ՊԱՏՈՒՀԱՆԻՑ ԴՈՒՐՍ


Հայացքը դեմի փողոցից շրջել,
Գլխահակ ու լուռ
Թախծում է վարդը իմ պատուհանին։
        Իսկ ի՞նչ է եղել.-
Ներքեւ՝
Փողոցում,
Ինչ-որ մի ծերուկ թղթերից կարմիր
                Վարդեր է սարքել
Ու վաճառում է.
- Վարդե՜ր, լավ վարդե՜ր...