Հայ աղջիկ (Սմբատ Շահազիզ)

Հայ աղջիկ


Ինչ սիրո՜ւն ես դու, հայկուհի,
       Ինչ չքնա՜ղ ես, հայ աղջիկ,
Աննըման ես և պաշտելի,
       Բախտավար ես և երջանիկ։

       5 Արի՛, արի՛, խընդրում եմ,
       Քե՛զ մի անգամ համբուրեմ։

Մազերդ թուխ-թուխ և երկնագեղ,
       Ուսովդ անկած նազելի,
Զարդարում են հասակդ շըքեղ,
       10 Հասակդ, ասեմ, հրեշտակի։

       Արի՛, արի՛, խնդրում եմ,
       Քեզ մի անգամ համբուրեմ։

Թըշերդ վառված վարդի նըման,
       Հոտ են փչում անուշիկ,
15 Եվ ձյունափայլ վիզդ մարմարյան
       Շողշողում է գեղեցիկ։

       Արի՛, արի՛, խնդրում եմ,
       Քեզ մի անգամ համբուրեմ։

Անհավասար են քո աչեր,
       20 Աչեր սև-սև, սիրալի,
Սիրելի են քո՛ թուխ հոնքեր,
       Գա՛նձ են հարուստ պովետի։

       Արի՛, արի՛, խնդրում եմ,
       Քեզ մի անգամ համբուրեմ։

25 Մարմինըդ է հրեշտակային,
       Հոտո՛վ է դա վարդորեն.
       Անմե՛ղ ես դու, քույրիկ անգին,
       Ոչինչ չունես հողեղեն։

       Արի՛, արի՛, խնդրում եմ,
       30 Քեզ մի անգամ համբուրեմ։

Երկրային չե՛ս, երկրային չե՛ս,
       Չնաշխարհիկ ոմն ես դու.
Մահարո՛ւ չես, մահացո՛ւ չես,
       Այլ անմահիկ կենսատու։

       35 Արի՛, արի՛, խնդրում եմ,
       Քեզ մի անդամ համբուրեմ։

Ո՜հ, տանջո՛ւմ է ինձ անդադար
       Քո այդ ժպիտդ անուշակ,
Զարթեցնում է սրտումս արդար
       40 Եվ սուրբ սիրո ախորժակ։

       Արի՛, արի՛, խնդրում եմ,
       Քեզ մի անգամ համբուրեմ։

Մոտ ե՛կ, մոտ ե՛կ հանդարտ, հեզիկ,
       Մոտ ե՛կ, միակ իմ մխիթար,
45 Տո՛ւր համբուրել աչերդ քաղցրիկ
       Սուրբ համբուրով հեշտարար։

50 Նայի՛ր, ահա՛ ոչ ոք չըկա,
       Լռություն է ամեն տեղ.
Անկի՛ր իմ գիրկս, անկի՛ր, Ա***,
       Սեղմեմ մարմինդ երկնագեղ։

1851