Վերջին գարուն
Աղբյուր. ԵԺ հ1, էջ 16-17
ծ. և տ. ― էջ 268

ՎԵՐՋԻՆ ԳԱՐՈՒՆ



   Գարունն է եկել նախշուն թևերով,
Նախշուն թևերը պես֊պես ձևերով,
Գույն-գույն ծաղիկներ՝ կարմիր ու սպիտակ,
Վարդ, մեխակ, շուշան անուշ հոտերով։

   5 Երկինք ու երկիր քեզ տոնեն, գարո՛ւն,
Զի ես քան զամեն եղանակ սիրուն.
Նա անձրև ցողե՛ առատ ի վերեն,
Դա օրհնել տա քեզ եկվոր հավերուն։

   Ոսկի արևը փայլե քեզ վերեն,
10 Կենսաբեր հովը փըչե ի լերեն.
Ա՜խ, ազնիվ գարուն, եղանակ սիրուն,
Արդյոք դու ի՞նչ բախտ բերիր ինձ Տերեն։

   Գլխաքարշ երթամ ի պարտեզ այգուն,
Ա՜խ ու վա՜խ քաշեմ ես անդ օրն ի բուն.
15 Չիկա ինձ հանգիստ, ցնծություն սրտիս,
Ես վաղ եմ մոռցել զի՞նչ անդորր է քուն։

   Մեռած, պատանքած գետնին կյանք տվար,
Տերևթափ ծառին ստվերախիտ արար,
Քեզ թռչնոց երամ հանդես կանչեցիր,
20 Ի՞նձ մենակ խեղճիս էսպես մոռացար։

   Առա՛ջ գնա, գարուն, դեպ հյուսիսն ի խոր,
Գնա՛, կանանչցո՛ւր դու անդ սար ու ձոր.
Որոց անհամբեր քեզ կան՝ տո՛ւր բարև.
Ք' ուրախ գալստյամբ նոցա զվարճացո՛ւր։

25 Կու գաս գալ տարի, դու ինձ կը գտնես
Ո՛չ ի մեր այգին և ո՛չ ի պարտեզ,
Այլ անզարթ քընով հողի տակ պառկած,
Գերեզմանաքար մի վրաս կը տեսնես։