոպոսը զարմացած մնացին։ Բոլորը նրան դիմելով աղաղակում էին. «Դու հաճելի եղար աստծուն, աստծու հոգին քո վրա իջավ, որովհետև դա նմանություն էր ս. հոգուն, որ տիրոջ վրա երևաց»։ Ապա նրան ձեռնադրեցին ու բարձրացրին նստեցրին եպիսկոպոսության աթոռը ու մեծարում էին, շատերն էլ նրան էնկոմիա էին ասում, այն մտքով, թե ս. հոգին թառեց նրա վրա։ Բայց նա ավելի ու ավելի անարժան էր համարում իրեն տեղի ունեցածին։ Այնուհետև մեծ փառավորությամբ ճանապարհ գցեցին նրան և Հայոց մեծամեծ նախարարներին՝ սատրապներին։
Նրանք մեծ պարծանքով, հոգեպես փառավորված եկան հասան Հայաստան։ Նրանց ընդառաջ գնաց Արշակ թագավորը մինչև Առյուծ կոչված լեռը։ Այստեղ նրանք միմյանց հանդիպեցին մեծ խնդությամբ, իրար ողջունեցին և օրհնությամբ դարձան եկան աշխարհը։ Եվ սուրբ Ներսեսը նստեց հայրապետության աթոռը։ Նրա հովվության ժամանակ երկրում մեծ խաղաղություն տիրեց, որովհետև իր վարքի և ընթացքի մեջ նա նմանվեց իր հորը՝ Մեծ Գրիգորին, ամենաբարի հայրական վերաբերմունք ուներ, նույն հայրերի առաքելական շնորհները նորոգեց և նույնպես հոգս էր տանում՝ (իր հոտը) անվնաս պահելու երևացող ու աներևույթ թշնամիներից։
Նա առավելապես նմանվեց առաջին ծառերին և վարդապետության նույնատեսակ ու նույն բան հասուն պտուղներ էր բերում և իր հովվության ու վերակացության ընթացքում բոլորին առատորեն մատակարարում էր օգտակարը՝ հոգևոր արոտով սնուցանելով։ Նա այնպես լցվեց շնորհներով, որ մեծամեծ հրաշքներ էր գործում, հիվանդներ էր բժշկում, որտեղ որ պետք էր լինում, մոլորվածներին (ուղիղ) ճանապարհի էր բերում։ Այսպիսի հրաշքներ էլ էր կատարում՝ երբ մեկին տեսնում էր խիստ համառելիս, ահ ազդելով համոզում էր, իսկ հնազանդներին, որոնց սրտերի ականջները բաց էին, համոզում էր քարոզությամբ։
Շինում էր ավերված եկեղեցիները, վերականգնում էր կործանված սեղանները. թերահավատների համար սահմանում էր ապաշխարության կատարում, որպեսզի աստծուն հավատան ու փրկվեն։ Հավատացյալներին մխիթարում էր մշտնջենավոր բարի պարգևների հույսով։ Թադեոսի աթոռը նորից շենացրեց, իր հայրերի նման որդի եղավ։ Չարախոսներին հարկադրելով լռեցնում էր։ Անօրինությունները, անօրենների խոսքերն ու գործերը միանգամայն խափանում էր։ Ճշմարտության համար կռվում էր մինչև վերջ, արդար կողմը քաջալերում ու պաշտպանում էր և իր վարդապետության անձրևով սնուցում ու փարթամացնում էր շահավետ, արդար գործերն օրհնությամբ, Մեծ Հայքի բոլոր սահմաններում, որտեղ նրա հայրերն առաջ սերմանել էին կենարար խոսքի քարոզությունը, ինքն էլ նույնը ոռոգեց իր անձրևով։ Բույսը աճեցրեց հնձող մշակը, սերմ անողներին գործակից դառնալով և առատ արդյունք ամբարեց արքայության շտեմարաններում։ Նա իր նախորդ մշակ հայրերին փոխանորդ ու գործակից եղավ։
Նա իր մեջ կրում էր անպատմելի զորություններ. խիստ հոգ էր տանում ողորմածության կարգեր հաստատելու վրա։ Նախ անձամբ ինքն էր բարիքներ գործում, հետո ուրիշներին բարեգործության օրինակ տալիս. վարդապետական խոսքով առհասարակ հորդորելով բոլորին, մտքերի փակված դռները դեպի բարին էր բացում։ Ուսուցանում էր ամենաբարի սերը, հույսը, հավատը, սրբությունը, քաղցրությունը, հեզությունը, անոխակալությունը։ Հորդորում էր խնամել աղքատներին, նրանց դարմանել, և հայս էր տալիս, որ (ողորմածները) հատուցում կստանան քրիստոսի խոստացած (երկրորդ) գալստյան ժամանակ, երբ դատաստանի ատյան կկազմվի անշեջ կրակով. սպառնում էր հավիտենական չարչարանքները հիշատակելով և Հիսուս Քրիստոսի աստծու որդու, գալուստով։ Եվ այնքան երկյուղ ազդեց, որ Հայաստանի սահմաններում բնակվող բոլոր մարդիկ հավատալով՝ բոլորն իրենց ունեցածները իրենց աղքատներին հավասարապես և հոժարությամբ մատակարարում էին, ու այս բանը անում էին ուրախությամբ։
Նա գնաց հասավ Տարոն գավառի կողմերը և իր մոտ հավաքեց Հայոց աշխարհի բոլոր եպիսկոպոսներին։ Հավաքվեցին Աշտիշատ գյուղում, որտեղ առաջին անգամ եկեղեցի էր շինված, որովհետև նա էր մայր եկեղեցին և նախնյաց եկեղեցական ժողովների ժողովատեղը։ Բոլորը հոժարությամբ ժողովի եկան և օգտակար խորհրդակցություն ունեցան՝ աշխարհական կարգերը բարեկարգելու, հավատի ընդհանուր կանոններ սահմանելու։ (Այս ժողովում) կարգ ու կանոն սահմանեցին, կազմակերպեցին և Հայոց աշխարհի ամբողջ ժողովուրդը դարձրին իբրև վանականների մի ընդհանուր միաբանություն, բացի ամուսնությունից։ Ներսես եպիսկոպոսապետը ամենքի վրա տարածում էր առաքյալներից սահմանված կանոնները, բոլորին խրատ էր տալիս, հորդորում էր, առաջնորդում էր դեպի բարեգործություն և նախանձախնդիր էր լինում. նախ ինքն էր անում, ապա ուրիշներին նույնը ուսուցանում։ Նույնը հրամայում էր կատարել Հայոց ամբողջ աշխարհում, գավառներում, կողմերում, անկյուններում։ Որոնում գտնում էին պատշաճ տեղեր, զատում էին՝ նրանց մեջ աղքատանոցներ շինելու համար, որտեղ պետք է հավաքեին ախտավորներին, բորոտներին, հաշմանդամներին, ցավագարներին։ Որոշեցին շինել ուրկանոցների, սահմանել նրանց սնունդ և դարման, իսկ աղքատների համար՝ պատսպարան: Որովհետև Ներսես մեծ եպիսկոպոսապետը այսպես հրամայեց, և սուրբ ժողովը հավանություն տվեց, որ այդպիսի մարդիկ նստած մնան իրենց կացարաններում, դուրս չգան տառապանքով մուրալու, և բոլորովին իրենց դռներից ոտք դուրս չդնեն, այլ որ ամեն մարդ պարտական կլինի նրանց (խնամելու)։ Կարևոր է, ասում էին, որ աշխարհի կարգը չխանգարվի, այլ պետք է որ բոլորն անխտիր ողորմած լինեն և զգուշությամբ տանեն նրանց կերակուրը ու նրանց կարիքները հոգան։ Այսպես էլ շինեց, կազմակերպեց և հաստատեց։
Ուրիշ շատ տեսակ ողորմածություններ էլ սովորեցրեց աշխարհին և շատ հայրենական կարգեր ու կանոններ հաստատեց։ Նա խրատ էր տալիս, որ միշտ պետք է նկատի ունենալ հարության հույսը, չկարծել, թե մարդու մահն անդառնալի է, թե նորից կենդանանալու հույս չկա. ուստի և պետք չէ մեռածի վրա անհուսությամբ լացուկոծ անել, անչափ ու անկարգ սուգ անել, այլ հույսով նկատի ունենալ տիրոջ (երկրորդ) գալուստը և հարությամբ նորոգվելը, ուրեմն սպասել տիրոջ գալստյանը, երբ ամեն մարդ հավիտենական հատուցում կստանա ըստ իր գործերի։ Նաև խրատում էր, որ ամուսնության մեջ օրինավոր լինեն, որ ամուսնացածներն իրար չխաբեն, իրար դեմ դավ չսարքեն, հեռու մնան ազգակցական մերձավոր խառնակ ամուսնություններից, մանավանդ հարսների հետ մերձավոր ամուսնությունից և սրանց նմաններից։ Եվ կանոն էր դնում՝ մեռած անասուն ու արյուն չուտել, ամսականի ժամանակ կնոջ չմերձենալ, որովհետև դրանք պիղծ են տիրոջ առաջ։
(Նա դատապարտում էր) նենգությունը, մատնությունը, ագահությունը, ուրիշին նախանձելը, ցանկասիրությունը, զրկողությունը, արվամոլությունը, իգանալը, բամբասանքը, մտքի հարբեցողությունը, որկրամոլությունը, հափշտակությունը, պոռնկությունը, թշնամուց վրեժխնդրությունը, ստախոսությունը, թշնամությունը, անողորմ ածությունը, սուտ երդումը, արյունահեղ սպանությունը, պիղծ անասնամոլությունը, (երկրորդ) հարության հույս չունենալը, անհուսությամբ մեռելներին սգալը — այս բոլորը համարում էր միանման կորստյան խորխորատ։ Եվ ամբողջ երկրին պատվիրում էր նա, հենց իրեն՝ թագավորին, մեծամեծներին և առհասարակ նրանց, որոնք ուրիշի վրա իշխանություն ունեին, որ գութ ունենան իրենց ծառաների, ստորադրյալների և աշակերտների վրա, սիրեն նրանց իբրև իրենց հարազատների, ապօրինի կերպով ու չափազանց հարկերով նրանց չնեղեն, հիշեցնելով, որ նրանց համար էլ աստված կա երկնքում։ Այսպես էլ ծառաներին էլ պատվիրում էր հավատարիմ և հնազանդ լինել իրենց տերերին, հիշեցնելով նրանց[1], որ դրա համար վարձք կստանան տիրոջից։ Եվ բոլոր եկեղեցիները նրա օրերում խաղաղություն ու նորոգություն գտան. ամբողջ Մեծ Հայքում եպիսկոպոսների պատիվը մեծացավ, եկեղեցիների կարգերը ծաղկեցին, լիովին պայծառացան, ամենայն վայելչությամբ հաստատվեցին կաթողիկե եկեղեցիների կարգերը, սուրբ պաշտամունքի կարգերը աճեցին, պաշտոնյաներն ավելացան։ Եկեղեցու կարգերը շատացրեց շեն ու անշեն տեղերում, նույնպես և կրոնավորների թիվը բազմացրեց։
Զանազան տեղերում, Հայաստանի բոլոր գավառներում հիմնեց դպրոցներ՝ հունարեն և ասորերեն լեզուներով: Շատ նեղվածների փրկում էր, գերության մեջ տառապողներին գերությունից ազատում էր՝ ոմանց քարոզելով Քրիստոսի ահը, և մյուսներին փրկանք տաչով գնում ազատում էր ու իրենց տեղերը դարձնում։ Այրիներին, որբերին, չքավորներին հանգիստ ու սնունդ էր ապահովում, աղքատները միշտ նրանով ուրախանում էին. իր սեղանատունն ու սեղանը միշտ բաց էին աղքատների, օտարականների և հյուրերի համար։ Եվ այնքան մեծ էր նրա աղքատասիրությունը, որ թեպետ բոլոր գավառներում աղքատանոցներ շինեց ու նրանց համար դարման նշանակեց, այնպես որ իրենց անկողիններից վեր կենալուց ավելի նեղություն չքաշեն, բայց և այնպես առանց նրանց սեղան չէր նստում, այլ կաղերը, կույրերը, հաշմանդամները, վերքոտները, խուլերը, տնանկները, կարոտյալները նրա հետ սեղան էին նստում ու կերակրվում։ Եվ ինքը իր ձեռքերով բոլորին լվանում էր, օծում, (վերքերը) կապում, իր ձեռքով նրանց կերակուր էր բաժանում, իր բոլոր ունեցածը նրանց վրա էր ծախսում. բոլոր օտարականները նրա հովանու տակ դադար առած հանգստանում էին։ Եվ ինչ որ ինքն էր անում, նույնը սովորեցնում էր անել և ուրիշներին. ինքը մաքուր, զգաստ և արթուն մարդ էր ու բոլոր մարդկանց պատրաստում էր աստծու խոսքը ընդունելու։ Մարգարեների և առաքյալների նմանությամբ սովորեցնում էր ողորմած լինել։ «Զեր մեղքերը,— ասում էր նա,— պետք է ողորմածությամբ քավեք և ձեր անօրեն գործերը՝ գթությամբ և աղքատներին ողորմություն տալով»։ Հիշեցնում էր առաքյալներին, որոնք աղքատների խնամարկության համար ընտրեցին մեծ նախավկա և նախասարկավագ Ստեփանոսին իր ընկերներով, նրան, որ երկինքը բացեց և այս գործով արժանի դարձավ Որդուն տեսնելու Հոր աստծու աջ կողմը:
(Հիշեցնում էր) և Այծեմնիկին, նրա ողորմածությունը, այրիների ողբը և թե ինչպե՛ս Պետրոս մեծ (առաքյալը) կյանքից հրաժարված ու մեռածին դարձյալ կենդանության էր բերում։ «Պողոս մեծ (առաքյալն) էլ պատմում է,— ասում էր,— թե Հակոբոսը, Կեփասն ու Հովհաննեսը՝ բուն սյուները, երբ տեսան ինձ տրված մեծ շնորհը, և որ ես անթլփատներին ավետարանը քարոզելու մեջ հաջողություն գտա, ինչպես նրանք՝ թլփատվածների մեջ, ինձ ավելի ևս համարձակություն տվին և համաձայնվեցին, որ ես և Բառնաբասը (քարոզենք) հեթանոսների մեջ, ինչպես իրենք՝ թլփատվածների մեջ։ Միայն ինձ պատվիրեցին,— ասում է,— որ աղքատներին խնամք տանենք, ինչ որ հենց ես էլ,— ասում է,— աշխատում էի կատարել»։
Այսպես և ավելի ևս հիշեցնում էր Քրիստոսի (խոսքերը), որ նա ասաց մի մեծատան, որ բոլոր պատվիրանները կատարել էր, տերը նրան ասաց, «Բոլոր ունեցածներդ ծախի՛ր ու աղքատներին տուր, և դու գանձ կգտնես երկնքում», և սրանից հետո ասաց, «Հաստ պարանը ավելի հեշտ կմտնի ասեղի ծակով, քան ագահ մեծատունը՝ արքայությունն, և դարձյալ, թե «ձեզ բարեկամներ ստեղծեցեք անիրավ մամոնայից», որոնք ձեզ ընդունեն իրենց հավիտենական հարկերի տակ։ Կամ ինչպես ինքը՝ Պողոսը, բարի գործերի նախանձախնդիր լինելով, բոլորին ստիպում է, ասելով, «Սիրո հետևեցեք, հոգևոր բաների նախանձախնդիր եղեք»։ Նա պատմելով, թե ինչպե՛ս աքայեցիք հոժարամտությամբ սպասարկում էին սրբերին Մակեդոնիայում՝ հորդորում, (լսողների) նախանձն էր շարժում, այլև նրանց քաջալերում էր անխափան բարի, առաքինական գործեր կատարելու, ասելով, թե «Լավ է միշտ նախանձախնդիր լինել դեպի բարինա։ Դարձյալ նա ձգտում էր բոլորի հետ միասին քրիստոսի հետքով գնալ, «նայեցե՛ք,— ասում է,— հավատի զորագլուխ և կատարող Հիսուսին». և դարձյալ, թե՝ «Հիշեցե՛ք ձեր առաջնորդներին ու վերակացուներին տիրոջ համար, որոնք ձեզ կյանքի խոսքը քարոզեցին, նայեցե՛ք նրանց ընթացքին և նմանվեցե՛ք նրանց հավատին»։ Եվ միաժամանակ ասում էր. «Այսպես թող մտածի ձեզանից ամեն մեկը, որ հավատում է Հիսուս Քրիստոսին»։ Դարձյալ ասված է. «Հիսուսը սկսեց գործել և ուսուցանել»։ Իսկ տիրոջ ցանկալի եղբայր Հակոբոսր իր թղթում օրինակ բերելով սրբերի բոլոր գնդերը և սրբասեր տիրոջը՝ ասում էր. «Եղբայրնե՛ր, օրինակ վերցրեք չարչարանքներին երկար դիմացող, տիրոջ անունով խոսող մարգարեներին, լսեցե՛ք Հորի համբերության պատմությունը, տիրոջ վախճանը տեսեք»։
Այս և սրանց նման բաներ նա շարունակ խոսում էր գիշեր ու ցերեկ. չէր դադարում սովորեցնելուց և հանդիմանելուց։ Եվ նրա մեջ բնակված սուրբ հոգու իմաստությամբ իր կյանքի ամբողջ ժամանակ, ամեն օր Հայոց երանելի ներսես եպիսկոպոսապետը ամենքին վարդապետում, խրատում էր, ինչպես մի բազմագութ հայր, ինչպես մի սիրող մայր, հոգևոր սիրով ոգևորում էր բոլորին՝ մեծամեծներին, պատվավորներին ու անարգներին, հարուստներին, աղքատներին, ազատներին ու շինականներին։ Եվ աշխարհի վերակացությունը ամենայն հոգատարությամբ, առանց ծուլանալու և առանց հապաղելու կատարում էր մինչև իր կյանքի վերջը: Նրա նման ուրիշ մեկը երբեք չեղավ Հայոց աշխարհում։
Գլուխ Ե
ՀԱՅՈՑ ՆՍՐՍԵՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ
ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻՑ ՈՒՂԱՐԿՎԵՑ ՎԱՂԵՍ ԿԱՅՍԵՐ
ՄՈՏ, ԵՎ ԹԵ ՀԱՎԱՏԻ ՈՐՔԱ՞Ն ՇԱՏ ԲԱՆ ԽՈՍԵՑ ԿԱՅՍԵՐ ՈՐԴՈՒ
ՎԵՐԱՐԵՐՄԱՄԲ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՊՎԵՑ ՈՒ ԱՔՍՈՐՎԵՑ, ԻՍԿ
ՄՅՈՒՍ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ (ՎԱՂԵՍԸ) ԱՐՉԱԿԵՑ ՆՎԵՐՆԵՐ ՏԱԼՈՎ:
Ապա Հայոց աշխարհի և Հունաց կայսեր միջև կնքված խաղաղության ու միաբանության դաշինքի առիթով կարիք եղավ, որ Հայոց թագավորը Հայոց Ներսես մեծ կաթողիկոսին և Հայոց մեծամեծներից տասը սատրապ նրա հետ մեծ պատրաստությամբ ուղարկեց, որ գնան և կայսեր ու իրենց միջև եղած համաձայնության ու խաղաղության դաշինքը նորոգեն։ Նրանք գնացին հասան Հունաց թագավորների կայսերական պալատը։
Այն ժամանակ Հունաց Վաղես մեծ թագավորը հավատի կողմից մոլորված՝ ընկած էր արիանոսների հերետիկոսության մեջ։ Արդ՝ երբ թագավորը նրանց տեսավ, սկզբում մեծ փառքով ու շքեղությամբ նրանց մեծարեց։ Կայսրը միամոր մի որդի ուներ, իր միակ զավակը, որ ծանր հիվանդությամբ պառկած էր։ Ապա թագավորն ստիպեց Հայոց Ներսես սուրբ կաթողիկոսին, որ երեխայի վրա աղոթք անի. իսկ նա մեջտեղ գալով սկսեց խոսել և ասաց. «Եթե հավատաս, որ տեր Հիսուս քրիստոսը աստծու միածին որդին ու ծնունդն է, նրա ինքնությունից և իսկությունից, հոր որովայնից ծնունդ է և ոչ թե արարած, հորից ծագած, էականի փառքի լույսը, նրա էության նկարագիրը, որ նա նրա բնությունից է, ծնունդն ու որդին, որովհետև ինչպես որ հայրն էր, այնպես էլ որդին նրա բնությունից, բոլոր Ժամանակներից առաջ հորից ծնված, բոլոր արարածների լինելությունից առաջ. սկզբից ի վեր ամեն բանում իր հորը գործակից և արարչակից. որ ամեն ինչ երկնքում և երկրի վրա հորից իջավ նրա միջոցով, որ նա սկզբից ի վեր հոր հետ է եղել բոլոր արարածներին ստեղծելիս. ի բնե, սկզբից ի վեր նրա հետ էր և իր ծնողի տիպն ու կերպարանքը կրում էր. որ աշխարհի սկզբից ի վեր իր խոսքի զորությամբ և իր բնական իշխանությամբ կառավարում է, ուղղություն է տալիս, առաջնորդում է բոլոր արարածներին. որ սկզբից ստեղծեց և երկրի հիմքը գցեց, երկինքը վրանի նման տարածեց (նրա վրա), որի ձեռքերն ստեղծեցին ու հաստատեցին երկրնքի ամբողջ տարածությունը, որ և մարդուն ստեղծեց հողից իբրև բանական, խոսուն, իմաստուն և ազատ կամքով։ Եվ երբ մարդիկ իրենց ազատ կամքով շեղվեցին, արարչին ու նրա պատվիրանները մոռացան, ապա նրա որդին, որ սկզբից ի վեր նստում էր հոր աջ կողմը և իր ծնողի աթոռակիցն էր, երբ տեսավ, որ հայրը արհամարհված է մարդկանցից, շարժվեց, եկավ իջավ աջակողմի աթոռից, փոքրացավ, ամփոփվեց, կույսից մարմնացավ, մարդացավ, ինքն իրեն նվաստացրեց, մարդ դարձավ, իր կամքով վըշտեր կրեց, մեռավ և հարություն առավ, բոլորին առհասարակ կյանք պարգևեց, (երկինք) վերացավ և նստեց իր բուն աթոռը՝ իր ծնողի՝ հոր աջ կողմը։
Արդ՝ երբ դու այսպես հավատաս, թե քրիստոսը աստծու ծնունդն ու որդին է, որի մեջ քեզ կարող ենք համոզել անթիվ վկայություններով և քեզ լվանալ ու մաքրել հերետիկոսական հավատի սուտ և պիղծ մկրտությունից։ Ընդունի՛ր դու սուրբ հավատի մկրտությունը իբրև շնորհ արարիչ հոր անունով և խոստովանելով որդու ծնվելը հորից բոլոր ժամանակներից առաջ, ըստ իր բնական գոյացության, և մարմընանալը սուրբ կույսից վաղ ժամանակներում, որ եղավ մեր փրկության և կենդանության համար, նույն որդու՝ Հիսուս Քրիստոսի մահն ու թաղումը, խաղաղությունը և միաբանությունը ու սուրբ հոգու պարգևները, ապա մկրտվիր դու կյանքի նորոդության, թողության այս սքանչելի խորհուրդներով, անունով, ապա քո երեխային էլ կարժանացնենք այս սուրբ երանության, լույսի և մեղսաքավիչ մկրտության, և կխնդրենք մեր տեր Քրիստոսից, որ ների ձեր հերձվածող անհավատության մեղքերն ու ողորմի, որոնց պատճառով էլ սկզբից ևեթ ցավերն եղել են ու լինում են։ Եվ ես երաշխավոր եմ ողորմած տիրոջ կողմից, որ երեխայիդ ողջ ու անարատ կկանգնեցնեմ քո առաջ, եթե ուղղափառության գաս և մեզ հետ իբրև ուղղափառ դավանես:
Իսկ եթե չդավանես աստծու միածին որդի Քրիստոսին,
որին ամեն բանից առաջ հայրը ծնեց իր կարող հայրական
էությունից, իբրև կատարյալ միածին ծնունդ, նույնանման
զուգակից, անվանակից և արարչակից. նա նրա սիրո համար
սիրեց և մեզ։ Մեր նկատմամբ (տածած) սիրո համար նա
հորից ուղարկվեց սուրբ կույս Մարիամի մոտ և այն կնոջից
երևան եկավ իբրև մարդ։ Նա էությամբ նման էր իր ծնողին
և բնականորեն ուներ իր հոր բուն կերպարանքը ու մարմնով
մեզ համար իր կամքով ծառայի կերպարանքով հանդես
եկավ։ Եվ որովհետև մարդիկ ինքնակամ մտան ծառայության
մեջ, ուստի ինքը ծառայի կերպարանքով տեր դարձավ,
որպեսզի մեզ ծառայությունից ազատի։ Երբ աստված
սկզբում ստեղծում էր արարածներ, հետո ստեղծեց մարդուն՝ իր աներևույթ և երևացող զորություններով ի մի հավաքելով.
և այսպես ամեն ինչ նույն ձևով հաստատելով
համախմբեց արարածներին (և մարդուն), որին ստեղծեց իր
պատկերի ու կերպարանքի համաձայն և նրան դարձրեց իր
կամքի տերը։ Սակայն սատանայի նախանձով, խաբեական
խարդախ բանսարկությամբ (մարդը) փշացավ։ Իսկ տերը
եկավ խղճալու կորչողին, ծնվեց կույսից մարդու կերպարանքով,
որպեսզի երկնքում ու երկրում խաղաղություն
հաստատի և իր ծնող հորը հաշտեցնի նրա մարդակերպ
պատկերն ունեցող արարածների հետ, որպեսզի բոլոր մերժված արարածները ներկայանան աներևույթ աստծուն, ուստի
իրավացիորեն արարածներին նորոգելիս բոլորին կրկին
նորոգում է, որպեսզի ով հավատա քրիստոսին, նորոգված
արարած լինի. ինչ հին էր, անցավ, իսկ այժմ ահա
ամեն ինչ նորոգվեց, որովհետև (քրիստոսը) մարդկանց
կերպարանք առավ և իրենով դարձյալ ամեն բան նորոգեց,
հաստատեց։ Ինքն եղավ մեր կենդանության օրինակը, մեռնելով
դարձավ բոլոր մեռելներից անդրանիկը և իր հարությամբ
առաջինը, որ իրենով ամեն ինչ հայտնի դարձնի,
որպեսզի մեզ ստեղծի անփոփոխ հոգով ու անմահ մարմնով,
որպեսզի մենք՝ մարդիկս, միմիայն հոգու անփոփոխությամբ
չապրենք, այլև՝ մարմնի անմահությամբ, որ բոլոր
աներևույթ ու բանական զորությունները մեզ հետ հույս
ունենան այս անփոփոխությանը. «Որովհետև բոլոր արարածները կազատվեն ապականության ենթարկվելուց՝ աստծու
որդու փառքի ազատության համար»։ Նրա համար,—
ասում են,— այն կույսից, որ մեզնից էր, աստված ծնվեց
իբրև մարդ, որ մենք այս աշխարհի այժմյան կյանքից ազատվելով՝ ամենքս հանդերձյալ կյանքի լավ բաներին հասնելով՝
սկզբից հուսալով նայում ենք արարչին՝ նոր արարածների
առաջնորդին։ նա աներևույթ աստծու ծնունդն ու
կերպարանքն է, հոր միածին ծնունդը և բոլոր արարածների
արարիչը։ Այստեղից էլ առաքյալը հանգամանքները
վերարտադրելով՝ միաժամանակ ասում է՝ «Նրանով հաստատվեցին
այն բոլորը, ինչ որ երկնքում ու երկրում են, թե երևացողները,
թե՛ աներևույթները, թե՛ տերություններն ու իշխանությունները, թե՛ զորությունները»։ Եվ քիք հետո ավելի
է պարզում ասածները, «Մեռելներից ինքը եղավ անդրանիկը,
որ ամենքի մեջ ինքն առաջացած լինի, որովհետև
նրան հաճելի եղավ ամենուրեք լրիվ բնակվելը և նրանով
ամեն ինչ կատարելը, որ խաղաղություն հաստատի իր խաչով ու արյունով, նրանով է այն, ինչ երկնքում և երկրում
է»։ Որովհետև աստծու միածին որդի տեր քրիստոսի չարչարանքներով երկնքում և երկրում եղած ամեն բան ի մի
հավաքվեց, որովհետև աստծու մեծությունն ստեղծեց ամեն
ինչ և մարդուն դարձրեց ամեն ինչի տերը, հրամայեց,
և բազմացան։ Ապա իշխաններ նշանակեց և առաջնորդներ
կարգեց։ Իսկ երբ մի անգամ պատվիրանազանց եղան,
իշխանությունից զրկվեցին, որ ստացել և առաջուց ունեին
ու երկրորդ անգամ միայն կարիքների համար թույլ տվեց
ոմանց իշխել, ոմանց չիշխել, որպեսզի գոնե հետո իշխելով
ճանաչենք շնորհը և չիշխելով ամենատիրոջ իշխանությունը
գիտակցենք։ Իսկ ո՞վ է, որ չի ձգտում մեծության,
մարմնի առողջության և կամ կարիք չզգա կամակատարության,
որ վայել է միայն աստծու միածին որդուն, իսկ բոլոր
մարդկանց հավասարապես հատուկ չէ ո՛չ մեծությունը և
ոչ էլ բուն աղքատությունը։ Ոմանք ծնվում են, բայց չեն
սնվում, չափահաս են դարձվում անարգվելով հայհոյանքներով։
Ո՞վ է, որ սիրում է հիվանդությունը և ատում առողջությունը,
ամեն բանի պակասություն ունի, բայց չի կարոտում։
Մի մասը կռապաշտության ու սպանության մեջ, մի
մասը պոռնկության ու բազմատեսակ չարիքների մեջ կաշկանդված, կպած են մնացել, ոմանք մոլորված, ցնորական
մտքերով, խաբեությամբ կաշկանդում են ամեն ինչ, թե
բարին, թե չարը։
Իսկ որոնց վրա արդար արեգակը սփռում է իր հավատի լույսը և ցրում խավարի, տգիտության սև մառախուղը, նրանք մշտապես անարգում են սուտն ու մոլորությունը՝ նախ իրենց գործերով ու բարի օրինակով և ապա ուրիշներին նույնը սովորեցնելով, նախ չկասկածելով արարչության զորության երրորդության հավատին, ապա սրբությամբ, զգաստությամբ և պարկեշտությամբ իրենց աշխարհիկ բաներից զերծ պահելով, ապրում են լրիվ հանգստությամբ մեր արարիչ աստծու որդի քրիստոսի կամքով և արհամարհում, ոտնատակ են տալիս բոլոր անցավոր բաները և սուրբ հոգու թևերով բարձրասլաց թռչում են, անցնում խաժամուժ խմբերի վրայով, որոնք այս աշխարհում, մեր օրերում խանգարիչներ են։ Նրանք խորշելով մերժում են անհարկի բաները այն աստիճան, որ մինչև անգամ օրվա կերակուրը, ապրուստը արհամարհում են, ո՞ւր մնաց, թե միսը կամ գինին ճաշակեն, որոնք որովայնը պարարում ու երիկամները ճարպով պատում են. դրանից բազմատեսակ անօրինություններ են ծագում։ Դրանք տրվում են այնպիսիներին, որոնք սիրում և վարվում են ըստ իրենց կամքի։ Դրա փոխարեն մենք վայելենք շնորհները մարդասիրական բարերարության, որով բոլոր ժողովուրդներն ու ցեղերը հավատում են հորից ծնված տեր Հիսուս Քրիստոսին՝ ծնված և ոչ ստեղծված, որը էակից ու բնակից է իր հորը՝ ծնողին: Նա հոր փառքի լույսի սփռումն է, կերպարանքով նման իր ծնողին։ Որոնք մտքի աչք ունեն և ճշմարիտ հավատից կուրացած չեն, նրանց նայելու բաներ է ցույց տալիս, որոնք կան նրանց բոլոր կողմերում։ Նրա լույսով են լցված երկինքը, երկիրը և ամբողջ տիեզերքը։ Բոլորի համար լսելու բաներ է սահմանում, որ ամեն բանով լսվում են։ Սրտերի և մտքերի բոլոր գաղտնիքները թափանցում են նրա ականջները, և նա զննում է մարմնի ամբողջ շունչն ու հոգին։ Նա կամովին հայտնվեց մարմնով, հասակով, կերպարանքով ու պատկերով։ Իր գթություններն ստեղծեցին։ Նրան սիրողների սրտում այդ սերը կերպարանում է նրան։ Նրանք երկրպագում են նրան ճշմարիտ հոգով. մաքրելով իրենց սրտերն ու մարմինները՝ տաճար են շինում սուրբ հոգու համար և հավասարապես հաղորդակից են դառնում մեր երանությանը, որը տերը տվեց և ասաց. «Երանի նրանց, որոնք հավատում են ճշմարտությանը», կամ՝ «նրան, ով տեսավ ինձ և իմ հորը», կամ՝ «երանի նրանց, որոնք չտեսան ինձ, բայց հավատում են ինձ, որովհետև հորն են տեսնում»։ Եվ այն մտքերը, որոնք աստվածային հավատը չեն ճանաչում, կերպարանքից զուրկ են, դատարկ, ինչպես ավերակ, իսկ հավատացյալները լուսավորված են սրտի աներևույթ աչքերով, ինչպես ասում է մարգարեն՝ «Քեզ ասաց իմ սիրտը, իսկ իմ դեմքը որոնեց քո դեմքը», կրկին ասում է՝ «Դրեցի տիրոջն իմ առաջ ամեն ժամանակ, որ իմ աջ կողմում էր, որպեսզի չսասանվեմ». և կրկին ասում է՝ «Քո դեմքի ուրախությամբ ուրախ կլինեմ»։ Որոնք այժմ հավատի աներևույթ լույսով ըստ նրա կամքի տեսնում եմ նրան, մեռնելիս դեմ հանդիման կերևա, ինչպես երանելի Պողոս առաքյալն է ասում, թե այժմ տեսանելի օրինակով ենք տեսնում, հետագայում, երբ կգա, ինքը կբերի մեզ տալու իր փառքի անմահությունն ու անաղարտությունը։ Երբ ոչ ըստ օրինակների ու խոսքերի գա ու հայտնվի հոր որդին, սուրբ հոգով, հրամայի, որ գան անմահությամբ աստծուն տեսնելու նրանք, որոնք բազմաթիվ արժանիքների ակնկալություն ունեն — կամենում է իր փառավոր գալուստը ցույց տալ, ինչպես երկար համբերողներին, հուսալով սպասողներին, կգա և կհայտնվի հոր՝ աստծու ծնունդ Քրիստոսը, որը գալիս է պարգև տալու արդարներին՝ հավատի պատճառով նահատակվելու համար։ Իսկ որոնք որ դեռ չեն ընդունել հավատը, աստված բարվոք մտածեց, որ նրանք էլ առանց մեզ հետ լինելու չմեռնեն։ Քանի որ եթե մեկը ուսումնասիրի սուրբ գրքերը ամբողջ աստվածաշունչ մատյաններում, այսպիսի շատ պատգամներ կգտնի. արդարների և հավատացյալների համար հավիտենապես պահվում են լուսատուներ ու արքայության թագեր, իսկ թերահավատների, մերժողների, անհնազանդների համար՝ դաժան պատիժներ, նրանք ճարակ կլինեն հավիտենական դատաստանի անշեջ կրակին՝ հանուն տիրոջ, անսպառ, անսահման, անթիվ, անչափ Ժամանակ (կենթարկվեն) գեհենի տանջանքներին, խավար դատաստանին, որ գալու է։
Իսկ ինչ վերաբերում է քո որդուն, ապա երբ դու ճշմարիտ և ուղիղ հավատի դառնաս, մենք որդուդ համար տիրոջից կխնդրենք, մեր ձեռքը նրա վրա կդնենք ու կասենք. ձեր հավատի համաձայն բժշկում է սրան Քրիստոսը՝ աստծու ծնունդը, և նա ողջ ու առողջ վեր կկենա, կկանգնի քո առաջ, ուրիշ շատ բարիքների էլ ձեզ կարժանացնի ու հավիտենական նորոգ կյանքի արքայության կհասցնի։
Իսկ եթե չես հավատա, ինչպե՞ս կարող է թողություն ու բժշկություն լինել, և կամ մենք ինչպե՞ս կհամարձակվենք նրա առաջ դուրս գալ, խնդրել և աղոթք անել այնպիսիների համար, որոնք բնավ չեն ճանաչում տիրոջը, որովհետև տիրոջ բարկությունը սպանում է նրանց, որոնք տիրոջը ուղիղ չեն խոստովանում։ Դուք էլ չեք կարողանա խնդրել, քանի որ չեք հավատում և չեք ուզում գիտենալ նրա պատվիրանները, մտքում չեք պահում նրա օրենքները, «որովհետև տիրոջ օրենքներն անբիծ են, հոգիները ետ են դարձնում. տիրոջ խոստումը հաստատուն է և երեխաներին իմաստնացնում է։ Տիրոջ արդարությունը սրտերն ուրախացնում է. տիրոջ պատվիրանները լույս են և աչքերին լույս են տալիս. տիրոջ երկյուղը սուրբ է և հավիտյան կմնա: Տիրոջ դատաստանը ճշմարիտ է և նույնով արդար. նա ավելի ցանկալի է, քան ոսկին և շատ թանկագին քարեր, ավելի քաղցր է, քան մեղրի խորիսխը»: Իսկ որոնք որ ապականության անձնատուր են լինում, նրանց (տերը) պահում է ինչպես կրակի նյութ։ «Չկան բառեր ու խոսքեր, որոնց ձայնը չլսվի, իսկ նրանց ձայնը ամբողջ երկրում տարածվեց, որոնց խոսքերը մինչև տիեզերքի ծայրերը հասան»։ Իսկ որոնք որ չեն լսում և որոնք որ լսում են, նրանց համար տերը պահում է իր հատուցումը»։
Բոլոր այս խոսքերը և սրանց նման էլի ուրիշ խոսքեր խոսեց սուրբ Ներսեսը կայսրի հետ. այն էլ ավելացրեց, թե «այս օրվանից հաշված մինչև տասնհինգ օր (տերը) իր ողորմածության ու բարերարության պատճաոով ներողամտաբար կլսի, այսքան օր քեզ ժամանակ կտա, կհամբերի, որպեսզի ուղիղ հավատի գաս։ Սա քեզ նշան լինի, որ եթե մինչև այն օրը հավատի մեջ չհաստատվես, ժամկետը չբանալուց հետո երեխան կմեռնի, որպեսզի համոզվես, որ ինչ որ քեզ մոտ խոսեցի, ճշմարիտ է»։
Մինչ նա այս բաները խոսում էր, թագավորը բոլորը լուռ լսում էր, ոտքը ոտքի վրա գցած, արմունկը ծնկանը, ձեռքը ծնոտին. այսպես նստած էր, մինչև նա բոլոր խոսքերն ասաց, և դրանք գրի էին առնում թագավորի արագագիր քարտուղարները, որ թագավորի առաջ կանգնած էին։ Ապա թագավորը խիստ զայրացավ, հրաման տվեց երկաթե կապանքներով պինդ կապել Հայոց եպիսկոպոսապետ սուրբ ներսեսին ու բանտը տանել, պահել և ուշադիր լինել երեխային, արդյոք կապրի՞, թե ոչ, որից հետո կտեսնի, թե ի՞նչ պետք է անել։ Տասնհինգ օրր լրանալիս մեռավ երեխանճ կայսեր որդին, որ նրա մեկ հատիկ ժառանգն էր։ Երբ (թագավորը) նրան ողբաց ու կոծեց, որքան պետք էր կոծել, ապա հրաման տվեց, և սուրբ ներսեսին բերին նրա առաջ։ Նրան մոտ կանչեց ու հարցրեց. «Ձեր՝ քրիստոնյաներիդ կողմից եղավ երեխայի մահը»։ Իսկ նա պատասխան տվեց. «Իմ խոսածներից հետո Քրիստոսը տասնհինգ օր հետաձգեց (մահը), գուցե դառնաք։ Քայց դուք չդարձաք, մեռաք։ Դեռ այժմ էլ, եթե հավատաս, Հիսուս Քրիստոսը՝ աստծու որդին, կարող է նրան կենդանացնել, որդիդ և բոլոր ընտանիքդ»։
Թագավորը այս խոսքերի վրա զայրանալով՝ կամեցավ նրան չարաչար մահով սպանել։ Քայց թագավորի մոտ եկան պալատի ավադներն ու խորհրդականները և կայսերն ասացին. «Դրանք օտար ու հեռավոր երկրից գործի համար ուղարկված են մի հզոր թագավորի կողմից. դրանք մեծ տիրոջ պատգամավորներ են. մեր կողմից նրանց վնաս չպիտի հասնի, եթե ոչ, մեծ պատերազմ կծագի մեր և Հայոց մեծ թագավորի միջև, մեծ թշնամություն կընկնի. երեխայի ապրելը կամ մեռնելը դրա խոսքից չէր կախված»։ Թեպետ շատ այսպիսի բաներ էին ասում, բայց չէին կարողանում թագավորի բարկությունն ու զայրույթը հանգցնել։
Բանը շատ դժվար տեղը հասավ, ամբողջ բազմությունը համառորեն պնդում էր, որ չսպանի մարդուն, վերջապես, հազիվհազ, զորքը կարողացավ թագավորին համոզել, այնպես անել, որ գոնե նրան չսպանի։ Բայց չկարողացան ազատել տալ, այս քան միայն հաջողեցրին, որ միայն աքսորվի։ Որովհետև իմաստուն (խորհրդականներն) երկար մտածելուց հետո այսպես գտան, որ աքսորի միջոցով առայժմ մահից կազատվի, իսկ ապագայում նա աքսորից կվերադառնա, և այսպիսով երկու թագավորությունների միջև խռովություն ու պատերազմ չի լինի։ Նրանք ասում էին, «Ոչ մի տեղ եղած բան չէ, ո՛չ թշնամիների միջև և ոչ պատերազմի ժամանակ, որ թեկուզ մի հասարակ պատգամավոր կալանավորության, կապանքի և բանտի ենթարկվի, ո՞ւր մնաց թե մահվան, հին ժամանակներից ի վեր երբեք և ոչ մի տեղ այսպիսի բան չի եղել, իսկ դա դեռ մեծ ու ավագ մարդ է և մի աշխարհի գլխավոր է, որովհետև, ինչպես ասում են, դրանց աշխարհում թագավորն ու դա մի հաշվի են, և ասում են, թե այն աշխարհում, որտեղից դրանք եկել են, այդ մարդուն սիրում են, որ նա այնտեղ երևելի մարդ է։ Դրա հետ եկողները մեզ պատմեցին, թե դա թագավորին ազգական ու մերձավոր է, և դրանց աշխարհը այդ մարդուն սիրում է»։
Իսկ թագավորը նրանց պատասխանում է, «Դուք ճիշտ եք ասում, ո՛վ իմաստուն մարդիկ, այդ այդպես է։ Եթե նրա տերը նրա միջոցով ինձ անարգանք ու նախատինք հասցներ, չէր կարելի նրա բանբերին մեղադրել, պատժի կամ բանտի ենթարկել, բայց իր սեփական կամքով ինձ անարգեց, իր կամքով իմ որդու մահվան երաշխավոր եղավ, նա հենց ասաց, թե ես ինքս նրան սպանեցի։ Իսկ երբ նրա թագավորը սիրո համար նրան մեզ մոտ ուղարկեց, բայց նա գալով մեզ կոտորեց, հենց իր թագավորի առաջ էլ հանցավոր է ու վնասակար։ Բայց որովհետև նա ինքնագլուխ բան արեց, պետք է պատասխանատու լինի, նա մահապարտ է, որովհետև գիտեմ, որ թագավորի կողմից չէ դրա արածը»։
Թագավորը այլևս նրանց չլսեց, այլ հրաման տվեց երանելի Ներսեսին աքսորել, տանել գցել մեծ ծովում մի կղզի, այնպիսի մի ամայի տեղ, ուր ոչ մարդ լինի, ո՛չ խմելու ջուր և ոչ կերակուր, լոկ մի անապատ լինի, որպեսզի սովից մեռցնի նրան։
Ապա նա իր ամբողջ իշխանության քաղաքներից հավաքեց բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին, քահանաներին ու սարկավագներին, որոնք ուղիղ հավատն էին դավանում: Իշխանության բոլոր տեղերից եկան, մեծ ժողով կազմեցին։ Թագավորը նրանց հետ խոսեց (և առաջարկեց), որ բոլորն էլ ընդունեն արիանոսական աղանդի սխալ դավանությունը, ապա դառնան իրենց վիճակները և իրենց ժողովուրդները դարձնեն արիանոսական հավատին։ Երբ նրանցից ոչ մեկը սրան չհամաձայնվեց, ապա բոլորին աքսորեց ու քշեց օտար աշխարհներ, որպեսզի նրանցից ոչ մեկը իր տեղը չդառնա, իսկ նրանց փոխարեն անօրեն դավանության հովիվներ էր նշանակում, արիանոս չեպիսկոպոսներ էր ուղարկում բոլոր քաղաքները։ Եվ աշխարհի բոլոր եկեղեցիներում մեծ շարժում առաջ եկավ, խռովություններ ու աղանդներ ծագեցին։ Եվ ամբողջ աշխարհում մեծամեծ նեղություններ, փորձություններ ու վտանգներ առաջ եկան, քան նախկին թագավորների ժամանակները, ավելի վատ, քան կռապաշտ մեհենասեր թագավորների ժամանակ ծագած պատերազմներում։ Բոլոր ճշմարիտ և ուղղափառ վարդապետները վտարվեցին իրենց ժողովուրդների մոտից, նրանց տեղերը գրավեցին սատանայի մշակները, քրիստոսի բոլոր հավատացողները ենթարկվեցին տեսակ-տեսակ նեղությունների, բոլոր ժողովուրդները սգի ու տրտմության մեջ ընկան։ Որովհետև բոլոր եկեղեցիները գրավեցին սատանայի սպասավորները, հովիվները անջատվեցին իրենց հոտերից, և հոտերը ցրվեցին, որովհետև առաջնորդ չունեին, և հավատացյալ ժողովրդի համար աղոթքի տեղեր չմնացին։ Նրանք որպեսզի սատանայի սպասավորներին չհավատան, քաղաքներից ու գյուղերից դուրս, անշեն տեղերում, բաց երկնքի տակ աղոթք էին անում և աղոթքների վերջում ուխտադրությամբ խնդրում էին աստծուց, որ այդ չար ժամանակը փոխի, վերացնի, ճշմարիտ առաջնորդներին դարձնի իրենց ժողովուրդների մոտ, դարձնի իրենց աշխատանքով շինված եկեղեցիները, որտեղից հալածվել էին։ Թերևս նրա՛նց էլ այստեղից վերադարձ լինի։
Իսկ այն իշխաններին, որոնք Հայոց աշխարհից սուրբ Ներսեսի հետ գնացել էին, (Վաղեսը) արձակեց՝ շատ գանձերով լիացնելով. մտածում էր բոլորին կաշառքներով կուրացնել և նրանց ձեռքով ոսկու, արծաթի ու թանկագին ակների մեծ գանձեր ուղարկեց (Արշակ) թագավորին՝ նրա սիրտը առնելու համար։ Թիվ ու հաշիվ չկար այն գանձերին, որ ուղարկեց Հայոց թագավորին, և նրան ամբաստանության գիր էլ գրեց Ներսեսի մասին, իբր թե նա սպանեց իր որդուն։ Նաև արձակեց Հայոց թագավորի Արշակունի պատանդներին, որ կայսերական պալատում էին գտնվում, Արշակ թագավորի եղբորորդիները, որոնցից մեկի անունն էր Գնել, մյուսինը՝ Տիրիթ։ Սրանց հանձնեց Հայոց սատրապներին ու այսպես նրանց ճանապարհ գցեց։
Գլուխ Զ
ԹԵ ԻՆՉՊԵ՛Ս ՍՈԻՐԲ ՆԵՐՍԵՍԸ ԱՔՍՈՐՎԵՑ ՈԻ ԳՑՎԵՑ
ԱՄԱՅԻ ԿՂԶԻՆ ԵՎ ԻՆՉՊԵ՜Ս ԿԵՐԱԿՐՎԵՑ, ԿԱՄ ԻՆՉՊԵ՜Ս
ԱՍՏԾՈԻՑ ՀՐԱՇՔՆԵՐ ԵՂԱՆ ԻՆԸ ՏԱՐԻ:
Երբ Վազես թագավորը զայրանալով հալածանք հարուցեց բոլոր սուրբ եկեղեցիների դեմ իր իշխանության բոլոր կողմերում և բոլոր եպիսկոպոսներին հեռացնելով իրենց ժողովուրդներից օտարության մեջ գցեց, նա ավելի մեծ բարկությամբ գրգռված էր սուրբ ներսեսի դեմ, որովհետև նրան էր համարում պատճառ իր մեկ հատիկ որդու մահվան, ուստի կամենում էր նրան չարաչար, դառն մահով մեռցնել։ Թագավորի մեծամեծներն ու բոլոր խորհրդականները չհամաձայնվեցին այս բանին և հազիվհազ կարողացան նրան մահից ազատել։ Այն ժամանակ նա հրաման տվեց նրան գցել մեծ ահագին օվկիանոս ծովի մի կղզի, մի ամայի, անջուր տեղ, որտեղ ո՛չ դալար բույս կար, ոչ արմտիք և ոչ ուրիշ մի բան՝ մարդուն պիտանի, այլ միայն քար, ավազ, ապառաժ։ Ճանապարհ էլ չկար դեպի այդ կողմը, և ոչ նավերի երթևեկություն։
Նրան տարան հասցրին հրամայված տեղը և նրա հետ յոթանասուն մարդ, որոնց մի մասը եպիսկոպոսներ էին ուրիշ քաղաքներից և մի մասը՝ հոգևորականներ ուրիշ եկեղեցիներից։ Իսկ նա (Ներսեսը) ուրախ էր այս բանին, որ իրեն վիճակվեց չարչարանքներ կրել Հիսուս Քրիստոսի աստծու որդու անվան համար։ Նրա հետո աքսորվածներից երկուսը իր մարդիկ էին, մեկի անունը՝ Ռաստոմ սարկավագ, երկրորդինը՝ Տիրանամ. նրանց հետ եղած մյուս յոթանասունին էլ (ճանապարհին) այստեղից և այնտեղից Նավը լցնելով տարան դեպի կղզին: Նավը, որ նրանց տանում էր, մեկնեց, հաջողակ քամով տասնհինգ օրում հասավ հրամայված տեղը։ նավը նրանց կղզրն հանեց և ինքը ետ դարձավ։
Այն կղզում ո՛չ խմելու ջուր կար և ոչ չնչին արմտիք, որովհետև անբույս ավազ էր միայն. հենց այս պատճառով էլ նրանց այնտեղ էին տարել, որ սովամահ անեն՝ թագավորի խիստ հրամանի համաձայն։ Երբ նրանք մի ամսաչափ ժամանակ այնտեղ մնացին, նրանց մեջ ավելի թույլերն սկսեցին քաղցից ու ծարավից տանջվել, տառապել, թուլանալ, նվաղել։
Այն ժամանակ Ներսեսն սկսեց բոլորին քաջալերել ու մխիթարել ասելով. «Հաստատ ու պինդ մնացեք, մի՛ վախենաք, որովհետև մեր տեր Հիսուս քրիստոսն էր, որ սաբեկա ծառին հրամայեց խոյ բերել իբրև պտուղ, որ Իսահակին կենդանի զոհ ընդունեց, որ Հակոբին օրհնեց պանդխտության մեջ, որ Հովսեփին ստրկությունից փրկեց ու տեր դարձրեց, որ մորենուն հրամայեց՝ կրակով տերևակալել ու ծաղկել, որ օդին հրամայեց՝ վերևից քաղցր կերակուր ցողել, և դառն ապստամբ ժողովրդին լորամարգի թռչուններ տվեց ուտելու, և ինքը՝ քրիստոսը, վեմ դառնաղով նրանց հետ շրջում էր անջրդի անապատում ու ծարաված ժողովրդին քաղցր ջուր մատակարարում, և իբրև ապագայում լինելիքի գուշակություն՝ Մովսեսի գավազանով ապառաժը ճեղքելով ջուր էր հոսեցնում նրանց համար ու այս օրինակով առաջին անգամ նրանց կյանքը պահպանում, ինքն էլ անապատում քիչ հացով ժողովուրդը կերակրեց, և նման այն ծառին, որ խոյ բերեց, ինքն էլ խաշին գամվեց ու կախվեց, և վերի օրինակի համաձայն ինքն էլ կողից խոցվեց ու այնտեղից մեզ համար հանեց փրկության ջուր, որպեսզի ապաշխարությամբ լվացվենք և մաքրվենք՝ մեր կյանքի համար. ինքը մեզ համար հաց եղավ, իր արյունը տվեց մեզ խմելու, որպեսզի մարմինը մարմնի հետ խառնի, արյունը արյան հետ, աստվածությունը մեր հոգու հետ միացնի և մեզ՝ սուրբ հոգու հետ ու վերջում մեզ աստվածության հետ բնակակից դարձնի։ Արդ նա, որ այսքան երախտիք էր մեզ ցույց տալիս, մինչդեռ մենք նույնիսկ շնորհակալության խոսք չասացինք իրեն, ինչպե՞ս կարող եք կարծել, թե նա սովամահ կթողնի մեզ, որ թեկուզ մի փոքր չափով անարգանք կրեցինք նրա անվան համար։ Ո՛չ, այդպես չէ, մենք հավատով խնդրենք, և մեզ կերակուր կտրվի։ Ի՞նչ է, մենք հրա՞շք ենք խնդրում. ո՛չ, հրաշքը թերահավատների համար է պետք և չարերին ուղղության բերելու համար. իսկ մեր վերաբերությամբ՝ տերը գիտե մեր կարիքներն ու օգտակարը և ըստ այնմ կպատրաստի, ինչ որ մեզ պետք է։ Մենք այնպես չենք, ինչպես ասաց. թե «Չար ազգը հրաշք է խնդրում», քավ լիցի։ Ինչ որ մեզ կարևոր է, մարդկանց հասարակությունից դուրս չի կարող լինել։ Տերը կարող է առանց կերակրի էլ մեզ կենդանի պահել, կարող է և կերակուր տալ, կարող է և արդարացնել, կարող է մեզ մահվան արժանացնել իր անվան համար՝ տալով մեզ սովորական բնական մահը, որից մարդ ազատում չունի և իր անունը միայն աներևույթ մարմնի վրա պատճառ դարձնելով[2] մեզ իր արքայության մասնակից անել. կարող է մեզ խաղաղ մահով մեռցնել և արքայության արժանացնել»։
Այս և սրանց համապատասխան ուրիշ բաներ ասելուց հետո նա ասաց. «Բոլորդ ծունր դրեք, որ արժանանանք քրիստոսի մարդասիրությանը»։ Եվ երբ նրանք երեք անգամ ծունր դրին ու աղոթեցին, ծովում սաստիկ քամի բարձրացավ և սկսեց կղզին թափել մեծ քանակությամբ ձուկ, այնպես որ ցամաք կղզու վրա կույտեր գոյացան, և սրա հետ միասին շատ-շատ փայտ։ Երբ փայտը հանեցին, կույտ շինեցին, մտածեցին, թե կրակ է հարկավոր, որով փայտը վառեն։ Հանկարծ փայտը ինքն իրեն կրակ առավ ու սկսեց վառվել։ Նրանք աղոթելուց վեր կացան գոհությամբ, ձուկը խորովեցին, բազմեցին և սկսեցին ուտել: Երբ կերան, կըշտացան, ու խմելու ջուր հարկավոր եղավ, ոտքի կանգներ սուրբ Ներսեսը, կղզու մեջ ավազը փորեց. բխեց անուշ ջրի աղբյուր, և այնտեղից շարունակ խմում էին կղզու վրա եղողները։
Այս կղզու վրա այս կերպով նրանք կերակրվում էին ծովից. և սուրբ Ներսեսը շարունակ նրանց մխիթարում էր ու ասում. «Այսպես հիշեցե՛ք և մտքներումդ պահեցե՛ք տիրոջ խոսքերը, որ ասաց. դուք աստծու արքայությունն ու նրա արդարությունը փնտրեցե՛ք, և այդ բոլորը ձեզ կտրվի ու կավելանա։ Տեսնո՞ւմ եք, եղբայրնե՛ր, որ աստված մեզ հետ վարվում է ինչպես որդիների հետ՝ մեզ խրատելու համար, որպեսզի մեզ պիտանի մարդիկ դարձնի, քաջության անուն մեզ ժառանգեցնի և մեծամեծ վարձերի արժանացնի։ Իբրև հատուցում նա մեզանից մի փոքր առաքինություն է պահանջում — որ նրան սիրենք, որի փոխարեն նա անթիվ, անչափ, անհաշիվ, անհամեմատ բարիքներ, բարեբարություններ ու հրաշքներ է անում մեզ համար և իր մարդասիրությամբ բարին հատուցում. որովհետև նա նույնիսկ իր անձը չխնայեց մեզ համար դնել, այլ մեզ համար կերակուր և ըմպելիք էլ դարձավ»։
Այս կերպով եղբայրները շարունակ գոհությամբ օրհնում էին տեր Հիսուս Քրիստոսին, գիշեր-ցերեկ անդադար տիրաջ սպասավորությունն էին կատարում։ Նրանք սպասում էին արեգակի մայր մտնելուն, ապա տիրոջ տված կերակրովն ուրախանում էին, որ ալիքները դուրս էին գցում՝ կերակուր պատրաստելու համար։ Իսկ սուրբ Ներսեսը յոթ օրվա կիրակի օրն էր միայն ճաշակում ու այս կերպով միշտ արտապնդում էր նրանց ինը տարի, որ այն կղզում մնացին։
Գլուխ է
ԱՍՏԾՈՒ ՀՐԱՇՔԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԵՐԵՎԱՑ ՆԵՐՍԵՍԻ ՈԻ ՐԱՐՍԻԼԻՈՍԻ
ՎՐԱ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԵՎՍԵԲԻՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ ՆԱԽԱՆՁՈԻՄ
ԷՐ ԲԱՐՍԻԼԻՈՍԻՆ:
Իսկ Կեսարիայի Եվսեբիոս եպիսկոպոսը երբ այն զարգանալիքը տեսավ, այսինքն որ երկնքից իջած աղավնին նախ նստեց Կեսարիայի երիցապետ սուրբ Բարսիլիոսի վրա, մտքում ատելություն զգաց նրա դեմ և նրան համարում էր իբրև հակառակորդ ու թշնամի, որովհետև ամբողջ երկրում հռչակվել էր, թե երբ Ներսես սուրբ կաթողիկոսին ձեռնադրում էին, (ս. հողին) աղավնու կերպարանքով իջավ ու կանգնեց նախ երիցապետ սուրբ Բարսիլիոսի վրա և հետո նրա վրայից բարձրանալով թռավ նստեց Ներսես քահանայապետի վրա։ Այս հռչակը նրանց մասին տարածվում էր մանավանդ Գամիրք աշխարհում։ Մարդկանց մեծ բան էր թվում այս ամբողջ հրաշքը, և բոլորը պատվում էին սուրբ Բարսիլիոսին, մանավանդ որ նա մաքուր վարք ուներ, ճշմարիտ կարգերի էր հետևում, շատ խոնարհ էր, ջերմեռանդ աղոթում էր աստծուն, պարկեշտ էր պահում իրեն, սիրում էր աղքատներին և տառապյալներին ու միշտ կատարում էր (աստվածային) պատվիրանները։ Բացի սրանից նա մեծ գիտության տեր էր, իմաստության անպակաս աղբյուր էր և հավատարիմ ուսուցիչ ու վարդապետ, որովհետև նա իր փիլիսոփայական արվեստով միշտ փակում պապանձեցնում էր հերետիկոսների զուր բացած բերանները և ամենասուրբ երրորդության ճշմարիտ հավատը հաստատում էր ամենքի համար։ Այս բոլորի պատճառով ամենքը նրա վրա նայում էին իբրև Քրիստոսի առաքյալի, ինչպես մի երկնավոր հրեշտակի, և բոլորն էլ վկայում էին, թե նա հիրավի արժանի էր աստծու հոգուն։
Իսկ նա իրեն շատ խոնարհ էր պահում և անարժան էր համարում, թեպետ ամեն մարդ ցանկանում էր նրա մոտ գալ նրա գիտության պատճառով, մանավանդ նրա մոտ հաճախում էին հեթանոս ճարտար փիլիսոփաներ իրենց գիտության համար. նա (նրանցից) շատերին իրենց զանազան սխալ կարծիքներից դարձնում էր դեպի ճշմարիտ հավատը, անթիվ մարդկանց դարձնում էր Քրիստոսի երկրպագողներ։ Բոլորն այնպես սկսեցին նայել նրա վրա, իբր թե նա հենց երկնքից իջած լինի — այն աստիճան, որ պատմել չի լինի։ Բայց երբ նա նկատում էր իր եպիսկոպոսի խոժոռած երեսը իր դեմ, սուրբ Բարսիլիոսը տեղի էր տալիս, թողնում էր քաղաքը, դնում ապրում էր գյուղերից մեկում, որտեղ
նրան պատշաճ էր մնալ: Գլուխ Ը
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎԱՂԵՍ ԿԱՅՍՐԸ ՀԱԼԱԾԵՑ ԲՈԼՈՐ ՈԻՂՂԱՓՍՌ
ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻՆ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԿԱՄԵՑԱՎ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՍԱՐՔԵԼ ՃՇՄԱՐԻՏ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻ ՈԻ ԱՐԻԱՆՈՍՅԱՆ ՄՈԼՈՐ
ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ. ԵՎ ԻՆՉՊԵՍ ՍՔԱՆՉԵԼԻ ՏԵՍԻԼՔՈՎ
ՍՈՒՐԲ ԲԱՐՍԻԼԻՈՍԸ ՀՐԱՎԻՐՎԵՑ ՎԻՃԱԲԱՆՈԻԹՅԱՆԸ ԵՎ ԱՍՏԾՈԻ
ԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԵՑ ԵՎՍԵԲԻՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ.
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՎՍԵԲԻՈՍԸ ՎԱԽՃԱՆՎԵՑ ԲԱՆՏՈՒՄ, ԻՍԿ ԲԱՐՍԵՂԸ
ԱԶԱՏ ԱՐՉԱԿՎԵՑ:
Այն ժամանակները անօրեն Վաղես կայսրը մեծ բարկությամբ կռվում էր ճշմարտության մշակների դեմ, այսինքն նրանց դեմ, որոնք Քրիստոսի հավատը արժանապես դավանում էին, թե նա իսկապես աստծու որդի է, հայր աստծու էությունից ծնված։ Սրա պատճառով նա ընդհանուր հալածանք, տանջանքներ ու չարչարանքներ էր կամենում հարուցել, և (այս մտքով) խիստ հրաման դրեց ու տվեց ամենքին։
Ապա արիանոսների մոլի աղանդի ուսուցիչները մի տեղ հավաքվեցին ու ասացին թագավորին, «Թող դեմառդեմ վիճաբանություն կազմակերպենք, թագավո՛ր, և որ կողմը հաղթի, թող հայտնի դառնա, և այնպես չերևա, թե հաղթությունը բռնությամբ ու խաբեությամբ ենք տարել»։ Վաղես թագավորը այս լսելով ուրախացավ. նա իր կողմից ընտրեց ճարտար, վիճաբանության հմուտ մարդիկ, որոնք համարվում էին բանիբուն և ուսյալ արիոսական աղանդի չեպիսկոպոսների մեջ։ Կեսարիայի Եվսեբիոս եպիսկոպոսին էլ (մարդ) ուղարկեց, պահանջելով, որ նշանակեն ժամկետ նրանց դավանության քննության, որ նա դա, և իր ներկայությամբ քննություն կատարվի, որպեսզի հայտնի դառնա, թե ո՞րն է ճշմարիտը։ Երբ այս ժամադրությունը նշանակվեց, Եվսեբիոս եպիսկոպոսը բոլոր հոգևորականներին հավաքեց, և մեծ տարակուսանքի մեջ էր ընկել, թե ինչպես պիտի կարողանա (հակառակորդների) խոսքերին պատասխանեի, որովհետև խոսելու մեջ էլ շատ շնորհք չուներ։ Խորհրդակցության մեջ որոշեցին, որ մարդ ուղարկեն երանելի Բարսիլիոսի մոտ համոզելու, որ գա, որովհետև, ասում էին, նա հզոր է խոսքով, նա մեծ շնորհք ունի սատանայի դավաճան նենգությունը խափանելու, որովհետև նա մտածում է (Քրիստոսի) եկեղեցու մասին, որը նա ստացավ իր արյունով։
Եվսեբիոս եպիսկոպոսը աղաչանքի թուղթ գրեց Բարսեղ Քահանայապետին, որի մեջ հավատի փառքին վերաբերող մեծ պաղատանքով խնդրում էր, որ առաջ պատահած գժտությունը մտքից հանի, այլ փութա առանց դանդաղելու գա, որովհետև խոսքն ու քննությունը վերաբերելու են հավատին։ Բոլոր հոգևորականներն էլ աղաչանքի թուղթ ստորագրեցին, որ չդանդաղի, անմիջապես գա, հավատարիմ պատվավոր մարդիկ էլ ուղարկեցին, որ շտապեցնեն նրա գալուստը։
Երբ այս մարդիկ, որ գնում էին նրան բերելու, ճանապարհ ընկան և ճանապարհին էին, սուրբ Բարսիլիոսը իր եղած տեղում տիրոջ սպասավորությունը կատարելիս՝ մի ծանր, խոր քնի մեջ ընկավ։ Երազում տեսավ մի մեծ վայելուչ այգի, առատ պտուղներով լի, երեք խոզ ընկել էին այգին, մտել ու փչացնում, փորփորում էին այգին։ Վազերի տակ շատ տեղ գետինը փորում էին, վազերն արմատախիլ անում, հողով հանդերձ դուրս էին հանում, քարուքանդ էին անում։ Այգեպանները եկել աշխատում էին, բայց չէին կարողանում վնասարար խոզերը այգուց դուրս անել։ Ապա նրանք ձայն էին տալիս Բարսիլիոսին ու ասում, «Եթե դու, Բարսիլիոս, չգաս, ուրիշ ոչ ոք չի կարողանա այս խոզերը այգուց դուրս հանել, և ավերմունքը չի դադարի, շտապի՛ր, ե՛կ, հասի՛ր, տե՛ս, թե ահա հենց հիմա ի՛նչ մեծ վնասներ են գործում»։ Ապա ինքը՝ Բարսիլիոսը, ներս մտավ, վնասարար խոզերը դուրս հանեց այգուց և խախտված տեղերը նորից կարգի բերեց։
Քնից արթնացավ սքանչելի Բարսեղը, զարմանում էր այս տեսիլքի վրա և մտածում էր, թե այդ ի՞նչ է նշանակում, և ահա եկան Կեսարիա քաղաքից ուղարկվածները ու Եվսեբիոս եպիսկոպոսի թուղթը հանձնեցին։ Կարդաց և ուրախ եղավ, որովհետև իմացավ, որ աստծուց էր թելադրված իրեն հրավիրել ճշմարտությունը պաշտպանելու և պատասխան տալու։ Ուստի իսկույն վեր կացավ, հրավիրողների հետ միասին գնաց Եվսեբիոս եպիսկոպոսի մոտ: Հարկավոր բաների մասին խորհրդակցեցին, Բարսիլիոսը Եվսեբիոս եպիսկոպոսին ասաց, որ կայսրից իրավունք խնդրի քահանաներից մեկին իր հետ տանելու։ Եվսեբիոսը գնաց կայսեր մոտ և խնդրեց, ասելով. «Դու իմ դեմ երկու ախոյան ես հանում, թող ինձ հետ էլ գա իմ քահանաներից մեկը»։ Կայսրը հարցրեց արիանոս եպիսկոպոսներին, նրանք համաձայնվեցին, որ Եվսեբիոսը ատյան գալիս իր հետ բերի մի քանի ընկերներ։
Երբ ատյանի ժամը հասավ, կայսրը առավ Եվսեբիոս եպիսկոպոսին ու նրա հետ երանելի Բարսիլիոս երիցապետին, իսկ հակառակորդներից, որոնք սատանայի կողմից էին, նրանց երկու ախոյաններին, արիանոս եպիսկոպոսներին, և քննության ու վիճաբանության մեջ մտան Հիսուս Քրիստոսի՝ աստծու որդու մասին, արդյոք նա ծնո՞ւնդ է և որդի հայր աստծու էությունից, թե՞ ոչ։ Երանելի Բարսիլիոսը, որ կանգնած էր Եվսեբիոս եպիսկոպոսի ետևը, սուրբ հոգով լցված՝ վկայություններ էր գրում Արարածոց գրքից, օրենքներից, մարգարեներից, առաքյալներից, ամբողջ աստվածաշունչ գրքից, բացատրում էր ու ապացուցում և սատանայի երկու կողմնակիցներին թագավորի հետ միասին պապանձեցնում էր և ամոթապարտ դարձնում։
Այս ժամանակ Վաղես թագավորը նայեց եպիսկոպոսին ու տեսավ, որ քրտնել է։ Սկսեց խոսել ու ասաց. «Այդ ի՞նչ բան է, ինչո՞ւ ես այդքան քրտնել, ճշմարտությունը քննելու ժամանակ դու այդ վարձկան գրչի միջոցով հաղթեցիր»։ Եպիսկոպոսը թագավորին պատասխանեց ու ասաց. «Երկու խոզ ու մի էշ այսքան երկար ճանապարհ քշեցի, և դու դեռ ասում ես, թե ինչո՞ւ ես քրտնել»։ Թագավորը զղջաց, որ թույլ տվին Բարսիլիոսին էլ ներս մտնել Եվսեբիոսին օգնական։ Իսկ արիանոսները ամոթահար վեր կենալով ասացին թագավորին. «Ի՞նչ պետք են այս քննություններն ու նեղությունները. իբրև տեր հրամայի՛ր, որ քո կամքին չհնազանդվողները հալածանքի ենթարկվեն»։ Սրա վրա ատյանը լուծվեց ու վերջացավ: Եվ (Վաղես թագավորը) հրամայեց բանտը գնել Եվսեբիոսին ու նրա հետ ուրիշ շատերին. և ուղղահավատ-ուղղափառ քրիստոնյաներին նեղություն էր տալիս, բոլոր եկեղեցիների վրա հարկ դրեց շատ մեծ տուգանքով։
Եվսերիոս եպիսկոպոսը բանտի մեջ մեռավ սաստիկ նեղություններից։ Իսկ սուրբ Բարսեղի վերաբերմամբ Կեսարիայի ժողովուրդներն ասում էին. «Եթե դրան բանտից չարձակեք, ապա մենք ամբողջ քաղաքը կայրենք»։ Երբ բոլորն սկսեցին այսպես աղաղակել, ապա թագավորը ներեց և հրամայեց երանելի Բարսիլիոսին ազատ արձակել։
Գլուխ Թ
Թէ ԻՆՉՊԵՍ ԲԱՐՍԻԼԻՈՍԻՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԸՆՏՐԵՑԻՆ, ԵՎ ԻՆՉՊԵՍ
ԱՍՏԾՈՒՑ ՀՐԱՇՔ ԵՂԱՎ. ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՀՐԱՄԱՅԵՑ ՔՐԻՍՏՈՍԻ
ՀԱՎԱՏԱՑՈՂ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ ԲՈԼՈՐ ԳԱՆՁԵՐԸ ԲԵՐԵԼ, ԵՎ ՆՐԱՆՔ
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ԲԵՐՈՒՄ ՏԱԼԻՍ ԷԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԿԵՆԱՐԱՐ ՄԵԾ
ԱՍՏԾՈԻ ՀԱՄԱՐ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՈԻԽՏ ՈԻ ԽՆԴՐՎԱԾՔՆԵՐ ԷԻՆ
ԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ:
Ապա Կեսարիայի իշխանության բոլոր եպիսկոպոսները հավաքվեցին և սուրբ Բարսիլիոսին ընտրեցին Կեսարիայի արքեպիսկոպոս։ Երբ բոլոր եպիսկոպոսները միատեղ հավաքված էին սուրբ Բարսեղին ձեռնադրելու, երկնքից աղավնին իջավ ու թառեց նրա վրա՝ ինչպես առաջին անգամ, երբ ձեռնադրում էին Ներսես եպիսկոպոսապետին։ Բոլորին մեծ զարմանք պատեց. սկսեցին գոհություն մատուցել մարդասեր Քրիստոսին, որ ինչպես իր վրա ցույց տվեց աստվածության նշանները, նույնը ցույց տվեց (իր) ծառաների և սրբերի վրա։ Եվ Բարսեղը նստեց Կեսարիայի կաթողիկոսության աթոռը։
Իսկ Վազես թագավորը նեղում էր քրիստոնյա ժողովուրդներին. «Ով որ,— ասում էր նա,— իմ իշխանության մեջ քրիստոնյա անուն է կրում, ոսկի և արծաթ չպիտի ունենա, պարտավոր է պետությանը տալ»։ Եվ սկսեցին զանազան քաղաքներից, զորքերից ու զորավարներից երգումով հավաքել, որպեսզի քրիստոնյա անուն կրողներից ոչ մեկի մոտ ոչ մի դանկ ոսկի կամ արծաթ չմնա, իսկ եթե գտնվի, այդպիսին մեռնի։ Ապա ամեն ոք խնդությամբ բերում հանձնում էր եկեղեցուն Քրիստոսի անվան համար՝ հոժարությամբ հանձն առնելով այդ պատճառը։ Այս կերպով թագավորի գործակալներն ստիպեցին Կեսարիա քաղաքի ժողովրդին՝ ոսկին ու արծաթը հավաքեր Երանելի Բարսիլիոսն սկսեց քաջալերել ժողովրդին, որ ուրախ սրտով բերեն։ Նրանց այսպես էր ասում. «Բերե՛ք, իմ ձեռքը հանձնեցե՛ք, և ես երաշխավոր եմ լինում, որ ինքը՝ մեր տեր Հիսուս Քրիստոսը՝ աստծու որդին, որի դեմ թագավորը խրոխտացել կռվում է, նրան կսպանի: Բայց դուք ձեր տիրոջ համար հանձն առեք ուրախությամբ ձեր ստացվածքների հափշտակությունը, որովհետև երկնքում ձեզ համար պահվում է այն գանձը, որ չի կորչում. իսկ այստեղի գանձը ես կարճ ժամանակում անձամբ ձեր ձեռքը կհանձնեմ դարձյալ»։ Ուստի Կեսարիա քաղաքի ամբողջ ժողովուրդը բերեց, մի տեղ հավաքեց որքան ոսկի կամ արծաթ յուրաքանչյուրի մոտ կար. բերին լցրին եկեղեցին, կանչեցին թագավորի հավատարիմ իշխաններին և եկեղեցու դռները կնքեցին։
Սրանից հետո Վաղես թագավորը հրամայեց նորից կապել Բարսեղ եպիսկոպոսապետին, բանտը գցել և նեղել, նույնպես և բոլոր քաղաքներում՝ բոլոր եպիսկոպոսներին։ Բայց ամբողջ ժողովուրդը ուխտ ու խնդրվածքներ էր կատարում, որ այս վերահաս բարկությունը դադարի, և ճշմարիտ հովիվները դառնան գան իրենց տեղերը, իրենց ժողովուրդների մոտ:
Գլուխ Ժ
ԹԵ ԻՆՉՊԵ՛Ս ՎԱՂԵՍ ԿԱՅՍՐԸ ՍՈՓԵՍՏԵՍԻՆ ԿԱՆՉԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ
ԴԵՄ ՄԱՔԱՌԵԼՈՒ. ԻՆՉՊԵՍ ՍՈՓԵՍՏԵՍԸ ՏԵՍԱՎ ՀՐԱՇՔԸ
ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏՈՒՌՈՒՄ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՎԱՂԵՍ
ԿԱՅՍՐԸ ՍՊԱՆՎԵՑ ԱՍՏԾՈՒՑ ԵՎԱԾ ՀՐԱՇՔՆԵՐՈՎ, ԵՎ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԳՏԱՆ ԱՍՏԾՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ:
Այն ժամանակ Վաղես թագավորը հրամայում է փնտրել գտնել մի ճարտար մարդ, որ կարող լինի գրով հակաճառել քրիստոնեական հավատի դեմ։ Եվ նրան պատմեցին, թե ինչ-որ քաղաքում կա մի ճարտար սոփեստես։ Կայսրը նրա մոտ մագիստրիանոսներ ուղարկեց, որ շուտով գնան և նրան անհապաղ իր մոտ բերեն։ Գնացին, իսկույն տարան։
Երկու օթևան անցնելով՝ նրանք եկան հասան մի ուրիշ քաղաք, քաղաքից դուրս կար մի վկայարան սրբուհի Թեկղիի։ Երբ այստեղ հասան, սոփեստեսը իջավ և իրեն կացարան ընտրեց վկայարանի ներսը, իսկ մագիստրիանոսներն իջևանեցին քաղաքում։ Երբ սոփեստեսը հաց կերավ, անկողին գցեց, մատուռի դռները փակեց, անկողնու վրա նստեց և ուզում էր պառկել։ Եվ մինչդեռ արթուն էր, բաց աչքերով տեսավ, որ հանկարծ մատուռի դռները բացվեցին, և երևաց նահատակների մեծ բազմություն, մեծ փառքով։ Նրանց առաջ դուրս եկավ սրբուհի տիկին Թեկզին փառավոր զարդարված, կարծես լույսի ճառագայթներ էին թափվում վրայից։ Իրար ողջունեցին, տիկին Թեկզին ասում էր նրանց. «Բարով եկաք, Քրիստոսի սիրելիներ, բարեկամներ և վաստակավորներ»։ Իրար ողջունելուց հետո աթոռներ դրին ու կարգով նստեցին։ Հետո սրբերն սկսեցին խոսել և ասում էին. «Տիրոջ այն սրբերը, որոնք դեռ ապրում են աշխարհում, այստեղ նեղության մեջ են, ոմանք կապանքներում, ոմանք բանտերում, ոմանք աքսորում, ուրիշները ենթարկված են բռնությունների, հարկերի ու խոշտանգումների։ Մենք փութապես հավաքվեցինք, որպեսզի անուշադրության չմատնենք, այլ նախանձախնդիր լինենք աստծուն հավատացողների համար։ Մանավանդ որ տիրոջ շատ մշակներ անհետացած են, շատ արտեր անմշակ են մնացել, շատ այգիներ խոպանացել են. մենք պետք է մշակներին վերացնող Վաղեսին վերացնենք, որպեսզի ամեն մի մշակ իր գործին կանգնի։ Բարսիլիոս քաջ մշակն էլ իր գործից խափանվել էր։ Եկե՛ք, մեզանից երկուսին ուղարկենք, որ գնան չարագործ Վաղեսին կյանքից զրկեն»։ Ապա (ընտրում են) երկուսին, մեկի անունը Սարգիս, մյուս ինը՝ Թեոդորոս, նրանց ուղարկում են և ժամադիր են լինում ու ասում. «(Վաղը) նույն այս ժամին եկեք, մենք էլ կգանք»։ Հետո վեր կացան, իրարից բաժանվեցին, գնացին։
Այս բոլորը լսեց սոփեստեսը, որ մատուռում էր գտնըվում, բաց աչքերով տեսավ այս տեսիլքը, մնաց զարմացած. մինչև լույս անքուն մնաց։ Լույսը բացվելուն պես մագիստրիանոսները եկան և ասացին սոփեստեսին. «Վե՛ր կաց, մեր ճանապարհը գնանք»։ Նա պատճառ բերեց, թե տկարացել է, չի կարող տեղից շարժվել։ Երբ նրանք սկսեցին նրան ստիպել, նա թալկացավ, ուշաթափվեց, հազիվ էր շունչ քաշում և մինչև երեկո չէր կարողանում նրանց պատասխան տալ։ Ապա երբ երեկո եղավ, մագիստրիանոսները նրան թողին մատուռում, գնացին քաղաք, իրենց կացարանը: Իսկ սոփեստեսը մատուռի դռները փակեց և իր տեղում ընկողմանեց։ Նրան հանկարծ դարձյալ երևաց, որ մատուռի դռները բացվեցին, եկան, հավաքվեցին, և մատուռը լգվեց նույն նահատակներով։ Իրար առաջ էին դուրս գալիս մեծ ուրախությամբ, իրար ողջունում էին և աթոռներ դնելով կարգով բոլորեցին, նստեցին։ Հետո եկան սուրբ Սարգիսն ու Թեոդորոսը այն գործից, որի համար ուղարկված էին, և մտան սրբերի ժողովը։ Ապա հավաքված նահատակների բազմությունը հարցրեց. «Ինչպե՞ս վերջացրիք այն գործը, որի համար գնացել էիք»։ Նրանք պատասխանեցին, ասելով. «Հենց որ երեկ ձեր մոտից գնացինք, ճշմարտության թշնամուն՝ Վաղեսին, սպանեցինք և միևնույն այս ժամին դարձանք եկանք մեզ մոտ»։ Հավաքված ամբողջ բազմությունը վեր կացավ, գոհացավ մեր տեր Հիսուս Քրիստոսից, հետո բաժանվեցին, ամեն մեկը գնաց իր տեղը։ Սոփեստեսը մեծ ահի մեջ մնաց մինչև առավոտ:
Ապա երբ լուսացավ, մագիստրիանոսները եկան և ասացին սոփեստեսին. «Վե՛ր կաց, գնանք կայսեր մոտ»: Նա պատասխան տվեց ու ասաց, «Կայսրը մեռավ, այժմ մենք ո՞ւմ մոտ պիտի գնանք»։ Այս մասին նրանց մեջ մեծ վեճ բացվեց, գրազ եկան այս առիթով մինչև երեք օր։ «Եթե,— ասաց նա,— ապրանքները չթալանվեն, քաղաքները չկողոպտվեն, եթե կայսրը նույնը մնա, ապա թող ես գլխատվեմ, որ այսպիսի բան համարձակվեցի ասել»։ Ապա նրան մագիստրիանոսները երեք օր ժամանակ տվին, երեք օրից հետո լուրը ստուգվեց, որ կայսրը մեռել է։
Սրանից հետո ազատ արձակվեցին բոլոր նրանք, որոնք երբևէ պատիժների էին ենթարկված կամ աքսորված էին և ումից ինչ որ երբևէ հափշտակված էր, վերադարձրին։ Նույնպես կեսարացիների համար հրաման տվին՝ ամեն մեկի իրերը վերադարձնել։ Սուրբ Բարսեղը կանչեց, որ ամեն մեկը իր բերած իրը վերցնի, բայց ոչ ոք չէր ուզում մոտենալ, թեպետև Բարսեղը նրանց ասում էր, «Ահա իմ երաշխավորած իրերն ազատվեցին, և ես ձեզ խոստացա, թե անձամբ ձեր ձեռքը կհանձնեմ ձեր ստացվածքները». բայց նրանք չէին ուզում նրան լսել, այլ ասում էին, «Այդ իրերը թող մտնեն տիրոջ գանձարանը, որ մեր դատաստանը տեսավ և իր եկեղեցու սուրբ ուխտի վրեժն առավո։ Այսպես կեսարացիներից ոչ ոք իր արծաթին չնայեց, բոլորը թողին եկեղեցու գանձարանին։ Ապա արքեպիսկոպոսը նրանցից շինել տվեց մկրտության ավազաններ, և այս արծաթե ավազանները մինչև այժմ էլ հաստատ մնում են լուսաբանին տանը։
Գլուխ ԺԱ
ԻՇԽԱՆՆԵՐԻ՝ ՆՈՐԻՑ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԸ, ՈՐՈՆՔ
ԳՆԱՑԵԼ ԷԻՆ ՎԱՎԵՍ ԿԱՅՍԵՐ ՄՈՏ ԵՎ ԷԼԻ ԴԱՐՁԱՆ ԻՐԵՆՑ
ՏԻՐՈՋ՝ ԱՐՇԱԿԻ ՄՈՏ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՛Ս ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԸ
ՀԱՅՐԱՑԱՎ ԿԱՅՍԵՐ ՎՐԱ ՈԻ ՈՐՔԱՆ ԱՍՊԱՏԱԿՈՒԹՅԱՄԲ
ՎՆԱՍԵՑ ՀՈՒՆԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ:
Սրանք են այն իշխանները, որոնք Հայոց աշխարհից Արշակ մեծ թագավորի կողմից գնացին Հունաց Վաղես կայսեր մոտ։ Ինքը՝ Հայոց մեծ եպիսկոպոսապետ Ներսեսը, և Մամիկոնյան տոհմի մեծ նահապետը, որի անունն էր Վարդան, Հայոց մեծ ստրատելատ Վասակի եղբայրը, որոնք Արշակ թագավորի դայակներն ու սնուցանողներն էին։ Նրանց հետ Ռշտունյաց Մեհեն նահապետը և Անձևացյաց Մեհառ նահապետը, Խոռխոռունյաց Գարջույլ Մախազ նահապետը, Սահառունյաց Մուշկ նահապետը, Գնթունյաց Դեմետ նահապետը, Բադենից Կիշկեն նահապետը, Հըսիձորի Սուրիկ նահապետը, Հաբուժենից Վրկեն նահապետը: Սրանք դեսպանությամբ գնացին Վաղես կայսեր մոտ սեր և միաբանություն հաստատեք ու։ Իսկ Վաղես թագավորը արգելեց ու աքսորեց Ներսես մեծ քահանայապետին և նրա փոխարեն արձակեց Արշակ թագավորի եղբորորդիներին՝ Գնելին ու Տիրիթին, Արշակ թագավորի սիրտը առնելու համար անթիվ, անհամար գանձեր տվեց Վարգանի և նրա հետ եղողների ձեռքը ու ճանապարհ դրեց։
Դեսպանները կայսեր մոտից մեկնելով՝ եկան հասան Մեծ Հայքի թագավոր Արշակի մոտ, նրան հանձնեցին կայսեր հրովարտակը և դրա հետ դժգոհության ու մեղադրանքի գրություն։ Որովհետև կայսրը Հայոց Արշակ թագավորին գրել էր սուրբ Ներսեսի մասին, թե նա սպանեց իր մեկ հատիկ որդուն, այս պատճառով այստեղ պահվեց։ Մեզ չմեղադրես. ընդունի՛ր մեր ազատ արձակած երկու պատանիներին՝ Արշակի եղբորորդիներին՝ Գնելին և Տիրիթին։ (Դեսպանները) ներկայացրին թագավորին նաև անթիվ գանձեր ու կարասիներ։
Իսկ Արշակ թագավորը երբ լսեց ու տեսավ այս ամենը, դժգոհություն հայտնեց գանձերը տվողին էլ, բերողներին էլ։ Սաստիկ զայրույթ արտահայտեց կայսեր դեմ, թե ինչպե՞ս նա համարձակվեց արգելանքի ենթարկել այնպիսի մեծ և պատվավոր մարդու, որ մի աշխարհի և թագավորության գլխավորը, ուսուցիչն ու առաջնորդն էր։ (Այդ) «շատ քարերը,— ասում է,— կայսեր և ձեր՝ բերողներիդ, գլխին թափվեն։ Քարեր մենք էլ շատ ունենք՝ (դրանց) տվողի և ձեր՝ բերողներիդ, ատամները թափելու, ինչպե՞ս պետք է այս անպատվությանը դիմանամ։ Ես այս երախտիքի փոխարենը կհատուցեմ»։ Հրաման տվեց իր Վասակ զորավարին զորք հավաքել, գնդեր կազմակերպել, գնալ, զարկել և ավար առնել Գամիրքի կողմերը։ Զորավար Վասակ սպարապետը իսկույն կատարում է նրա հրամանը։ Մի տեղ հավաքում է մոտ երկու հարյուր վաթսուն հազար զորք, գնում ջարդում, ավար է առնում Գամիրքի կողմերը մինչև Անկյուրիա քաղաքը։ Վեց տարի իրար ետևից ավերում է Հունաց սահմանների երկրները։ Լիացան մեծ ավարով և տեսակ-տեսակ հարստություններով, մեծ թշնամությամբ և սաստիկ
բռնությամբ (ասպատակելով) այդ կողմերը։ Գլուխ ԺԲ
ԲԱԳՐԵՎԱՆԴԻ ԽԱԴ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻՆ ՆԵՐՍԵՍԸ ՁԵՌՆԱԴՐԵԼ
ԷՐ ՈԻ ԻՐԵՆ ՏԵՂԱՊԱՀ ԹՈՂԵԼ: ԵՎ ԹԵ ԻՆՉՊԻՍԻ՝ ՄԱՐԴ ԷՐ ՆԱ, ԿԱՄ
ԻՆՉ ՀՐԱՇՔՆԵՐ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ ՆՐԱ ձԵՌՔՈՎ. ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՛Ս ՀԱՍՏԱՏ
ԷՐ ՄՆՈԻՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՉԷՐ ԱԿՆԱԾՈՒՄ ԱՐՇԱԿ ՄԵԾ
ԹԱԳԱՎՈՐԻՑ, ԱՅԼԵՎ ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ ԷՐ ՆՐԱՆ ՆՐԱ ԱՆՕՐԵՆ ԳՈՐԾԵՐԻ
ՊԱՏՃԱՌՈՎ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԽՆԱՄՈՒՄ ԷՐ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ
ՆԵՐՍԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏԻ ՆՄԱՆ:
Այս մարդը՝ Խադը, բուն Կարին գավառից էր, Մարագ գյուղից. նա Ներսես եպիսկոպոսապետի ձեռնասունն էր, մեծացել էր նրա մոտ։ Նա ցույց տվեց ընդունակություններ, հավատի մեջ առաջադեմ հանդիսացավ, բոլոր գործերում հավատարիմ գտնվեց իր պաշտոնի մեջ, առավելապես սեր ցույց տվեց դեպի աստծու եկեղեցին։ Ապա սուրբ Ներսեսը Նրան վստահեց աղքատների հոգաբարձության գործը. այստեղ էլ նա առավելապես երևաց իբրև բարեխնամ տեսուչ։
Ուստի երբ Ներսես եպիսկոպոսապետը պատրաստվում էր Հունաց աշխարհն ուղևորվելու, այս Խաղին ձեռնադրեց Բագրևանդի ու Արշարունյաց եպիսկոպոս և նրան թողեց իրեն փոխանորդ ու տեղապահ և ինքը գնաց։ Իսկ հայերեն խոսող ամբողջ աշխարհը՝ բոլոր գավառներում, կողմերում, տեղերում, մեծամեծ աշխարհակալները, գավառատերերը, նշանավոր ցեղերի նահապետները և ամբողջ քահանայական ուխտը ժողովրդի բազմության հետ ընկղմված էին սգի ու տրտմության մեջ, որովհետև հեռացավ իրենց գլխավոր հոտապետը։ Իսկ Խադ սուրբ եպիսկոպոսը ամբողջ երկրին հրաման է տալիս պաս պահել, աղոթք անել, խնդրել, որ սուրբ Ներսեսը ետ դառնա։ Եվ այն ամբողջ ժամանակ, որ նա արգելանքի տակ էր, ժողովուրդը պահեցողությամբ աղոթում էր նրա համար։ Իսկ Խադը ամեն բանում նրանց առաջնորդում էր, ոչ պակաս, քան բուն հովվապետ Ներսեսը, մինչև որ տերը կատարեց աշխարհի խնդրվածքը, և սուրբ Ներսեսը ետ դարձավ իր տեղը։
Այն ժամ տնակները Հայոց Արշակ թագավորը այնքան էլ շատ աստծու ուղիով չէր գնում։ Որքան որ նա մանկության հասակում աստվածային իմաստությամբ էր շարժվում, անյքան, չափահաս դառնալիս, թաղվեց լկտիության, մեղկության մեջ, և թեպետ Խաղ սուրբ հովիվը հաճախակի հանդիմանում ու կշտամբում էր նրան, նա ուշադրություն չէր դարձնում։
Այս ժամանակ թագավորը իր համար մի դաստակերտ շինեց Հովիտ կոչված Կոգ գավառում և իր իշխանության բոլոր գավառներին հրաման ուղարկեց. հրամայեց, որ ամեն տեղ մունետիկները կանչեն հրապարակներում, բոլոր գավալներում, բոլոր կողմերում հայտնեն թագավորական հրամանը, որ «Եթե մեկը մեկին պարտք է, եթե մեկը ուրիշին մի բանով վնասել է, թող բոլորը գան այդ դաստակերտը և ապահով կլինեն։ Եթե մեկը (ուրիշի) արյուն է թափել, մեկին վնասել է, կինը տարել է, կամ պարտապան է, կամ մեկի գույքը գրավել է, կամ որևէ մեկից երկյուղ ունի, թող գա այնտեղ, նրա դեմ դատ ու պահանջ չի լինի։ Եվ եթե մեկը մեկին մի բան պարտք է, և պարտատերը այդ տեղը գա (պահանջելու), նրան առանց դատի ու արդարադատության բռնեն և դուրս հանեն»։
Երբ թագավորից այս հրամանը դուրս եկավ, ապա այդտեղ հավաքվեցին բոլոր գողերը, ավազակները, արյունապարտները, մարդասպանները, ստախոսները, խաբեբաները, վնասարարները, գանձագողերը, զրկողները, դատի մեջ ստողները, զրպարտողները, կողոպտողները, հափշտակողները, ժլատները: Շատ հանցանքներ էին գործում և այնտեղ ապավինում։ Շատ կանայք իրենց ամուսիններին թողնում էին ու այնտեղ ընկնում, շատ տղամարդիկ իրենց կանանց թողնում էին և ուրիշների կանանց առնելով այնտեղ էին ընկնում, շատ ծառաներ իրենց տերերի գանձերը հափշտակելով փախչում այնտեղ էին ընկնում, շատ ավանդառուներ իրենց մոտ պահեստի դրված ավանդները վերցնում այնտեղ էին ընկնում, ամբողջ երկիրը թալանում, ավերում էին։ Թեպետև ամեն կողմից խիստ աղաղակ բարձրացավ, բայց դատ չկար, ոչ ոքի իրավունքը արքունիքից չէր պաշտպանվում։ Այս պատճառով բոլոր մարդիկ վա՛յ տալով հառաչում էին, բոլորի բերանում ընդհանուր խոսք էր դարձել և միշտ ասում էին, թե «Իրավունքը մեռավ, եթե նա գոյություն ունենար, բայց կորած լիներ, կփնտրեինք, մի տեղ կգտնեինք նրան»։
Իսկ այն տեղը ավան ու քաղաք դարձավ, մեծացավ, բազմամարդացավ, ամբողջ հովիտը բռնեց։ Արշակ թագավորը հրամայեց այդ դաստակերտի անունը իր անունով գնել Արշակավան։ Նրա մեջ նաև թագավորական ապարանք շինեցին։ Այնուհետև այլևս տիրոջից ամենևին չէին վախենում, ամենքը զրկանքներ էին կրում այդ պատճառով տրտունջ, բողոք, աղաղակ երկինքն էին բարձրացնում։ Այս գործի համար սուրբ Խադ եպիսկոպոսը շատ անգամ ընդդիմանում էր նրան և հանդիմանում, մանավանդ երբ նրան ստիպում էին, թե ե՛կ, Արշակավան ավանի եկեղեցում սեղան կանգնեցրու։ Իսկ նա նախատում ու հանդիմանում էր Արշակ թագավորին, բոլոր մեծամեծներին և իշխաններին։ «Բայց ես,— ասում էր տեղապահ եմ, ես իրավունք չունեմ որևէ բան անելու առանց իմ հոր, որ ինձ թողեց (տեղապահ)»։ Ապա Արշակ թագավորը կամեցավ խորամանկությամբ՝ պատիվների, ստացվածքների միջոցով խաբել սուրբ Խադ եպիսկոպոսին. տվեց նրան շատ ոսկի և արծաթ, արքունական ախոռից շատ նժույգներ՝ արքունական սարքերով, ոսկեթել կրծքակալներով ու փորակապերով. սրանցով կամենում էր նրան խաբել, համոզել, իր կողմը դարձնել։ Իսկ նա թագավորի առաջ աղքատներին էր բաժանում այն ստացվածքը, որ թագավորը տալիս էր, բայց հանդիմանությունը չէր պակասեցնում, մինչև որ թագավորը հրամայեց այն բանակից (այդ) Խադ եպիսկոպոսին հեռացնել։
Եվ նա գնաց երկրում շրջելու, բարեկարգելու, խրատելու, ուսուցանելու, խնամելու աղքատներին, ինչպես իրեն պատվիրել էր սուրբ Ներսեսը գնալիս։ Նրա ձեռքով կատարվում էին շատ հրաշքներ ու հիվանդների բժշկություններ, չափազանց շատ սքանչելի բաներ էր կատարում։ Բայց երբ նա օգնում էր աղքատներին և դատարկում էր բոլոր կճուճներն ու ամանները, գինու մառանները, մառանների բոլոր կարասները աղքատներին բաժանելով՝ մյուս օրր գնում տեսնում էր, որ նրանք նորից լցվել են, կարծես աստծու հրամանով. և նորից օրըստօրե մատակարարում էր աղքատներին, և նրանք շարունակ լցվում էին։
Այսպիսի մեծ հրաշալի բաներ էին կատարվում այս մարդու ձեռքով։ Սա մի զարմանալի, անվանի և հռչակված անձ էր ամբողջ Հայաստանում. շրջում էր ամեն տեղ Հայոց եկեղեցիները, խրատում և ուսուցանում էր, ինչպես իր ուսուցիչ Ներսեսը։ Բայց մի անգամ գողեր եկան, սուրբ Խադ եպիսկոպոսի եկեղեցու եզները գողացան տարան։ Մյուս օրը այս գողերի աչքերը կուրացան, և նրանք առանց գիտակցելու, խարխափելով բոլոր եզները բերին սուրբ Խադի դուռը։ Ինքը սուրբ Խաղը, դուրս եկավ, նրանց տեսավ և գոհացավ տիրոջից, որ այնքան ուշադիր ու հոգատար գտնվեց իր հավատացողների հանդեպ։ Հետո Խաղ եպիսկոպոսը աղոթքի կանգնեց, գողերի աչքերը բժշկեց, հրամայեց նրանց լողացնել, ապա նրանց առաջը ճաշ դրեց և շատ ուրախացրեց։ Այնուհետև նրանց օրհնեց. տվեց այն եզները, որ նրանք գողացել էին, և ճանապարհ դրեց, և նրանք գնացին։ Այսպես, բոլոր իր գործերում մեծ համբերություն էր ցույց տալիս և շատ սքանչելիքներ էր գործում։ Նա երկու աղջիկ ուներ. նրանցից մեկը կնության տվեց մի ոմն Ասրուկի (կամ Ասրիկի), որ իր աներոջ Խաղի մահից հետո նրա աթոռը նստեց։
Գլուխ ԺԳ
ԹԵ ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ, ԵՐԲ ՆԵՐՍԵՍ ՍՈԻՐԲ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՈԻՆԱՑ
ԱՇԽԱՐՀԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՆԱ ՆԱԽԱՏՈԻՄ ԷՐ
ԹԱԳԱՎՈՐԻՆ, ԵՎ ԻՆՉ ԱՀԱՎՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ ԱՐՇԱԿԱՎԱՆ
ԱՎԱՆՈԻՄ, ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՄԻԱՀԱՄՈԻՌ ԿՈՏՈՐՎԵՑԻՆ
ԱՅՆՏԵՂ ԵՂԱԾ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԻԿ:
Երբ կայսրը մեռավ, ետ դարձան բոլոր հովիվ եպիսկոպոսները, որոնք աքսորված էին, և ապրում էր յուրաքանչյուրն իր քաղաքում։ Այն ժամանակ ետ դարձավ նաև սուրբ Ներսես կաթողիկոսը այն ամայի կղզուց, ուր նրանց աքսորել էին։ Նա նորից նվիրվեց իր երկրին, որ ամբողջովին նրա համար խնդրանքներ էր անում։ Երբ նա եկավ Հայոց աշխարհը, նրան ընդառաջ գնացին զանազան գավառներից եպիսկոպոսներն իրենց ժողովուրդներով, բոլոր նախարարները, գավառների տերերը։ Նրա առաջ էին բերում իրենց հիվանդները, և նա բժշկում էր նրանց, որի համար գոհություն ու փառք էին տալիս աստծուն. բոլոր մարդիկ այնպես էին սիրում հովվապետին, որ համարում էին, թե իրենք ևս նրա հետ գերությունից ետ են դարձել։
Մեծ ցնծությամբ շատ ուրախություն էին անում. ամեն ոք կատարում էր իր ուխտն աստծուն, որպեսզի իրենց հոգևոր գանձն ու հայրապետը, որ կարգվեց նրանց համար, ետ դառնա, և աստված կատարեց նրանց խնդրանքները, նրանց ցավալի որբությունը, նրանց սրտերը մաշող վշտերը փարատեց և նորից իրենց հոգևոր գթասիրտ հոր վարդապետությամբ բոլորին մխիթարեց. բոլորը զվարթացան, դժնդակ տրտմությունը ուրախության փոխվեց։ Ինքը՝ Արշակ թագավորը, նրան ընդառաջ գնաց մինչև Բաքասերի՝ կողմերը, և այնտեղից մեծ զվարթությամբ ետ եկան։ Երկրի կյանքը, եկեղեցիների կարգերը նորոգվեցին ու պայծառացան։
Արդ՝ երբ Ներսես հայրապետը Հայաստան վերադարձավ, վերահասու եղավ իր տեղապահի՝ սուրբ Խաղի գործերին և տեսավ, որ նա ճշմարտությամբ և ուղղությամբ էր գործել, գնացել էր տեր աստծու ճանապարհով, ո՛չ աջ էր շեղվել և ոչ ձախ, ուստի մեծ գոհություն էր մատուցում աստծուն, որ իր հոգևոր որդուն՝ Խադին, տեսավ այնպես, ինչպես ինքն էր կամենում։ Նրան ընդունեց սիրով ու կարոտով։ Բայց երբ Խադից լսում էր թագավորի բոլոր անօրինությունները, չար գործերը, ծուռ ընթացքը, տրտմում, լացուկոծ էր անում, ողբում էր ծանր հեծեծանքով, մանավանդ Արշակավան քաղաքի պատճառով, որ շինվեց շատ մեղքերով, անօրինությամբ, չարությամբ և հափշտակությամբ։
Ապա սուրբ Ներսես հայրապետը մտավ թագավորի մոտ, խոսեց նրա հետ և ասաց. «Ինչո՞ւ դու մոռացար տիրոջը... ինչո՞ւ թողեցիր նրա պատվիրանները, արարչին, որ ամեն ինչ ոչնչից ստեղծեց, որ որբերի հայրն է, այրիների դատավորը, որ մեզ համար աղքատություն կրեց. նա որ աղքատներին անտես չի անում, այլ իր մարդասիրությամբ նրանց խնամում է։ Աստված արդար դատավոր է, հզոր և երկայնամիտ։ Նա բոլոր տառապյալներին լսում է և ոչ որի արհամարհանքը իր վրա չի վերցնում։ Դու ինչպե՞ս և ինչի՞ց դրդված արհամարհեցիր նրա պատվիրանները. չէ՞ որ քո հայրն էլ այսպիսի ամբարշտության պատճառ ով կորավ: Իսկ դու դեռ չհիշեցիր նրան, որ քո հոր մեղքերը չհիշեց և քեզ տվեց նրա տեղը, այսինքն՝ քո հոր թագն ու աթոռը։ Դու քո տեր աստծու առաջ սկսեցիր անօրինություններ գործել, ամբարշտություն, անիրավություններ բոլորովին սոդոմացիների նման, և այս բաները դու հայտնապես պարծենալով պատմում ես։ Ամբողջ երկիրը լալիս է, վա՜յ է կանչում այն զրկանքների և հափշտակությունների պատճառով, որոնցով դու կամեցար մեծանալ, դու չհագեցար քո ընդարձակ թագավորության հարստություններով, որ քեզ պարգևեց բոլորիս տեր Քրիստոսը։
Արդ՝ լսի՛ր, ինչ որ քեզ ասում եմ, և կատարի՛ր, որպեսզի կարողանաս քեզ փրկել աստծու բարկությունից, և թշվառ Հայոց աշխարհն էլ քո պատճառով չկորչի. որովհետև ես երազ տեսա, որ Հայոց կորստական աշխարհի համար կորուստ և կործանում է պատրաստվում գալ։ Դու հրաման տուր, որ այն տեղը քանդեն, քո ժողոված մարդկանց ցրիր, որ գնան, տարածվեն, սփռվեն իրենց տեղերը, գնան և ամենքին վերադարձնեն ինչ որ պարտք են, որպեսզի բարկության ու չարիքների խորքերը չընկնես ու չկորչես։ Իսկ քո գործած մեղքերի համար ամբողջ երկրին հրաման կտանք, որ քո փոխարեն պաս պահեն, աղոթք անեն, և մենք էլ քեզ հետ միասին ապաշխարության մեջ մտնենք, գուցե տերը ների քո գործած անչափ մեղքերը։ Եթե դու այն տեղին շատ ես փափագում, ես ինքս կշ՛ինեմ արդարությամբ և շեն կպահեմ քեզ համար»։
Իսկ թագավորը ծաղրում է կաթողիկոսի խոսքերը, քթի տակից ծիծաղում է նրա ասածների վրա. իսկ նա բարկանալով նորից կրկնեց, ասելով, «Գիտցած լինես, ո՛վ թագավոր, որ այս ամենի մասին է գուշակել աստված մարգարեների բերանով, թե՝ «Վա՜յ նրան, ով իր տունը շինում է ո՛չ արդարությամբ և վերնահարկ է կառուցում ո՛չ իրավունքով», և թե՝ «Իբրև առակ ողբեր պիտի ասեն. վա՜յ նըրան, որ ագահությամբ խլում է այն, որ իրենը չէ, որովհետև եթե գեղեցիկ ու մեծամեծ տներ լինեն, սակայն ավերակ կդառնան, քանի որ նրանց մեջ մարդ չի բնակվի, նրանք ոչխարների արոտատեղ կդառնան, գազանների, բորենիների որջեր, ճագարների ու աղվեսների ծերպեր, կռունկների և ագռավների բներ, ցանքերի արտեր, ուստի քո ձեռքերի շինածները կավերվեն ու էլ չեն շինվի, նրա մեջ բնակված բոլոր անօրենները միանգամայն կկոտորվեն. այնտեղ եզներ կպառկեն, ցիռեր կարածեն, աղվեսները նրա հարկերը ելումուտ կանեն, նրանք չեն շինվի, և նրանց մեջ հավիտյան մարդ չի բնակվի»։ Այս բոլորը խոսեց Ներսես հայրապետը և թագավորից հեռանալով՝ գնաց շրջելու Հայաստանի բոլոր գավառները՝ ուսուցանելու, եկեղեցիներում կարգեր հաստատելու։
Երանելի Ներսեսի բերանից ելած այս խոսքերից հետո հազիվ էր անցել երեք օր, որ աստված Արշակավան գյուղաքաղաքը հարվածների ենթարկեց։ Մարդկանց և անասունների վրա սկսեցին դուրս գալ չարորակ պալարներ, որ ոմանք կոչում են ժանտ։ Այս հարվածը երեք օրից ավելի չտևեց, որ (քաղաքը) անմարդացավ, մոտ քսան հազար ընտանիք կոտորվեց, մարդկանցից ոչ ոք կենդանի չմնաց, որովհետև բոլորը հանկարծակի կոտորվեցին, ոչնչացան. կոտորածն ընդհանուր էր։
Ապա ինքը՝ թագավորը, դուրս եկավ Ներսես հայրապետին փնտրելու. նրան գտավ և խնդրեց իր համար աղոթել, միգուցե ինքն էլ մեռնի, որովհետև ահաբեկ է եղել։ Այն ժամանակ Ներսես եպիսկոպոսապետը խոսել սկսեց թագավորի հետ և ասաց. «Որովհետև այս աշխարհիս վրա արդարներն ու մեղավորները խառն են ապրում, ուստի արդարների պատճառով մեղավորներն էլ խնայվում են և ապրում են. արդարների պատճառով մեղավորների կյանքն էլ երկարում է այս աշխարհում։ Ինչպես թշնամու ձեռքով մաքուր ցորենի մեջ ցանած որոմը, որ նրա հետ միասին բուսնում է, խնայվում է, մաքուր ցորենի հետ (աճում է) և կեղտոտ որոմը, միգուցե որոմը քաղհան անելիս ցորենն էլ պոկվի։ Այս պատճառով որոմն էլ ցորենի պես առժամանակ դարմանվում է ցողով, անձրևով, ոռոգումով, ջերմությամբ և պայծառ արեգակի լույսով։ Այս այսպես կշարունակվի մինչև հունձքի ժամանակը, երբ ցորենի բերքը հնձում ու հավաքում են արքայության շտեմարաններում, իսկ որոմը հավիտենական կրակի մեջ են ածում ու այրում։ Այս հունձքը ժամանակների վերջն է, երբ աստծու որդին կգա և իր հետ իջած երկնավոր մշակներին կհրամայի հնձել գերեզմաններից դուրս եկած բոլոր ննջեցյալներին։ Այն ժամանակ նա ընտրություն կանի, արդարներին ցորենի նման իր հետ արքայություն կտանի, իսկ մեղավորներին որոմի նման կհրամայի ածել հավիտենական անշեջ կրակը։
Արդ դեռ հնձի ժամանակը չհասած՝ դու որոմը քաղհան արիր ցորենից և վաղաժամ մի տեղ հավաքեցիր առանց ցորենի. ուստի և կրակը վաղաժամ եկավ և ամբողջ որոմը, որ միատեղ հավաքված էր, միանգամից ոչնչացրեց. իսկ դու զգույշ եղիր քո մասին, միգուցե դու էլ կորչես, այս երկիրն էլ քո պատճառով»։ Իսկ թագավորը ծունկ չոքած մեծ աղաչանքով, պաղատանքով խնդրում էր (Ներսեսից) իր հետ հաշտվել, և ուխտեց, որ այնուհետև նրա խոսքից երբեք դուրս չի գա։
Գլուխ ԺԴ
ՀԱՅՐ ՄԱՐԴՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՏԱՐՈՆ ԳԱՎԱՌԸ ԳԱԼՈՎ
ՄՏԱՎ ԱՇՏԻՇԱՏԻ ԱՂՈԹԱՐԱՆԸ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԱՅՆՏԵՂԻՑ ԳՆԱՑ՝ ԻՐ
ԲԵՐԱՆԻ ԽՈՍՔԵՐՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՄԱՀԱՊԱՐՏ ԴԱՌՆԱԼՈՎ
ՇԱՎԱՍՊ ԱՐԾՐՈԻՆՈԻՑ ՍՊԱՆՎԵՑ:
Եվ Հայր մարդպետը չար ու չարամիտ մարդ էր, ավելի անօրեն և անիրավ, քան նախկին հայր մարդպետները։ Սա էր, որ Տիրանի թագավորության ժամանակ կոտորեց բոլոր նախարարական ցեղերը և այսպես Արշակի թագավորության ժամանակ ավելի շատ չարիքներ էր գործում բոլոր մարդկանց նկատմամբ, քան առաջ։ Արդ՝ սա դուրս էր եկել և շրջում էր իր մարդպետության մեջ. ապա նա եկավ իջավ Տարոն գավառը՝ իր գյուղերը տեսնելու։ Այս ժամանակները սուրբ Ներսեսը շրջում էր իր սեփական իշխանության մեջ։ Որովհետև տասնհինգ գավառ այդ ենթակա իշխանությունն ունեին ի բնե իբրև հատուկ իրենց սեփական, որոնց համար առանձին ամառանոց էր հատկացված։ Այս գլխավոր գավառներն էին Այրարատ, Դարանաղի, Եկեղյաց, Տարոն, Բզնունիք, Ծոփք և նրանց մեջ ու նրանց շուրջն եղածները։ Արդ՝ երբ Հայր մարդպետը եկել էր իր իշխանության մեջ շրջելու, սուրբ Ներսես կաթողիկոսն էլ եկել էր այնտեղ, ուր առաջին եկեղեցին էր շինված Գրիգորից և սուրբ վկաների վկայարանները, և այստեղ սրբերի հիշատակն էր կատարում։ Հայր մարդպետը, դեպքի բերմամբ, այդ տեղերով անցավ, ցանկացավ Աշտիշատի սուրբ տեղերը բարձրանալ, որպեսզի աղոթի և Ներսես սուրբ եպիսկոպոսապետի ողջույնն ստանա։ Աղոթք արին, իրար ողջունեցին, և սուրբ ներսես հայրապետը հրամայեց եկողների համար ճաշ պատրաստել։ Մինչ նրանք զբաղված էին նրա համար արժանավոր ճոխ ճաշ պատրաստելով նա եպիսկոպոսական կացարանից դուրս եկավ և ճեմում էր ապարանքից մինչև սրբերի վկայարանները՝ մեծ և գեղեցիկ հրապարակում։ Երբ նա տեսավ այդ տեղերի գեղեցկությունը, տեղի բարձր, շքեղ դիրքը և ներքևը բացված տեսարանը, որ շատ վայելուչ էր, նախանձով ու չկամությամբ լցվեց։
Հետո ներքինին ներս մտավ, բազմեց, կերուխումն սկսվեց։ Երբ նա լավ խմեց ու հարթեց, սկսեց հպարտ ու ամբարտավան խոսել։ Հարբած դրությամբ սկսեց նախատինք թափել Տրդատ թագավորի վրա, Հայոց Արշակունի թագավորների՝ կենդանիների և մեռածների վրա, նրանց ազգուտակի վրա։ «Ինչպե՞ս,— ասում է նա,— այսպիսի տեղերը տվել են կանանց շորեր հագած հոգևորականներին և ոչ թե տղամարդկանց»։ Քամահրելով ու արհամարհելով սուրբ տեղերը՝ ասում էր. «Մենք այս տեղերը կքանդենք, այստեղ պետք է արքունի ապարանք շինել: Եթե ես՝ Հայր մարդպետս, կենդանի մնամ և թագավորի մոտ հասնեմ, ինչ որ այստեղ կա՝ քանդել կտամ, այստեղ եղողներին կհեռացնեմ և այստեղ թագավորի բնակության սենյակներ կշինեմ»։ Իսկ սուրբ եպիսկոպոսապետը երբ այս լսեց, ասաց. «Մեր տեր Հիսուս Քրիստոսը նախ այս տեղն ընտրեց, որ իր անունով կոչի, որի անունը ամեն տեղ փառավորվում է իր հոր և սուրբ հոգու հետ։ Նա պատվիրեց ուրիշների ունեցածին աչք չդնել ու չցանկալ։ Իսկ ով որ ագահաբար աչք է դնում և ցանկանում է նրան նվիրվածին՝ նա չի հասնի այն նպատակին, ինչ որ սպառնաց, այլ նրա գործած բազմաթիվ մեղքերը նրա մտադրությունը կխափանեն»։
Սրանից հետո Հայր մարդպետը սուրբ տեղերից հեռացավ և իջավ Եփրատ գետի ափը, խիտ անտառով ծածկված հովիտը, մամուխի ծառերի թավուտները, երկու գետերի խառնուրդի մոտ, որտեղ հնուց ի վեր մի քաղաք է շինված եղել Սանատրուկ թագավորից Մծուրք կոչված տեղում։
Երբ նա այստեղ հասավ, տիրոջ բարկության դատաստանը շարժվեց անօրեն Հայրի, նրա գործերի և նրա խոսածների վրա։ Նա մատնվեց մի մարդու ձեռքը, որ կոչվում է Շավասպ և Արծրունյաց ցեղի մնացորդն էր։ Երբ նա կառք նստած գնում էր ճանապարհով, Շավասպը նրա մոտ եկավ, սկսեց իր գլխից հնարել և ասաց, «Մի արջ տեսա ձյունի նման սպիտակն։ Նա այնքան հրապուրեց մարդպետին, որ սա կառքից իջավ, ձի հեծավ, սկսեցին անտառում (արջին) հետևել։ Երբ թավուտների մեջ ընկան, Շավասպը փոքր-ինչ ետ մնաց և Հայր ներքինուն ետևից մեջքին խփեց Նետով, այնպես որ նետը նրա մարմնով անցավ։ Նա գետին գլորվեց ու սպանվեց։ Այսպես՝ աստծու մարդու ասածները անմիջապես կատարվեցին, որովհետև աստծու մարդու ոչ
մի խոսքը գետին չէր ընկնում։ Գլուխ ԺԵ
ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ
ՏԻՐԻԹԻ ՉԱՐ ՄԱՏՆՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՆԵՑ ԻՐ ԳՆԵԼ ԵՂՐՈՐՈՐԴՈԻՆ
ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՆԴԻՄԱՆՎԵՑ ԱՍՏԾՈԻ ՄԱՐԴՈԻՑ՝ ՆԵՐՍԵՍԻՑ, ԿԱՄ
ԻՆՉՊԵՍ ՍՊԱՆԵՑ ԻՐ ՄՅՈՒՍ ԵՂԲՈՐՈՐԴՈԻՆ՝ ՏԻՐԻԹԻՆ, ԿԱՄ
ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆ ԿԻՆ ԱՌԱՎ ԳՆԵԼԻ ԿՆՈՋԸ, ԻՆՉՊԵՍ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՑ
ՈՂԻՄՊԻԻՆ ԻՐԵՆ ԿԻՆ ԲԵՐԵԼ ՏՎԵՑ. ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՄՐՋՅՈՒՆԻԿ
ՔԱՀԱՆԱՆ ՓԱՌԱՆՁԵՄԻ ԽՈՐՀՐԴՈՎ ՆՐԱՆ ՍՊԱՆԵՑ՝
ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԱՀՎԱՆ ԴԵՂ ԽԱՌՆԵԼՈՎ:
Այն ժամանակները Սյունյաց նախարարներից մեկը՝ Անդովկը, մի գեղեցիկ դուստր ուներ Փառանձեմ անունով, որ շատ հոշակված էր իր գեղեցկությամբ ու պարկեշտությամբ։ Ապա Գնել պատանին՝ թագավորի եղբորորդին, նրան կին առավ։ Այս աղջկա գեղեցկությունը շատ հռչակվեց ու տարածվեց և հնչեց զանազան վայրերում։ Այս համբավից բորբոքված՝ Տիրիթը՝ Գնելի մյուս հորեղբորորդին, սիրահարվեց իր հարսին և դրա համար մի հնարք էր որոնում, որ կարողանա իր հարսին տեսներ Երբ իր ցանկությանը հասավ, հարսին տեսավ, այնուհետև սկսեց հնարքներ մտածել այդ կնոջ մարդուն կորցնելու, հուսալով, թե գուցե կարողանա հետո նրա կնոջը հափշտակել։
Տիրիթն սկսեց նենգավոր հնարքներ մտածեր վարձում էր շատ օգնականներ ու գործակիցներ, որոնցով կարողանա իր չարախոսությունր առաջ տանել։ Եվ Գնելի մասին սուտ մատնություններ էր նենգորեն հաղորդում Արշակ թագավորին, թե Գնելը մտադրություն ունի թագավորել և քեզ սպանել։ Բոլոր մեծամեծները, նախարարները և ազատները սիրում են Գնելին, մեր ամբողջ երկրի նախարարները գերադասում են նրա իշխանությունը իրենց վրա, քան քոնը։ Ասում են. «արդ, արքա, իմացիր և տես, թե ինչ պիտի անես, ինչպես պիտի կարողանաս քեզ փրկել»։ Այսպիսի խոսքերով գրգռում էին Արշակ թագավորին, մինչև որ նրան համոզեցին իրենց ասածների նկատմամբ։
Ուստի թագավորը Գնել պատանու նկատմամբ ոխով լցվելով հալածում էր նրան և երկար ժամանակ նենգավոր խորհուրդ էր մտածում նրա դեմ։ Ապա նավասարդի (տոնե— րին) մոտ Արշակ թագավորը մտածեց Գնել պատանուն իր մոտ հրավիրել և սպանել։ Նրա մոտ է ուղարկում Մամիկոնյան ցեղի նահապետ Վարդանին սպարապետի եղբորը, որ նենգությամբ, մեծամեծ երդումներով կարողանա կանչել, որ այս խորհուրդը բոլորովին գաղտնի մնա, գուցե փախչի ազատվի, այլ խաբելով ու հրապուրելով բերի հասցնի մինչև մահվան տեղը։ Թագավորի բանակը գտնվում էր Շահապիվանում, Ար շակունիների բուն բանակատեղում, պարսպապատ որսատեղի տակ, ձիարշավի հրապարակի վրա։
Վարդան մեծ նահապետը Արշակ թագավորի կողմից եկավ, գտավ պատանի Գնելին մոտակա տեղում, այսինքն՝ Առավյուտք կոչված գյուղում։ Մեծ երդումներով ու վարպետ խաբեությամբ համոզեց պատանի Գնելին՝ իր կնոջ և տանու մարդկանց հետ գնալ արքունի բանակը (հավատացնելով), թե Արշակ թագավորը նրան մեծարանքի համար է հրավիրում։ «Թագավորը (ասաց նա) չկամեցավ նավասարդի տոները առանց քեզ անցկացնել, նա այժմ բարեհաճ է դեպի քեզ, որովհետև իմացավ, որ քո մեջ չկա չարություն, ինչպես որ չարախոսներն էին ասում, նա համոզվեց, որ մինչև այժմ իզուր էր քեզ ատում, մինչդեռ դու նրա կողմից արժանի ես սիրո»։
Գնելը իր ամբողջ կազմությամբ ճանապարհ ընկավ, ամբողջ գիշերը մեծ աճապարանքով եկավ հասավ արքունի բանակը, որովհետև հաջորդ օրը, որ լուսանում էր, կիրակի էր։ Այդ օրն էր հանդիպում Մեծ Հովհաննես (Մկրտչի) հիշատակի տոնը, որ Գրիգորից և Տրդատից սահմանված էր Բագավան ավանում։ Այդ տոնին եկել էր աշխարհական մարդկանց մեծ բազմություն, և զանազան գավառներից՝ շատ եպիսկոպոսներ։ Ներսես մեծ եպիսկոպոսապետն էլ իր կողմից ուղարկեց իր աթոռակից Խաղին և իր եպիսկոպոսական ավագ Մուրիկ անունով սարկավագին, որ գնա այնտեղ և ինչ որ հարկավոր է կատարեն, իսկ ինքը մնաց արքունական բանակում, որպեսզի հաղորդությունը այնտեղ էլ կատարեն։ Եվ այդ գիշեր բանակում կաթողիկոսի ներկայությամբ գիշերային մեծ պաշտամունք կատարվեց։
Լույսը բացվելու դեմ Գնելի խումբը հասավ արքունի բանակը։ Երբ Գնելը բանակի մեջ մտավ, թագավորին իմաց տվին նրա գալուստը։ Ապա արքունիքից հրաման տրվեց՝ բանակից դուրս պահել նրան և տանել սպանել։ Եվ մինչ նա ձի հեծած անցնում էր բանակի միջով և մոտենում էր արքունի հրապարակին, այդտեղ արքունիքից վրա են հասնում բազմաթիվ սպասավորներ՝ զինված սրերով, նիզակներով, սվիններով, վաղրերով ու սակրերով, և ասպարակիր հետևակ զորք։ Նրանք հասան, բռնեցին Գնել պատանուն, ձիուց վեր գցեցին, ձեռքերը ետևը կապեցին և առան տարան գլխատելու տեղը։ Նրա կինը նույն վաշտի մեջ էր իր ամուսնու հետ և եկել էր ժանվարով։ Երբ տեսավ, որ իր ամուսնուն բռնեցին ու կապեցին, իսկույն վազեց եկեղեցի, որտեղ բանակի մարդկանց համար աստվածային արարողություն էր կատարվում՝ առավոտյան աղոթքը, ուր գտնվում էր նաև Ներսես մեծ եպիսկոպոսապետը։ Կինը հասնելով եպիսկոպոսապետի մոտ՝ գուժում էր իր անմեղ ամուսնու կորուստը։ Ճիչ բարձրացրեց՝ ասելով. «Շտապի՛ր, հասի՛ր, ամուսնուս առանց մեղքի, առանց հանցանքի խողխողում են»։ (Իսկ նա) արարողությունը ընդհատելով՝ վազում է թագավորի սենյակը, դռանը հասնելով՝ ներս է ընկնում թագավորի մոտ։ Իսկ թագավորը, երբ տեսավ մեծ քահանայապետին, իմանալով, որ եկել է բարեխոսելու և համոզելու, որ (Գնելը) չսպանվի, սամուրենին գլխին քաշած, շտապով իր երեսը ծածկում է՝ խռմփացնելով՝ իբր թե քնած է 98, որպես թե նրա խոսքերը չի լսում։
Իսկ սուրբ Ներսեսը մոտեցավ, բռնեց թագավորից, սկսեց խոսել նրա հետ և ասաց. «Հիշի՛ր, թագավո՛ր, մեր տիրոջը, որ մեր սիրո համար իջավ իր բուն բարձրությունից, եղբայր դարձավ մեզ՝ անարժան ծառաներիս, ոչ ուրիշ նպատակով, այլ միայն որպեսզի սիրո վարդապետող լինի, որպեսզի մենք էլ մեր աստվածային վարդապետին նայելով՝ միմյանց խնայենք, միմյանց երկյուղածությամբ սիրենք, իրար վնասել չհամարձակվենք։ Իսկ եթե դու քո եղբորը, ծառայակցին, ընկերակցին ու հարազատին չխնայես, մեր տերն էլ, որ կամավորապես մեզ եղբայրակից է դարձել, քեզ չի խնայի։ Որովհետև նա մեզ այսպես ասաց. «Ով ձեզ լսում է, ինձ է լսում. և ով ձեզ ընդունում է, ինձ է ընդունում, իսկ ով ձեզ անարգում է, ինձ է անարգում»։ Լսի՛ր քրիստոսին, որ ներկայումս քեզ հետ խոսում է մեր բերանով, որպեսզի չկորչես դու, գուցե թագավորությունից զրկվելով, մենակ ողջ- ողջ շրջես, և ոչ ոք քեզ չօգնի։ Լսի՛ր Քրիստոսին, ինքդ քեզ խնայիր. քո հարազատ եղբոր արյունը մի՛ թափիր, արդար մարդուն անմեղ տեղը անխնա մի սպանիր»։
Իսկ թագավորը քար կտրածի պես ոչինչ չէր լսում, երեսը ծածկել էր շորով և բաց չէր անում, չէր կամենում նրա խոսքերին պատասխանել. այլ գահույքում կողքի ընկած փաթաթվել, ծածկվել էր, տեղից շարժվել անգամ չէր ուզում։ Եվ մինչդեռ (սուրբ Ներսեսը) այսպիսի համոզիչ խոսքերով հորդորում էր թագավորին, Երազմակ դահճապետը դրսից եկավ, մտավ թագավորի սենյակը և սկսեց պատմել. «Արքունի բոլոր հրամանները կատարեցի,— ասաց,— Գնելին առա տարա մինչև որսատեղի պատի տակը, սպանեցի և նույն տեղում թաղեցի»։
Այն ժամանակ սուրբ Ներսեսը խոսել սկսեց և ասաց. «Ինչպես որ քարբ օձը խցում է իր ականջները, որպեսզի ճարտար կախարդի ձայնը չլսի և դեղ չընդունի իմաստուն դեղատուից, այնպես էլ դու ականջներդ խցեցիր, լսողությունդ փակեցիր, որպեսզի աստվածային խոսքի խրատը չլսես, այլ գազանների բարք ստանալով՝ սկսեցիր մարդիկ ուտել։ Ուստի ինչ որ գազանների մասին է ասված, քեզ վրա կկատարվի։ Ասված է. «Աստված նրանց ատամները նրանց բերաններում կփշրի, և առյուծների ժանիքները տերը խորտակեցի։ Որովհետև դու քո տեր քրիստոսի հրամանին ընդդիմացար, ուստի անպիտան ու անարգ դառնաս, ինչպես թափված քուրը, և տկարանաս, երբ սա աղեղը լարի։ Եվ այն կործանումը, որ մարգարեի բերանով ասվեց, կհասնի ձեր վրա, որ դուք՝ Արշակունիներդ, կխմեք վերջին բաժակը, կխմեք, կհարբեք ու կկործանվեք և այլևս չեք կանգնի։ Եվ տիրոջ (երկրորդ) գալստյան ժամանակ հավիտենական կրակի սպառնալիքը ձեր վրա կհասնի, կընկնեք խավարի մեջ և այլևս չեք տեսնի աստծու որդու փառքի արևը։ Իսկ դու, Արշակ, որովհետև Կայենի գործը կատարեցիր, Կայենի անեծքին գաս. ողջ-ողջ թագավորությունիցդ զրկվես և չարչարանքներ կրես քո Տիրան հորից ավելի և գառն մահվամբ մեծ նեղության մեջ կյանքդ վերջացնես»։ Ներսես մեծ քահանայապետը այս բոլորն ասաց թագավորին և նրա մոտից գնաց ու այլևս այն բանակը չվերադարձավ։
Իսկ Գնել պատանուն առան տարան արքունի որսատեղի մոտ և գլխատեցին լեռան մի բլրի վրա, որին Լսին են ասում, որսերի արգելանոցի պատի մոտ, բանակատեղի դեմուդեմ, մուրտաստանի աղբյուրների մոտ սարքված արքունի բազմոցների հանդեպ։
Ապա հրաման տրվեց թագավորից. բանակում եղող բոլոր մարդիկ, մեծ ու փոքր, առհասարակ առանց բացառության, գնան կոծ անեն ու ողբան սպանված Արշակունի մեծ սեպուհ Գնելին. ոչ ոք չհամարձակվի չգնալ։ Ինքը՝ թագա¬ վորն էլ գնալով լացողների մեջ նստեց, ողբաց իր եղբորորդուն, որին ինքն սպանեց։ Գնացել նստել էր դիակի մոտ, ինքը լալիս էր և հրամայում էր լաց ու կոծը սաստկացնել սպանվածի համար։ Իսկ սպանվածի կինը՝ Փառանձեմը, զգեստները պատառոտած, վարսերը արձակած, կուրծքը բացած, կոծում էր սգատեղում, բարձր ճչում էր, աղիողորմ ողբով ու արտասուքով բոլորին լացացնում էր։ Իսկ Արշակ թագավորը լացողների մեջ տեսնում է սպանվածի կնոջը, ցանկանում է և աչք է դնում՝ իրեն կին առնելու նրան։
Իսկ նա, որ նենգությամբ այն մատնությունը արեց և դավով կատարել տվեց հարազատի սպանությունը, այսինքն Տիրիթը, սաստիկ սիրահարված էր այդ կնոջը, այդ պատճառով էլ թագավորի ձեռքով նենգությամբ այդ սպանությունը կատարեց։ Արդ՝ երբ կոծը սաստկացած էր, Տիրիթն այլևս չէր կարողանում իր կրքերը զսպել։ Մարդ է ուղարկում մեռածի կնոջ մոտ և ասում. «Շատ էլ մի՛ չարչարվիր, ես նրանից լավ տղամարդ եմ. ես քեզ սիրեցի, այս պատճառով էլ նրան մեռցնել տվի, որպեսզի քեզ կնության առնեմ»: Արդ՝ մինչ բազմությունը դիակի շուրջը մոլեգնաբար կոծում էր, Տիրիթն այսպիսի պատգամ է ուղարկում։ Կինը բողոք բարձրացրեց. «Լսեցե՛ք բոլորդ, իմ ամուսնու մահը իմ պատճառով եղավ, մեկը ինձ վրա աչք դրեց և ամուսնուս իմ պատճառով սպանել տվեց»։ Մազերը փետում էր, ճչում էր կոծելիս։
Երբ այս կարևոր իրողությունը բացվեց, ամենքին հայտնի դարձավ, ձայնարկուներն ևս լսեցինք (Փառանձեմը) ողբի մայր դարձավ, բոլոր ձայնարկուները սկսեցին ողբաձայն խաղի նման երգել Տիրիթի սիրահարությունը, աչք տնկելը, մատնությունը, մահվան հնարք գտնելը, սպանությունը։ Սպանվածի վրա կոծ անելով՝ աղիողորմ ձայնով երգում էին այս բաները։ Երբ նրանց ձայները դադարեցին, իրողությունն արդեն տարածվել, հռչակվել էր։ Արշակ թագավորը երբ այս լսեց և հանգամանքներին վերահասու եղավ, զարմացավ, ապշեց մնաց, զգաստացավ եղածի վրա, ըմբռնեց իրողությունը։ Ապա սկսեց նա խոսել ձեռքերը իրար խփելով, խիստ զղջաց արածի համար և ասաց. «Որովհետև Տիրիթը անարժան սիրով սիրահարվել է Գնելի կնոջը, այս պատճառով էլ այդ չարիքը հնարեց, մատնությամբ անմեղ մահվան պատճառ դարձավ, զուր ու անտեղի մեզ էլ իր պղծության համար արդար արյունի մեջ շաղախեց, իր եղբորը կորցնել տվեց և մեզ ժառանգել տվեց սոսկալի չարիք ու անեծք, որոնք չեն անցնի»։
Երբ թագավորը հաստատապես իմացավ գործի հանգամանքները և ճշտեց իրողությունը, առժամանակ չլսելու տվեց, լռեց, սպասեց։ Իսկ երբ մեռելը թաղեցին նույն տեղում, որտեղ սպանվել էր, և այս անցքի վրա բավական ժամանակ անցավ, ապա Տիրիթը պատգամավոր ուղարկեց թագավորի մոտ. «Բարեհաճիր, արքա, և հրաման տուր, որ Գնելի կնոջը՝ Փառանձեմին, ինձ կին առնեմ»։ Թագավորն այս լսելով ասաց. «Այժմ հաստատ գիտեմ, որ լսածս ճիշտ է։ Գնելի մահը իր կնոջ պատճառով եղավ»։ Թագավորն իսկույն մտածեց Տիրիթին նույնպես սպանել Գնելի մահվան փոխարեն։ Երբ Տիրիթն այս լռեց, թագավորից ահաբեկված՝ գիշերով փախավ։ Արշակ թագավորին իմաց տվին Տիրիթի փախուստը։ Արշակ թագավորը հրաման տվեց աղատների բանակին՝ հետամուտ լինեն Տիրիթին և որտեղ որ նրան հասնեն, նույն տեղում սպանեն։ Շատ քաջեր փախստական Տիրիթին հետամուտ եղան, գնացին հասան մինչև Բասեն գավառը և անտառի մեջ, տեղնուտեղը սպանեցին Տիրիթին, սրտեղ հանդիպեցին նրան։ Սրանից հետո Արշակը իրեն կին առավ սպանված (Գնելի) կնոջը՝ Փառանձեմին։ Եվ որքան Արշակը սիրում էր կնոջը, այնքան էլ սա ատում էր Արշակ թագավորին, ասելով, թե մարմնով թավամազ է և գույնով թուխ։ Վերջը, երբ կնոջ սիրտը նրան չկպավ, Արշակ արքան մարդ ուղարկեց Հունաց երկիրը և այնտեղից կայսերական տոհմից, խնդրեց, բերել տվեց իրեն կին Ողոմպի անունով։ Նրան ուժգին սիրով սիրեց և նրանով գրգռում էր առաջին կնոջ նախանձը։ Փառանձեմը սրտում ոխ պահեց Ողոմպիի դեմ և միջոց էր փնտրում նրան սպանելու։ Բայց հետո Փառանձեմը թագավորին մի տղա ծնեց, որի անունը դրին Պապ. նրան մեծացրին, չափահաս դարձրին։ Երբ նա առույգ պատանի դարձավ, նրան պատանդ ուղարկեցին կայսեր պալատը, Հունաց երկիրը։
Իսկ Փառանձեմը մեծ նախանձով ու ոխով լցված էր դեպի Ողոմպին և միջոց էր որոնում՝ դեղերով նրան սպանելու, բայց չկարողացավ հնարք գտնել, որովհետև (Ողոմպին) շատ զգույշ էր իր անձին, մանավանդ կերակուրների և ըմպելիքների մեջ։ Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրները և խմում էր նրանց մեկնած գինին։ Երբ ոչ մի հնարք չգտնվեց նրան մահացու դեղերով թունավորելու, ապա անօրեն Փառանձեմը իրեն դավակից դարձրեց Մրջյունիկ անունով մեկին Տարոն գավառի Արշամունքից, որ այն ժամանակ արքունական պալատի երեց էր։ Անարժան, երբեք չկատարված, անջնջելի, անմոռանալի չարագործություն, հավիտենական տանջանքի արժանի, չտեսնված, Ասված անարժան գործ կատարեց՝ կյանքի դեղի մեջ մահվան դեղ խառնելով։ Տերունական սուրբ և աստվածային մարմնի, այսինքն՝ հաղորդության հացի հետ խառնեցին մահվան դեղը, և Մրջյունիկ անունով երեցը եկեղեցում Ողոմպի տիկնոջը տվեց այն մահաբեր (հաղորդությունը) և սպանեց։ Անօրեն Փառանձեմի ամենաչար կամքը նրա ուզածի պես կատարելով՝ այս չերեցը նրանից պարգև ստացավ Տարոնի գավառում Գոմկունք կոչված գյուղը, որտեղից ինքն էր։ Իսկ սուրբ Ներսես կաթողիկոսն այլևս Արշակ թագավորի երեսը չտեսավ մինչև նրա կորստյան օրը։ Ուստի Ներսեսի փոխարեն քրիստոնեության գլուխ նշանակեցին մի ոմն Չունակի, որ արքունի ստրուկների մեջ ամենից ստրուկն էր։ Թագավորը հրամայեց հրավիրել Հայոց աշխարհի բոլոր եպիսկոպոսներին, որ գան Չունակին Հայոց կաթողիկոս ձեռնադրեն։ Ոչ ոք չհամաձայնվեց գալ, բացի Աղձնիքի և Կորդոլքի եպիսկոպոսներից, որոնք և Չունակին կաթողիկոս ձեռնադրեցին թագավորի հրամանով։ Այս Չունակը մեղմ ու հանդարտ մարդ էր, հանդիմանելու կամ խրատելու լեզու չուներ, այլ համակերպվում էր թագավորի արածներին, ինչ էլ նա կատարեր:
Գլուխ ԺԶ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԸ ՀՐԱՎԻՐՎԵՑ ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈԻՀ
ԹԱԳԱՎՈՐԻՑ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՆՐԱՆԻՑ ՄԵԾԱՄԵԾ ՊԱՏԻՎՆԵՐՈՎ
ՄԵԾԱՐՎԵՑ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՀԱՅՈՑ ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱՍԱԿ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆ
ՍՊԱՆԵՑ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԱԽՈՌԱՊԵՏԻՆ. ԿԱՄ ԻՆՉՊԵ՞Ս ԱՐՇԱԿ
ԹԱԳԱՎՈՐԸ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ ԵՐԴՈՒՄ ՏՎԵՑ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՎՐԱ ԵՎ
ՀԵՏՈ ԵՐԴՄԱՆ ՈՒԽՏԸ ՍՏԵԼՈՎ ՓԱԽԱՎ, ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՆՐԱ
ՊԱՏՃԱՌՈՎ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԸ ՅՈԹԱՆԱՍՈՒՆ ՄԱՐԴ ԿՈՏՈՐԵԼ ՏՎԵՑ
ԱՍՏԾՈՒ ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐԻՑ:
Այն ժամանակ Պարսից Շապուհ թագավորը իր մոտ է հրավիրում Հայոց Արշակ թագավորին և նրան մեծարում է մեծ պատվով ու փառքով, ոսկու և արծաթի շատ գանձով ու թագավորական ամեն տեսակ մեծություններով։ Նրան փայփայեց ինչպես իր եղբորը, ինչպես իր որդուն, նրան պարգևեց երկրորդական մեծ տունը՝ Ատրպատական աշխարհում. ուրախության ժամանակ նրանք մի տախտի վրա էին բազմում գահերում, միևնույն գույնի և միևնույն նշաններով ու զարդերով միատեսակ զգեստ էին հագնում. ամեն օր միատեսակ թագ էր պատրաստում Պարսից թագավորը իր համար և նրա համար, ինչպես երկու հարազատ եղբայրներ նրանք անբաժան իրար հետ էին լինում ուրախությունների ժամանակ և անպատմելի ուրախություններով լիանում էին։ Օրերից մի օր դեպք եղավ, որ Հայոց Արշակ թագավորը մտավ շրջելու Պարսից թագավորի ախոռներից մեկում. իսկ Պարսից թագավորի ախոռապետը նստած էր ներսը՝ ախոռում. երբ նա թագավորին տեսավ, լվի տեղ անգամ չդրեց, ոչ մի մեծարանք ու պատիվ ցույց չտվեց, դեռ նրան ծաղրի և անարգանքի ենթարկեց՝ պարսկերեն լեզվով ասելով. «Հայոց այծերի թագավոր, եկ այս խոտի խրձի վրա նստիր»: Երբ այս խոսքերը լսեց Հայոց մեծ զորավար և սպարապետ Վասակը՝ Մամիկոնյան տոհմից, սաստիկ բարկացավ ու զայրացավ, քաշեց իր սուրը, որ մեջքից կախած ուներ, զարկեց, տեղնուտեղը գլխատեց Պարսից թագավորի ախոռապետին հենց ախոռի մեջ, որովհետև նա չկարողացավ լսել և տանել իր թագավորի անարգանքները։ Նա ավելի լավ համարեց շատ անգամ մահը աչքի առաջ ունենալ, քան լսել իր տիրոջը հասցված վիրավորանքներն ու անարգանքը։ Երբ նրանք Պարսից աշխարհումն էին, օտար երկրում, օտարների ներկայությամբ, նա կարողացավ հանկարծ աներկյուղաբար այսպիսի բան անել։ Իսկ Պարսից թագավորը երբ այս բանը լսեց, մեծ շնորհակալության հայտնեց Վասակ զորավարին, զարմանալով նրա քաջասրտության և մեծ աներկյուղության վրա։ Շատ պարգևներ ու պատիվներ տվեց նրան՝ գովելով նրա քաջությունն ու տիրասիրությունը։ Այս պատճառով էլ շատ սիրում էր նրան, նրա արժանիքի համաձայն պատվում ու մեծարում էր նրան ամեն ժամանակ, քանի դեռ սրանց միջև հաշտություն ու խաղաղություն էր տիրում։
Արդ՝ մինչ Հայոց թագավորը Պարսից թագավորի մոտ էր, և երկուսի միջև մեծ սեր ու խաղաղություն կար, Պարսից Շապուհ թագավորը երկյուղ զգաց, միգուցե Հայոց Արշակ թագավորը իր սերը ստի, Հունաց կայսրի հետ միաբանվի կամ իրենից անջատվի, որովհետև չէր հավատում նրան, թե նա իր մտերմական սերը կպահի և իր հետ կապած միաբանության ուխտին հաստատ կմնա։ Ուստի պահանջում էր, որ նա երդում տա և սաստիկ ստիպմունքով բռնադատում էր. «Համաձայնվի՛ր,— ասում էր նա,— և քո հավատով երդվի՛ր, որ ինձ չես խաբի, չես դավաճանի»: Երբ սաստիկ ստիպմունքից նեղն ընկավ ու շվարեց, ապա կանչեցին Տիզբոն քաղաքի եկեղեցու քահանաներին, որոնց գլխավորի անունն էր Մարի. բերել տվին սուրբ ավետարանը, և Պարսից Շապուհ թագավորը երդում էր անել տալիս Հայոց Արշակ թագավորին աստվածային ավետարանի վրա, որ նրան չի խաբի, չի դավաճանի, այլ հաստատ կմնա իր ուխտին և նրա հետ դաշինքը անխախտ կպահպանի։ Եվ որովհետև այս գործի մեջ միջնորդի դեր էր կատարում Վարդանը՝ Մամիկոնյան տոհմի տանուտերն ու նահապետը, Վասակ սպարապետի ավագ եղբայրը, ուստի Շապուհը նրան պատվում ու սիրում էր, իսկ Հայոց զորավար Վասակը նախանձ զգաց իր ավագ եղբոր՝ Վարդանի դեմ. կամեցավ խանգարել (դաշնը) Հայոց Արշակ թագավորի և... փախչել, Բայց Շապուհն ասում է. «Եթե դուք երդումը անկեղծ տված լինեիք, ինչպե՞ս նա կկարողանար երդման դեմ գնալ և կամ խախտել։ Ես գիտեմ,— ասում էր,— որ դուք կախարդությամբ ինձ խաբեցիք, դուք սիրեցիք նրան, որ ձեր կրոնին է պատկանում, նրա հետ նենգությամբ խորհուրդներդ մեկ արիք և ինձանից փախցրիք։ Դուք կամենում եք, որ Արշակունիները լինեն ձեր տերը և այս բանին հետամուտ եք»։
Եվ Շապուհ թագավորը երդվեց արեգակով, ջրով ու կրակով, թե «կենդանի չեմ թողնի ոչ մի մարդ, որ քրիստոնեական հավատն ունի» և հրամայում է բոլորին տանել սպանել։ Եվ տարան նրանց գլխավորին՝ Մարի քահանային, և մյուս քահանաներին ու սարկավագներին, ավելի քան յոթանասուն մարդ, և մի փոսի մեջ մորթոտեցին բոլորին: Իսկ այն սուրբ ավետարանը, որի վրա Արշակ թագավորը երդվեց, կապել տվեց երկաթե լարերով և իր մատանիով կնքելով՝ հրամայեց գանձարանում զգուշությամբ պահել։
Գլուխ Ժէ
ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈԻՀ ԹԱԳԱՎՈՐԸ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐ
ԲԱՐՁՐԱՑՐԵՑ ՔՐԻՍՏՈՆԵՈԻԹՅԱՆ ԴԵՄ:
Նույն այն ժամանակ, երբ Մարի քահանան սպանվեց յոթանասունի հետ, Շապուհ թագավորը մեծ հալածանք բարձրացրեց քրիստոնեական հավատի դեմ. հարկերով, տեսակ—տեսակ վշտերով ու հարվածներով նեղում էր քրիստոնյաներին։ Հետո իր իշխանության բոլոր տեղերում հրաման արձակեց, թե «Ով որ իմ իշխանության մեջ քրիստոնյա անունն է կրում, բոլորին պետք է սրի քաշել, որպեսզի իմ իշխանության մեջ չմնա քրիստոնյա անունը կրող ոչ մի մարդ»։ Այնուհետև բյուրերով ու հազարներով կոտորում էին։ որովհետև թագավորից այնպես հրաման տրվեց, որ ոչ մի քրիստոնյա չմնա նրա իշխանության սահմաններում։
Գլուխ ԺԸ
ՎԱՐԴԱՆԻ ՄԱՀԸ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻՑ ԻՐ ԵՂԲԱՅՐ ՎԱՍԱԿ
ՍՊԱՐԱՊԵՏԻ ՆԵՆԳՈՒԹՅԱՄԲ:
Իսկ Վարդանը՝ Մամիկոնյան տոհմի տանուտերը, Պարսից թագավորի կողմից պատգամավոր է գալիս Հայոց Արշակ թագավորի մոտ և (Շապուհի) հրովարտակը մատուցում է նրան։ Նրա կողմից նրա հետ խոսում է խաղաղության, հաշտության և երդումը հաստատ պահելու մասին։ Հաղորդում է (Շապուհի) պատգամը, թե՝ «Ինչ որ եղավ՝ եղավ, այդ հանցանքը մոռացության եմ տալիս. բայց դու այսուհետև հաստատ կաց ուխտիդ և մի՛ դուրս գա քո երդումից, որ տվիր քո հավատով։ Ապա թե ոչ՝ դու գիտես և քո հավատը, որին ստում ես»։ Իսկ Արշակ թագավորը սիրով լսում, ընդունում է այս պատգամը, համաձայնվում նրա ասածներին։ Հետո նա խաղաղությամբ արձակեց մեծ նահապետին, որ իր տունը գնա և հանգստանա երկայն ճանապարհի նեղությունից։ Նա էլ գնաց։
Երբ Վարդան նահապետը Արշակի մոտ եկավ, նրա կրտսեր եղբայրը՝ Վասակը, պատահմամբ թագավորի մոտ չէր։ Իսկ սրանից հետո, երբ Վասակն եկավ, սկսեց թագավորին գրգռել իր ավագ եղբոր դեմ՝ ասելով, թե՝ «Այդ Վարդանն էր, որ քեզ մատնում էր Պարսից թագավորի ձեռքը և ուղում է քեզ կորցնել։ Եթե դու չշտապես, նրան մեջտեղից շվերացնես, թե՛ դու կկորչես և թե՛ Հայոց աշխարհը»: Թագավորի կինն էլ (Փառանձեմը) նույնպիսի խոսքերով գըրգռում է թագավորին և հաստատում է Վասակ զորավարի ասածները։ Որովհետև նա ոխ էր պահել այս Վարդանի դեմ, որովհետև այս Վարդանն էր, որ մեծ երդումով, նենգությամբ, դավաճանորեն հրավիրեց իր ամուսին Գնելին, երբ Արշակ թագավորը որոշել էր նրան սպանել։ Կինը այդ ոխը դեռ պահում էր նրա դեմ, ուստի ավելի ևս դրդոում է թագավորին նրա դեմ, մինչև որ զորք գումարել տվին, որ գնան Վարդանին սպանեն. ինքը՝ Վասակն էլ գնար իր եղբոր վրա։
Գնում գտնում են նրան Տայքում՝ իր գավառում, իր ամուր բերդում, որ կոչվում էր էրախանի։ Երբ տեսան, որ գունդը Վասակի գունդն է, երկյուղի կամ կասկածի մեջ չնկան, չզգուշացան, մտածեցին, թե եղբոր զորքն է, եկել է խաղաղության համար։ Այս կերպով հասան մինչև վրանի դուռը, որովհետև (Վարդանը) վրան էր զարկել բերդի տակ, ձորում։ Վասակի զորքերը ծածուկ զինված էին և վրայից սովորական զգեստ հագած։ Եվ մինչ նա մերկանդամ լվանում էր գլուխը, վրա են հարձակվում շատ մարդիկ սրերով, խոցոտում են նրան, մինչ նա կռացել էր, որ ջուր լցնեն իր վրա։ Էլ միջոց չտվին գլուխը վեր բարձրացնելու, որովհետև կողից խփելով սպանեցին նրան։
Իսկ նրա կինը հղի էր, ծնելու օրերը մոտեցել էին։ Մինչ նա վերը բերդում իր բազմոցի վրա նստած էր, հանկարծ սաստիկ ճիչ բարձրացավ. երբ նա սարսափի ճիչը լսեց, բազմոցից վար վազեց և վազելիս երեխային ծնեց։ Երեխային իր հոր անունով Վարդան կոչեցին։
Գլուխ ԺԹ
ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԸ ԱՆՄՏՈԻԹՅԱՄԲ
ԱՆԽՆԱ ԿՈՏՈՐՈԻՄ ԷՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ:
Իսկ այն ժամանակ, երբ Ներսես սուրբ եպիսկոպոսապետը արքունական բանակից հեռացավ, և ոչ ոք չկար թագավորին դիմադրող, որ նրան խրատեր ու հանդիմաներ, այնուհետև նա սկսեց իր չար կամքին հետևել. նախարարներից շատերին կոտորեց, շատերին ազգովին բնաջնջեց և ժառանգ չթողեց և շատերի կալվածները արքունիք գրավեց՝ Բայց Կամսարականների տոհմերը, որոնք Շիրակի և Արշարունիքի տերերն էին, բնաջնջեց և այս գավառները Ոստանին 104 միացրեց։
Սակայն Հայոց զորավար և սպարապետ Վասակը նրանց ցեղից փախցնում ու փրկում է մի փոքրիկ մանուկի՝ Սպանդարատ անունով, որ հետո այդ գավառները ժառանգեց։ Իսկ Արշակ թագավորը հրամայեց Արշարունյաց գավառում իր համար շինել մի ամուր բերդ Արտագերս անունով և այս գավառը հատկացրեց բերդին իբրև համբարանոց՝ ուտելիքի համար, որովհետև այդ բերդը շատ ամուր էր։
Գլուխ Ի
ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԱՍՏԿԱՑԱՎ ՀՈԻՆԱՑ ԵՎ ՊԱՐՍԻՑ ՄԻՋԵՎ,
ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԸ ՕԳՆՈԻՄ է ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ
ԵՎ ՍՐԱԾՈԻՄ ՀՈԻՆԱՑ ԶՈՐՔԵՐԸ, ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԱՆԳՈԿ ՍՅՈԻՆՈԻ
ԴԱՎԱՃԱՆՈԻԹՏԱՄԲ ԱՐՇԱԿԸ ՓԱԽՈԻՍՏ ՏՎԵՑ ՊԱՐՍԻՑ
ԹԱԳԱՎՈՐԻՑ:
Այն ժամանակ, երբ Արշակ թագավորը փախավ Շապուհ թագավորի մոտից և իր երդումից հետո նրան անարգեց, սկզբում Շապուհը այնքան էլ խստություն գործ չդրեց նրա դեմ, որովհետև դեռ խիստ պատերազմ էր մղվում նրա և Հունաց թագավորի միջև։ Երբ պատերազմը հետզհետե երկարեց, Արշակ թագավորը սկզբում մեծամտելով՝ սպասում էր, թե նրանցից որը իրեն օգնության կկանչի այդ պատերազմում։ Նա հույս ուներ և հոժարությամբ ուզում էր գնալ Հունաց կայսեր օգնության։ Բայց սրանք նրան չհրավիրեցին և ոչ մի պատիվ կամ հարգանք ցույց չտվին։ Իսկ Պարսից Շապուհ թագավորը նրա մոտ է ուղարկում խաղաղության պատգամավորներ. հիշեցնում է նրա նախկին երդումը և ասում. «Բարեհաճի՛ր, եղբայր, այս պատերազմում ինձ օգնել. քո գնդով եկ ինձ օգնության, եթե դու մեր կողմը յինես, գիտեմ, որ հաղթությունը մերը կլինիկ։
Հայոց Արշակ թագավորը երբ այս լսեց, մեծ ուրախությամբ կամեցավ օգնության գնալ Պարսից Շապուհ թագա— վորին։ Ապա Արշակ թագավորը հրամայեր իր Վասակ սպարապետին գունդ գումարել, զորք պատրաստեր եվ նա շատ շուտով կատարում է թագավորի հրամանը. կազմակերպում է չորս հարյուր հազար մարդուց բաղկացած լավ սպառազինված զորք՝ ընտիր ռազմիկ մարդկանցից, արիասիրտ կռվողներ, որոնք զինված էին նիզակներով, սրերով, աղեղներով, վաղրերով, սակրերով, անսխալ խփող և ուժեղ նետաձիգներ, ախոյանների առաջ տեղի չտվող կռվողներ, ամբողջ հեծելազորքը պահպանակներով, զրահավորված սաղավարտներով պաշտպանված, իրենց դրոշներով, նշաններով և բազմաձայն պատերազմական փողերով։
Արշակ թագավորը բազմաթիվ նախարարների հետ վերկացավ գնաց, անցավ իր իշխանության միջով՝ Աղձնիքով, և ներս խուժեց Արվացաստանի աշխարհը, Մծբին քաղաքի դիմաց, որ ճակատամարտի տեղն էր։ Ապա գնացին տեսան, որ երկու կողմերն այն տեղն էին նշանակել պատերազմելու համար, և Հունաց զորքերը հասել, խմբվել, բանակել էին այնտեղ բազմությամբ, ինչպես ավազը ծովի ափին, իսկ Պարսից զորքերը դեռ չէին հասել պատերազմի համար նշանակված տեղը։ Իսկ Հայոց թագավորի զորքերը ճակատամարտի տեղն էին հասել պարսիկներից առաջ և կանգ առել, սպասում էին։ Հայոց զորքերն սկսեցին նեղվել իրենց պարապ, անգործ նստելուց, չէին համաձայնվում սպասել Պարսից զորքերի գալուն, այլ կամենում էին հենց իրենք, առանց Պարսից զորքերի, մենակ հարձակվել Հունաց թագավորի վրա, անձամբ պատերազմի գործը գլուխ բերել։ Հայոց զորքերից ամեն մեկը ինքնակամ ու համարձակ ցույցեր էին անում, և բոլոր զորքերից ավելի նրանց Վասակ զորավարը շտապում էր, սանձերը կտրում, չէր կամենում սպասել Պարսից զորքի գալստյանը, այլ որ միայն իրենք պատերազմը վարեն ու վերջացնեն։
Ապա ամբողջ զորքերն ընկնում էին Արշակ թագավորի առաջ և խնդրում էին, որ իրենց չպահի մինչև Պարսից Շապուհ թագավորի գալուստը, այլ թույլ տա կատարել այն, ինչ բանի համար եկել են — իրավունք տա հարձակվել (հույների վրա) հենց հիմա։ Նրանք մաշվում էին օտար աշխարհում պարապ նստելուց. լավ էին համարում մեռնել, քան օտար աշխարհում ժամանակ քարշ տալ։ Այն ժամանակ Արշակ թագավորը թույլ տվեց և պատերազմի գործը նրանց առաջացրեց։ Ապա Վասակը՝ Մեծ Հայքի զորավարն ու սպարապետը, կազմում պատրաստում է Հայոց ամբողջ զորքը: Նա սպառազինվեց և սահմանված ժամանակին բոլոր իր պատերազմական զորքով՝ այրարատյան բանակով հարձակվեց (Հունաց) բանակի վրա։ Բոլորին առհասարակ սրի անցկացրին, կոտորեցին, մի մարդ նրանցից կենդանի չթողին: Եվ հունական զորքից այնքան ավար առան, որ չափ ու թիվ չկար, բոլորը լցվեցին ու լիացան գանձերով և անչափ իրերով։
Սրանից հետո Հայոց թագավորն իր զորքով այնտեղ մնաց սպասեց, մինչև որ եկավ հասավ Պարսից Շապուհ թագավորը անթիվ, անհամար զորքով։ Երբ նա եկավ ու տեսավ հայկական զորքի քաջարի գործը, որ ճակատ էին կազմել, պատերազմը վարել, հաղթություն տարել և ամեն ինչ վերջացրել, շատ և շատ զարմացավ. Հայոց Արշակ թագավորին մեծապես պատվեց, ինչպես և բոլոր Հայոց մեծամեծներին ու Հայոց Վասակ սպարապետին։
Պարսից Շապուհ թագավորն սկսեց խոսել իր զորքի հետ, թե՝ «Ինչպիսի վայելուչ պարգևներ կամ ինչպիսի փոխարինություն կարող ենք մենք հատուցել Հայոց այս Արշակ թագավորին, որ այսպիսի գործ կատարեց, այսպիսի քաջություն ցույց տվեց, այսպիսի թշնամու ջարդեց, այսպիսի պատերազմ մղեց, այսպիսի ճակատամարտում հաղթեց, մեզ համար այսպիսի անուն վաստակեց։ Որովհետև եթե մենք լինեինք ամբողջ Արյաց զորքերով, հազիվ թե կարողանայինք այսպիսի հաջողություն ձեռք բերել, այլ (Հայոց զորքի հետ) միասին այս գործը գլուխ կբերեինք: Իսկ Հայոց թագավորը իր զորքով մեր փոխարեն կռվի դուրս գալով՝ այնպիսի քաջություն գործեց, որ ուրիշ ոչ ոք չէր կարող գործել։ Արդ՝ ինչպիսի՞ բարիքներ պետք է մենք նրան հատուցենք»։ Եվ ընկել էր այսպիսի մտածմունքի մեջ, թե արդյոք ի՛նչ բան պետք է նրան տա։
Պարսից նախարարները պատասխան տվին Շապուհ թագավորին և ասացին. «Ինչ որ կամենաս, ինչով որ կամենաս կարող ես նրան գոհացում տալ։ Ոսկիդ ու արծաթդ, կերպասներդ ու մարգարիտներդ շա՜տ, տուր ինչ որ սրտիցդ անցնում է»։ Պարսից Շապուհ թագավորը իր իշխաններին պատասխանեց՝ ասելով. «Այդ, ինչ որ դուք եք ասում, սեր չէ, եկեք անխզելի սեր հաստատենք Հայոց Արշակ թագավորի հետ, այնպես որ նա մինչև վերք անբաժան մնա մեզանից։ Ես Հայոց Արշակ թագավորին կնության կտամ իմ դուստրը և այնպիսի մեծ կալվածք կտամ նրան, որ Հայաստանից մեզ մոտ գալիս՝ Հայաստանից մինչև Տիզբոն իր կալվածքում իջևանի, մինչև մեզ մոտ հասնի։ Թագավորին այսպես անենք, իսկ Վասակ զորավարին կամ մյուս մեծամեծներին ու զորապետներին տանք ոսկի, արծաթ, կերպաս և մարգարիտ»։ Պարսից թագավորի մեծամեծներն ու խորհրդակիցները հավանություն տվին նրա այս խորհրդին և հաստատեցին նրա խոսքերը, թե լավ է այդպես անել։
Եվ Պարսից Շապուհ թագավորն սկսեց ստիպել ու թախանձել Հայոց Արշակ թագավորին, ուզում էր նրան իր հետ տանել Ասորեստան, որպեսզի այնտեղ մեծ փառքով նրան իրեն փեսայացնի։ Իսկ Արշակ թագավորը և իր ամբողջ զորքը ձանձրալի էին համարում այդքան երկայն ճանապարհ գնալը, որովհետև ամեն մարդ, հայ մարդու բնական սովորությամբ, կարոտել էր իր տուն ու տեղին։ Իսկ երբ Անդոկը՝ Սյունյաց գավառի նահապետը, իմացավ, թե Պարսից Շապուհ թագավորն ուզում է իր աղջիկը կնության տալ Հայոց Արշակ թագավորին, շատ վախեցավ, և միտքը կասկածի մեջ ընկավ։ նա հասկացավ, որ եթե Արշակը կին առնի Պարսից թագավորի դստերը, ապա իր դուստրը անարգություն կկրի, որովհետև այդ ժամանակ Փառանձեմը՝ Անդոկի դուստրը, որը Գնելի կինն էր եղել, Հայոց Արշակ թագավորի կինն էր, ուստի (Անդոկը) կասկածում էր, որ եթե թագավորը ուրիշ կին առնի, իր աղջկան կանարգի։
Այնուհետև Անդոկը մտածմունքների մեջ ընկավ, մի հնարք էր փնտրում, որևէ միջոց, որով գուցե կարողանա խափանել սերը երկու թագավորների միջև։ Նախ և առաջ նա շատ ոսկի տվեց Հայոց Վասակ զորավարին, նույնպես և կաշառում էր բոլոր մեծամեծներին, որպեսզի հաջողեցնի երկու թագավորների միջև եղած մեծ սերը խզել: Բոլոր մեծամեծները համաձայնություն տվին, իրենց առած ոսկու կաշառքով կուրացան։ Այնուհետև Անդոկը իր խորհրդին դավակից դարձրեց Պարսից թագավորի ավագներից մեկին, որ մի հնարքով, որևէ միջոցով նենգությամբ տարաձայնություն առաջացնի Պարսից Շապուհ թագավորի և Արշակի միջև։ Անդոկը նրան անչափ ու անհամար ոսկի տվեց և նրան խրատ էր տալիս, որ գուշակի կերպարանքով Արշակ թագավորին ասել տա, թե՝ «Գլխիդ ճարը տես. Պարսից թագավորը հաստատ միտքը դրել է քեզ բռնել ու սպանել»։ Երբ դու այս ասես,— ասում էր Անդոկը,— ապա առաջարկիր (թագավորին), որ մեզ խորհրդի կանչի, և բոլոր ավագները քո խոսքը կհաստատեն»։
Պարսից թագավորի խորհրդակիցը գալիս է Հայոց թագավորի մոտ և սկսում է ասել այն բաները, ինչ որ նրան խրատ էր տվել չարագործ Անդոկը. նա ասում է. «Արշակ թագավոր, գլխիդ ճարը տես, որովհետև Պարսից Շապուհ թագավորը միտքը դրել է քեզ բռնել ու սպանել»: Արշակ թագավորը ապշած մնաց այս խոսքերը լսելիս և ասաց. «Իմ այնքան մեծ ծառայության հատուցումն ա՞յս է ուրեմն սրանց կողմից»։ Հրամայում է Արշակ թագավորը իր մոտ կանչել բոլոր իր մեծամեծներին, բոլոր խորհրդականներին, Վասակ սպարապետին, իր աներոջը՝ Անդոկին, և առհասարակ բոլոր եղած նախարարներին, և նրանց պատմեց այն ամենը, ինչ որ լսել էր պարսիկից։ Եվ նրանք բոլորը միաբերան ասացին նրան. «Մենք այդ բանը վաղուց էինք լսել, սակայն չէինք համարձակվում քեզ ասել, բայց դա հաստատ բան է։ Հիմա, թագավոր, այն նայիր, թե ինչպես պետք է քեզ և մեզ փրկես»։ Այն ժամանակ Արշակ թագավորը ոսկու և արծաթի շատ գանձ պարգև է տալիս այն պարսիկին, որ այն խոսքերն իրեն ասել էր։ Արշակ թագավորը մի միջոց մտածեց, կազմակերպվեցին, պատրաստվեցին, և մի գիշեր վեր կացան որքան մարդ որ կային Հայոց բանակում, ձիերը հեծան ու փախան։ Տեղում թողին իրենց խորաններն ու վրանները, իրենց կահավորությունն ու սարքը, իրենց իրեղեններն ու բանակը, և գաղտուկ գնացին, այնպես որ Պարսից բանակից ոչ ոք այս բանը չիմացավ, մինչև լուսացավ։
Առավոտը, երբ ժամանակը հասավ Պարսից թագավորին բարիլույսի գնալու, և թագավորներն ու մեծամեծ իշխանները գնում էին Պարսից թագավորին բարիլույս մաղթելու, միայն Հայոց Արշակ թագավորն էր իր մեծամեծներով, որ ոչ մի տեղ չէր երևում։ Ապա Պարսից Շապուհ թագավորը հրաման է տալիս իր մարդկանց, որ գնան տեսնեն, թե ի՞նչ է պատահել Հայոց Արշակ թագավորի բանակում, որ նա այնքան ուշացավ Պարսից թագավորին բարիլույսի գալու։ Գնում տեսնում են, որ բանակը դատարկ է, մեջը մարդ չկա, որովհետև (զորքերը) թողել էին իրենց խորաններն ու վրանները, հովանոցներն ու սրահակները, բազմոցներն ու անկողինները, կահկարասիքը և սարքերը, մինչև անգամ իրենց գանձերը, այլ միայն իրենց զենքերն էին վերցրել ու գնացել։ (Հայոց) բանակը գնացողներն եկան և այս բոլորը պատմեցին Պարսից Շապուհ թագավորին։ Երբ Պարսից Շապուհ թագավորը այս լսեց, որովհետև խելոք մարդ էր, իր խելքով բանի եղելությունը հասկացավ և իսկույն ասաց. «Հայոց թագավորի այդ փախուստը իմ մարդկանցից է եղել. մեզանից, մեր դռան մարդկանցից են եղել այն մարդուն՝ Արշակին, փախցնողները»։ Ապա իր ավագ մեծամեծներից շատերին ձիով պատվիրակ ուղարկեց Հայոց թագավորի ետևից՝ սիրո և միաբանության երդումով, որպեսզի ետ դառնա, միասին քննեն չարախոսություններն ու պատմեն։ Բայց Հայոց թագավորը չկամեցավ լսել Պարսից Շապուհ թագավորի ուղարկած պատգամը և այլևս չդարձավ Պարսից աշխարհը։ Ապա այդ օրից սկսած պատերազմ, կռիվներ ու ճակատամարտեր ծագեցին Հայոց Արշակ թագավորի և Պարսից Շապուհ թագավորի միջև, որոնք տևեցին
ավելի քան երեսուն տարի։ Գլուխ ԻԱ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՌԱՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՊԱՐՍԻՑ
ՇԱՊՈՒՀ ԹԱԳԱՎՈՐԻ ԵՎ ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԻՋԵՎ.
ԵՎ ԻՆՉՊԵՍ. ՀԱՂԹԵՑ ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԸ:
Հայոց Արշակ թագավորի՝ Պարսից Շապուհ թագավորից փախչելուց գնալուց հետո Պարսից թագավորը ութ տարի լուռ մնաց, թշնամություն չէր անում, այլ շարունակ քաղցրությամբ խոսում և աղաչում էր Հայոց Արշակ թագավորին՝ սիրով ու հաշտ ապրել իր հետ խաղաղության դաշինքով։ Որովհետև Պարսից թագավորն այս ժամանակ մեծ վտանգի ու տագնապի մեջ էր, Հունաց թագավորների կողմից հաճախակի տեղի ունեցած անարդար պատերազմների պատճառով։ Իսկ Հայոց Արշակ թագավորը ամենևին չկամեցավ նրան լսել, ո՛չ նրա մոտ գնալ, ո՛չ պատվիրակներ ուղարկել, ոչ մի նվեր կամ ընծա ուղարկել, բոլորովին չկամեցավ նրան մոտենալ, անունն անգամ չէր ուզում լսել։ Իսկ Պարսից թագավորը նրան հաճախակի նվերներ, պատվիրակներ էր ուղարկում և ինքը եռանդով կռվում էր Հունաց թագավորների հետ։
Երբ խաղաղություն հաստատվեց Հունաց թագավորների և Պարսից Շապուհ թագավորի միջև, Հունաց թագավորը դաշնագրի թուղթ դրեց ու կնքեց, տվեց Պարսից թագավորին, որի մեջ գրված էր այսպես. «Քեզ եմ տալիս Մծբինը, որ Արվաստանում է գտնվում, և Ասորոց Միջագետքը. Հայաստանի ներքին նահանգներից էլ ձեռք եմ քաշում. եթե կարող ես, նրանց հաղթի՛ր և քո իշխանության տակ նվաճի՛ր, ես նրանց օգնության չեմ գա»։ Այսպես ուրեմն, Հունաց թագավորը նեղն է ընկնում ու ճարահատյալ այսպիսի դաշնագիր է կնքում և ուղարկում Պարսից թագավորին և այս կերպով ազատվում է նրանից։
Արդ՝ երբ խաղաղություն հաստատվեց Հունաց թագավորի և Պարսից թագավորի միջև, այնուհետև Պարսից Շապուհ թագավորը կազմակերպեց իր զորքերը և պատերազմով եկավ Հայոց Արշակ թագավորի վրա։ Հայոց թագավորների սահմանապահները, որ նստած էին Ատրպատականի Գանձակում, վաղօրոք այս բանը իմաց տվին Արշակ թագավորին՝ դեռ (Շապուհը) Ատրպատական չհասած։ Հայոց Արշակ թագավորն այս իմանալուն պես հրաման տվեց իր Վասակ սպարապետին՝ իր բոլոր զորքերը կազմակերպել և հասնել, Պարսից Շապուհ թագավորին դիմադրելու։ Վասակը արագ մի տեղ է հավաքում զորքը, Հայոց ամբողջ զորքին զորահանդես է կատարում։ Դուրս է գալիս վաթսուն բյուր հեծյալ, լավ զինված նիզակավոր զինվոր, միասիրտ, միաբան, հավատարիմ մարդիկ։ Նրանց հետ Հայոց Վասակ սպարապետը առաջ շարժվեց, հասավ ու ընդհարվեց Պարսից թագավորի հետ։ (Նրա) բոլոր զորքերն առհասարակ կոտորեցին իրենց սրերով, և միայն Պարսից Շապուհ թագավորը մի ձիով փախավ։ Իսկ սրանք հասնում գերում են, ավերում ու այրում են առհասարակ Պարսից աշխարհը և պահպանում են ճակատամարտի տեղը, այսինքն Պարսկաստանի սահմանները։
Գլուխ ԻԲ
ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՍՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԵՐԵՔ ՏԵՂ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐՍԻՑ ԶՈՐՔԵՐԻ ՀԵՏ, ԵՎ ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆԸ
ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅԵՐԻՆ ԷՐ ՄՆՈՒՄ:
Այն ժամանակ Պարսից Շապուհ թագավորը հավաքեց իր զորքերը անթիվ ու անհամար բազմությամբ, ինչպես ավազը ծովի ափին, և բազմաթիվ փղեր, որոնց թիվ չկար։ Նա իր զորքերը երեք գնդի բաժանեց, երկու գնդերին զորագլուխ նշանակեց Անդիկանին և Հազարավուխտին, իսկ մի գնդին զորագլուխ եղավ ինքը թագավորը։ Եվ զորքերին հրաման տվեց թագավորը երեք տեղից մտնել ու արշավել Հայոց աշխարհը։ Այս բաներն էլ վաղօրոք հայտնվեցին Հայոց Արշակ թագավորին և նրա Վասակ զորավարին։ Սրանք էլ երկրից զորք հավաքեցին, որոնց բազմությանը թիվ ու համար չկար. և թեպետ շատ աճապարեցին, բայց և այնպես Պարսից զորքերը Հայաստան մտան և երեք ուղղությամբ ժանեց. մի գունդը տվեց Վասակ սպարապետի ձեռքը, երկրորդ գունդը՝ նրա Բագոս եղբորը, որը քաջության և արիության մեջ նմանը չուներ, բայց խելքի կողմից պակասավոր էր. իսկ մյուս գունդը վերցնում է ինքը՝ Արշակ թագավորը։ Ապա հրաման է տալիս առաջ շարժվել, գնալ ճակատ առ ճակատ հանդիպել Պարսից զորքերին։
Վասակ սպարապետը գալիս է գտնում Պարսից զորքերի առաջին գունդը և Հազարավուխտին, որ հասել էին Վանանդ գավառը՝ այն տեղը, որ կոչվում է Երևյալ, և պատերազմով ընդհարվում է Պարսից զորքերի հետ, որոնք փախուստի դիմեցին ու ցրիվ եկան։ Վասակ զորավարը հասնում կոտորում է Պարսից բոլոր փախստական զորքերը։ Ոչ մեկին կենդանի չի թողնում և խլում է շատ ավար ու փղերը։
Նույն ամսում, նույն շաբաթում, նույն օրը Բագոսը իրեն ենթակա զորքերի հետ գալիս հասնում գտնում է նախ Պարսից զորքերի երկրորդ գունդը և նրանց Անդիկան զորագլխին, որոնք եկել էին կուտակվել, բանակ էին դրել Առեստի ձկնորսարանում։ Պարսից զորքերը շուտով իմացան Բագոսի հասնելը, պատրաստվեցին Հայոց զորքերի դեմ պատերազմելու. Բագոսը իր ամբողջ գնդով հասավ. հարձակվեցին Պարսից ճակատի վրա. Պարսից ամբողջ զորքն առհասարակ այնտեղ կոտորեցին, Անդիկանին էլ միասին սպանեցին։ Ապա Բագոսը հանդիպում է փղերի գնդին, տեսնում է, որ փղերից մեկը շատ զարդարված է և կրում է արքունական նշաններ։ Բադոսը կարծեց, թե այդ փղի վրա է (Շապուհ) թագավորը, ձիուց իջավ իր սուրը քաշեց, փղի վրա հարձակվեց, զենքը բարձրացրեց, փղի տակ մտավ, փղին փորից զարկեց, փղին դցեց իր վրա և երկուսն էլ մեռան, որովհետև (Բագոսը) չհասցրեց փղի տակից դուրս գալ։ Այդ կռվի մեջ մեռավ միայն Բագոսը՝ Հայոց զորքի զորագլուխը։ Իսկ Պարսից զորքերից ոչ մեկին կենդանի չթողին։
Նույն տարում, նույն շաբաթում, նույն օրը — որովհետև երեք ճակատամարտերն էլ միևնույն օրը պատահեցին — գալիս հասնում է Արշակ թագավորը իր զորքերի հետ և գտնում է իրեն՝ Շապուհ թագավորին, որ եկել կուտակվել, բանակ էր դրել Բասյան գավառում՝ Ոսխա կոչված տեղնրում։ Ապա Արշակ թագավորը գիշերով հարձակվում է Պարսից բանակի վրա, բոլորին սրի է անցկացնում. հազիվ Շապուհ թագավորը միայն մեկ ձիով մազապուրծ ճողոպրում է, փախչում Պարսից աշխարհն ընկնում։ Այն ժամանակ (Հայոց) երեք գնդերից հաղթության ավետարերները հանդիպում են միմյանց։ Բացի Բագոսից, որ ճակատամարտերից մեկում մեռավ, ուրիշ ոչ ոք չէր կորել. աստծուց շնորհվել էր մեծ հաջողություն ու հաղթություն, իսկ (Հայոց զորքերն) ասպատակում են Պարսից աշխարհը, ավերում են մինչև Խարտիզան կոչված կողմերը։ Լիացան բազմաթիվ գանձերով, զենքերով, զարդերով ու շատ ավարով և չափից դուրս հարստացան։
Գլուխ ԻԳ
ՄԵՐՈՒԺԱՆ ԱՐԾՐՈԻՆՈԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ
ԴԵՄ ԱՊՍՏԱՄԲՎԵԼՈՎ՝ ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈՒՀ ԹԱԳԱՎՈՐԻ ՄՈՏ ԳՆԱՑ ԵՎ
ԱՎԵԼԻ ԵՎՍ ԳՐԳՌՈԻՄ ԷՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՆԱ
ՈՒՐԱՑԱՎ ԱՍՏԾՈՒՆ ԵՎ ԱՅՆՈԻՀԵՏԵՎ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ԽԱՆԳԱՐԻՉՆ
ԵՂԱՎ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:
Այն ժամանակ Հայոց թագավորի դեմ ապստամբվեց մեծ նախարարներից մեկը Արծրունյաց ցեղից՝ Մերուժան անունով։ Նա գնաց ներկայացավ Պարսից Շապուհ թագավորին և երդումով ուխտ դրեց նրա հետ, որ առմիշտ նրա հպատակը կլինի։ Նախ ուրացավ իր կյանքը, իր աստվածը, որովհետև հրաժարվեց քրիստոնեությունից և իր մասին վկայեց, թե քրիստոնյա չէ, ընդունեց մազդեզանց՝ այսինքն մոգերի կրոնը, երկրպագեց արեգակին ու կրակին. խոստովանեց, թե աստվածները նրանք են, որոնց պաշտում է Պարսից թագավորը։ Նա ուխտ դրեց Պարսից Շապուհ թագավորի հետ, թե ապագայում եթե Շապուհը կարողանա հաղթել և Հայոց աշխարհը նվաճել, և ես կարողանամ իմ աշխարհը և իմ տունը վերադառնալ. նախ ես,— ասում է,— կշինեմ իմ սեփական տանը ատրուշան այսինքն կրակը պաշտելու տուն։ Կյանքի և մահվան ուխտ է գնում նրանց հետ խոսքով ու գործով։ (Այնուհետև) պատրաստեցին առաջինից ավելի մեծ քանակությամբ Պարսից զորք՝ Հայոց աշխարհն ասպատակելու. նրանց առաջնորդն եղավ չարագործ Մերուժանը։ Մերուժանի առաջնորդությամբ Հայոց աշխարհը հանկարծակի կրակի ու ավերածի մատնեցին. ոմանց փղերին ոտնակոխ էին անել տալիս, կանանց սայլերի ցցի վրա էին հանում, Հայոց աշխարհի վերին գավառներն առնում, բոլոր բնակիչներին կոտորում էին։
Մինչդեռ Արշակ թագավորը ուտեստի՝ կերակրվելու համար ստորին գավառների կողմերում էր՝ Անգեղ տանը, Պարսից զորքերը միջնաշխարհը քարուքանդ էին անում։ Ապա Հայոց Վասակ զորավարը զորք է հավաքում. նա կարողացավ այն ժամանակ կազմակերպել ու սարքավորել տասը հազար ընտիր ու քաջ հեծելազոր, նրանցով առաջ շարժ վեց, փութով հասավ Պարսից զորքի վրա։ Երբ Պարսից թագավորի զորավարներն իմացան, թե Հայոց Վասակ սպարապետը զորք է հավաքել իրենց դեմ, երկրում մնացածներին կողոպտեցին, գերի վերցրին ու շտապ-շտապ փախան իրենց աշխարհը։ Նրանց հետամուտ եղավ Վասակ Մամիկոնյանը և հասավ, երբ նրանք անցնում էին Ատրպատականով։ Պարսից թագավորի զորքերը գերիները թողին ու փախան Մերուժանի հետ։ (Հայոց) զորքերը գերությունից ազատեցին անչափ ու անթիվ բազմությունը և խաղաղությամբ դարձան Արշակ թագավորի մոտ։
Գլուխ ԻԴ
ՄԵՐՈԻԺԱՆԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՊՍՏԱՄԲՎԵԼՈՎ ԳՐԳՌՈԻՄ ԷՐ
ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈԻՀ ԹԱԳԱՎՈՐԻՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ ԷՐ ԱՆՈԻՄ. ԻՆՉՊԵ՞Ս
ՆԱ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԴԱՌՆԱԼՈՎ ԱՍՊԱՏԱԿ ԶՈՐՔ է
ԲԵՐՈԻՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԻՆՉՊԵ՞Ս ԳԵՐԻ է ՏԱՆՈԻՄ ԱՐՇԱԿՈԻՆԻ
ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ՈՍԿՈՐՆԵՐԸ, ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՍԱԿ ԶՈՐԱՎԱՐԸ
ԹՇՆԱՄՈԻՆ ՀԱՂԹԵՑ ՈԻ ԳԵՐԻՆԵՐԸ ՆՐԱՆՑԻՑ ԵՏ ԽԼԵՑ:
Սրանից հետո տխրահռչակ Մերուժանը Պարսից Շապուհ թագավորին գրգռելով սաստիկ բարկացրեց Արշակ թագավորի վրա։ Ապա Պարսից Շապուհ թագավորը զորք է հավաքում, լրտեսներ է ուղարկում՝ Հայոց Արշակ թագավորին դիտելու։ Եվ մինչ Հայոց Արշակ թագավորը իր զորքով Ատրպատականի սահմանների մոտ էր գտնվում, այդ կողմերից զգուշանալով — որովհետև այդտեղ էր նա սպասում Պարսից զորքերին — սրանք Մերուժանին առաջնորդ բռնելով՝ ուրիշ կողմ շուռ տալով ասպատակեցին Հայոց աշխարհը։ Նրանք անցան Աղձնիքով, Մեծ Ծոփքով, Անգեղ տանով, Անձիտ գավառով, Շահունի Ծոփքով, Մզուր գավառով, Դարանաղիով, Եկեղյաց գավառով։ Պարսից Շապուհ թագավորը անթիվ զորքերով այս գավառները մտավ ու ծավալվեց հեղեղի նման։
Կրակի ու ավերածի էին մատնում երկիրը, անթիվ մարդիկ էին կոտորում իրենց սրերով, կանանց ու երեխաներին սայլերի ցցերի վրա էին հանում, մի մասն էլ կամերի տակ էին գցում, կալսել էին տալիս, տղամարդկանց բազմությունը գցում էին փղերի ոտքերի տակ կոխան լինելու և անթիվ քանակությամբ մանր երեխաների գերի էին տանում։ Շատ ամրոցներ քանդում էին, շատ ամուր բերդեր ավերումն Նրանք առան Տիգրանակերտ մեծ քաղաքը, որ Աղձնիք գավառում էր, բդեշխի իշխանության մեջ, և այնտեղից քառասուն հազար ընտանիք անմիջապես գերի քշելով՝ իրենք արշավեցին Մեծ Ծոփք գավառը։ Այնտեղ էլ կային բերդեր, որոնց մի մասը գրավեցին, իսկ մի մասը չկարողացան առնել։ Այնտեղից եկան պաշարեցին Անգեղ ամուր բերդը Անգեղ տան գավառում, որովհետև այնտեղ կային Հայոց շատ Արչակունի թագավորների գերեզմաններ և վաղուցվանից ի վեր այնտեղ ամրացված էին շատ գանձեր։ Գնացին պաշարեցին բերդը և երբ, տեղի ամրության պատճառով, չկարողացան առնել, թողին ու գնացին։ Շատ բերդեր էլ թողին անցան, որովհետև չէին կարողանում այն ամրոցների հետ կռվել։ Նրանց ձեռքն անցավ միայն Անի բերդը Դարանաղի գավառում, որովհետև չարագործ Մերուժանը մի հնարք մեքենայեց այդ ամուր բերդի դեմ։ Վեր էին բարձրանում, պարիսպները կործանում էին և բերդից անհամար գանձեր էին դուրս բերում։ Բաց էին անում Հայոց նախկին թագավորների, քաջ Արշակունիների գերեզմանները և թագավորների ոսկորները գերի էին տանում։ Չկարողացան բանալ միայն Սանատրուկ թագավորի շիրիմը՝ նրա հսկայակառույց, հսկայական պինդ ու ճարտար շինվածքի պատճառով։ Այնտեղից հեռանալով ուրիշ կողմ ասպատակեցին, առաջ շարժվելով դեպի Բասենի կողմերը. մտադրվում էին թիկունքից հարձակվել Հայոց թագավորի զորքերի վրա։
Երբ այս ամենը կատարվում էր, գուժկան եկավ Արշակ թագավորի մոտ. նրան հայտնեցին, թե՝ «Դու այդտեղ Ատրպատականում նստած՝ թշնամուն սպասում ես դիմացից, իսկ թշնամիները քո թիկունքը անցնելով երկիրը կոտրեցին և հիմա գալիս են քեզ վրա»։ Երբ այս լսեցին Հայոց Արշակ թագավորը և նրա Վասակ զորավարը, զորահանդես կազմեցին։ Վասակ զորավարի ձեռքի տակ այդ ժամանակ պատրաստ գտնվեց պատերազմական գործի պիտանի մոտ վաթսուն հազար մարդ, ընտիր պատերազմողներ, որոնք միաբան, միասիրտ, հոժարակամ գնում էին պատերազմի, որպեսզի հասնեն ու պատերազմեն իրենց կանանց ու որդիների համար, իրենց կյանքը զոհեն երկրի համար, իրենց բնակած տեղերի համար, կռվեն իրենց եկեղեցիների համար, սուրբ եկեղեցիների սպասավորների համար, իրենց հավատի ու աստծու համար, իրենց բնիկ տերերի՝ Արշակունիների համար։ Որովհետև նույնիսկ թագավորների ոսկորներն ու բազմաթիվ ժողովուրդ տեղահան արված օտարություն էին քշված։
Ապա Վասակ սպարապետը իր վաթսուն հազարով առաջ շարժվեց. իր ետևը թողեց Արշակ թագավորին սպասավորների հետ Մարաց աշխարհում մի ամուր տեղում, իսկ ինքը եկավ հասավ Հայաստանի միջնաշխարհը՝ Այրարատյան գավառը՝ այնտեղ գտնում է Պարսից զորքերը, որոնք այնտեղ կուտակվել բանակ էին դրել մեծ բազմությամբ, ինչպես ավազը ծովի ափին՝ բանակած Այրարատյան գավառում։ Վասակն իր հետ եղած գնդով այնտեղ հասնելով՝ գիշերով անսպասելի կերպով գրոհ է տալիս Պարսից թագավորի բանակի վրա։ Եվ տեղնուտեղը սրի են անցկացնում Պարսից բոլոր զորքերը. միայն թագավորը հազիվ ճողոպրում փախչում է մի ձիով։ Մնացածներին հալածելով փախցնում են իրենց սահմաններից դուրս և նրանցից անթիվ ու անհամար ավար են խլում, որ չափ ու հաշիվ չունեին։ Նրանց բոլորին առհասարակ կոտորեցին իրենց սրերով, խլեցին նրանցից իրենց թագավորների ոսկորները, որ պարսիկները գերի էին տանում Պարսից աշխարհը։ Որովհետև նրանք, ըստ իրենց հեթանոսական կրոնի՝ ասում էին. «Նրա համար ենք մենք Հայոց թագավորների ոսկորները մեր աշխարհը տանում, որ այս աշխարհի թագավորների փառքը, բախտն ու քաջությունը այստեղից թագավորների ոսկորների հետ մեր աշխարհը փոխադրվեն»։ Արդ՝ Վասակը խլում է նրանցից Հայաստան աշխարհի բոլոր գերիները, իսկ թագավորների ոսկորները, որ նրանցից Վասակը խլեց, տարան, թաղեցին Աղձք կոչված ամուր գյուղում՝ Այրարատ գավառում, որ գտնվում է Արագած մեծ լեռան նեղ ու դժվարամուտ խորշերից մեկում։ Իսկ իրենք հոգ տարան աշխարհը խաղաղացնելու, բարեկարգելու, գերիները տեղավորելու, այրածն ու ավերածը նորոգելու։ Բայց այս անգամ էլ չարագործ Մերուժանը Պարսից թագավորի հետ փախչում ազատվում է։ Այնուհետև Արշակ թագավորը Վասակ զորավարի հետ պահպանում է երկիրը, սահմանագլխի երկու դռներն զգուշությամբ պահելով՝ որքան ժամանակ որ կենդանի էին։
Գլուխ ԻԵ
ԹԵ ԻՆՅՊԵ՞Ս ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐՆ ԱՐՇԱՎԵՑ ՊԱՐՍԻՑ ԱՇԽԱՐՀԸ,
ՔԱՆԴԵՑ (ԵՐԿԻՐԸ) ԵՎ ԿՈՏՈՐԵՑ ՇԱՊՈԻՀ ԹԱԳԱՎՈՐԻ
ԲԱՆԱԿԸ ԹԱՎՐԵՇՈԻՄ:
Այնուհետև Հայոց Արշակ թագավորը զորք է հավաքում, կուտակում է իր մոտ ավազի բազմությամբ զորք և վեր է կենում գնում է Պարսից աշխարհի վրա։ Ապա Վասակը վերցնում է Հայոց գունդը, օգնության է կանչում նաև հոներին և ալաններին, որոնք գալիս են Հայոց թագավորին օգնության պարսիկների դեմ։ Նույն այդ ժամանակ Պարսից թագավորն էլ իր բոլոր գույքերով շարժվում գալիս է Հայաստան աշխարհի վրա՝ սրանց դեմ. սրանք էլ շտապով հասան Ատրպատական և Պարսից զորքը գտան բանակ գրած Թավրեշում։
Վասակ սպարապետը հասնում է քսան բյուրով, հարձակվում է Պարսից բանակի վրա։ Թագավորը մի ձիով ճողոպրած փախչում է. (հայերը) ավար են առնում պարսիկների ամբողջ կարավանը, Պարսից բազմաթիվ զորքն ամբողջապես կոտորում են և բանակից վերցնում են շատ ավար, որ հաշիվ չուներ։ Ասպատակում են ամբողջ Ատրպատական աշխարհը, քարուքանդ են անում երկիրը. հիմքից կործանում են և գերիներ են բերում այնտեղից աստղերի բազմությամբ. այդ երկրի բոլոր մարդկանց սրի են քաշում և իրենց երկրի սահմաններին պահապան կանգնելով՝ մեծ զգուշությամբ պահպանում էին։
Գլուխ ԻԶ
ՎԻՆ ՊԱՐՍԻԿԻ ԵՎ ՉՈՐՍ ՀԱՐՅՈԻՐ ՂԱԶԱՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ
ԵԿԵԼ ԷԻՆ ՀԱՅՈՑ ՎՐԱ ԵՎ ՊԱՐՏՈԻԹՅՈԻՆ ԿՐԵՑԻՆ
ՀԱՅՈՑ ԶՈՐՔԵՐԻՑ:
Ապա Պարսից Շապուհ թագավորը Վինին չորս հարյուր հազար զորքով հանեց Հայոց Արշակ թագավորի դեմ։ Գալիս է Վինը և ասպատակում Հայոց աշխարհի բոլոր սահմանները։ Երբ Հայոց Արշակ թագավորն այս իմացավ, վրա հասավ Պարսից զորքերին, ամբողջ նրանց զորքը կոտորեց, առհասարակ սրի քաշեց, մնացածներին քշեց մինչև Պարսկաստանի սահմանները։ Նրանց կոտորեցին և իրենք
ետ դառնալով՝ պահպանում էին ճակատի տեղը։ Գլուխ Իէ
ՊԱՐՍԻԿ ԱՆԴԻԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՔԱՌԱՍՈՒՆ ԲՅՈՒՐՈՎ ԳԱԼԻՍ
է ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԱՎԱՐ ԱՌՆԵԼՈՒ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅՈՑ ՎԱՍԱԿ
ՍՊԱՐԱՊԵՏԸ ՆՐԱ ԴԵՄ է ԵԼՆՈՒՄ ՏԱՍՆԵՐԿՈՒ ԲՅՈՒՐՈՎ ՈՒ
ՋԱՐԴՈՒՄ է ՆՐԱ ԶՈՐՔԵՐԸ:
Սրանից հետո Պարսից թագավորր Հայոց թագավորի վրա է ուղարկում լավ կազմակերպված գունդ, քառասուն բյուր ընտիր պատերազմող մարդիկ, որ գան Հայաստան աշխարհն առնեն, այրեն ու ավերեն։ Նրանց զորագլուխն էր Անդիկանը, որ գալիս ասպատակում է Հայոց աշխարհը: Ապա նրա դեմ է դուրս գալիս Հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանը տասներկու բյուրով, ջարդում կոտորում է նրան և նրա զորքերը, խլում է նրանց զարդերը, ոչ մեկին կենդանի չի թողնում և ինքը քաջությամբ պահպանում է ճակատի տեղը:
Գլուխ ԻԸ
ՀՍԶԱՐԱՎՈՒԽՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՊԱՐՍԻՑ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՑ ՍԵԿՆ ԷՐ, ՈՐԻՆ
ՇԱՊՈՒՀ ԹԱԳԱՎՈՐԸ ՈՒԹՍՈՒՆ ԲՅՈՒՐՈՎ ՈՒՂԱՐԿԵՑ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ
ԱՎԵՐԵԼՈՒ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՍԱԿԸ ՆՐԱ ԴԵՄ ԵԼԱՎ ՏԱՍՆՄԵԿ
ՀԱԶԱՐՈՎ, ԶԱՐԿԵՑ ՈՒ ԿՈՏՈՐԵՑ ՆՐԱՆ ՈՒ ՆՐԱ ԶՈՐՔԵՐԸ
ԱՂՁՆԻՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ:
Հազարավուխտը եկավ հասավ Պարսից զորքերով, որպեսզի Հայոց աշխարհը այրի, ավերի, հիմնահատակ անի։ Նա դիմեց Աղձնիքի վրա, կամենալով այնտեղից տարածվել Հայոց աշխարհի բոլոր սահմանները։ Ապա նրա դեմ դուրս եկավ Վասակը տասնմեկ հազարով. ջարդեց, կոտորեց
նրա զորքերը, մնացածներին փախուստի մատնեց Պարսից երկիրը, Հազարավուխտին էլ սպանեց։ Գլուխ ԻԹ
ԴՄԱՎՈՒՆԴ ՎՍԵՄԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻՆ ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈՒՀ ԹԱԳԱՎՈՐԸ
ԻՆՆՍՈԻՆ ԲՅՈԻՐ ՏԱՊԱՐԱՎՈՐ ԶՈՐՔՈՎ ՈՒՂԱՐԿԵՑ ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ
ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ, ԵՎ ՀԱՅՈՑ ՎԱՍԱԿ ԶՈՐԱՎԱՐԸ (ՆՐԱ ԴԵՄ) ԴՈԻՐՍ
ԵԿԱՎ, ՋԱՐԴԵՑ ՆՐԱՆ ՈԻ ՆՐԱ ԶՈՐՔԵՐԸ:
Ապա գալիս հասնում է Դմավունդ Վսեմականը՝ Կավոսական տոհմից իննսուն բյուր զորքով, որոնց ուղարկել էր Պարսից Շապուհ թագավորը՝ Հայոց դեմ պատերազմելու: Այն ժամանակ Հայոց աշխարհի զորքերը և նրանց Վասակ զորավարը կազմակերպվեցին, պատրաստվեցին և դուրս եկան նրանց դեմ պատերազմելու։ Պարսից զորքերը պարտություն կրեցին նրանցից և փախուստի դիմեցին։ Վասակը հասնում է, ջարդում կոտորում է նրանց, ոչ մեկին կենդանի չի թողնում. Վսեմականին էլ սպանում է զորքերի մեջ։ Իսկ սինլքորներին հալածում է իրենց սահմաններից դուրս։
Գլուխ Լ
ՎԱՀՐԻՃԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՉՈՐՍ ՀԱՐՅՈՒՐ ԲՅՈԻՐՈՎ ԳԱԼԻՍ ՀԱՍՆՈՒՄ Է ԵՎ
ՊԱՏԵՐԱԶՄ է ՏԱԼԻՍ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԱ
ԱՄՐՈՂՋ ԶՈՐՔՈՎ ՄԱՏՆՎԵՑ ՀԱՅՈՑ ՎԱՍԱԿ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԶԵՌՔԸ:
Ապա գալիս հասնում է Վահրիճի (որդի) Վահրիճը չորս հարյուր բյուր Պարսկական զորքով, որոնց ուղարկել էր Շապուհ թագավորը Հայոց աշխարհի վրա՝ Հայոց թագավորության երկրներն ավար առնելու, զորքերը կոտորելու։ Նրանք գալիս հասնում էին Մախաղյան կոչված տեղը։ Ապա Վասակ զորավարը նրանց դեմ է դուրս գալիս քառասուն հազարով. զարկում կոտորում է նրանց զորքերը, ոչ մեկին
(կենդանի) չի թողնում, սպանում է նաև Վահրիճին և զգուշությամբ պահպանում է երկրի սահմանները։ Գլուխ ԼԱ
ԳՈԻՄԱՆԴ ՇԱՊՈԻՀԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՄԵԾ ՊԱՐԾԱՆՔՈՎ ՊԱՐԾԵՑԵԼ ԷՐ
ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈԻՀ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՌԱՋ ԵՎ ՀԱՏՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ ԵԿԱՎ
ԻՆԸ ՀԱՐՑՈԻՐ ՀԱԶԱՐ ԶՈՐՔՈՎ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊԱՐՏՈԻԹՏՈԻՆ ԿՐԵԼՈՎ
ՉԱՐԱՉԱՐ ՀԱԼԱԾՎԵՑ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՑ:
Սրանից հետո Պարսից Շապուհ թագավորի կողմից ուղարկված Գումանդ Շապուհը, որ պարծեցել էր թագավորի առաջ, գալիս է ինը հարյուր հազար զորքով։ Նա գալիս հասնում է Հայոց աշխարհը, իր ձեռքի տակ առաջնորդ ունենալով չարագործ Մերուժանին, որ Հայոց աշխարհից էր, Արծրունյաց տոհմից։ Եկավ հասավ Հայոց սահմանները պահպանող սահմանապահ (գունդը), գտավ անփույթ և անզգույշ. ներս թափվեցին, սփռվեցին ամբողջ Հայաստան աշխարհում, ավարելու, քանդելու, ավերելու ամբողջ Հայաստանը։ Ապա Հայոց Վասակ զորավարը կազմակերպվում, պատրաստվում է, հասնում հարձակվում է արքայական գնդի վրա, նախ Գումանդ Շապուհին է սպանում։ Ապա Հայկական զորքը Պարսից ցրված զորքերի վրա ասպատակելով բոլորին կոտորում է առանց մի մարդ կենդանի թողնելու։ Բայց միայն չարագործ Մերուժանը մի ձիով ճողոպրելով փախչում ընկնում է Պարսից աշխարհը։
Գլուխ ԼԲ
ԴԵՀԿԱՆ ՆԱՀԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈԻՀ ԹԱԳԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ
ՄԵԾ ԶՈՐՔՈՎ ՈԻՂԱՐԿՎԵՑ ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ, ԵՎ ՀԱՅՈՑ
ՎԱՍԱԿ ԶՈՐԱՎԱՐԸ ՀԱՍԱՎ ԿՈՏՈՐԵՑ ՆՐԱՆՑ:
Այս բոլորից հետո Պարսից Շապուհ թագավորը զորք է ժողովում ու կուտակում անչափ և անհամար բազմությամբ, ինչպես ավազը ծովի ափին, չորս հարյուր բյուր լավ սպառազինված մարդիկ, նիզակ գործածողներ։ Եվ Դեհկան նահապևտին, որ տոհմով ազգակից էր Հայոց թագավորներին, այսինքն՝ Մամիկոնյաններին, (այս զորքով) ուղարկում է Հայոց աշխարհը, Հայոց Արշակ թագավորի դեմ: Նա գալիս հասնում է Հայաստանի սահմանները, բայց ծուլացած կամ քնած չի գտնում հայերին, նրանք կազմ և պատրաստ էին պատերազմական գործին։ Եվ Վասակ զորավարը նրանց դեմ է դուրս գալիս յոթանասուն հազարով, ջարդում կոտորում է Պարսից բոլոր զորքերը, սպանում է իր ազգական Դեհկան նահապետին և մնացածներին իրենց առաջը գցելով ձի հեծած հալածում փախցնում է։ Բայց Մերուժան Արծրունին, որ նրանց առաջնորդում էր, փախչելով փրկվում է։
Գլուխ ԼԳ
ՍՈՒՐԵՆ ՊԱՀԼԱՎԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՆՈՒՅՆՊԵՍ ԵԿԱՎ ՄԵԾ
ԶՈՐՔՈՎ ԵՎ ԱՌԱՋԻՆՆԵՐԻ ՆՄԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ:
Պարսից Շապուհ թագավորը նորից զորք է հավաքում, կազմակերպում և պատրաստում է բազմաթիվ գնդեր և անթիվ փղեր, ընտիր ու պատերազմող մարդիկ, Սուրեն Պահլավի (ձեռքի տակ), որ Հայոց Արշակ թագավորին ազգական էր, և Մերուժանի առաջնորդությամբ արձակում է նրանց վրա։ Ապա Հայոց Վասակ զորավարն էլ վեր կացավ գնաց նրանց դեմ երեսուն հազարով։ Սուրենի հետ ընդհարվեց, նրան սպանեց, զորքերը կոտորեց։ Բայց պիղծ Մերուժանը փախչում է։
Գլուխ ԼԴ
ԱՊԱԿԱՆ ՎՍԵՄԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՆՈՒՅՆՊԵՍ ԵԿԱՎ ԱՅՍ
ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ ԵՎ ԱՌԱՋԻՆՆԵՐԻ ՆՄԱՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
ՀԱՆԴԻՊԵՑ:
Սուրենից հետո եկավ Վսեմականը. սա գալիս հասնում է անթիվ զորքերի բազմությամբ. Մերուժանն էլ Պարսից Շապուհ թագավորի կողմից առաջնորդ էր նշանակված Հայոց աշխարհի դեմ պատերազմելու համար։ Ապա Վասակ Հայոց սպարապետն ուղարկվեց նրանց ընդառաջ։ Զարդում (Պարսից զորքերը, մի մարդ կենդանի չթողնելով, սպանում է Ապական Վսեմականին իր զորքի հետ միասին։ Միայն չարագործ Մերուժանն է փախչում։
Գլուխ ԼԵ
ԶԻԿ ՊԱՏՎԻՐԱԿԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՇԱՊՈԻՀ ԹԱԳԱՎՈՐԻՑ ՄԵԾ ԶՈՐՔՈՎ
ՈԻՂԱՐԿՎԵՑ ՀԱՅՈՑ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԱՌԱՋԻՆՆԵՐԻ
ՆՄԱՆ ԿՈՏՈՐՎԵՑ:
Սրանից հետո Պարսից Շապուհ թագավորը իր Զիկ պատվիրակապետին արձակեց Հայաստան պատերազմի, և նրանց առաջնորդ նշանակեց Մերուժանին։ Նրանց ձեռքի տակ գումարում է մեծ գունդ, ծովի ավազի բազմությամբ։ Նրանք գալիս հասնում են Հայոց աշխարհը։ Նրանց դեմ է դուրս դալիս Հայոց Վասակ զորավարը. Զիկ պատվիրակապետին սպանում է, զորքերի կեսը կոտորում է, մյուս կեսը առաջը գցելով փախուստի է մատնում։ Բայց այս անգամ էլ չկարողացան բռնել Մերուժանին։
Գլուխ ԼԶ
ՍՈԻՐԵՆ ՊԱՐՍԻԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԶԻԿԻՑ ՀԵՏՈ ՆՈՒՅՆՊԵՍ ԵԿԱՎ
ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈԻ ԵՎ ՎԱՍԱԿԻ ՁԵՌՔՆ ԱՆՑՆԵԼՈՎ ԶՈՐՔԵՐԻ
ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԿՈՏՈՐՎԵՑ:
Զիկի մահից հետո Սուրեն պարսիկը Պարսից Շապուհ թագավորի կողմից եկավ վաթսուն բյուրով Հայոց Արշակ թագավորի դեմ պատերազմելու, և առաջնորդ ուներ Մերուժանին։ Ապա Հայոց Վասակ սպարապետը հավաքեց նախարարների բոլոր զորքերը և գիշերով հետիոտն հարձակվեց Պարսից ամրացած բանակի վրա սրերով զինված տասը հազար ընտիր մարդկանցով։ Ամբողջ Պարսից զորքն առհասարակ կոտորեցին, ոչնչացրին, ձերբակալեցին Սուրեն պարսիկին և բերին Արշակ թագավորի մոտ, որ հրամայեց նրան քարկոծելով սպանել։ Բայց Մերուժանը փախչելով ազատվեց։
Գլուխ Լէ
ՀՐԵՎՇՈՂՈԻՄԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՈԻՂԱՐԿՎԵՑ
ՀԱՅՈՑ ՎՐԱ ԻՆՆՍՈԻՆ ԲՅՈՒՐՈՎ, ԵՎ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ
ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑ ՀԱՅԵՐԻՆ:
Հրևշողումն էլ գալիս է պատերազմի Հայոց աշխարհի վրա։ Սա էլ Հայոց թագավորին ազգական էր, նրա ցեղից լինելով, որ Շապուհ թագավորի հրամանով իննսուն բյուր զորքով գալիս հասնում է՝ հայերի հետ պատերազմելու։ Ապա Հայոց Վասակ զորավարը կազմակերպում պատրաստում է զորքերի բոլոր գնդերը և պատերազմով դիմում է նրա վրա։ Բոլորին իրենց առաջը գցելով փախուստի մատնեցին։ Հրևշողումն ու Մերուժանն էլ փախան։
Գլուխ ԼԸ
ԱԼԱՆԱՅՈԶԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԱԼԻՍ
ՀԱՍՆՈՒՄ է ՉՈՐՍ ՀԱՐՅՈՒՐ ԲՅՈՒՐՈՎ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ
ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԵՂՎԵՑ ՈԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԵՑ ՎԱՍԱԿԻՑ:
Իսկ Ալանայոզանը, որ Պահլավ էր, Արշակունիների տոհմից, խրոխտացել էր Պարսից Շապուհ թագավորի առաջ։ Նա գալիս հասնում է Հայաստանի սահմանները։ Այս բանը վաղօրոք հայտնի է դառնում Հայոց Արշակ թագավորին. սա նույնպես իր զորքը կազմակերպեց իր Վասակ սպարապետի ձեռքով՝ նրա ձեռքի տակ գումարելով բոլոր հայ նախարարներին։ Նա գալիս է Պարսից զորքի դեմ, բոլորին առհասարակ կոտորում է, մնացածներին փախուստի են մատնում Պարսից աշխարհը, և իրենք զգուշությամբ
պահպանում են իրենց սահմանները։ Գլուխ ԼԹ
ՊԱՐՍԻՑ ԲՈՅԵԿԱՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԵԿԱՎ ՔԱՌԱՍՈԻՆ
ԲՅՈՒՐՈՎ, ՈՐՈՆՑ ԿՈՏՈՐՈՒՄ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ է ՀԱՅՈՑ ՎԱՍԱԿ
ՍՊԱՐԱՊԵՏԸ:
Սրանից հետո Պարսից Բոյեկան մեծ նախարարը քառասուն բյուրով գալիս հասնում է Ատրպատական՝ կամենալով Հայոց աշխարհն ասպատակել։ Նրա առաջն է դուրս գալիս Վասակը իր Հայկական գնդով, կոտորում է Պարսից ամբողջ զորքը, Բոյեկանին էլ սպանում է Թավրեշում։ Այնտեղ նա այրում է Պարսից թագավորի ապարանքը և գտնելով թագավորի պատկերը՝ նետաձգությամբ այն ծակռտում է։ Բայց միայն Մերուժանը, որ նրանց հետ եկել էր, փախչում է։
Գլուխ Խ
ՎԱՉԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ԵԿԱՎ ՏԱՍՆՈՒԹ ԲՅՈՒՐՈՎ
ԵՎ ԿԱՄԵՆՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՎԱՃԵԼ, ԵՎ ՀԱՅՈՑ ՍՊԱՐԱՊԵՏԸ
ՎԱՆԵՑ ՆՐԱՆ ՈԻ ՆՐԱ ԶՈՐՔԵՐԻՆ:
Պարսից նախարարներից Վաչական անունով մեկը տասնութ բյուրով արշավում է Հայոց աշխարհի վրա։ Ապա Հայոց զորավար Վասակը հավաքում է Հայոց բոլոր զորքերը, Արշակ թագավորին թողնում է Դարյունքի ամուր բերդում և ինքը, Հայոց Վասակ զորավարը, Հայոց զորքերով հարձակվում է Վաչականի բանակի վրա։ Սպանում է Վաչականին, կոտորում է Պարսից բանակները, միայն Մերուժանը՝ նրանց առաջնորդը, քիչ մարդկանցով փախչում ազատվում է։
Գլուխ ԽԱ
ՄՇԿԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳ ԲՅՈՒՐՈՎ ԱՐՇԱՎԵՑ ՀԱՅՈՑ
ԱՇԽԱՐՀԸ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՆԱ ԿՈՏՈՐՎԵՑ ՎԱՍԱԿԻՑ ԵՎ ՀԱՅՈՑ ԶՈՐՔԻՑ:
Պարսից նախարարներից Մշկան անունով մեկը նույնպես գալիս ճակատում է Արշակ թագավորի դեմ։ Ապա Հայոց զորավարը՝ Վասակը, Հայոց զորքը ճակատամարտի Է հանում նրանց դեմ, և մեծ սաստկությամբ հարձակվում են միմյանց վրա։ Հայկական գունդը հաղթում է Պարսից զորքերին, նրանց կոտորում են, ոչ մեկին կենդանի չեն թողնում, հականե հանվանե սպանում են Մշկանին, իսկ Մերուժանը փախչում է։
Գլուխ ԽԲ
ՄԱՐՈՒԺԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՎԱԹՍՈՒՆ ԲՅՈՒՐՈՎ ԵԿԱՎ ԱՐՇԱԿ
ԹԱԳԱՎՈՐԻ ՎՐԱ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՆՐԱՆՑ ԿՈՏՈՐՈՒՄ
ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՎԱՍԱԿ ՍՊԱՐԱՊԵՏԸ:
Մի մեծ նախարար՝ Մարուճան անունով, գալիս է Հայոց աշխարհի հետ պատերազմելու։ Նա վաթսուն բյուրով գալիս մտնում է Հայոց աշխարհը՝ իր ձեռքի տակ առաջնորդ ունենալով Մերուժան Արծրունուն։ Ապա Վասակը Հայոց բոլոր զորքերով պատերազմով ընդհարվում է նրա հետ, ջարդում, կոտորում, ոչնչացնում է Պարսից զորքերը, Մարուճանին էլ սպանում է։ Բայց միայն Մերուժանը փախչում է։
Գլուխ ԽԳ
ԶԻՆԴԿԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԻՆՆՍՈՒՆ ԲՅՈՒՐՈՎ ԵԿԱՎ ՀԱՅՈՑ
ԹԱԳԱՎՈՐԻ ՎՐԱ, ԱՊԱ ՎԱՍԱԿ ԶՈՐԱՎԱՐԸ ՀԱՍՆՈՒՄ ԿՈՏՈՐՈՒՄ
է ՊԱՐՍԻՑ ԶՈՐԹԵՐԸ ՄԵԾ ՀԱՐՎԱԾՈՎ:
Մի ոմն Զինդկապետ Պարսից թագավորի զորքերի զորագլուխը, իննսուն բյուրով գալիս հասնում է Ատրպատականի սահմանները։ Հայոց Վասակ զորավարը աճապարում, դուրս է գալիս նրանց առաջ, գիշերով հարձակվում է Պարսից ամրացած բանակի վրա, բոլորին սրի է քաշում, զորապետին էլ սպանում է բանակի մեջ։ Միայն չարագործ
Մերուժանը ճողոպրում, ազատվում է։ Գլուխ ԽԴ
ՊԱՊ ԱՐՔԱՅՈՐԴՈՒ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԴԵՎԵՐԸ ՀԱՅՏՆԻ
ԵՐԵՎՈՒՄ ԷԻՆ ՆՐԱ ՎՐԱ, ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ՊՂԾՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԳՈՐԾՈՒՄ:
Արշակի որդի Պապը ծնվեց սյունի Փառանձեմից, որ Գնելի կինն էր եղել, որին սպանեց Արշակ թագավորը և նրա կնոջը՝ Փառանձեմին, իրեն կին առավ և նրանից ունեցավ որդի, որ կոչվեց Պապ։ Երբ մայրը նրան ծնեց, որովհետև անօրեն մարդ էր և աստծուց բոյորովին երկյուղ չուներ, նրան դևերին նվիրեց, և բազմաթիվ դևեր մանուկի մեջ բնակվեցին ու նրան վարում էին ըստ իրենց կամքի։ Նա սնվեց, մեծացավ և մեղքեր էր գործում — պոռնկություն, պիղծ արվամոլություն, անասնամոլություն և զազրելի, գարշելի գործեր, բայց մանավանդ արվամոլություն։ Բացի սրանից, ինքն էլ իգանում էր ուրիշներին. այսպես ընկած էր։
Մի անգամ երբ մայրը իմացավ, թե նա արվամոլությամբ է պարապում, չկարողանալով այդ վատանուն խայտառակության դիմանալ՝ իր որդու սենեկապանին ասաց, թե սերբ նա պղծության համար կպահանջի այն մարդկանց, որոնց հետ պղծությունը կատարում է, դուք ինձ ներս կանչեցեք»։ Երբ պատանի Պապը անկողին մտնելով պահանջեց այդ մարդկանց պղծության համար, մայրը ներս մտավ և որդու առաջ նստեց։ Ապա պատանին սկսեց ճչալ, բղավել և ասաց մորը. «Վեր կաց գնա՛ այստեղից, որովհետև մեռնում, խորովվում եմ, կայրվեմ, կպայթեմ, եթե այստեղից չգնաս»։ Իսկ մայրն ասաց. «Ես այստեղից դուրս չեմ գա, չեմ գնա»։ Իսկ նա ավելի ու ավելի սաստկացնում էր ճչալն ու վայելը։ Իսկ մայրը նայեց ու տեսավ իր աչքերով, որ սպիտակ օձերը պատել էին բազմոցի ոտքերը և փաթաթվում էին պատանի Պապին, մինչ նա պառկած անկողնում՝ բղավում էր, պահանջում էր այն պատանիներին, որոնց հետ խառնակվում էր։ Մայրը այս տեսնելով՝ հիշեց, թե ո՛ւմ էր նվիրել ինքը իր որդուն ծնած ժամանակ։ Հասկացավ, թե այն (դևերն) են, որ օձերի կերպարանքով փաթաթվում են որդուն։ Արտասվելով ասաց. «Վա՜յ ինձ, իմ որդյակ, ես չգիտեի, որ դու տանջվում ես»։ Վեր կացավ, այնտեղից հեռացավ, որպեսզի (Պապը) ցանկությունը կատարի։ Եվ այսպես դևերից առաջնորդվելով՝ այսպիսի գործերի անձնատուր էր եղել Արշակի որդի Պապը իր կյանքի ամբողջ ընթացքում, մինչև թագավորության հասնելը, մինչև իր մահը։
Գլուխ ԽԵ
ՍԱԿՍՏԱՆ ԱՆԴԵՐՁԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՉՈՐՍ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐՈՎ
ՈԻՂԱՐԿՎԵՑ ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈԻՀ ԹԱԳԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ, ՈՐԻՆ
ՆՈՒՅՆՊԵՍ ՓԱԽՑՐԵՑ ՀԱՅՈՑ ՎԱՍԱԿ ԶՈՐԱՎԱՐԸ:
Սրանից հետո Պարսից Շապուհ թագավորը գումարեց իր զորքերը, չորս հարյուր հազար մարդ, և նրանց զորագլուխ նշանակեց Սակստան անդերձապետին։ Նրանք շարժվեցին եկան Հայոց կողմերը, ծավալվեցին և պատերազմի բռնվեցին Հայոց Արշակ թագավորի հետ։ Ապա Հայոց բոլոր մեծամեծ նախարարները մի տեղ հավաքվելով խորհուրդ արին. նրանք ոչ մի կերպ չէին համաձայնվում, որ Արշակ թագավորն էլ իրենց հետ պատերազմի դուրս գա։ Այնուհետև Վասակ զորավարը Մեծ Հայքի բոլոր մեծամեծների և նախարարների հետ ջարդում, կոտորում է Պարսից բոլոր զորքերը. սպանում է նաև Սակստան անդերձապետին, Բայց միայն Մերուժան Արծրունին փախչելով ազատվում է։
Գլուխ ԽԶ
ՇԱՊՍՏԱՆ ՏԱԿԱՌԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԼԻՆԴ ՀԱՐՅՈՒՐ ԲՅՈՒՐՈՎ ԵԿԱՎ
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ, ՆՐԱՆՑ ԷԼ ԵՆ ԿՈՏՈՐՈԻՄ ՀԱՅՈՑ ԶՈՐՔԵՐԸ:
Շապստան տակառապետը հինգ հարյուր-բյուրով գալիս հասնում է Հայոց աշխարհի վրա, ուզում է ներս խուժել Հայոց աշխարհը։ Ապա Հայոց թագավորի կազմակերպված ու պատրաստ գունդը և Հայոց Վասակ զորավարը դուրս են գալիս Պարսից զորքի դեմ ու ընդհարվում են նրանց հետ. ջարդում, կոտորում են Պարսից զորքերը, սպանում են նաև Պարսից Շապստան տակառապետին։ Բայց միայն Մերուժանը փախչելով ազատվում է։
Գլուխ Խէ
ՄՈԳԱՑ ՀԱՆԴԵՐՁԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՏԱՍՆՈՒԹ ԲՅՈՒՐՈՎ ԳԱԼԻՍ
ՀԱՍՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈԻ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻ ՀԵՏ ԵՎ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ
է ԱՌԱՋԻՆՆԵՐԻ ՆՄԱՆ:
Այնուհետև Մոգաց հանդերձապետն է գալիս տասնութ բյուրով՝ Հայոց Արշակ թագավորի դեմ պատերազմելու։ Ապա մի տեղ են գալիս հավաքվում Հայաստան աշխարհի բոլոր զորքերը և Վասակ զորավար-սպարապետը, որ Հայոց Արշակ թագավորի դայակն էր։ Որքան էլ շատ աճապարեցինք հազիվ Մաղխազանում կարողացան նրանց հասնել։ Երբ երկու գնդերն իրար ընդհարվեցին, Պարսից զորքերը պարտություն կրեցին և փախուստ տվին Վասակ զորավարի ու Հայոց բոլոր զորքերի առջևից։ Այնտեղ սպանեցին Մոգաց հանդերձապետին, զորքերը մինչև վերջին մարդը կոտորեցին։ Միայն Մերուժանը արաբական ձի հեծած փախչում է։
Գլուխ ԽԸ
ՀԱՄԲԱՐԱԿԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԻՆՆՍՈՒՆ ՐՅՈՒՐՈՎ ԳԱԼՈՎ
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ Է ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԶՈՐՔԵՐԻ ՀԵՏ ԵՎ
ՍԱՂԱՄԱՍՈԻՄ ԿՈՏՈՐՎԵՑ ՀԱՅՈՑ ԶՈՐՔԵՐԻՑ ԵՎ ՎԱՍԱԿ
ԶՈՐԱՎԱՐԻՑ:
Ապա Պարսից թագավորի համբարակապետը իննսուն բյուրով գալիս հասնում է Կորճայքի գավառը՝ Սաղամաս, և մի ամուր տեղում բանակ դնելով կամենում է կռվել Հայոց Արշակ թագավորի դեմ։ Ապա գալիս է Հայոց զորավարը տասը հազար ընտիր զորքով, դարանամուտ է լինում բանակի մի քանի կողմերում և գիշերով հարձակվում է զորքի վրա։ Բոլորին առհասարակ սրի են քաշում, ոչ ոքի կենդանի չեն թողնում, միայն Մերուժանը գնդից դուրս լինելով փախչում է։
Գլուխ ԽԹ
ՄՌԻԿԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՔԱՌԱՍՈՒՆ ԲՅՈՒՐՈՎ ԵԿԱՎ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻ
ՀԵՏ ԿՌՎԵԼՈՒ ԵՎ ԿՈՏՈՐՎԵՑ ՎԱՍԱԿԻՑ ՈԻ ՀԱՅՈՑ ԶՈՐՔԵՐԻՑ:
Ապա մի ոմն Մոիկան՝ Պարսից մեծ զորագլուխ, քառասուն բյուրով գալիս հասնում է Հայոց Արշակ թագավորի հետ պատերազմելու։ Ապա և Հայոց զորքը Վասակ զորավարի հետ խրոխտանալով ուժգնորեն, առյուծաբար հարձակվեց նրանց վրա, Պարսից զորքերը կոտորեց և Մռիկանին էլ սպանեց։ Բայց Մերուժանը այս անգամ էլ փախավ։
Գլուխ Ծ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴՎԵՑ ՈՒ ՔԱՅՔԱՅՎԵՑ,
ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅՈՑ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ԱՊՍՏԱՄՐՎԵՑԻՆ ՈԻ ՁԵՌՔ
ՄԵԿՆԵՑԻՆ ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈՒՀ ԹԱԳԱՎՈՐԻՆ, ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՇՈՒՏՈՎ ԱՅՍ
ՈԻ ԱՅՆ ԿՈՂՄ ՑՐՎԵՑԻՆ, ԵՎ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԹՈՒԼԱՑԱՎ:
Երեսունչորս տարի մեր Հայոց աշխարհը պատերազմ մղեց Պարսից թագավորի դեմ, որից հետո երկու կողմերն էլ ձանձրացան, հոգնեցին, պարտություն կրեցին, լքվեցին։ Եվ սկսեցին Հայոց թագավորի բանակից փախչել ու հեռանալ, թողին իրենց Արշակ թագավորին, և այս քայքայումն սկսում էին մեծամեծ ավագները։ Նախ Աղձնիքի բդեշխը և Նոշիրական բդեշխը և Մահկերտունը և Նիհորականը և Դասսընտրեին. և Աղձնիքի ամբողջ նախարարությունը, նրանց զորքն ու Աղձնիքի տոհմը ապստամբվեցին Հայոց Արշակ թագավորի դեմ, գնացին Պարսից Շապուհ թագավորի առաջ կանգնեցին, պարիսպ քաշեցին Հայաստանի կողմից Ձորա կոչված տեղում, դռներ դրին և իրենց երկիրը Հայաստանից զատեցին։
Սրանից հետո Գուգարքի բդեշխը, իսկ դրանից հետո Սորա գավառի տերը, Կողբի գավառի տերը, նրանց հետ նաև Գարդմանաձորի տերը և բոլոր նրանք, որ այդ կողմերն էին գտնվում, նրանց մոտ և շուրջն էին, միասին ապստամբվեցին Արշակ թագավորի դեմ և գնացին Պարսից Շապուհ թագավորի առաջ կանգնեցին։ Հայոց Արշակ թագավորի դեմ ապստամբվեցին նաև Արձախի ամուր գավառը, Տմորիքի ամուր գավառը և Սորդիքի ամուր աշխարհը, հետո նաև Սորդիք գավառի տերը գնաց կանգնեց Պարսից Շապուհ թագավորի առաջ։
Սրանից հետո Հայոց թագավորի դեմ ապստամբվեց Հայոց թագավորական տան սեփական իշխանությունը Ատրպատական աշխարհում, Հայոց թագավորից հեռացավ նաև Սաղրից աշխարհը. Հայոց թագավորին թողեց ու հեռացավ Անձիտի տեր Սաղամուտը և նրա հետ Մեծ Ծոփքի իշխանը, նրանք գնացին Հունաց թագավորի մոտ։ Միջնաշխարհում մնացածները երկմտեցին թագավորից և չէին կամենում նրան լսել ու ոչ մի բան անել, ինչ որ նա կամենում էր։ Եվ թագավորությունը մեծապես քայքայվեց։
Եվ Վահանը՝ Մամիկոնյան տոհմից, Վասակ սպարապետի եղբայրը, հրապուրվեց Մերուժան Արծրունու խոսքերից, որ իր քրոջ որդին էր։ Նա էլ ապստամբվեց Հայոց Արշակ թագավորի դեմ և գնաց կանգնեց Պարսից Շապուհ թագավորի առաջ։ Նրա սիրտը գրավեց, ուրացավ իր քրիստոնեական կրոնը և հանձն առավ ծառայել մոգության կրոնին. այսինքն՝ երկրպագել կրակին, ջրին և արեգակին, ուրանալով քրիստոնեական հավատը, որի մեջ ծնվել էր։ Եվ նա հաճելի դարձավ Պարսից թագավորին ու ամբաստանություններով գրգռում էր Հայոց Արշակ թագավորի և իր տիրոջ Վասակի դեմ. հիշեցնում էր նաև Վարդանի մահը, թե քո պատճառով մեռավ։ Այնուհետև նա սիրելի դարձավ Շապուհ թագավորին, և նա Վահանին կնության տվեց իր Որմիզդուխտ քրոջը, շնորհեց նրան այն բարձն ու պատիվը, որ սկզբում ունեին, իր մտերիմ փեսան դարձրեց, իր զորքերի մեջ շքեղացրեց և խոստացավ նրան մեծամեծ կալվածքներ։ Իսկ Հայոց թիվը այդ ժամանակից սկսեց պակասել ու պակասել։
Գլուխ ԾԱ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՐԿՐՈԻՄ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ, ՄԻԱԲԱՆ
ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՆԵՐՍԵՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄՈՏ, ԲՈՂՈՔՈԻՄ ԵՆ
ԻՐԵՆՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ ԵՎ ՆՐԱՆԻՑ ՁԵՌՔ ԵՆ ՔԱՇՈԻՄ,
ԹՈՂՆՈԻՄ ԵՆ:
Ապա Հայոց աշխարհի թագավորության բոլոր մարդիկ հավաքվեցին եկան Հայոց մեծ եպիսկոպոսապետ Ներսեսի մոտ,— մեծամեծներ, նախարարներ, կուսակալներ, կողմնակալներ, գավառատերեր, գործակալներ, գյուղերի համփաներ. սրանք բոլորը մի տեղ հավաքվելով սկսեցին խոսել Ներսեսի հետ և ասացին. «Տե՛ր, դու ինքդ գիտես, որ ահա երեսուն տարի է մեր Արշակ թագավորի (ժամանակ), որ մենք ոչ մի տարի պատերազմից հանգիստ չենք ունեցել, շարունակ մեր երեսների քրտինքը սրբել ենք սրերով, սլաքներով, նիզակների տեղերով։ Մենք այլևս չենք կարող դիմանալ, ոչ էլ դուրս գալ պատերազմի. ավելի լավ է, որ մենք էլ հպատակվենք Պարսից թագավորին, ինչպես արին մեր ընկերները, որոնք նրան թողին ու գնացին Պարսից թագավորի մոտ, մենք էլ նրանց պես պիտի անենք, որովհետև այլևս չենք կարող կռվել։ Եթե Արշակ թագավորը կամք ունի Շապուհի հետ կռվելու, թող Վասակի և իր աներոջ՝ Անդոկի միջոցով պատերազմի, այլ այս Հայոց աշխարհից ոչ ոք, ոչ մի մարդ նրան չի գնա օգնության։ Նա ուզում է՝ թող պատերազմի, չի ուզում չպատերազմի, մեր պետքը չէ, մենք նրան թողել ենք»։
Իսկ սուրբ Ներսեսը խոսում է նրանց հետ ինչպես հարկն է. «Լա՛վ մտածեցեք,— ասում է նա,— հիշեցե՛ք տիրոջ պատվիրանը միաբանության մասին, որ ծառաները հնազանդ լինեն իրենց տերերին։ Դուք ահա բոլորդ կաք ու վկա եք, որ բոլորդ Արշակունյաց տոհմից եք ձեռք բերել ձեր դիրքը. ձեզանից ոմանք նրանից են նշանակվել գավառների տերեր, ոմանք՝ աշխարհների մեծամեծներ, ոմանք՝ խոշոր ավանների և գյուղերի, ոմանք՝ գանձերի և զանազան դաստակերտների։ Որովհետև Արշակունյաց պիղծ տոհմը թեպետև հանցավոր է արարիչ աստծու առաջ, ձեզ բոլորիդ աղբից բարձրացրել և ապրեցրել է, մեկին գործ տալով, մյուսին՝ պատիվ, մեկին՝ իշխանություն, մյուսին՝ գործակալություն։ Որովհետև թեպետ Արշակ թագավորը մեղավոր է աստծու առաջ և իր արարչին պարտական է տոկոսը հատուցել, վրեժը կրել, բայց աստված իր մեծ և անչափ մարդասիրությամբ խնայեց նրան և նրա պատճառովի ձեզ։
Իսկ դուք ահա կամենում եք հեթանոսների ծառայության տակ ընկնել, կորցնել ձեր կյանքն աստուծով, մերժել ձեր բնիկ տերերին, որոնք տրված են ձեզ աստծուց, ծառայել օտար տերերի և նրանց անաստված կրոնին ցանկալ։ Աստված չանի, որ դուք այդ (կրոնը) սիրեք, հավանեք ու հանձն առնեք, հեռանալով ձեր աստվածապաշտ թագավորից։ Որովհետև Արշակը թեկուզ բյուր անգամ էլ չար լինի, սակայն աստվածապաշտ է, որքան էլ մեղավոր լինի, սակայն ձեր թագավորն է։ Դուք ինքներդ իմ առաջ ասացիք, թե այսքան տարի է, որ կռվում եք ձեր անձերի և հոգիների համար, աշխարհի համար, ձեր կանանց ու որդիների համար, և որ ամենից գլխավորն է՝ ձեր եկեղեցիների, ձեր հավատի ուխտի համար, որ ունեք Հիսուս Քրիստոսի անունով, և տերը միշտ ձեզ է շնորհել հաղթություն իր անվան համար։ Հիմա դուք ձեր արարիչ Քրիստոսի փոխարեն ուղում եք ծառայել անօրենների անաստված մոգական կրոնին և նրա սպասավորներին, թողնելով մեր արարչին ու նրա պատվիրանները, թե պետք է հավատարիմ մնալ մարմնավոր տերերին, որոնց նա է ստեղծել։ Գուցե տեր աստվածն էլ ձեզ վրա բարկանա, ձեզ արմատախիլ անի, ձեզ մատնի հեթանոսների ձեռքը՝ հավիտյան ստրկաբար նրանց ծառայելու, և ծառայության լուծը երբեք ձեր վրայից չվերանա։ Եվ եթե դուք բողոքով դիմեք տիրոջը, նա ձեզ չի լսի, որովհետև դուք ինքներդ եք մտնում հեթանոս տերերի և անաստված անգետ մարդկանց ծառայության տակ, (հանձնըվում եք) հեթանոս մարդկանց և խստասիրտ տերերի, շատ և շատ չարիքներ դուրս կգան ձեր առաջ, որոնցից չեք կարողանա ճողոպրել»։
Իսկ նրանք, որոնք միատեղ հավաքված էին, աղաղակ բարձրացրին, իրար ձայն տվին՝ շփոթություն և աղմուկ հարուցելով. «(Վեր կենանք, գնանք,— ասում էին նրանք,— քաշվենք գնանք մեր տեղերը, ույդ խոսքերր չենք կամենում ընդունել»։ Սփռվեցին գնացին ամեն մեկը իր տունը։
Գլուխ ԾԲ
ՇԱՊՈԻՀ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ
ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ
ԵՎ ՆԵՆԳՈԻԹՅԱՄԲ ԻՐ ՄՈՏ ԿԱՆՉԵՑ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:
Ապա Պարսից Շապուհ թաղավորը մեծ աղաչանքներով, ընծաներով ու հրովարտակներով Արշակ թաղավորին սիրով իր մոտ կանչեց, որ այնուհետև իրար մեջ սեր և խաղաղություն ու մեծ բարեկամություն հաստատեն։ Իսկ Արշակ թագավորը թեպետև ուզում էր պատերազմ տալ, բայց Հայոց աշխարհի ամբողջ զորքը այս բանին չէր համաձայնվում։ Ուստի նա կամա-ակամա սիրտ արեց խոնարհությամբ հրովարտակ ուղարկել Պարսից Շապուհ թագավորին, ինչպես հպատակն իր տիրոջը։ Իր կողմից էլ նրան հաշտության ընծաներ ուղարկեց։
Գլուխ ԾԳ
ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՇԱՊՈՒՀ ԹԱԳԱՎՈՐԸ ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ
ԹԱԳԱՎՈՐԻՆ ԿԱՆՉԵՑ, ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՆԱ ԳՆԱՑ ՈԻ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԿՈՐԱՎ:
Սրանից հետո Պարսից Շապուհ թագավորը դարձյալ (պատգամ) ուղարկեց Հայոց Արշակ թագավորին և ասաց. «Եթե ես և դու իրար հետ հաշտ ենք, ապա եկ, միմյանց հետ տեսակցենք և այնուհետև իբրև հայր և որդի լինենք միմյանց, իսկ եթե չես ուզում ինձ տեսնել, ուրեմն պատերազմ ես ուզում մեր երկուսի միջև»։ Արշակը նրանից խնդրեց ուխտի հավատարիմ երդում, որ անկասկած լինելով գնա։ (Շապուհը) Պարսից թագավորության հավատարիմ երդման օրինակով բերել տվեց աղ, կնքեց վարազագիր մատանիով և ուղարկեց (Արշակին, ասելով), որ եթե այդ երդումից հետո էլ չգա, ապա թող պատրաստվի պատերազմի։
Երբ Հայոց աշխարհի բոլոր մարդիկ այս տեսան ու լսեցին, ապա ստիպեցին, բռնադատեցին, շտապեցրին իրենց Արշակ թագավորին, որ վեր կենա, գնա, ներկայանա Պարսից Շապուհ թագավորին։ Այնուհետև Հայոց Արշակ թագավորը կամա-ակամա վեր կացավ վերցրեց իր հետ Հայոց զորավար-սպարապետ (Վասակին) իր դայակին, ճանապարհ ընկավ Հայոց աշխարհից Պարսից աշխարհը, Պարսից Շապուհ թագավորի մոտ. գնաց, ներկայացավ Պարսից Շապուհ թագավորին։ Երբ նրանց տեսան, երկուսին էլ՝ Արշակ թագավորին և Վասակ սպարապետին բռնեցին և ազատ պահում էին ազնվական թիկնապահ զորքերի մեջ։ Եվ Շապուհ թագավորը կանչեց Արշակ թագավորին ու խիստ նախատեց նրան իբրև իր ծառայի, իսկ նա նրա առաջ իրեն հանցավոր ու մահապարտ ճանաչեց։ Դրանից հետո նրան դարձյալ թիկնապահների գնդին հանձնեցին, որ պահեն։
Գլուխ ԾԴ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՇԱՊՈՒՀԸ ՎՀՈՒԿՆԵՐԻՆ ՈՒ ՔԱՎԴՅԱՆԵՐԻՆ ՀԱՐՑՆԵԼՈՎ՝
ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ԱՐՇԱԿԻ ՄԻՏՔԸ ԵՎ ԲԱՆՏԱՐԿՈՒՄ ՆՐԱՆ ԱՆՀՈՒՇ
ԲԵՐԴՈՒՄ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՀՐԱՄԱՅՈՒՄ Է ՉԱՐԱՉԱՐ ՄԱՀՈՎ ՍՊԱՆԵԼ
ՀԱՅՈՑ ՎԱՍԱԿ ՍՊԱՐԱՊԵՏԻՆ:
Ապա Պարսից Շապուհ թագավորը կանչում է վհուկներին, աստղահմաներին ու քավդյաներին, նրանց հետ խոսում է ու ասում. «Ես շատ անգամ կամեցա սիրել Հայոց Արշակ թագավորին, բայց նա ինձ միշտ անարգեց։ Ես նրա հետ խաղաղության դաշն կապեցի, և նա երդվեց քրիստոնեական կրոնի գլխավոր (սրբության) վրա, որին ավետարան են ասում, նախ այն երդումը դրժեց։ Ես բյուր բարիքներ կամեցա նրան անել, ինչպես հայրը որդուն, իսկ նա բարիքի դեմ չարիք հատուցեց ինձ։ Ես Տիզբոն քաղաքի եկեղեցու քահանաներին կանչեցի, կարծելով, թե նրանք նենգությամբ նրան երդվեցրին և ինձ ստել տվին։ Երբ ես նրանց նախատում էի, ինչպես մահապարտների, ինձ ասաց նրանց գլխավորը՝ Մարի քահանան։ Ասում էին. «Մենք նրան արդարությամբ երդվեցրինք, իսկ եթե նա իր երդումը դրժեց, ապա նույն ավետարանը նրան էլի ձեր ոտքը կբերի»։ Ես նրանց չլսեցի և հրամայեցի նրանց—յոթանասունին մի փոսի մեջ մորթոտել, իսկ նրանց հավատակիցներին հրամայեցի սրի քաշել։ Այն ավետարանը, որի վրա Արշակ թագավորը երդվեց, որ և նրանց քրիստոնեական կրոնի գլխավոր (դիրքն) է, շղթաներով կապեցի, և գրանցվում է իմ գանձարանում։ Բայց միտքս եկան Մարի քահանայի խոսքերը. և հիշեցի, որ նա ասում էր. «Մեզ մի՛ սպանիր. ես գիտեմ, որ նույն ավետարանը Արշակ թագավորին կբերի քո ոտքը»։ Ահա նրա ասած խոսքերն իսկությամբ կատարվեցին։ Որովհետև Հայոց Արշակ թագավորը ահա երեսուն տարի է, որ Արյաց հետ պատերազմ է մղում, և. ոչ մի տարի մենք չկարողացանք հաղթել, իսկ այժմ ինքն իր ոտքով ելել եկել է ինձ մոտ։ Բայց եթե գիտենայի, թե այսուհետև նա կմնա իմ պայմանին և հնազանդության անկեղծ ուխտով, ապա շատ մեծարանքներով նրան խաղաղությամբ կուղարկեի իր աշխարհը»։
Քավդյաները նրան պատասխան տվին և ասացին. .«Այսօր մեզ ժամանակ տուր, վաղը քեզ կպատասխանենք»։ Հաջորդ օրը բոլոր քավդյաներն ու աստղահմաները հավաքվեցին եկան և ասացին թագավորին. «Հիմա որ Հայոց Արշակ թագավորը եկել է քեզ մոտ, ինչպե՞ս է քեզ հետ խոսում, ի՞նչ լեզու է բանեցնում, կամ ինչպե՞ս է իրեն պահում»։ Թագավորն ասաց. «Նա իրեն համարում է ինչպես մեկը իմ ծառաներից. ուզում է իմ ոտքի հողը դառնալ»։ Նրանք ասացին թագավորին. «Դե , արա ինչ որ քեզ ասում ենք. նրանց այստեղ պահիր, մարդիկ ուղարկիր Հայոց աշխարհը, բերել տուր այնտեղից՝ Հայաստանի սահմաններից մոտ երկու բեռ հող և մի ամանով ջուր։ Հետո հրամայիր, որ քո սենյակի հատակի կեսի վրա շաղ տան Հայաստանից բերած հողը. ապա դու ինքդ Հայոց Արշակ թագավորի ձեռքից կբռնես, նախ կտանես սենյակի այն տեղը, որտեղ բնական գետինն է, և նրան հարցուփորձ կանես։ Հետո նրա ձեռքը բռնած, հայկական հող շաղ տված տեղը կտանես և կքսես, թե ինչ է խոսում. և այն ժամանակ կիմանաս, թե երբ նրան արձակելու լինես Հայաստան, քո ուխտն ու դաշինքը կպահի՞, թե՞ ոչ։ Որովհետև եթե հայկական հողի վրա խիստ լեզվով խոսի, իմացի՛ր, որ Հայոց աշխարհք հասնելուն պես հենց նույն օրը նույն լեզուն կբանեցնի, նույն պատերազմը կնորոգի քեզ հետ, նույն ճակատամարտերը, նույն թշնամությունր կշարունակի»։
Պարսից թագավորը քավդյաներից այս քսելով՝ մարդիկ ուղարկեց Հայաստան արագավազ ուղտերով հողի և ջրի, որ գան և նրա համար պարզեն հմայքը։ Քիչ օրերից հետո եկան ու բերին այն, ինչի որ նա նրանց ուղարկել էր։ Ապա Շապուհ թագավորը հրաման է տալիս իր սենյակի հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստանից բերած հողը և վրան ջուր ցանել, իսկ մյուս կեսը թողնել բնիկ երկրի նույն հողը։ Եվ Հայոց Արշակ թագավորին բերել տվեց իր առաջ ու հրամայեց մյուս մարդկանց հեռացնել և նրա ձեռքից բռնած ճեմելով շրջում էր։ Սենյակում երթևեկելիս, երբ ճեմում էին պարսկական հողի վրա, ասաց նրան. «Արշակ թագավոր Հայոց, դու ինլո՞ւ ինձ թշնամի եղար. ես քեզ որդու նման սիրեցի, կամեցա աղջիկս քեզ կնության տալ, և քեզ ինձ որդի դարձնել, իսկ դու իմ դեմ խստացար, ինքնակամ, հակառակ իմ կամքի, ինձ թշնամի դարձար, և ահա ամբողջ երեսուն տարի է ինձ հետ պատերազմեցիր»։
Արշակ թագավորը ասում է. «Մեղանչեցի և հանցավոր եմ քո առաջ, որովհետև ես եկա, քո թշնամիներին հաղթեցի ու կոտորեցի և հույս ունեի քեզանից կյանքի պարգև ստանալու. բայց իմ թշնամիներն ինձ մոլորեցրին, քեզանից վախեցրին և փախչել տվին։ Եվ երդումս, որով քեզ երդվեցի, ինձ քո առաջը բերեց, ու ահա եկա քո առաջ, և ահա ես՝ քո ծառան, քո ձեռքում եմ. ինչպես ուզում ես վարվիր ինձ հետ, եթե կամենում ես, սպանիր, որովհետև ես՝ քո ծառան, շատ հանցավոր եմ քո առաք, մահապարտ եմ»։
Շապուհ թագավորը նրա ձեռքից բռնած շրջում էր ճեմելով. անմեղ ձևանալով նրան բերում էր հայկական հող շաղ տված հատակի վրա։ Իսկ երբ (Արշակը) այն տեղն էր հասնում, հայկական հողի վրա ոտք էր դնում, սաստիկ ըմբոստանալով, հպարտանալով խոսքը փոխում էր, սկսում էր խոսել և ասել, «Հեռո՛ւ ինձանից, չարագործ ծառա, որ տերերիդ վրա տեր ես դարձել, և ես չեմ ների քեզ ու քո որդիներին իմ նախնիների վրեժը և Արտավան թագավորի մահը: Որովհետև այժմ դուք՝ ծառաներդ, մեր՝ ձեր տերերի, բարձն եք հափշտակել, բայց ես չեմ թույլ տա այդ, մինչև դարձյալ մենք մեր տեղը չգրավենք»։
(Շապուհը) դարձյալ նրա ձեռքից բռնած տանում էր պարսկական հողի վրա. այն ժամանակ (Արշակը) զղջում էր ասածների համար, խոնարհվում էր, նրա ոտքերն էր ըննում. սաստիկ ափսոսում, զղջում էր ասած խոսքերի համար։ Իսկ երբ ձեռքից բռնած տանում էր հայկական հողի վրա, առաջվանից ավելի խիստ էր խոսում։ Նորից հեռացնում էր այդ հողի վրայից, սկսում էր խոսքերով ապաշխարել։ Առավոտից մինչև երեկո շատ անգամ փորձեց նրան, որ երբ հայկական հող շաղ տված հատակի վրա էր տանում, խստանում, ամբարտավանանում էր, իսկ հենց որ կանգնում էր հատակի բուն գետնի վրա, զղջում էր:
Երբ եղավ երեկո՝ Պարսից թագավորի ընթրիքի ժամը, սովորությունն այնպես էր, որ Հայոց թագավորի համար բազմելու տեղ էին պատրաստում այնտեղ՝ նրա հետ, նրա մոտ, նրա տախտի վրա. օրենք էր, որ Պարսից թագավորն ու Հայոց թագավորը մի տախտի վրա էին բազմում, մի գահի վրա, իսկ այն օրը նախ պատրաստեցին բոլոր այնտեղ գտնված թագավորների բազմոցների շարքը, և ամենից վերջը, բոլորից ներքև, Արշակի բազմելու տեղը պատրաստեցին, որի հատակում հայկական հող էին շաղ տվել։ Նախ երբ բոլորը բազմեցին ըոտ իրենց աստիճանների, հետո բերին բազմեցրին Արշակ արքային, նա մի պահ այդպեա մնաց նստած ուռած-փքված, հետո ոտքի կանգնեց ու ասաց Շապուհ թագավորին. «Իմն է այդ տեղը, որտեղ դու բազմել ես, վե՛ր կաց այդ տեղից, որ ես այդտեղ բազմեմ, որովհետև մեր տոհմի տեղն է եղել այդ, իսկ եթե իմ երկիրը հասնեմ, քեզանից խիստ վրեժխնդիր կլինեմ»։
Այն ժամանակ Պարսից Շապուհ թագավորը հրաման է տալիս բերել շղթաներ և գցել Արշակի պարանոցը, իսկ ոտքերին ու ձեռքերին դնել կապանքներ և տանել նրան Անդմըշն բերդը, որին ասում են Անհուշ բերդ, և կապած պահել այնտեղ մինչև մեռնի։
Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջը բերել Վասակ Մամիկոնյանին՝ Մեծ Հայքի զորավար—սպարապետին։ Սկսեց նրան անարգել. որովհետև Վասակը փոքր էր մարմնով, Պարսից Շապուհ թագավորը ասաց նրան. «Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ»։ Վասակը պատասխան տալով ասաց. «Այժմ դու ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս։ Բայց մինչ ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, մյուս ոտքս՝ մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»։ Շապուհ թագավորը հարցրեց և ասաց. «Դե ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու գետին էիր տանում»։ Վասակն ասաց. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ Հունաց թագավորը, քանի որ աստված հաշտ էր մեզ հետ, քեզ էլ էի գետին տանում, Հունաց թագավորին էլ, քանի որ մեր հոր՝ Ներսեսի օրհնությունը մեզ վրա էր, և աստված մեզ ձեռքից չէր թողել։ Քանի որ մենք նրա խոսքը լսում էինք և նրա խրատով էինք շարժվում, կարողացանք քեզ խրատ տալ, մինչև որ մենք ինքներս բաց աչքերով խորխորատի մեջ ընկանք։ Հիմա ինչ ուզում ես արա»։ Ապա Պարսից թագավորը հրամայեց՝ Հայոց Վասակ զորավարի մորթը հանել, խոտով լցնել և տանել նույն Անդմըշն բերդը, որ Անհուշ է կոչվում, որտեղ բանտարկեցին և Արշակ թագավորին։
Գլուխ ԾԵ
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՐՎԱԾՆԵՐԸ ԵՎ ԱՎԵՐՄՈՒՆՔԸ.
ՓԱՌԱՆՁԵՄ ՏԻԿՆՈՋ ԳԵՐԻ ՏԱՐՎԵԼԸ ՊԱՐՍԿԱՍՏԱՆ ԵՎ ՉԱՐԱՉԱՐ
ՄԱՀԸ: ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԱՎԵՐՄՈՒՆՔԸ ԵՎ ԵՐԿՐԻ ՀԻՄՆՈՎԻՆ
ԿՈՐԾԱՆՎԵԼԸ:
Այնուհետև Պարսից Շապուհ թագավորը Հայոց աշխարհի վրա ուղարկեց իր իշխաններից երկուսին, մեկի անունը Զիկ, մյուսինը՝ Կարեն, հինգ հարյուր բյուր զորքով, որ գան Հայոց աշխարհը քարուքանդ անեն։ Նրանք եկան Հայոց աշխարհի վրա։ Երբ Հայոց աշխարհի տիկինը՝ Հայոց Արշակ թագավորի Փառանձեմ կինը, տեսավ, որ Պարսից թագավորի զորքերը լցվեցին Հայոց աշխարհը, առավ իր հետ մոտ տասնմեկ հազար ընտիր սպառազինված պատերազմող մարդիկ ազատներից և Պարսից զորքերից խույս տալով դիմեց գնաց Արտագերս բերդը Արշարունյաց գավառում։ Հետո Պարսից բոլոր զորքերը հասան, բերդի շուրջը նստեցին, պատեցին, պաշարեցին։ Իսկ նրանք ներսը ամրացան հույս դնելով տեղի ամրության վրա, իսկ սրանք բանակ զարկելով նստեցին դուրսը, ձորերի շուրջը։ Այսպես տասներեք ամիս բերդի շուրջը նստեցին և չկարողացան բերդն առնել, որովհետև տեղը շատ ամուր էր։ Ամբողջ երկիրը քանդեցին, ավերեցին, դուրս էին գալիս շրջակա գավառները և երկրները ավարի էին առնում, մարդիկ և անասուններ գերելով բերում էին իրենց բանակը, ուրիշ տեղերից կենսամթերք էին բերում և ուտում՝ բերդը պաշարման մեջ պահելով։
Իսկ Պապը՝ Արշակի որդին, այդ ժամանակ Հայոց աշխարհում չէր. նա Հունաց թագավորի մոտ էր, իսկ ազատների տոհմերից բաղկացած ամբողջ բանակը այս բաները լսելովգնաց իրենր համար օգնություն խնդրելու. նրանց զորագլուխն էր Մուշեղը՝ Վասակ սպարապետի որդին։ Նրանք գնացին իրենց արքայորդու մոտ և բանակցում էին Հունաց թագավորի հետ, նրան համոզում էին իրենց թիկունք լինել։ Իսկ Հայոց աշխարհը նրանք հաճախ սուրհանդակներ էին ուղարկում երկրի տիկնոջ՝ Փառանձեմի մոտ, որ տոկա, բերդը պաշտպանի, Պարսից ձեռքը չհանձնվի։ Նրա որդուց՝ Պապի կողմից էլ հաճախակի պատվիրակներ էին գալիս շաբաթ շաբաթի վրա, գաղտնի դռնով մի հնարով բերդն էին մտնում, սիրտ էին տալիս տիկնոջը, այսպես բերդի պաշարումը տևեց տասներեք ամիս։ Իսկ պատվիրակները շարունակ գնում գալիս էին՝ ասելով, թե՝ «Պի՛նդ կաց, Պապ որդիդ դալիս է և կայսերական գունդ է բերում օգնության»։ Այս քաջալերությունը երկար ձգձգվում էր, որովհետև ասում էին. «Մի քիչ էլ, մի փոքր ժամանակ էլ համբերի՛ր, օգնությունը հասել է»։
Տասնչորսերորդ ամսից հետո աստծուց հարված հասավ բերդում ապաստանած գաղթականների վրա. բերդում եղողների մեջ մահ ընկավ, աստվածային պատուհաս։ Փառանձեմ տիկնոջ առաջ սեղանատանը նստած ուտում խմում ուրախանում էին, և հանկարծ մի ժամում հարյուր մարդ, մյուսում երկու հարյուր, պատահում էր, որ մինչև հինգ հարյուր մարդ մեռնում էին, մինչ սեղան էին բազմած լինում։ Եվ այսպես օրեցօր կոտորվում էին։ Մահը սկսվելու օրից մի ամիս էլ չտևեց, որ բոլորը կոտորվեցին, մոտ տասնմեկ հազար տղամարդ և մոտ վեց հազար կին. մի ամիս չանցավ, որ բերդում եղածները բոլորը կոտորվեցին. բերդում մնաց միայն տիկին Փառանձեմը երկու նաժիշտով։
Ապա գաղտնի կերպով բերդը մտավ ներքինի Հայր մարդպետը և տիկնոջը սաստիկ նախատեց ինչպես մի բոզի: Սկսեց նախատինքներ թափել Արշակունյաց տոհմի վրա, թե վատախորհուրդ, վատանշան են, Հայոց աշխարհն էլ կորցրին. «տեղն է՝ ինչ որ ձեզ պատահեց, և ինչ որ էլի պիտի պատահի»։ Գաղտնի դուրս եկավ ու փախավ։ Իսկ տիկին Փառանձեմը տեսնելով, որ մենակ մնաց, բերդի դուռը բացեց և Պարսից զորքը թողեց բերդից ներս։ Եկան տիկնոջը բռնեցին և բերդից իջեցրին։ Հետո Պարսից զորավաբնեբը բերդը բարձրացան, ավար առան Հայոց թագավորի գանձերը, որ բերդում պահվում էին. բոլորը վար իջեցրին։ Ինը օր, ինը գիշեր շարունակ իջեցնում էին ինչ որ գտան Արտագերս բերդում, և տիկնոջ հետ միասին գերի քշեցին։
Այնուհետև եկան Արտաշատ մեծ քաղաքը, գրավեցին, նրա պարիսպները կործանեցին. այնտեղ էլ պահված գանձերը առան և ամբողջ քաղաքը գերի վարեցին։ Արտաշատ քաղաքից գերի տարան ինը հազար տուն հրեա, որոնց Արշակունի Տիգրան թագավորը գերի էր բերել Պաղեստինից և քառասուն հազար տուն հայ։ (Այսքան մարդ) Արտաշատ քաղաքից տարան։ Քաղաքի շինություններից փայտաշենները կրակ տվին այրեցին, քարաշենները քանդեցին, նույնպես և պարիսպը, քաղաքի բոլոր շինված տները հիմնահատակ կործանեցին, ոչ մի քար քարի վրա չթողին, քաղաքր բնակիչներից թափուր, անմարդի, ավերակ դարձրին։
Երբ քաղաքի բոլոր գերիները մի տեղ հավաքեցին, անցկացրին Տափեր կամուրջով. գերիներին հաշվեցին և տապարավոր զորքերով շրջապատեցին, ապա Պարսից զորագլուխներն ասացին Արտաշատ քաղաքի Զվիթ քահանային՝ «Գերիների միջից դուրս եկ ու դնա ուր ուզում ես»։ Զվիթը այս բանը հանձն չառավ ու ասաց. «Ուր որ այդ հոտը տանում եք, հովվին էլ նրա հետ տարեք. չի կարելի, որ հովիվը իր հոտը թողնի, այլ պետք է իր կյանքը զոհի իր ոչխարների համար»: Այս ասելով նա մտավ գերիների մեջ և գերի գնաց Պարսից աշխարհը իր ժողովրդի հետ։
Գրավեցին Վաղարշապատ քաղաքն էլ. քանդում, բրում, հիմքից կործանում էին. այս քաղաքից էլ գերի տարան տասնինը հազար տուն։ Ամբողջ քաղաքում շենք չթողին, բոլորը քարուքանդ արին, կործանեցին։ Ասպատակներ ուղարկելով՝ բոլոր չափահաս մարդկանց կոտորում էին, կանանց, երեխաներին գերի էին վերցնում։ Հայոց թագավորության բոլոր բերդերն առան, մեծ քանակությամբ պաշարեղեն հավաքեցին նրանց մեջ և բերդապահներ թողին։ Առան Երվանդաշատ մեծ քաղաքն էլ. այստեղից դուրս բերին քսան հազար տուն հայ և երեսուն հազար տուն հրեա, իսկ քաղաքը հիմնահատակ կործանեցին։ Հետո առան Բագրևանդի Զարեհավան քաղաքը, այնտեղից էլ գերի վերցրին հինգ հազար տուն հայ և ութ հազար տուն հրեա և քաղաքը հիմնիվեր կործանեցին։ Առան նաև Զարիշատ մեծ քաղաքը Աղիհովիտ գավառում, (գերի վերցրին) տասնչորս հազար տուն հրեա և տասը հազար տուն հայ և այն էլ հիմնահատակ կործանեցին։ Առան նաև Վան ամուր քաղաքը Տոզբ գավառում, կրակ տվին այրեցին, հիմքերը քանդեցին. այնտեղից էլ դուրս բերին հինգ հազար տուն հայ և տասնութ հազար տուն հրեա։
Հրեաների այս ամբողջ բազմությունը, որ Հայոց աշխարհից գերի տարան, Հայոց Տիգրան մեծ թագավորը բերել էր Պաղեստինից հին ժամանակ, երբ նա գերեց և Հայաստան բերեց հրեաների Հյուրկանոս քահանայապետին։ Տիգրան մեծ թագավորը այս բոլոր հրեությունը իր դարում բերեց բնակեցրեց Հայաստանի քաղաքներում: Իսկ այս ժամանակ (պարսիկները) ավերեցին այդ քաղաքները, նրանց բնակիչներին գերեցին, նրանց հետ միասին Հայոց ամբողջ աշխարհն ու գավառները։ Դուրս բերին գերիներ զանազան գավառներից, կողմերից, ձորագավառներից, աշխարհներից, հավաքեցին բերին Նախճավան քաղաքը, որ իրենց զորքերի բանակատեղն էր։ Այս քաղաքն էլ առան, քանդեցին, այնտեղից էլ հանեցին երկու հազար տուն հայ և տասնվեց հազար տուն հրեա ու մյուս գերիների հետ տարան։ Հայոց աշխարհում թողին ոստիկաններ ու վերակացուներ՝ երկրի մնացորդ ժողովուրդը հպատակեցնելու, իսկ իրենք տիկին Փառանձեմին առնելով գանձերով ու բազմաթիվ գերիներով տարան Պարսից աշխարհը. եկան, բերին հասցրին Պարսից աշխարհը, Շապուհ թագավորի մոտ։ Երբ Փառանձեմ տիկնոջը բերին հասցրին Պարսից աշխարհը և Հայաստանի բոլոր գերությունն ու գանձերը և Փառանձեմ տիկնոջը թագավորի առաջը հանեցին, Պարսից թագավորը մեծ շնորհակալություն հայտնեց իր զորավարներին։ Պարսից Շապուհ թագավորը կամեցավ նախատինք հասցնել (Արշակունյաց) տոհմին, Հայոց աշխարհին և թագավորությանը։ Հրամայեց կանչել իր բոլոր զորքերին, իր մեծամեծներին, ստորին պաշտոնյաներին և իր տիրած աշխարհի բոլոր մարդկանց, և այս բազմության մեջ բերել Հայաստանի տիկնոջը՝ Փառանձեմին։ Եվ հրամայեց հրապարակում շինել ինչ-որ սարք, որի վրա գցել տվեց տիկնոջը և արձակել նրա վրա՝ անասնական պիղծ խառնակության համար: Այս կերպ սպանեցին տիկին Փառանձեմին։ Իսկ գերիների ամբողջ բազմությունը տարան բնակեցրին մի մասը Ասորեստանում, մյուս մասը՝ Խուժաստան երկրում։
Գլուխ ԾԶ
ԶՎԻԹ ՔԱՀԱՆԱՅԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՍԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ:
Երբ Հայաստանի բոլոր գերիներին տարան հասցրին Պարսից աշխարհը, Արտաշատ քաղաքի Զվիթ քահանային էլ Պարսից Շապուհ թագավորի առջև բերին։ Պարսից Շապուհ թագավորը նայում տեսնում է Զվիթ քահանային, որ բարձրահասակ, բարեկազմ մարդ էր, հասակով երիտասարդ, բայց գլխի մազերն արդեն ալևորվել էին, իսկ մորուքը դեռ սև էր։ Ապա առաջին անգամ խոսելիս ասաց. «Տեսնո՞ւմ եք այդ մարդու չարությունը, հենց մազերից երևում է, որ դա կախարդ է, որովհետև մազերն սպիտակ են, մորուքը՝ սև»։ Իսկ քահանան պատասխան տվեց ու ասաց, «Եթե խոսել ես ուզում, խոսիր ինչ որ կամենում ես, բայց մազերիս մասին իմացիր, որ դրանք իրավացի են սպիտակել, որովհետև շատ ավելի մեծ են տարիքով, գոնե տասնհինգ տարի վաղ են բուսել, քան մորուքս»։ Թագավորը հրամայում է պահել նրան մինչև հաջորդ առավոտը։ Մյուս օրը հրամայեց շղթաներով նրան հրապարակը բերել։ Եկան արքունական ոստիկաններն ու հարցրին, թե հանձն կառնի՞ մոգության կրոնը պաշտել, այն դեպքում չի մեռնի։ Նա չհամաձայնվեց, այլ ուրախությամբ կամեցավ մեռնել աստծու համար։ Իր մահվան վերակացուներից խնդրեց թույլ տալ, որ մի քիչ աղոթի։
Եվ առաջ անցնելով ծունկ չոքեց և ասաց. Գլուխ Ծէ
ԶՎԻԹԻ ԱՂՈԹՔԸ ՄԱՀՎԱՆ ԺԱՄԻՆ
Ով մեր արարիչ, որ ոչնչից ստեղծեցիր երկինքն ու երկիրը և ծովը, որ մեզ հողից ստեղծեցիր, և հողեղեններիս այսպես իմաստուն, բանական և կենդանի հորինեցիր։ Դու մեզ շնորհեցիր քո գիտությունը, որ մարդկային ազգերին հայտնեցիր սուրբ մարգարեների՝ քո կարապետների ձեռքով. հետո ինքդ եկար (երկնքից) իջար, մարդ դարձար, երկրի վրա երևացիր և մարդկանց հետ շրջեցիր, և քո կատարյալ իմաստությունը շնորհեցիր քո արարածներին, որ քո առաքյալների ձևով քարոզեցիր աշխարհում քեզ հետևողներին, և սուրբ վարդապետների միջոցով, որոնց իբրև լուսատուներ հաստատեցիր քո եկեղեցում, բոլորին իմաստնացրիր։ Ինձ էլ՝ անարժանիս, արժանավոր դարձրիր քեզ սպասավորելու, տառապյալիս միջոց տվիր սնվելու և ուսանելու քո սպասավորի՝ քո սուրբ և մեծ Ներսես քահանայապետի ձեռքի տակ ու նրա ձեռքով քահանա ձեռնադրվելու և նրանից նվիրվելու քո քահանայության, և այս աստիճանում ինձ պատրաստեցիր՝ փրկության բաժակը խմել նահատակությամբ, որը ես կխմեմ՝ աստծու անունը կանչելով և իմ աղոթքը կուղղեմ տիրոջը նրա ամբողջ ժողովրդի առաջ։ Հեզ փառք և զորություն և իշխանություն և քո սիրելի որդի Հիսուս Քրիստոսին և քո կենդանարար մշտնջենական սուրբ հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։ Երբ այս բոլորն ասաց, հավաքված բազմամարդ ամբոխը կրկնեց, «ամեն»։ Ապա սպանության վերակացուները զայրացան, թե ինչո՞ւ թողին նրան այնքան երկար խոսելու, ուստի շտապեցնելով մահվան տեղը հասցրին։ Իսկ նա մեծ
ուրախությամբ պարանոցը մեկնելով՝ որի հարվածով վախճանվեց։ Գլուխ ԾԸ
ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈՒՀ ԹԱԳԱՎՈՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼԸ ԵՎ ԵՐԿՐԻ ՄՆԱՑԱԾ
ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՏՈՐԵԼԸ ՈԻ ՆՐԱՆՑ ԿՐԱԾ ԲՅՈՒՐԱՎՈՐ ՏԱՐԻՔՆԵՐԸ:
Սրանից հետո Պարսից Շապուհ թագավորը իր իշխանության բոլոր զորքերով վեր կացավ եկավ հասավ Հայոց աշխարհը։ Նա իրեն առաջնորդ ուներ Վահանին՝ Մամիկոնյան տոհմիցէ և Մերուժանին՝ Արծրունյաց տոհմից։ Գալիս հասնում, ասպատակում են Հայոց երկիրը, բոլորին գերի են վերցնում ու մի տեղ հավաքում։ Եվ Հայոց նախարարներից շատերը թողնում են իրենց ընտանիքներր, կին, որդի, փախչում, ցրվում են այս ու այն կողմը։ Եվ ասպատակողները հավաքում են փախած հայ նախարարների բոլոր կանանց ու բերում Պարսից Շապուհ թագավորի մոտ։
Պարսից Շապուհ թագավորի բանակը գտնվում էր Բագրևանդ գավառում, Զարեհավան քաղաքի ավերակներում, որը ավերել էին նախօրոք եկած զորքերը։ Այստեղ բերին հավաքեցին Պարսից թագավորի առաջ Հայոց աշխարհի մնացորդների ամբողջ գերությունը։ Ապա հրաման տվեց Պարսից Շապուհ թագավորը՝ բոլոր չափահաս տղամարդկանց փղերին ոտնակոխ անել տալ, իսկ բոլոր կանանց ու երեխաներին սայլերի ցցերի վրա հանել։ Հազարներով ու բյուրերով սպանեցին. թիվ ու հաշիվ չկար սպանվածներին։ Իսկ փախած նախարարների և աղատների կանանց հրամայեց բերել Բարեհավան քաղաքի ձիարշավի հրապարակը։ Եվ հրամայեց այն ազնվական կանանց մերկացնել ու հրապարակի երկու կողմերում նստեցնել, իսկ ինքը Շապուհը, ձի հեծած, արշավելով անցնում էր կանանց միջով, և որոնք որ աչքին դուր էին գալիս, մեկ-մեկ տանում էր իր մոտ պիղծ խառնակության, որովհետև նրա վրանը խփված էր հրապարակի մոտ, այնտեղ էր մտնում անօրեն գործ, կատարելու։ Այսպես վարվում էր այդ կանանց հետ շատ օրեր։ Եվ Սյունյաց տոհմի բոլոր չափահաս տղամարդկանց կոտորեցին, կանանց սպանեցին և բոլոր մանր տղաներին հրամայեց ներքինացնել ու Պարսից աշխարհը տանել։ Այս բոլորը նա անում էր վրեժ առնելու համար Անդոկից, երբ պատերազմ եղավ Պարսից Ներսեհ թագավորի հետ։
Եվ Շապուհ թագավորը հրաման տվեց՝ Հայաստանի ամուր-ամուր տեղերում բերգեր շինել և բերդակալներ նշանակելով՝ ազնվական կանանց մաս-մաս տեղավորում էր այդ բերդերում պահելու, հրամայելով, որ եթե նրանց ամուսինները չգան իրեն ծառայության, ապա բերդակալները սպանեն այն կանանց, որ նա թողել էր նրանց մոտ։ Եվ Հայոց աշխարհում նրանց վրա իշխան թողեց Զիկին ու Սաբենին բազմաթիվ զորքով. մնացորդների վրա իշխանությունը հանձներ Վահանին ու Մերուժանին, և ինքը գնաց Ատրպատական։
Գլուխ ԾԹ
ՎԱՀԱՆԻ ԵՎ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՄԱՍԻՆ, ԹԵ Ե՞ՐԲ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ՄՆԱՅԻՆ, ՈՐՔԱ՞Ն ՇԱՏ ՉԱՐԻՔՆԵՐ ԳՈՐԾԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԵՐԿՐՈՒՄ,
ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՀԱՆՆ ՈԻ ԻՐ ԿԻՆԸ ՍՊԱՆՎԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՈՐԴՈՒ
ՉԵՌՔՈՎ:
Այնուհետև Վահան Մամիկոնյանը և Մերուժան Արծրունին,— այս երկու պիղծ, անօրեն, դժնյա մարդիկ, որոնք ետ էին կացել աստվածապաշտության ուխտից և ուրացությամբ հանձն էին առել ու պաշտում էին Մազդեզական անաստված կրոնը, սկսեցին Հայոց աշխարհում, բոլոր գավառներում, ամեն տեղ ավերել եկեղեցիները, քրիստոնյաների աղոթքի տեղերը։ Եվ շատ մարդկանց, որոնք նրանց ձեռքն էին ընկնում, ստիպում էին աստվածապաշտությունը թողնել, Մազդեզական պաշտամունքն ընդունել։ Սրանից հետո Վահանն ու Մերուժանը հրամայում էին բերդերին, որ այն կանանց, որոնց ամուսին-նախարարները թողեք ու փախել էին, ստիպել, որ դառնան Մազդեզական կրոնին, իսկ եթե չհամաձայնվեն, բոլորին չարաչար մահով սպանել։ Բերդապահներն այս հրամանն ստանալով՝ ամեն մեկը իր մոտ եղածին նեղում, ստիպում էր, ինչպես հրամայված էր։ Եվ երբ նրանցից ոչ մեկը հանձն չառավ քրիստոնեությունը ուրանալ,