Պիպի մնա միշտ ժպտուն ու վառ…
Տրիոլետներ Նվարդին
Բ.
Պիտի մնա միշտ ժպտում ու վառ
Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում,
Որքան էլ գալիքն իջնի տրտում—
Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ.
Որքան էլ սրտիս տիրե խավար,
Որպես նայվածիդ հուրը ցայտուն
Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ
Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում: