Թող կրծքիդ վրա պայթեն շուրթերս,
Ու ձեռքերիս մեջ կոնքերդ հալվեն,
Քրտինքիդ ձուլվեն կրքոտ հույզերս,
Փոթորիկներս թևերիդ հանգեն:
Ու գրկեմ նազոտ, եղնիկ ոտքերդ,
Հետքերը տնտղեմ համբույրիս բոսոր,
Ու քեզ կլանեմ, հանեմ մտքերդ
Ու կրակներ տամ էլի, նորիցնոր:
Ու երբ որ իջնի անհուն գիշերը,
Ուրվապատկերը սիրո միաձույլ
Թող մեզ հյուր բերի սարսուռ փշերը...
Ու արդեն հոգնած քո մարմինը ծույլ
Կգրկեմ ինչ-որ կարոտով անափ
Ու ինձ կտանջի ափսոսանքը սուր...
11.07.2000
Երևան