Սրտիս հուշերը բարի են դեռ…

Ա. Սրտիս հուշերը բարի են դեռ…

Տրիոլետներ Նվարդին


Ա.


Սրտիս հուշերը բարի են դեռ
Եվ քո անվամբ է, անուշ Նվարդ,
Որ մայիսին այս դառն ու անվարդ
Սրտիս հուշերը բարի են դեռ:
Թեև իջնում է հոգուս ըստվեր
Եվ չեմ սպասում գալիքից վարդ,
Սրտիս հուշերը բարի են դեռ
Քնքուշ անվամբ քո, անուշ Նվարդ: