Վառվում է հեռու...

Վառել եմ, տվել հրին
Բոլո՜ր այն երգերը, որ
Սրտիս մեջ փռել էին
Հոգնած սեր, հոգնած օրոր...

Երկունք կա սրտիս մեջ մի, —
Վառե՛լ եմ շենքերը բիլ.
Օրհնում եմ կյանքում հիմի
Ամե՜ն հուր, ամե՛ն մոխիր։

Հողմի պես հնչեղ երգեր
Հնչում են սրտում իմ ջինջ.
Տեսնում եմ — մի նո՜ր երկիր
Բացվում է իմ դեմ քիչ-քիչ...