ՍԵՐ ԵՎ ԳԻՆԻ


   Բերե՛ք շիշը, բերեի՛ք բաժակ,
Քանի խումի կա ախորժակ.
Որսա՛նք րոպեն զուտ բերկրանքի,
Հավերժական չէ՛ մարդուս կյանք։

   5 Առանց գինու փուճ է կյանքը,
Սերն է տալիս մեզ բերկրանքը.
Սեր ու գինի, գինի ու սեր,—
Ա՛յս է կյանքի մեր սփոփանքը։

   Խըմե՛նք գինի կընոջ կենաց,
10 Կընկան սիրե՛նք անկեղծ, սըրտանց,
Տըղամարդուն գինի ու կին
Ընծայել են Նոյ և աստված։

   Լըցրե՛ք բաժակ փըրփըրադեզ,
Բերե՛ք իմ մոտ կին բոցակեզ.
15 Խըմե՛մ, գըրկե՛մ ու համբուրե՛մ,
Այնուհետև իմ կյանքը ձեզ։