բնագիր
Սուսան-սընբուլ դաստամազըդ էրեսիդ խափանգ իս արի

Սուսան-սընբուլ դաստամազըդ էրեսիդ խափանգ իս արի,
Կավիրըդ օլոր, տար ու բիր, արայիշ՝ գուլհանգ իս արի[1].
Հանգ իս արի, եարայար,
Սիրտըս արիր, եարայար,
Գըլուխըս մատաղ կ’օնիմ՝
Ղաբուլ անիս, եարայար:
Ումբրիս լարըն ձըգիլ, ղադանգ իս արի,
Վա՜յ թե կըտըրվիլ է ղափիլ, եարայար:

Աչքիրըդ՝ ծով, էրեսըդ՝ շովղ, էշխըս լող կուտայ անղայիղ,
Անքանար ջուրըն իս գըցի, բոլորքըս՝ տալղա, ջըրհիղիղ.
Ջըրհիղիղէն Նու, Այիբ, (Նոյան)
Վուր փըրկըվեց Նու, Այիբ, (նա)
Նոյին գէմին ազատից,
Ինձ՝ Այիբն ու Նուայիբ: (Աննա)
Մէկմէկ ինձի տիսուդ թէ անիս լայիղ,
Կու կէնամ ջամալիդ մայիլ, եարայար:

....................................................................................................

Հասրաթէմէդ չօլիր նընգած, Մէջլումի պէս՝ Լեյլու զայաթ,
Եարալու ջէյրան իս դառի, յիս քու էդնէն՝ ավչի-սայադ.
Սայաթ-Նովէն իմ, սայադ.
Անունըս հա՛շվիր՝ սայադ.
Տիսուդ կարօտ չըթուղնիս,
Չա՛սիս՝ սա օտար, սայադ:
Կամ թէ գուրձաւուր իմ, բէքարա խայաթ,
Արածըդ ինձ չի’լի վայիլ, եարայար:

թարգմանություն
Սուսան-սմբուլ փարթամ մազդ երեսիդ փականք ես արել

Սուսան-սմբուլ փարթամ մազդ երեսիդ փականք ես արել,
Հյուսքերդ ոլոր, ծածանվող, հարդարել վարդ-հանգ ես արել:
Հանգ ես արել յա՛ր, ա՛յ յա՛ր,
Սիրտս արիր վերք, ա՛յ յար,
Գլուխս մատաղ կանեմ՝
Թե համաձայն ես ա՛յ յար:
Կյանքիս թելն ձգել, պրկված ես արել,
Վա՜յ թե կտրվի հանկարծ յար, այ յար:

Աչքերդ՝ ծով, երեսդ՝ ցոլք, սերս է լողում առանց նավակ,
Անափ ջրի մեջ ես գցել, շուրջս ալիք, ջրհեղեղ:
Ջրհեղեղից (Ն)ուր[2] /Ա/շխարհ,
Որ փրկվեց (Ն)ոյն /Ա/րդար,
Նոյին նավը ազատեց,
Ինձ՝ Աստվածն ու փոխարքան:
Մեկ-մեկ գեթ քո տեսքին թե անես արժան,
Կմնամ պատկերիդ կարոտ, յար, ա՛յ յար:



Կարոտիցդ հանդերն ընկած, Մեջլումի պես՝ Լեյլի կորցրած,
Վիրավոր եղնիկ ես դառել, ես հետևից որսորդ-սայադ[3]
Սայաթ-Նովեն եմ, սայադ,
Անունս հա՛շվիր, սայ - ադ[4]
Տեսքիդ կարոտ չթողնես
Չա՛սես՝ սա օտար, սա յադ:[5]
Շատ էլ արհեստավոր եմ, անգործ մի ջուլհակ,
Արածդ ինձ վայել չէ, յար, այ յար:


  1. Խաղը ոմն Աղալո Գևորգյանի մոտ գտել և հրապարակել է Գ. Թարվերդյանը («Հայ գուսաններ», Եր. 1937, էջ 20):
  2. նուր – լույս (պրսկ.)
  3. սայադ - որսորդ
  4. սայ - ադ - հաշվիր (թուրք.)
  5. սա - յադ - սա օտար (թուրք.): Հայերեն և թուրքերեն համարժեք բառերով բառախաղ է