Ս Ե Ր Ի Ն Ա

Անմեկին սրտակից ընկերներ էին, ի տղա տիոց, Լութիկ և Սերոբ։ Հոն, Խասգյուղի բարձունքը, Չըքսալընի ինքնատիպ թաղին մեջ, որուն բնիկները, կնիկ ու էրիկ մարդ, քտջի հտմբավ ունէին, հովարտա են ու վեհանձն, գռեհիկ ու ամեհի, անգութ և բարի ալ, կիներն օտալարցի ու այրերը հայհոյիչ ու գինով, հոն, Լութիկ ու Սերոբ, սերտ բարեկամներ էին, իրենց բարեկամությունը փոխադարձ անձնվիրության բազմաթիվ ապացույցներով կռանված։

Իրենց սրտակցությունը թաղին մեջ առածի կարգ անցած էր։ Գյուղին գինետունները սովորական թատրն էին անոնց խոշոր ու աղմկալի շահատակությանցը։ Գիշերները օղիի սեղանի առջև, քով-քովի նստած էին անոնք, շրջապատված նույն դասակարգի մարգոցմե, տարիքոտ ու երիտասարդ, որոնք կընդունեին անոնց անմրցելի գերակշռությունը։ Խմելու մեջ անոնց ոտքը եկող չկար. գինարբուքի բացառապես հանդիսավոր տոներու, սարքված գյուղին այս կամ այն գինետան մեջ։ Սերոբ և Լութիկ ժայռի պես աննկուն և անկործանելի կմնային խմիչքին ահեղ հարվածներուն տակ, որոնք վերջիվերջո կամ գետին կտապալեին կամ խելակորույս փախուստի կմատնեին բոլոր մյուս կոչնականները, ու անոնք երկուքը միս-մինակ կմնային, արշալույսը ողջունելով զվարթ ու դեռ կայտառ, վերջին գավաթները բախելով ու զիրար համբուրելով։

Հետո անոնք անմրցելի էին նաև ջրհանկրության ասպարեզին մեջ։ Կազմով իրարմե տարբեր, երկուքն ալ հավասարապես օժտված էին մկանային ահավոր զորությամբ։ Լութիկ ավելի բարձրահասակ էր, բարեձև իրանով, նուրբ դեղին պեխերով, որոնց սակայն շիկերեի կայծերը պահվըտած, հեղակարծուստ կվառեին, երբ զայրույթը մրրկեր իր մարմինը։ Վագրի ահեղ ճկունություն մը կզգայիր իր դյուրաշարժ, հանդուգն քայլվածքին մեջ։ Չուխայի լայնշի փոթուրը չէր կրնար սքողել անոր հզոր բումբերուն և ամրակառույց զիստերուն պողպատային կերտվածքը։ Մանկական ժպիտ մը ուներ Լութիկ միշտ իր դեմքին վրա, բարի ու հայրական մերթ, զորավարի բարյացակամ ու ներողամիտ երևույթով մը քաղցրացած։ Իր ծանոթներեն անոնք, որ ներկա գտնված էին այդ ամեհի ճովինային պայքարներուն, զանազան առիթներու մեջ ծագած, սոսկմամբ դիտած էին, թե ինչպես Լութիկի անուշ արտահայտությունը գազանային կատաղության մը փոխված էր հանկարծ։ Մեկե ավելի էին իր շահատակությունները։ Անգամ մը՝ չորս զաբթիեներ, հուժկու անատոլուցիներ իրենք ալ, չէին կրցած զսպել ահավոր թուլումպաճին, որ զանոնք իրարու ետևե գետին գլորած և թուրերնին գրավելով իր ծունգի սալին վրա խորտակած էր, սարսափահար և զմայլած ամբոխի մը աչքին առջևը։ Օժտված էր նաև մեծադղորդ և գոռ ձայնով մը, որուն հնչյուններուն տակ սալարկը կդողար, երբ Լութիկ իր «նաղարա»–ն կնետեր, հրդեհի վազող խումբին առջևեն։ Ջրհանին ձողերը իր ուսին վրա կսարսռային՝ խավաքարտէ փայտիկներու պես։

Սերոբ թուխ երիտասարդ մըն էր, միջահասակ, ամրախարիսխ, դեր, խոշոր կոճղ մը։ Պզտիկուց, փողոցի կռիվներու մեջ նշանավոր հանդիսացած էր, սարսափ սփռելով իր տարեկիցներուն մեջ։ Բայց իր վեհանձնությունը համակրելի ընծայած էր զինքը՝ իր ընկերներուն։ Զվարթ ու կատակախոս էր, ժողովրդային երանգոտ ու պեսպիսուն սրտմտությամբ ակաղձուն։ Վազելու, ցատկելու, լողալու մեջ մինակ Լութիկ կհավասարեր իրեն։ Մնաց որ, իրենց բարեկամությունը սկսած էր մանավանդ այն օրեն, երբ, հազիվ տասնըհինգ-տասնըվեց տարու պատանիներ, երկար ատեն իրենց փոխադարձ ուժերը հեռվանց կշռելէ դատելե հետո, հանկարծ խոյացած էին իրարու վրա, լեռը, հասակակից ընկերներու բոլորակե մը ձևացած հանպատրաստից կրկեսի մը մեջ տեղ։ Ո՞վ պիտի հաղթեր․ ո՞վ պիտի տիրանար գերազանցության դափնիին։ Կռիվը մոլեգին եղած էր։ Այդ երկու պողպատե իր անները իրարու ագուցված, երկար ատեն ոգորած էին․ բայց ոչ մեկը պարտված էր։ Լութիկի համեմատապես նուրբ իրանը ճկու֊ նության հրաշքով մը դիմադրած էր Սերոբի հաստաբեստ իրանին ճնշմանը։ Շնչասպառ, բաժնված էին իրարմե, համբուրած զիրար, և այլևս սերտորեն բարեկամացած։ Հետո, ա՛լ անգամ մըն ալ բախումը չէր կրկնված, այդ գերագույն և վճռական գուպարին հիշատակը իրենց հետ ապրած էր այնուհետև, և Զըքսալընի հանրային կարծիքը ընդունած էր, որ Սերոբ ու էութիկ, ֆիզիկական ուժով հավասար, ազնվական ու վեհանձնության մասին նույն աստիճանին վրա, անբաժանելի բարեկամներ էին, իրարու համար իրենց կյանքն իսկ զոհելու պատրաստ։ Բայց եղավ օր մը, ուր այս քաջերը հանկարծ իրարու աչքերու մեջ նայեցան ու տեսան, որ դարձյալ հակառակորդ են։

Ի՞նչ եղած էր։

Երկուքն ալ, դժխեմ բախտին մեկ կատակովը, սիրահարված էին միևնույն աղջկան՝ Սերինային։

Սերինան ետեքն իրենց թաղը եկած հաստատված ընտանիքի մը աղջիկն էր։ Սև աչվըներ ուներ, չարաճճի և մոգիչ։ Հաստկը՝ գեղապատջաճ, ձևերը հըապույըով հուոթի։ Իր արդուզարդը՝ թաղին աղջիկներուն արդուզարդեն կտարբերեր իր տարօրինա կությամբը․ առանց շատ ճոխ ըլլալու, այդ հարդարանքը կնպաստեր արժեցնելու Սերինային մարմնական բովանդակ թովչությունը։ Նրբացած ու ջիք կնկան բնազդ ուներ։ Իր շրջազգեստին քըղանցքը հանգրիճելու եղանակն իսկ, եթե մեկ կողմեն կգայթակղեցներ թաղին խստաբարո և պատվախնդիր կիները, քաղցր սարսուռներ կպտտցներ երիտասարդներուն մեջ։ Չըքսալըն եղած օրեն, Սերինան մեկ հատիկ եղավ, թեև անշուշտ իրմե աղվոր աղջիկներ կային, բայց իր նրբությունը և պչրանքը զամենքը կնսեմացնեին։ Ու բարձրահայաց վսեմություն մըն ալ ավելի բաղձալի կկացուցաներ զինքը։ Հայրը վաստկվոր ոսկերիչ մըն էր, խման և զվարճասեր։ Թաղին մեջ հաստատված օրեն, բարեկամներու շրջանակ մր ունեցած էր, գինետան մեջ կազմված։ Այդ պատճառով, Սերոբ և Լութիկ շատ հեղ իրենց երեկոյան գինարբուքին կխառնեին Սերինային հայրն ալ, որ մեծ հաճույք կզգար այդ զվարթ ու կատակախոս հովարդաներուն ընկերութենեն։

Սուրբ-Հակոբի մը, ոսկերիչը իր անվան տոնին առթիվ, աղմկալից երեկույթ մը սարքեց իր տանը մեջ։ Սերոբ և Լութիկ ալ հոն Էին։ Օղի, երգ, արևելյան երաժշտություն, պար, ամեն բան։ Սերինան այդ հեշտության մեջ իր հասակին աղվորությունը և ժպիտին հրապույրը պտըտցուց՝ զամենքը շլացնելով։ Գլուխները տաքցան։ Պարերուն շարքը սկսավ։ Ու Սերինան ալ պարեց շքեղ ու անառակ հորա մը, ոստոստուն ու հայրատ, շարժմանցը մեջ առնական կորովով մը, կանացի գողտր ճկունությամբ մըն ալ, մարմնին կարկառները մատուցանելով հոժարակամ և խուսափուկ, մերթ ծեքծեքելով համրօրոր պերճաշուք դանդաղությամբ, մերթ սուրալով իր մսուտ ու ծառացող մարմնին խոլ նետվածքովը, ու հոսնաբար բոցավառելով հանդիսատես ծարավի աչվըներ՝ սուր ու դժպահի կարոտներ գրգռելով։ Իր սպիտակ ու մարմարակերպ դաստակները շարժեց օդին մեջ՝ գլխուն նազելական ու խոհուն ճոճմանցը հետ, կիսախուփ աչվըներուն թովանքը համրաբար, երազայնորեն ներարկելով շուրջը գտնվողներուն սրտին մեջ։

— Պռավո՛, կեցցե՛,—կպոռային չորս կողմեն․․․ Ու աղջիկը կպարեր, ինքն ալ գինովցած, վերացած, երջանիկ։

Սերոբ, աթոռի մը կրթնածյ, այս դյութական տեսարան են հափշտակված, կդիտեր, ալքոլեն բռնկած իր բիբերը Սերինային շարժումներուն կհետևեին իպնոզացած։ Քիչ մը անգին՝ իր երկար հասակը ցցած, կնայեր Լութիկ։ Անհագաբար ըղձանքի շողերը կկայծկլտային իր աչվըներուն մեջ։ Արդյոք կրնա՞ր հավերժանալ այդ պարը, այդ հեշտանքը։

Ու պարը դադրեցավ։ Առնացի կուրծքեր լայն շունչերով թեթևցան ու չորցած կոկորդները թրջեցան։

Լութիկ Սերոբի մոտեցավ։

— Ընտո՞ր Էր, Սերո՛բ։ — էս լմնցա․ դո՞ւն։

— Քանի մը օրեն խելքս կլոխս չի գար։

Պահ մր իրարու աչքերու մեջ նայեցան։ Նախանձի ժանտ օձը տեսան։

— Ապան էրեցի՞ր, ինչ,― ըսավ Լութիկ՝ Սերոբին ուսին զարնելով։

— Էս աս աղջիկը պիտի առնեմ,― ըսավ Սերոբ խուլ ձայնով մը։

— Է՛ս պիտի առնեմ, պատասխանեց Լութիկ, զսպված մոնչյունի մը պես։

Անխոս ու տեսակ մը զարմացումով, երկու բարեկամները զիրար դիտեցին, կարծես իրարու հոգի կարդացին։

— Ձգե՛, Լութիկ, աս գործին մի՛ խառնվիր, ուրիշ աղջիկ չիկա՞։

— Էս ինչու ձգեմ, դուն ձգե՞,— ըսավ Լութիկ արհամարհանոք։ Հեմ Սերիան քեղի չառներ…

— Վա՛ յ, ինծի չառներ… ինչե՞ն կիտցար՝… խաղացած ատենը ինտո՞ր ինծի կնայեր կոր… անուշ անուշ…

Լութիկ քահ֊քահ խնդաց և դառնալով՝ բաժնվեցավ գնաց օղիի սեղանին մոտ, մինչ Սերոբ, կատաղությամբ պեխերը ոլորելով՝ «վա՞յ Լութիկ, վա՞յ ասանկ, հե՞» կմրմռար։

Գլուխները չափազանց տաքցած ըլլալով, ոչ ոք կրցավ նըշմարել այն հանկարծական ցրտությունր, որ առաջ եկած էր երկու բարեկամներու միջև։ Արշալույսին, երբ հրավիրյալները կարմըրած ալքերով և տատանելով դուրս ելան, դիտվեցավ, որ Լութիկ և Սերոբ՝ փոխանակ թև֊թևի երգելով երթալու, ինչպես կընեին սովորաբար, առանձին-առան ձին մեկնեցան, տարբեր ուղղությամբ։

Ի՞նչպես եղավ այդ բանը, իրենք ալ չկրցան հասկնալ։ Իրենց բարեկամությունը, իրենց կյանքին սնունդը գրեթե մարած էր պղպջակի մը դյուրությամբը, աղջկան մր նայվածքին տակ։ Հետևյալ օրը, տարբեր դինետուններուն մեջ, երկու հերոսները, զատ զատ, շարունակեցին իրենց գինարբուքը՝ արտասովոր մոլեգնությամբ։ Իրենց այս ընթացքը օրվան խոսակցության նյութը եղավ Չըքսալընի ժողովրդական շրջանակներուն մեջ։

— Ի՞նչ է ան, Սերոբ՛ կըսեին, ո՞ւր է Լութիկ։

Եվ Lութիկ, իբրև պատասխան, ձեռքը օդին մեջ արհամարհանոք կշարժեր՝ դեմքի նշանակալից ծամածռությամբ մը։

— Ի՞նչ է ան, Լութի՛կ, — կըսեին, — ո՞ւր է Սերոբը։

Եվ Սերոբ գրեթե նույն շարժումը կըներ, նույն ծամածռումով։

— Թոհաֆ՜ բան, թոհա՜ֆ բան,—կըսեին ծանոթները։

Եվ Չըքսալընի այն դասակարգը, որուն կպատկանեին Սերոբ և Լութիկ, նմանապես բաժնվեցավ երկուքի, երկու բանակներու, իրարու հակառակորդ երկու զորավարներու ղեկավարության տակ։ Սակայն Սերոբ և Լութիկ, Լռին համաձայնությամբ մը, խնամքը ունեցան ոչ մեկուն հայտնելու իրենց բարեկամության խզման շարժառիթը, հակառակ բուռն թախանձանքներուն, որոնց երկուքն ալ առարկա դարձան։

— Ճա՜նըմ, Լութի՜կ, քուզո՜ւմ Լութի՜կ, ըսե՜ ի՞նչ ըրավ Սերոբը քեզի,—կաղաչեին ամեհի ջրհանկիրները։

— Չեմ ըսեր, չըսվիր, — կհամառեր Լութիկ, մռայլ և տխուր։ Ճա՚նըմ, ձեզի՞ ինչ, ա՛լ անիկա ինծի համար չէ, վեսելեմ։

Նույն անթափանցելի գաղտնապահությունը Սերոբի կողմե։ Սակայն ոչ մեկը մյուսին հասցեին նախատական բառ մը չարտասանեց։ Մինչ ընդհակառակը՝ բավական կարևոր վեճեր ծագեցան Լութիկյաններու և Սերոբյաններու միջև, կծու նախատինքներու և համեմավոր հայհոյանքներու ընկերակցությամբ։ Թաղին ջրհանկրաց խումբը, որուն պարագլուխը Լութիկ էր՝ այս ծանրակշիռ դեպքը պատահած պահուն, երկու մասի բաժնվեցավ խռովության առատաբուխ աղբյուր ամբողջ թաղին մեջ։ Պզտիկ ծեծկըվուքներ իսկ պատահեցան գինետանց մեջ, հրդեհներու ատեն, երբ երկու կուսակցությանց յուրաքանչյուրը կուզեր ինքը տիրանալ ջրհանին և վազել երթալ հրդեհին վայրը։ Նորեն իրենք՝ պարագլուխներն էին, որ կզսպեին փոքրերուն թափերը, կսանձեին անոնց հանդգնությունը անիմաստ հակառակյությանց խիզախությունը Հետո, երբ խզումը կատարյալ եղավ, Լութիկ և Սերոբ բնականաբար մտածեցին՝ յուրաքանչյուրը իր հաշվույն, գերել սիրտը Սերինային, որ առանց ուզելու, կտրտած էր այդ երկու ազնիվ ու արի սրտերն իրար կապուլ կապը։ Սիրո մրցակցության փայլուն և աղմկալից պայքարը բացվելու էր, մեկուն կամ մյուսին հաղթանակին հանգելու համար։ Բայց այդ մարդիկը սիրահարական ճղճիմ հնարքներու ընդունակությունը չունեին։ Անճարտար Դոնժուաններ էին։

Լութիկ, որ անվեհերության անձնավորումն էր, նապաստակի պես դողդողաց այն մտածումին առջև, թե Սերինային աչքը մտնելու կամ անոր սիրտը գրավելու համար ստիպված էր առտուիրիկուն անոր տանը առջևեն անցնէլ և ժպիտ մը կամ ակնարկ մը նետել անոր, կամ փողոցէն մեջ անոր ետևեն իյնալ, կամ… վերջապես, հիմարություններ, որոնք էր քաջ հոգին սարսուռով կհամակեին։ Այնքան վատություն տեսավ այս բոլոր տղայական ու վարնոց հնարքներուն մեջ, որ նույնիսկ երբ դիպվածով փողոցը հանդիպեցավ Սերինային, իսկույն քովի փողոցը դարձավ:—Ինչ ընելու է, ընտո՞ր ընելու է,—կմտածեր խեղճ երիտասարդը բռունցքը մոլեգնորեն սեղմելով։

Բայց անգործ մնալն ալ անկարելի էր։ Ինչե՞ր կըներ արդյոք Սերոբ, երբ ինք ատանկ ապուշի պես կապկպված կեցած էր։ Երակներուն մեջ արյունը կեռեփեր, երբ կմտաբերեր այն պարագան, ուր Սերոբ կրնար իրմե. առաջ հաջողիլ և Սերինան առնել։ Ի՞նչ հարված իրեն համար, իր արի ու պատվախնդիր մարդու արժանապատվությանը համար։ Կամ փախչելու էր թաղեն, մինչև իսկ Պոլսեն, կամ անձնասպան ըլլալու։ Կուզեր, լրտեսել Սերոբը, բայց այս ալ իրեն, նողկանք պատճառող բան մըն էր. իսկ ուրիշներու ձեռքով ատիկա ընել տալու համար՝ գաղտնիքը երևան հանել հարկ էր։ Գիտեր, որ Սերոբ ինքն ալ այդ մասին բծախնդիր էր և ոլոքի հայտնած էր իրենց գժտության պատճառը։ Կզգար, որ իր խաղաղ, անամպ ու շենշող կյանքին մեջ հանկարծ մռայլ տխրություն մը մտած էր. ու դառնութան րոպէներու, Սերինային այն պարը, այն դյութական տատանումը կթվեր իրեն գալարումը օձի մը, որ իր էութենեն ներս սողոսկեր էր։ Եվ Լութիկ զայրույթով և զարմանքով ալ հաստատեց, թե Սերինային սիրտը գրավելու և անոր տիրանալու ամենեն տարրական միջոցներեն լիովին զուրկ էր ինքը, և մանավանդ իսկույն համոզվեցավ, որ քանի մը գռեհիկ հնարքներն ալ որոնց ձեռնահաս կզգար,՝ ինքզինքը, սահմանված էին ապարդյուն մնալ Սերինայի պես հպարտ և մեծամիտ աղջկան մը առջև։ Անոր արդուզարդն իսկ, քալվածքը, նայվածքն իսկ անհնարին կդարձնեին որևէ մերձեցում իր և անոր միջև։ Իր ֆիզիկական ուժը, որով մինչև այն ատեն ամենուն պատկառանք ազդած ու երկյուղ ներշնչած էր, անպետ բան մը կդառնար հիմա, ոչնչություն մը։ Իր պերևեթիկ ճովինայի բովանդակ խրոխտությունը մանկական երկչոտության մը կփոխվեր այդ վեհապանծ աղջկան գաղափարին առջև։ Տկարության այս կիզիչ գիտակցությունը կատաղության նոպաներու կմատներ զինքը։ Մերթ, խելակորույս, կծրագրեր հափափել Սերինան, փախցնել տանիլ հեռուն, լեռները, ամայությանց մեջ, իր անձնական հրապույրին պակասը բռնի ուժով լեցնելով։ Ըայց առտուն, ալքոլին շոգիներուն անհետացմանը հետ, այս ծրագիրներն ալ կշոգիանային, և նորեն ինքզինքը միս–մինակ կգտներ իր անզորությանը, իր ամոթապարտ խեդճությանը հետ դեմ-դիմաց։

Այս տագնապներուն մեջ զիղջը շուտով սկսավ իր ներկայութիւնը հաստատել։

— Թո՛ւ, ինչ ապուր կերա,— կըսեր ինքնիրեն Լութիկ` ձեռքը գլխուն զարնելով։ — Ծո ատ աղջիկը ինծի պես թուլումպաճիին կուտա՞ն... էս վո՞վ էմ քի... պալըխճիի մը կտոր... ամա քիչ մը շատ փարա կվաստկիմ էղեր... աղեկ ամա, ատ ախճիկը փոթուռլու մարդ կառնե՞. վո՞վ կիտե` աչկը ուր տեղվանքն է...

Բայց իսկույն աչքին առջև գալով նորեն նազելաշուք և դյութեղագեղ պարուհին, օդին մեջ երկարած մարմարակերպ բազուկներով ու կանգնագեղ հասակին մեղմերեր տատանումովը, Լութիկ կվերանար, աչքերը կգոցեր, հետևելու համար, անվերջորեն, այդ անմահական պատկերին։

― Չէ՛, առնելու փախցնելու, տանելու է աս աղջիկը,— կվճռեր, Սերոբի հոգեկան վիճակը գրեթե նույն և նման էր։ Հափըշտակության առաջին թափին մեջ ինքզինքը ձեռնհաս կարծեր էր ամեն ասպետական հանդգնությանց։ Մանավանդ հավտացեր էր, որ Լութիկ, ֆիզիկական ուժի իր մրցակիցը, այս անգամ, սիրս գետնին վրա, ուզած-չուզած, տեղի պիտի տար իրեն, պարտված, ջախջախված։ Վերջապես ինքն ավելի կորովի էր, ավելի գեղանձընյա, ավելի առնական․ Սերին ան անո՞ր պիտի հավներ, թե իրեն․ այս մասին կարելի՞ էր տարակուսիլ։ Բայց երբ իր նպատակին հասնելու համար գործնական քայլեր առնելու եկած էր կարգը, Սերոբ, շվարած լորս կողմը նայեր էր անստույգ։ Ո՞րքան դյուրությամբ ծառացել էր Լութիկին դիմացը, երբ Սերինային տիրանալու իրավունքը իրեն վերապահելու վրա էր լոկ խնդիրր։ Եսկ հիմա, մինչև իսկ Լութիկի մրցակցության պարագան մեկդի առնելով, ինքը անձնապես ինչ արժանիքներ կամ հրապույրնեը ուներ Սերինային սիրտը կապտելու և զայն վերջնականապես իրեն կապելու համար։

Քանի մը անգամ, հիմարաբար խմելեն ետքը, Սերինային տանը առջևեն անցավ, պեխերն ոլորած, ուշադրություն գրավելու ձևով։ Բայց, ափսոս, կրցավ մինչև իսկ հաստատել, որ Սերինան, պատուհանին առջև նստած, հազիվ անուշադիր ակնարկ մը նետեց՝ իրեն, անտարբեր այդ անցորդին։

Այս անհաջողությունը կատղեցուց Սերոբը։ Պահ մը կարծեց, թե Սերինան, ամբողջովին Լութիկով գրավված, իրեն երես կըդարձներ։ Հաղթանակը ուրեմն տարեր էր Լութիկ։ Ոճրի կայծեր անցան իր գանկեն։ Ողջամտության րոպեներու, սակայն, իր առջի սիրական ընկերոջ կյանքին իսկ դեմ սադրել ուզած եղեռնեն ամոթահար, և արտասվահեղձ ա պաշավով առլի, ձեռքը գլխուն կզարներ այդ հիմար սերն իր մեջ արծարծած և իր պատվական Լութիկեն բաժնված ըլլալուն։

– Ծո՛, հեմ էս վո՞վ եմ բի ատանկ ախճկան մը կսիրահարվիմ կոր. ինծի կուտա՞ն. ինծի կառնե՞. ինչի՞ս, որի ըսեմ նե՝ վրաս կխնդան։ Թուլումպաճին շատ֊շատ պալխճիին ախջիկը կառնե։ Սերինան ըսես, տարին մինակ չորս հատ ֆիսդան կուզե։ Ինչո՞վս պիտի առնեմ... թո՛ւ ատ գիշերը բարով-խերով չէինք գացեր այդ մարդուն տունը... Լութիկես ալ չէի ըլլար։

Լութիկես. այո՛, իր Լութիկեն, որուն կարոտովը սաստկապես կտոչորեր երբեմն Սերոբի մանկական և ազնիվ հոգին։

— Ամա է՞ս ըրի. ա՛ն ըրավ,— կմտածեր նորեն,—ի նչ կըլլար պե, թող Սերինան ինծի ձգեր... կմեռնե՞ր...

Ու աչքին առջևեն կանցներ Սուրբ֊Հակոբի գիշերվան պարուհին, իր արձանակերտ ու դողդողացող զիստերուն տատանումովը, շուշանաթույր և պսպղուն դաստակներուն ճոճումովը և բովանդակ քաղցր ու նրբահյուս մարմնին սավառնածքովը, որ թունդ֊թունդ հաներ էր իր հոգին, որ խենդեցուցեր, խելահեղեր էր զինքը։ Ո՜հ, եթե ան ըլլար, իր կինը, և երեկույթնեներու մեջ կարենար պարել անոր հետ, ձեռք֊ձեռքի կամ դեմ-դիմաց, ընդհանուր հիացման մեջտեղ։

Եվ կմոռնար ամեն բան, Լութիկ, բարեկամություն, պայմաններու անհնարություն, ու կմռնչեր իր սեղմված ակռաներուն մեջեն.

— Չըլլար, ես Սերինան առնելու եմ, ամա չեն իտար եղեր. օրին մէկը օմուզս զարկածիս պես...


Ու սերը, կուրորեն ըմբռնված, անկեղծորեն զգացված, բայց բրտորեն մշակված ու հրահրված, թունավորեց երկու հերոսներուն ալ կյանքը։ Օրե-օր ինկան անոնք, քայքայեցան, փերուշան եղան։ Հիմար մսխումներ ըրին. զիրար գերազանցելու, անուննին ըսել տալու, իրենց վրա խոսեցնելու և մինչև Սերինային ականջը հասցնելու ունայն կամեութենեն մղված՝ սկսան այլևս արիաբար չաշխատիլ, ապրուստի հոգսերով զբաղվելու տրամադրութենեն մերկացած։ Ունեցած դրամնին կերան լմնցուցին։ Հետզհետէ կորսնցուցին իրենց հմայքն ալ իրենց շրջան ակներուն մեջ, ուր երկուքով զորավոր եղած էին միշտ, ուր իրենց առաքինի ու անաղարտ բարեկամությամբ հոխորտացած էին տարիներով, և ուր կարծես, վերջիվերջո, այնքան ալ գժգոհություն չարտահայտվեցավ հիմակ այդ տիրապետող երկվության անկումին առջև։ Ընդհակառակը, ուրիշներ, որ կմախային Լութիկ—Սերոբ միահեծանության դեմ, գլուխ բարձրացուցին քիչ–քիչ իրենց ուժն ու հովարտայությունը ցուցադրեցին ժպրհորեն, և գրավեցին բաց ձգված, լքված տեղը։ Ժամանակ անցնելով, այլևս գիշերները, սովորական գինետուններուն մեջ, մեր երբեմնի ճովինաները չէին շրջապատվեր իրենց արբանյակներեն․ անկյուն մը կքաշվեին և կուլ կուտային օղին, իրենց ցավը քաղցրացնող նեկտարը, և որ հիմակ շուտով կցնցեր իրենց հզոր մարմինը, կմշշապատեր իրենց ըղեղը։ Կպատահեր նույնիսկ, որ միևնույն գինետան մեջ, մեյ–մեկ անկյուն կզկտած ըլլային երկու ախոյանները, անտարբեր իրարու նկատմամբ, իրարու գոյութենե իբր թե անտեղյակ, սուզված ինքն–իրեն մեջ, չդառնալով ոչ մեկուն ուշադրությանը առարկան, այդ վիճակին կրկնությանը և շարունակությանը հետևանոք։

Ֆիզիկապես ալ ավրվեցան։ Սերոբի կլոր և կայտառ դեմքը տժդունեցավ, նիհարցավ։ Իր քայլվածքին երբեմնի հոխորտանքը տեղի տվավ երկչոտ և զգուշավոր շարժումներուն։ Գլխուն զարնված բան մը եղավ։ Լութիկ, որ այնքան ժպտուն էր ու զվարթ, նվաղեցավ․ հիմակ գլուխը կախ, երկու ձեռքերը փոթուռին գրպանները, տրտմորեն կքալեր փողոցը, հուսահատ, կյանքեն վազ անցած։ Վրանին գլուխնին ալ թափեցավ քիչ-քիչ, իրենք, որ իրենց դասակարգին շիքերը կհամարվեին։ Վաստակնին, հիմակ շատ չնչին բան մը, հազիվ կբավեր օղիին ու տարրական ապրուստին։ Եվ երևակայել, որ շատ անգամ հրդեհի առաջնորդներն եղած էին Խասգյուղի ջրհանկիրներուն և հրդեհի վայրերը իրենց կռիվներուն և հանդգնությանց աղմուկովը լեցուցած։ Իրենց հոգեկան միակ մխիթարությունը Սերինան էր կամ ավելի ճիշտը Սուրբ-Հակոբի գիշերվան պարուհին, որ ճերմակ թևերը օդին մեջ շարժելեն հուլաբար՝ տակավին իրենց կնայեր խենդեցնողն նազանքով. ու ա՛լ կարծես մինակ այս պատկերը ունեին իբրև արդարացում իրենց բովանդակ դժբախտությանը, որ անհանդուրժելի պիտի ըլլար առանց անոր։ Կարծես մոռցան իսկ իրական Սերինան, ան որ ցորեկները պատուհանը կնստեր և ձեռագործ մը կբաներ գլուխը կախած։ Իրենք պարուհիին էին սիրահարված, անոր համար իրարմե բաժնված, իրարու դեմ ցցված, քայքայված, ինկած։ Այդ բարոյական անկումին մեջ տակավ թուլցավ նաև թշնամության բուռն զգացումը, զոր կտածեին իրարու հանդեպ։ Անգիտակցաբար սկսան չատել զիրար, մոռնալ մինչև իսկ այն շարժառիթը, որ իրարմե բաժնած էր զիրենք։ Սերինային աղվոր սիլուեթը իրենց երևակայության մեջ դառնալով դարձդարձելով ՝ կիրքեր չէր հարուցաներ այլևս, նախանձի կրակը չէր արծարծեր։ Մանուկներու երազին մեջ երևցող ճերմակ հուշկապարիկն էր ան, որ կօրորե, կշոյե, կզվարթացնե, կերջանկացնե։ Յուրաքանչյուրը իր հավերժահարսը ուներ, մարմինով ու հոգիով անջատ, թեբևս շաա նման դեմքով ու ձևով։ Իրարու երես ալ նայեցան, աչք-աչքի, հեք նախկին բարեկամները, մինչև իսկ քաղցրորեն, ներողամտորեն։ Իրարու ետևե իրարու ալ նայեցան ու մեղքցան զիրար փոխադարձաբար։

— Զավալլը՜ Լութիկ։

— Զավալլը՜ Սրոբ։

Բայց չխոսեցան իրարու հետ, չբարևեցին զիրար, գինետունը դեմ֊դիմաց նստած՝ օղի խմեցին ժամերով, մտախոհ, լուրջ, տրտում։ Երբեք այլևս ոչոք միտքեն անցուց այդ երկու նախկին բարեկամները իրարու մոտեցնել, իրարու գիրկ նետել, հաշտեցնել։ Իբր թե անոնք երբեք ճանչցած չըլլային զիրար։

Սակայն, ձմեռվան տխուր և ցուրտ գիշեր մը, երբ Լութիկ իր օղիին շիշին առջև կխոկար ըստ սովորականին, Սերոբ մեկենիմեկ ներս մտավ գինետունեն և շիտակ իր նախկին բարեկամին քով գնաց և անոր ուսին զարկավ․

— Լութի՛կ, ե՛լ երթանք,—ըսավ անհողդողդ ձայնով մը,— ըսելիք ունիմ։

Լութիկ վեր նայեցավ՝ ապշահար, բայց իսկույն ոտքի ելավ ու հետևեցավ Սերոբի․ ու երկուքը մեկ՝ դուրս եկան զինետունեն։

Չըքսալընի բարձունքին վրա քամին կոռնար ողբագին, սառնաշունչ։ Ձյունի ճերմակ ծվեններ կդառնային խոր մթության մեջ։ Ու երկու բարեկամները կերթային քով֊քովի տ անխոսուկ։ — Իմացա՞ր,—ըսավ վերջապես Սերոբ, երբ հասան բնակութեններե դուրս տեղ մը։

— Ի՞նչ։

— Սերինան աս գիշեր կկարգվի կոր։

— Իրա՞վ։

Մութին մեջ, դեմ֊դիմաց, երկու բարեկամներ իրարու կնայեին։

— Ազատեցա՜նք, Սերոբ,—ըսավ Լութիկ աղեխարշ հառաչով մը։

— Ազատեցա՜նք,—կրկներ Սերոբ։

Ու երկու բարեկամները ինքնաբերաբար իրարու ճիտ նետվեցան, համբուրեցին զիրար խանդաղատանք, լացին հեկեկալով լացին, աղու պես, երկարորեն, վերեն իջնող ձյունի ճերմակ, ծվեններուն մեջ։