ՎԱՅՐԻ ԿԱՐՈՏՆԵՐ


Ամպի թեւին՝ թառած ծառեր,
ամպի թեւին՝ կանգնած սարեր,
ամպի թեւին՝ կորած գառներ,
ամպի թեւին՝ մարած շանթեր -
այս շողերն ինձ ո՞ւր են տանում։

Ճամփի ծերին՝ կանաչ օրեր,
ճամփի ծերին՝ լաց ու ձորեր,
ճամփի ծերին՝ կանգնած քարեր,
ճամփի ծերին՝ ծաղկած սերեր -
այս սերերն ինձ ո՞ւր են տանում։

Արփին՝ խինդով զուգված կարոտ,
արփին՝ սիրուս վրա նարոտ,
արփին՝ երազ պարզ ու հողոտ,
արփին՝ սերս, ինձ քշող, հորդ,
այս ջրերն ինձ ո՞ւր են տանում։
Ամպի ծերին՝ թառած ճամփա,
ճամփի թեւին՝ ծաղկած արփի,
արփին՝ սիրուց հարբած ասպետ,
ինձ տանում են... դեհ, գնամ ես,
էլ չհարցնեմ` ուր են տանում։