***

Վազում է րոպեն, ժամը անցնում է,
Եվ ժամանակը արդեն չի սպասում.
Չապրած պահերն է սիրտս ափսոսում,
Վազում է րոպեն, ժամը անցնում է։
ՈՒզեմ թե չուզեմ՝ սերը բացվում է,
Եվ ինձ է բացում՝ իմ մեջ, ձեր ներսում։
Վազում է րոպեն, ժամը անցնում է,
Եվ ժամանակը արդեն չի սպասում։