Սեր


Լսեցե՛ք ինձ, այս աշխարհում
       Սերից հըզոր բան չըկա.
Նա երբեմըն տեր է շինում,
       Եվ երբեմըն՝ խեղճ ծառա։

5 Նա այն գոռոզ, հըպարտ մարդին,
       Որ փքվելով ուռչում է
Կնոջ առաջ բոլորովին,
       Կնոջ գերի կըշինե։

Նա աղջըկան այն պաշտելի,
       10 Որ աստղի պես փայլում է,
Պաշտո՛ղ կառնե աղքատ տղայի,—
       Ահա՛ սերը ինչ բան է։