«Պարոնների դարը անցավ...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 401,
տ. ― էջ 508, ծ. ― էջ 667



* * *


Պարոնների դարը անցավ,
Պատճառը չեն հարցնում,
Անարդարության ծանր օրերից
Մենգրելիայի աշխարհում։

5 Պարոնները կերան ամբողջ
Աշխատանքը ժողովրդի,
Ժողովուրդն էլ ոտի կանգնեց,
Ելավ սարերն իր աշխարքի։

Էն անաստված պարոնները
10 Հավ չթողին ոչ մի գյուղում,
Եվ գյուղացին ու տերերը
Կռիվ արին Նապիչխովում։

Բայց խղճացին գյուղացիք,
Չըկտրեցին գլուխները,
15 Ու գունատված նրանք էսպես
Շունչ քաշեցին իրենց տներում։

Նրանց խանում տիկինները
Կանանչ խաշեցին,
Սոված աղաները
20 Առանց ծամել կուլ տվին։

Կալվածատեր մարդ ու կնկան
Գոմի<ն> բուսավ երեք հավ,
Գիշերն իրենք վերիցն մըտան,
Ծեծեն [էդ երեք] հավերն։

25 Չըգիտեին հասկ թակելը,
Իրար գլխի զարկեցին
Ու ձեռների փետե թակերն
Կոտրատեցին ու թողին։

Կոտրտանքն էլ ընկան, դիպան
30 Նրանց քնքույշ ոտներին—
Ամոթանքից ու զայրույթից...

1905