Սիսեռի վրայ պառկող իշխանուհին

Սիսեռի վրայ պառկող իշխանուհին
թարգմանությունը՝ Զավէն Տիգրանի
[ 24 ]

ՍԻՍԵՌԻ ՎՐԱՅ ՊԱՌԿՈՂ ԻՇԽԱՆՈՒՀԻՆ



Կար մի անգամ՝ մի իշխան, որ ուզում էր ամուսնանալ մի իշխանուհու հետ, բայց մի ի՛սկական իշխանուհու հետ: Նա աշխարհը շրջեցաւ նրան գտնելու համար: Իրա՛ւ, պատահեցաւ շատ իշխանուհիների, բայց չէր կարողանում վստահ լինել, նրանց հարազատութեան մասին: Միշտ նրանց վրայ գտնում էր մի ինչ-որ բան, որ կասկած էր ներշնչում։ Հետևաբար, տրտում, տխուր վերադարձաւ:

Մի գիշեր, օդը սարսափելի էր. կայծակները իրար խաչաձևում էին, երկինքը գոռում էր ու հեղեղի նման անձրև էր գալիս: Ահռե՜լի բան էր: Մէկը դղեակի դուռը բաղխեց, ու ծեր թադաւորը շտապեց, դուռը բացաւ:

Դա մի իշխանուհի էր։ Բայց, Տէ՜ր [ 25 ] Աստուած, ո՜րքան անճանաչելի էր դարձել նա անձրևից և փոթորկից։ Նրա մազերի և զգեստների վրայից ջուրը կաթկթում էր, կօշիկների ծակից ներս էր մտնում և կրունկից դուրս էր հոսում։ Այնուհանդերձ նա իրան ցոյց տուեց իբրև մի իսկական իշխանուհի:

«Մենք շուտով կարող ենք հասկանալ թէ ի՞նչ է նա» մտածեց պառաւած թագուհին: Ու առանց ձայն հանելու, մտաւ ննջասենեակ, վերցրեց մահճակալի բոլոր դէօշէկներն ու վերմակները և նրանց տակ դրեց մի սիսեռ։ Յետոյ դէօշէկների վրայ քսան դէօշէկ էլ աւելացրեց: Իշխանուհին այդտեղ պառկեց: Հետևեալ առաւօտ նրան հարցրին թէ ի՛նչպէս էր անցկացրել գիշերը:

— Շա՛տ վատ, պատասխանեց: Ամբողջ գիշերը աչքերս գրեթէ չը փակեցի. չը գիտեմ ի՛նչ կար անկողնի տակ, մի ինչ որ կարծր բան, որ բոլորովին կապտացրեց մորթս։ Ի՞նչ տանջանք, Աստուա՜ծ իմ։

Այս պատասխանից հասկացան, որ նա մի ճշմարիտ իշխանուհի էր, քանի որ քսանից աւելի դէօշէկների տակից մինչև անգամ։ [ 26 ] մի սիսեռի կարծրութիւնը զգացել էր: Բացի մի իշխանուհուց, ուրիշ ո՞վ կարող էր այդչափ նուրբ մորթ ունենար։

Իշխանը՝ լաւ համոզուելով, որ ճշմարիտ իշխանուհի էր, կնութեան առաւ նրան:

Ահաւասիկ մի պատմութիւն, որը նոյնքան ճշմարիտ է, որքան իշանուհին: