Վերջին հրաժեշտ (Սմբատ Շահազիզ)

Վերջին հրաժեշտ


Ես ձի նստա: Դեպ ի Մոսկվա
       Ուղղեցի իմ ճանապարհ.
Մորս արտասուքն այլ չտեսա.
       Արագ գնաց երիվար։

5 «Ո՞վ արտասուքդ, մայր իմ անգին,
       Պետք է սրբե»,— ասացի։ —
«Ես կըմնա՛մ այն սուրբ օրին,
       Մինչև դառնաս, իմ որդի»։—

Եվ գնում են հետզհետե
       10 Եվ շատ օրեր, շատ տարիք,
Մորս արտասուքն ծովանում է.
       Եվ չունի՜ ժամ երջանիկ...