«Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/12»–ի խմբագրումների տարբերություն

 
 
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
նրա բոցագույն փայլից՝ մի ձեռքով բռնեցի մայրիկիս մազերը, կախվեցի առաջ — ուզում էի ավելի մոտ լինել լուսնին — և մյուս ձեռքով ես էլ սկսեցի կանչել։ Մայրիկս նայեց ինձ և հանկարծ սեղմեց ինձ կրծքին այնպես պինդ, այնպե՜ս գորովալից։ Թեև ես կորցրի լուսինը, բայց դուրեկան էր ինձ համար մորս սեղմումը, ինձ դուր էր գալիս մորս բուրումը։
նրա բոցագույն փայլից՝ մի ձեռքով բռնեցի մայրիկիս մազերը, կախվեցի առաջ — ուզում էի ավելի մոտ լինել լուսնին — և մյուս ձեռքով ես էլ սկսեցի կանչել։ Մայրիկս նայեց ինձ և հանկարծ սեղմեց ինձ կրծքին այնպե՜ս պինդ, այնպե՜ս գորովալից։ Թեև ես կորցրի լուսինը, բայց դուրեկան էր ինձ համար մորս սեղմումը, ինձ դուր էր գալիս մորս բուրումը։


Առաջին անգամն էր, որ ես այդքան բարձրից դիտում էի շրջապատը— ընդարձակ և զմրուխտյա մի դաշտ՝ կապույտ լեռների շղթայով երիզված։ Մայրիկիս թևի վրա նստած՝ մի ձեռքով բռնած մորս մազերը, ես ինձ նետում էի առաջ, ուզում էի թռչել դեպի զմրուխտյա դաշտերը. ինձ այնպես էր թվում, որ եթե մայրիկս թողնի, ես պիտի կարողանամ ցատկել դիմացի կտուրը և այդ կտուրից էլ դեպի դաշտը։ Հարևան կտուրը բարձրացավ մի կին և, տեսնելով լիալուսինը, խաչակնքեց և մեզ դառնալով՝ ասաց.
Առաջին անգամն էր, որ ես այդքան բարձրից դիտում էի շրջապատը — ընդարձակ և զմրուխտյա մի դաշտ՝ կապույտ լեռների շղթայով երիզված։ Մայրիկիս թևի վրա նստած՝ մի ձեռքով բռնած մորս մազերը, ես ինձ նետում էի առաջ, ուզում էի թռչել դեպի զմրուխտյա դաշտերը. ինձ այնպես էր թվում, որ եթե մայրիկս թողնի, ես պիտի կարողանամ ցատկել դիմացի կտուրը և այդ կտուրից էլ դեպի դաշտը։ Հարևան կտուրը բարձրացավ մի կին և, տեսնելով լիալուսինը, խաչակնքեց և մեզ դառնալով՝ ասաց.


— Չոճուխը տեներն<ref>Կտուր:</ref> ես հաներ...
— Չոճուխը տեներն<ref>Կտուր:</ref> ես հաներ...