***

Սուրբ է անտառը։
Շիվերի կանաչ մոմեր է վառում
Գարունը ծառի կացնահար կողին.
Եվ շշու՜կ-շշուկ
Ինչ-որ աղոթք է հովը ոլորում,
Աղոթք՝ առաքված
Մայրացող հողին...

Շիվերի կանաչ սլացքի միջով
Ծառը ձգվում է դեպի... գոյություն։