***

Սրտիս մեջ դող կա՝ ի՞նչ է լինելու, -
Հանկարծ չհատվի թելը արտույտի,
Որից ամեն օր կախվում է օդում,
Քարի չդիպչի ոտքն առավոտի,
Սրտիս մեջ դող կա՝ ի՞նչ է լինելու։
Տագնապը խորն է հոգիս ակոսում, -
Իմ տերեւների դողը թրթռուն
Արմատս իմ մեջ գրառում, ասես,
ՈՒ ավելի է դիմացկուն դառնում.
Տագնապը խորն է հոգիս ակոսում։
Ինձ մոտենում է հողմը չորս կողմից,
Ես իմ Քիրս սարի արեւին մեռնեմ,
Մի սաղարթ անգամ խորշակին չեմ տա՝
Քանի գարուն է, քանի ես եմ ես.
Ինձ մոտենում է հողմը չորս կողմից։