«Ես այն չեմ այլևս, այն չեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր|title=Ես այն չեմ այլևս, այն չեմ|section=|previous=Աշխատանք|next=Լենինյան բանակին|notes=|author=Եղիշե Չ...»:
(Տարբերություն չկա)

12:04, 6 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Աշխատանք Ես այն չեմ այլևս, այն չեմ

Եղիշե Չարենց

Լենինյան բանակին

[ 473 ] [ 474 ]

Ես այն չեմ այլևս, այն չեմ —
Եվ դժվար է հավատալ այլևս,
Որ եթե բարձր կանչեմ՝
Կցոլա ցանկալի այն արևը։

Եվ այլևս ես չեմ հավատում
Երգերի շառաչուն շոգին —
Դրանից է, որ երգս հատու —
Դարձել է այնպես անհոգի։

Եվ գիտեմ ես հիմա, որ համառ է,

Առօրյա աշխատանք անդուլ
Այն ամենը, որ վարար, հողմավար էր.
Որ գալու էր երգով ու խանդով․․․

1926. X. Երևան