Վիքիդարան:Հեղինակային իրավունքների կանոնակարգ
Հեղինակային իրավունքների կանոնակարգ |
Այս էջում նկարագրվում է Վիքիդարանի հեղինակային իրավունքների կանոնակարգը։ |
Վիքիդարանում չի կարելի տեղադրել հեղինակային իրավունքներով պաշտպանված գործեր։ Այստեղ միայն կարելի է տեղադրել հետևյալ գործերը՝
- Հանրային սեփականություններ․ որևէ գործի հանրային սեփականության ներքո գտնվելը կապված է այն երկրից, որտեղ առաջին անգամ հրատարակվել է։ Ցանկացած երկիր ունի իր յուրահատուկ օրենքները հեղինակային իրավունքների մասին։ Դրանց մասին տե՛ս ներքև։
- Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման 3.0 թույլատրագրի ներքո հրատարակված գործեր․ սույն թույլատրագիրը պետք է տպագրված լինի գործի հետ/կողքին, կամ հեղինակ(ներ)ը իրենց թույլտվությունն հայտնեն այդ մասին։
- ԳՆՈՒ ազատ թույլատրագրերից որևէ մեկը
Ավելին կարող եք ընթերցել «Հեղինակային իրավունքներ» և «Կրկին Հեղինակային Իրավունքների և Հանրության սեփականության մասին» քննարկումներում։
Հանրային սեփականություն դարձած գործեր
խմբագրելՕրենքները, պաշտոնական օրհներգերը և ելույթները, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործությունները համարվում են հանրային սեփականություն։
Հայաստան
խմբագրելԸստ Հայաստանի հեղինակային իրավունքների օրենսդրության, առաջին անգամ Հայաստանում հրատարակված հեղինակային իրավունքներով պաշտպանված գործը դառնում է հանրային սեփականություն հեղինակի մահից 70 տարի անց։
Այս պատճառով Հայաստանում հանրային սեփականության մաս են կազմում այն հեղինակների գործերը, ովքեր վախճանվել են 1954 թվականի Հոկտեմբերի 8-ից առաջ, իսկ կենդանի կամ նշված թվից հետո վախճանված հեղինակների գործերը պաշտպանվում են հեղինակային իրավունքներով եթե գրավոր կերպով Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման 3.0 թույլատրագրի կամ ԳՆՈՒ ազատ թույլատրագրի կամ նշված թույլատրագրերի հետ համատեղելի այլ ազատ թույլատրագրի ներքո չեն հրատարակվել։
«Հայկական հանրագիտարան» հրատարակչություն
խմբագրել2011 թվականի սեպտեմբերի 30-ից «Հայկական հանրագիտարան» հրատարակչության հետևյալ հրատարակությունները գտնվում են Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման 3.0 թույլատրագրի ներքո։ Շնորհակալությո՜ւն «Հայկական հանրագիտարան» հրատարակչության։
- Հայկական Սովետական Հանրագիտարան, 13 հատոր, ՀՍՀ գլխ. խմբ. 1974-1987թթ.
- Հայկական Համառոտ Հանրագիտարան, 4 հատոր, ՀԽՀ գլխ. խմբ, 1990-2003թթ.
- Հայկական Հարց, 1 հատոր, Հայկական Հանրագիտարանի գլխ. խմբ. 1996թ.
- Հայաստանի Բնաշխարհ, Հայկական Հանրագիտարան հրատ. 2006թ.
- Ով ով է. Հայեր կենսագրական հանրագիտարան, 2 հատոր, Հայկական Հանրագիտարան հրատ. 2005 – 2007թթ.
- Ղարաբաղյան Ազատագրական Պատերազմ 1988-1994 հանրագիտարան, Հայկական Հանրագիտարան հրատ. 2004թ.
- Դպրոցական Մեծ Հանրագիտարան, 4 հատոր, Հայկական Հանրագիտարան հրատ. 2008 – 2010թթ.
- Հայ Սփյուռք հանրագիտարան, 1 հատոր, Հայկական Հանրագիտարան հրատ. 2003թ.
- Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, 1 հատոր, Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ. 2002թ. (առկա է առցանց՝ Արմսկի ստանդարտով)
Այլ երկրներում գործադրվող հեղինակային իրավունքներին ծանոթանալու համար, տե՛ս Վիքիպահեստի թույլատրագրերի մասին էջը (անգլերենով)։
Հեղինակից իր նյութի տեղադրման համար գրավոր թույլտվություն ստանալու համար տե՛ս Վիքիպահեստի Բաց կոդով տոմսի հայցի համակարգ (ԲՏՀՀ) էջը։