Թե աչքերիդ աչքերով Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Սիրտս՝ ներսից)

Վարդան Հակոբյան

Երկնային ծաղիկ
***

Սիրտս՝ ներսից։ Բռունցքներդ՝
Դրսից։
Չիմացա՝ արյանս տրոփյունը
Ո՞րն էր։
Երբ շուրթը ճաքած է ծարավից,
Թասով մոտեցող
Ձեռքին
Չեն խփի, թե չէ՝
Լեռները կհրաժարվեն աղբյուրներ երկնելուց։

«Չէ» այլեւս ինձ չասես, քանի որ մեկ է՝
Այնքան շատ ես ինձ մատուցել դրանք,
Որ այլեւս
Կորցրել են իրենց ազդեցոււթյան ուժը։
Իսկ աղբյուրը ձգվում է դեպի ինձ,
Մեռնեմ էլ՝ խմելու եմ։
-Վե՞րջ...
-Վերջ...