Սիրավեպ
Սիրավեպ
Նա սեղմում էր ժպտալով,
Կուրծքի վերա իմ ձեռը
Եվ խիստ ազնիվ դարձվածքով
Պատմում էր, ի՞նչ սերը։
5
Նա ասում էր. սերն է կրակ,
Որ, թե վառիչ նյութ չտան,
Նույնպես հանգչում է արագ,
Որպես կայծ մի էլեքտրյան։
Սերն է աղբյուր քաղցրության,
10
Սիրող սրտի արշալույս,
Սե՛րն՝ վառ լապտեր մանկության,
Մատաղ կյանքի ոսկե հույս։
Սիրո ձայնն է կախարդիչ,
Նորա հնչմունք խանդակաթ,
15
Բայց առավել զմայլիչ,
Երբ լեզվով է հարազատ։
Սիրի՛ր որքան կարող ես,
Որքան փայլում է արև.
Կյանքիդ օրերն նետի պես
20
Թռչում են արագաթև։
Կգա մի օր, մի սև օր,
Երբ մեր այգը ոսկեշող
Կխավարի, և անզոր
Մեզ կծածկե մի բուռն հող։
25
Իմ սիրելի, զգո՛ւյշ կաց,
Որ լեզուդ լար չխոսե.
Պատճառ, ոչինչ դեռ չասած,
Ընկերրդ արտասվում է։