ՍԻՐՈ ՑՆՈՐՔՆԵՐ


Ճերմակ փրփուր փետուրներով աղավնիները կանցնին,
Կնացնին կերթան հույլ ի հույլ,
Եթերին մեջ թափթըփելով անբիծ անուրջ ձյունին,
Կույս անուրջներ լուսաձույլԿենտրոն:

Ամպին տակեն մութ ագռավներ սև մարմաշով փաթթըված՝
Վար կը սուրան երկինքեն,
Աղջամուղջե թևերովնին տես կանգ կառնեն ով Աստված,
Ու կառաչներ կ արձակեն:

Շառ վարդերեն անուշաբույր թարմ շափրակներ կը թափին
Վետվետումով ծիրանի:
Եվ ծաղկագեղ բեհեզ պըսակն այերամյուս ունըրբին
Հովը իր հետ կը տանի:

Չոր տերևներ գոս, ցեցակեր, բըգըկտված ու կարկամ
Գետնին վըրա դեփ-դեղին}}
Թուփերուն տակ կը մընան միշտ, իբրև հետին բարեկամ
Փարած հողին ու ցեխին:

Ժըպիտները ճառագայթև փըթթումներով՝ կը մարին
Շըրթունքներու վըրա լուռ,
Հընչուն ծիծաղն արծաթի մինչև հասնի կամարին
Կ՚ըլլա փըշուր ու փըշուր:

Գեղը, լույսը, շափյուղաներն ու ջինջ լուսյերը շուշան,
Սիրո հավատքն անվըթար,

Կապույտ օրերը ղարունին, կյանքի գըրգանքն անսահման
Երազներ են մեզ համար:

Ցըրտացումներ, մոռացումներ, սիրո պատրանքն ահավոր
Եվ վարանքներն ու կարոտ,
Հրաժեշտի ցավն ու լըքումներ, սիրտհատնումներ ամեն օր
Պիտի մընան մեզի մոտ:

1902